Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստում հաստատվել է ԱՀ 2016-2018թթ. Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը 09/26/2015   12:17  |  ԼՐԱՀՈՍ

 
Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքից:
 
Գործադիրը հաստատել է ԱՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Այն ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ով, մասնավորապես, ասել է, որ նշված ժամանակահատվածում բյուջեի սեփական և ընդհանուր եկամուտների կրճատում է սպասվում։
 
«Ընդհանուր առմամբ, պետական բյուջեի ծախսերը 2016 թվականին կկազմեն մոտ 88 միլիարդ դրամ, իսկ 2018 թվականին՝ 89,8 միլիարդ դրամ։ Աշխատավարձերի և թոշակների մասով իրականացվող ծախսերը կպահպանվեն գրեթե նույնությամբ։ Արդեն հոկտեմբեր ամսից կսկսվի եկող տարվա պետբյուջեի քննարկումը, որում կհաշվարկվեն նաև ՀՀ-ի կողմից տրամադրվող միջպետական վարկի հնարավոր կրճատումները»,- ասել է Ս. Թևոսյանը:
 
Արձագանքելով ֆինանսների նախարարի ներկայացրած զեկույցին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է, որ համաշխարհային տնտեսական տեղաշարժերը բացասական հետևանքներ են թողել ՀՀ և ԱՀ տնտեսությունների վրա։ «Չնայած պետական բյուջեի կրճատում չի լինի Արցախում, սակայն նշանակալի ավելացում նույնպես չի նախատեսվում։ Հնարավորության դեպքում ձգտելու ենք չավելացնել դեֆիցիտը, իսկ ընդհանուր ֆինանսական միջոցներն ուղղվելու են տնտեսական աճի ապահովմանը։
 
Ներկայումս բանկային համակարգը դադարեցրել է տնտեսական տարաբնույթ ծրագրերի իրականացմանն ուղղված վարկավորումը, ինչը նշանակում է, որ առևտրի և սպասարկման ոլորտներում առկա աճի տեմպերը պետք է համապատասխանեցվեն տնտեսական աճի տեմպերին։ Պետք է ևս մեկ անգամ վերանայել պետբյուջեի միջոցներով իրականացվող ծախսերը»,- ասել է վարչապետը։ 
 
Ա. Հարությունյանը նշել է, որ արդեն իսկ կրճատվել է պետական ծառայողական 30 ավտոմեքենա, և հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին սեղմ ժամկետներում ներկայացնել կրճատման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկերը։ Պետական ծառայողական ավտոմեքենաների կրճատմամբ խնայված միջոցները, վարչապետի խոսքով, ուղղվելու են առողջապահության համակարգի բարելավմանը, մասնավորապես՝ հանրապետության գյուղական համայնքների համար շտապօգնության ավտոմեքենաների ձեռքբերմանը։ 
 
Խոսելով սոցիալական ծրագրերի մասին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանք համապատասխանում են ՀՀ-ում վարվող սոցիալական քաղաքականությանը, և այդ առումով նոր փոփոխություններ չեն նախատեսվում։
 
Այնուհետև կառավարությունը հաստատել է բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը։ Ինչպես նշել է վարչապետ Հարությունյանը, ժամանակի ընթացքում պետք է վերանայել այդ կարգի սկզբունքները, քանի որ արդար չէ, երբ պետությունը բոլոր քաղաքացիների ծախսերը հավասարաչափ է սուբսիդավորում։ 
 
Գործադիր մարմնի սահմանած կարգով մասնակի սուբսիդավորվելու է նաև մեխանիկական եղանակով մատակարարվող ոռոգման ջրի համար ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը:
 
Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխություններ են կատարվել էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան բաժինների անվանումներում, հաստատվել են համապատասխան ստորաբաժանումների կանոնադրությունները, իսկ ոլորտին վերաբերող մի շարք որոշումներ ուժը կորցրած են ճանաչվել։
 
Գործադիրի ընդունած մեկ այլ որոշման համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից 2000 դրամով ավելանալու է զինվորական կենսաթոշակը հաշվարկելու համար կիրառվող հիմնական կենսաթոշակի չափը՝ հասնելով 16,000 դրամի, իսկ 200 դրամով՝ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ դառնալով 1,500 դրամ։ Գործադիրը վերանայել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների (ԽՍՀՄ բանակի՝ թվով 122 կենսաթոշակառու) և նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակների չափերը՝ 1-ին խմբի հաշմանդամի կենսաթոշակի չափը սահմանելով 36,000 դրամ (ներկայումս՝ 31,500 դրամ), 2-րդ խմբի հաշմանդամի կենսաթոշակի չափը՝ 26,000 դրամ (ներկայումս՝ 23,100 դրամ), 3-րդ խմբի հաշմանդամի կենսաթոշակի չափը՝ 18,000 դրամ (ներկայումս՝ 15,750 դրամ), մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը՝ 24,000 դրամ (ներկայումս՝ 21,000 դրամ), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի դեպքում՝ 80,000 դրամ (ներկայումս՝ 70,000 դրամ)։
Կառավարության նիստում փոփոխության է ենթարկվել նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը, և 2016 թվականի հունվարի 1-ից այն աճելու է շուրջ 43 տոկոսով՝ կազմելով 50,000 դրամ։ Կենսաթոշակի գումարների կրկնակի վճարման հնարավոր դեպքերը բացառելու համար՝ այսուհետև վերահաշվարկվելու են սոցիալական և զինվորական կենսաթոշակների հիմքերը:
 
Գործադիրը հաստատել է «ԼՂՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման 2015 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշիռ) մասին» որոշման նախագիծը: Համաձայն դրա՝ հանրապետության հողային պաշարների գերակշռող մասը կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 593,325 հեկտար, և անտառային ֆոնդի հողերը՝ 460,474 հեկտար, իսկ ըստ սեփականության սուբյեկտների՝ գերակշռում են պետության սեփականություն հանդիսացող հողերը։
 
Կառավարության որոշմամբ հստակեցվել է «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող պետական կառավարման մարմինների ցանկը: Սահմանվել է նաև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների դրոշմավորման կարգը։
 
Կառավարությունը հաստատել է դատական գործերի դասակարգումը, դատական վիճակագրության՝ պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկն ու հրապարակման կարգը և սահմանել վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը, ինչպես նաև՝ դատական գործի վիճակագրական քարտի ձևը և բովանդակությունը:
 
Նիստում հաստատվել է այն պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը, որոնք պետական պատվերով ստանալու են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերականները: 
 
Գործադիր մարմինը հավանություն է տվել ««Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծին, որի մշակումը պայմանավորված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հավասար հնարավորություններ և պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ։ Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը տեղեկացրել է, որ գնահատման և թեստավորման կենտրոնին կից արդեն գործում է մանկավարժա-հոգեբանական կենտրոն, որը համապատասխան աշխատանքներ է տանում դպրոցներում սովորող առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ։ Նախարարն անդրադարձել է նաև 2015-2016թթ. ուսումնական տարում դպրոցականների թվին՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ այն ընթացիկ տարում ռեկորդային աճ է գրանցել՝ ավելանալով 947-ով։ Գործադիր իշխանության ղեկավարը գոհունակություն է հայտնել այդ առթիվ և նշել, որ կառավարությունը շարունակելու է հետևողական աշխատանք տանել հանրապետությունում ժողովրդագրական կայուն աճ ապահովելու ուղղությամբ։
 
Կառավարության անդամների հավանությանն է արժանացել ««Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
 
 

Արխիվ

[]