ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավտոբուսի վարորդ վկան չի կարողանում թողնել ղեկն ու ներկայանալ դատարան՝ և այդպես երեք անգամ 10/01/2015 19:53 | Քրեական խրոնիկոն
Նուբարաշենի խճուղում 12 տարվա վաղեմության գործով այսօրվա նիստին ներկայացած միակ վկան հայտարարեց, որ չի հիշում՝ ճանաչո՞ւմ է գործով երկու ամբաստանյալներին, թե ոչ, ապա հավելեց, որ եթե ճանաչեր, կհիշեր:
Վկան դատարանում հիշեց միայն, որ ինքը հեռախոսի քարտ է վաճառել: Նա նշեց, որ տասներկու տարի առաջ նախաքննությանը ավելի հանգամանալից ցուցմունք է տվել, շատ ժամանակ է անցել, չի հիշում:
Իսկ նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ 230 դոլարով իզի քարտ է վաճառել մի տղամարդու: Վկան նախաքննության ժամանակ նկարով ճանաչել է Արթուր Սարգսյանին՝ որպես իզի քարտը գնած տղամարդու:
Դատարանը հրապարակեց մի շարք վկաների բերման ենթարկելու դատարանի որոշման կատարման վերաբերյալ արձանագրությունները՝ որոշ վկաներ, ըստ բանավոր հայտարարությունների, բացակայում են երկրից, մի դեպքում առկա է բնակության վայրի փոփոխություն:
Բանավոր հայտարարություններից մեկն ասում էր, որ վկան գտնվում է ՌԴ-ում՝ անհայտ հասցեում, մինչդեռ նույն այդ վկայի վերաբերյալ սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգն արձանագրել էր, որ նա չի հատել ՀՀ սահմանը:
Մի վկայի հանդեպ երեք անգամ բերման որոշում է կայացվել և երեք անգամ էլ վկան բերման չի ենթարկվել, քանի որ գնացել է աշխատանքի: Վկան ավտոբուսի վարորդ է, չի կարող հեռանալ ղեկի մոտից ու ներկայանալ դատարան:
Սահմանային հիշյալ համակարգի տեղեկացմամբ, Հայաստան պարբերաբար ելումուտ է անում Արթուր Սարգսյանը, նա տվյալ պահին Հայաստանում չէ: Ամբաստանյալ Կամսար Հակոբյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը գտնում է, որ վկան միանշանակ պետք է գա դատարան ու պատասխանի իրենց հարցերին. այն դեպքում, որ իր պաշտպանյալը չի ճանաչել վկային, այդ ինչպե՞ս է պատահել, որ վերջինս ոչ միայն ճանաչել է, այլև սպանության պատվեր է տվել իր պաշտպանյալին: Պաշտպանը խնդրեց դատարանին միջոցներ ձեռնարկել, որպեսզի հերթական անգամ, երբ վկան մուտք կգործի Հայաստան, հրավիրվի դատարան:
Ըստ մեղադրանքի՝ Կամսար Հակոբյանը, տեղեկանալով Արթուր Սարգսյանի` Արկադի և Արտյոմ Գևորգյանների սպանությունը կազմակերպելու մտադրության մասին, Ա.Երեմյանի և Ա.Սարգսյանի հետ միասին համաձայնել են Արթուր Սարգսյանի պատվերի, այն է՝ գումարային վարձատրության դիմաց կատարել սպանությունը:
Տեղեկանալով, որ Արտյոմ և Արկադի Գևորգյանները (նրանք Ռուբեն Գևորգյանի՝ «Ծաղիկ Ռուբո», եղբոր որդիներն են) 2003թ. հունիսի 25-ին առավոտյան Գ.Հարությունյանի և Ս.Հակոբյանի հետ վերջինիս վարած և նրան պատկանող «ԳԱԶ 31029» մակնիշի սև գույնի տաքսի ավտոմեքենայով պետք է գնան Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, Կ.Հակոբյանը Ա.Երեմյանի և Ա.Սարգսյանի հետ, Արթուր Սարգսյանի տրամադրած «Մերսեդես 124» ավտոմեքենայի վրա ամրացրել են Ռ.Աբաջյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վրայից նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում 2003թ. ապրիլի 25-ին հափշտակված համարանիշերը, զինվել են Ա.Սարգսյանի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց տրամադրված հրազեն հանդիսացող «ԱԿՄԱ» տեսակի 1625 համարի, «ԱԿՄԱ» տեսակի առանց համարի և «ԱԿԱ-74ՈՒ» տեսակի 369450 համարի ինքնաձիգներով ու փամփուշտներով, 2003թ. հունիսի 25-ին դարանակալել են Նուբարաշենի խճուղիում:
Նշված «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենայի՝ տվյալ ճանապարհահատվածով ընթանալու պահին, շահադիտական դրդումներով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հրազենային կրակահերթեր են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել էին վարորդ Սաշիկ Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Հարությունյանը և Ռուբեն Գևորգյանի եղբոր որդի Արկադի Գևորգյանը:
Նրա եղբայրը՝ Արտյոմ Գևորգյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը, բժշկական միջամտության շնորհիվ, փրկվել էր: Վերջինիս առողջությանը պատճառվել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Կամսար Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով՝ շահադիտական դրդումներով, պատվերով երկու անձի սպանություն, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը, իսկ Անդրանիկ Երեմյանին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից