ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թրաֆիքինգի մեջ մեղադրվողը հայտարարեց, որ ինքն էլ թրաֆիքինգի զոհ է եղել 09/30/2015 19:07 | Քրեական խրոնիկոն
Սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգի մեջ մեղադրվող Հերիքնազ Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչելով՝ այսօր հայտարարեց, որ ինքը սուրբ չի: «Ես չեմ ասում, որ սուրբ եմ, եթե Գերչին չհանդիպեի, ես էլ մարմնավաճառությամբ էի զբաղվելու, որ փող աշխատեի»,- ասաց նա:
Ամբաստանյալն իր ցուցմունքում նշեց, որ գործով անցնող բոլոր տուժողների այն պնդումները, թե իր միջոցով են շահագործան ենթարկվել, սուտ են և որ բացի օգնության ձեռք մեկնելուց ինքը տուժողներին ոչ մի վատ բան չի արել, նրանց հետ վատ հարաբերությունների մեջ չի գտնվել և չգիտե, թե իր դեմ ինչու են այսպիսի ցուցմունքներ տվել:
Մինչ տուժողներին անդրադառնալն, ամբաստանյալը նախ իր պատմությունը պատմեց, ըստ որի ինքն է սեռական շահագործման զոհ դարձել, սակայն չգիտես ինչու տարիներ շարունակ այդ մասին չի ցանկացել բարձրաձայնել:
Այս գործով տուժողներից մեկը, ում հետ նա գտնվել է բավականին մտերիմ հարաբերությունների մեջ, իրեն առաջարկել է Թուրքիայում իր ծանոթի տանն աշխատել, և 2006թ. ամբաստանյալը մեկնել է Թուրքիա, որտեղ նրա խոսքով իրեն հարկադրել են շուրջ 1,5 ամիս զբաղվել մարմնավաճառությամբ: Ինքը լաց է եղել, հետ պահանջել իր անձնագիրը, սակայն այն իրեն չեն վերադարձրել և ստիպել են աշխատել, որպեսզի Թուրքիա իրեն տանելու՝ մուտքի վիզայի և ճանապարհածախսի գումարն աշխատի և վերադարձնի:
Ըստ ամբաստանյալի, «աշխատանքի» դիմաց իրեն «ոչ մի կոպեկ» չեն տվել, շահագործել են ու առանց գումարի հետ ուղարկել Հայաստան:
Որոշ ժամանակ անց ամբաստանյալը Դուբայ է գնացել՝ իր հետ վերցնելով հայերեն-անգլերեն բառարան, քանի որ օտար լեզվի չի տիրապետել, այնտեղ 2 օր գտնվել է հյուրանոցում, որտեղ որ «շատ բան չի եղել»: Այն ժամանակ, երբ ինքը «հլը մարմնավաճառությամբ չի զբաղվել», ինքը իջել է ու նստել հյուրանոցում գտնվող դիսկոտեկում և բարում, իրեն մոտեցել են տարբեր ազգության տղամարդիկ, բայց քանի որ օտար լեզու չի իմացել, իր ծառայություններից օգտվել ցանկացողները գնացել են: Եկել է ազգությամբ գերմանացի Գերչն ու ծանոթացել են, ում հետ հետագայում միասին են ապրել:
Ըստ ամբաստանյալի, Գերչը իրեն անգլերեն է սովորեցրել, իսկ մինչև այդ հարաբերվել են մի կերպ իրար հասկացնելով. «Ինքն ինձ ասում էր, ես հակառակն էի անում, մինչև անգլերեն սովորեցի»:
Նա հայտնեց, որ 2008թ. իրեն վտարել են Դուբայից, և ինքն այնտեղից մեկնել է Մոսկվա, որտեղ մի կին է իրեն օգնել՝ ապաստան ու աշխատանք տվել, և միայն 8 ամիս անց վերադարձել է Հայաստան:
Դուբայում գտնվելու և իր զբաղմունքի մասին, ըստ ամբաստանյալի, տեղեկացված են եղել մայրը և մի քույրը. 2 անգամ զանգահարել է մորը և այնտեղ բնակվող մի հայ տղամարդու միջոցով երբեմն գումար և նվերներ ուղարկել:
Ամբաստանյալը պնդեց որ քույրը՝ Բավականը, ով սեռական շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու համար 2014թ. դատապարվել է 11,5 տարվա ազատազրկման իր գտնվելու վայրի մասին տեղյակ չի եղել:
Ըստ ամբաստանյալի, ինքը Դուբայում ծանոթ մարմնավաճառներ չի ունեցել, իսկ թե քույրը ինչ ծանոթներ ունի, դա նրա գործն է:
Ամբաստանյալը հերքեց գործով բոլոր տուժողների ցուցմունքներն առ այն, որ նրանցից 3-ի պնդմամբ Դուբայում իր գտնվելու ժամանակ հեռախոսային զրույց է ունեցել նրանց հետ և առաջարկել տանել Դուբայ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու: «100 տոկոս անմեղ եմ»,- ասաց ամբաստանյալը:
Իր և իր քրոջ՝ Բավականի, առերևույթ վատ հարաբերությունների վերաբերյալ այսօր էլ ամբաստանյալը փորձեց այնպիսի տպավորություն ստեղծել, որ քույրերով տարիներ շարունակ միմյանց հետ վատ հարաբերությունների մեջ են եղել:
Այս պնդումներից հետո ամբաստանյալը հանկարծակի ասաց, որ Օմանում գտնվելու ժամանակ, երբ տեղեկացել է, որ քույրը «բռնվել» է, խնդրել է Գերչին իրեն օգնել Հայաստան վերադառնալ: Օրեր անց Հայաստան է վերադարձել ու պարզել, որ քույրը «դատված է»:
Ամբաստանյալի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ քրոջ գործով նախաքննությունը և դատաքննությունը տևել է ընդամենը մի քանի օր: ՝
Ըստ ամբաստանյալի, իր համար անհասկանալի է, թե քույրն ինչու է իր անունը տվել նախաքննության ընթացքում, մասնավորապես, ասել, որ ինքն օգնել է քրոջը կանանց հավաքագրելու գործընթացում:
Ամբաստանյալը հայտնեց նաև, որ այս տարիների ընթացքում ինքն ունեցել է 4 անձնագիր, պարբերաբար անձնագիրը փոխել է: Ինքը չի ցանկացել, որ որևէ մեկը տեսնի անձնագրերում առկա կնիքներն առ այն, որ ինքը գտնվել է Թուրքիայում և Դուբայում:
Դատարանն այսօր բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ մինչև դատաքննության ավարտը դատարան հրավիրել և հարցաքննել մի քանի վկաների:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/21/2024 08:49 Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:48 Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:45 Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:42 Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:39 Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:37 Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
- 12/21/2024 08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/23/2024 17:45 Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը եւ վերջ. Շարմազանով
- 12/23/2024 16:42 Կարճ հիշողություն ունենալիս, չես նյարդայնանում, Պիպոյանն անդրադարձել է աշխատանքային ժամերի կրճատմանը
- 12/23/2024 15:57 Ադրբեջանի պահանջներից վատթարագույնը վերաբերում է ադրբեջանցիների վերադարձին. Գեւորգ Դանիելյան
- 12/23/2024 13:48 ՀՀ արտգործնախարարներ, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը "վերադարձնեք" Ադրբեջանին և չե՛ք կարողացել լուծել այդ պարզ խնդիրը. Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/23/2024 21:17 Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
- 12/23/2024 21:15 Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինս հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ կան վիրավորներ
- 12/23/2024 20:51 Խոշոր հրդեհ՝ Արտաշատում՝ Արարատի մարզպետարանի հարևանությամբ գտնվող վագոն-տնակում
- 12/23/2024 13:37 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/23/2024 18:55 Մարդկանց ամբոխին վրաերթի ենթարկած չինացուն մահապատժի են դատապարտել
- 12/22/2024 17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել
- 12/20/2024 18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում