Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»

Հայաստանը կրկնապատկելու է իր ջանքերը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ. Շավարշ Քոչարյան 09/25/2015   12:15  |  ԼՐԱՀՈՍ

 
Այսօր Երևանում իր աշխատանքները սկսեց «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովը: Ինչպես համաժողովի բացմանը նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը, համաժողովը նպատակ չունի ամփոփել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարին, որովհետև տարին ու տարելիցին նվիրված միջոցառումները առջևում են: Համաժողովը նպատակ ունի ամփոփել կատարված աշխատանքները ու նախանշել հետագա անելիքները: 
 
Վ.Սարգսյանը նշեց, որ առաջիկայում քննության կառնվի  Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողությանն  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  հնչեցրած առաջարկությունն  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը   «Համահայկական խորհրդ» վերանվանելու մասին: Խորհուրդը կոչված է լինելու զարգացնել  Հայաստան-Սփյուռք երկխոսությունը, քննարկել համազգային նշանակության հարցեր: 
 
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կատարած աշխատանքները: Նա նշեց, որ աշխարհի 40 երկրներում ստեղծվել են 47 տարածաշրջանային հանձնախմբեր, որոնք համակարգում են Հայոց  ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջացառումները, կազմվել է 2014-15թթ. միջոցառումների ծրագիր, որոնք անցկացվում են հինգ մայրցամաքներում, շուրջ 70 պետություններում:
 
 ՀՀ ԱԳՆ կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացի հետագա անցկացումը, ինչպես նաև պայքարը Ցեղասպանության ժխտողականության դեմ, քանի որ առանց անցյալի Ցեղասպանության դատապարտման հնարավոր չէ կանխարգելել մարդկության դեմ հանցագործությունների կատարումը:  Շ.Քոչարյանը կարևորեց նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության բարձրացումը: Այդ ուղղություններով էլ աշխատանքներ են տարվել ու տարվում  ՀՀ  արտգործնախարարության կողմից: Այդպիսով, ընդգծեց Շ.Քոչարյանը,  Հայաստանը ստանձնել է Ցեղասպանության դեմ պայքարում համախմբող առաջատարի դերը: 
 
Փոխնախարարն ընդգծեց, որ նոր թափ է ստացել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը՝  մինչև 2014թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 19 պետություն, 2014թ. նոյեմբերից Հայոց ցեղասպանությունը ճանաչել է  հինգ պետություն: Եվս չորսը  վերահաստատել է իր նախկինում ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումները: 
 
Կարևորագույն իրադարձությունների շարքում Շ.Քոչարյանը հիշատակեց   Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանդը Ցեղասպանություն որակելու   և տեղի ունեցածի համար Կայզերական Գերմանիայի պատասխանատվության բաժինն ունենալու մասին:
 
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մեծապես կարևորեց  նաև Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին  պատարագ մատուցելը:  Հռոմի Պապը  XX դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն որակել էր որպես «ցեղասպանություն»։ 
 
Կարևոր փաստաթղթերից է Եվրախորհրդարանի կողմից «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման մասին»  բանաձևը, որով Եվրախորհրդարանը  վերահաստատեց  1987 թվականի հունիսի 18-ին իր իսկ  կողմից ընդունված բանաձևը: 
 
Նոր բանաձևում Եվրախորհրդարանը կիսում է այն տեսակետը, որ 2015 թվականին նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը լավ հնարավորություն է Թուրքիայի համար առերեսվել իր անցյալի հետ,  Թուրքիային կրկին կոչ է   անում բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել: 
 
Շ.Քոչարյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից սեփական ցեղասպանության մասին հորինվածքներին: Փոխնախարարը դրանք գնահատեց որպես ժխտողականության դրսևորում, որն ինքնին աղավաղում է  «ցեղասպանություն» եզրույթը: Հակառակը, այդ Ադրբեջանն էր, որ 90-ականներին արցախահայության հանդեպ  բնաջնջման ու տեղահանության ցեղասպանական գործողություններ էր կատարում՝ Ադրբեջանի այդ քայլերը տապալվեցին արցախահայերի պայքարի շնորհիվ: 
 
ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորեց ժխտողականությունը քրեականացնող օրենքների ընդունումը Շվեյցարիայի, Սլովակիայի, Հունաստանի և Կիպրոսի կողմից: 
 
Փոխնախարարն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի համատեքստում միջազգային մամուլի արձագանքներին: 
 
Ըստ Շավարշ Քոչարյանի, Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շուրջ համախմբվեցին Հայաստանի ու Սփյուռքի տարբեր կառույցներ, ինչպես նաև Հայաստանի կառավարական,  քաղաքական ու հասարակական կառույցներ: 
 
«Հայաստանը կրկնապատկելու է  իր ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը:
 

 


Հարակից հրապարակումներ`

15:27 22/09/2015  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ-ում սկսվել է Հայոց ցեղասպանությանը մասին թուրք ռեժիսորի «Սպի» ֆիլմի ցուցադրությունը
17:59 19/09/2015  |  ԼՐԱՀՈՍԼոս Անջելեսի ուսուցիչների միությունն ապրիլը Հայոց Ցեղասպանության ամիս է հռչակել
13:07 12/09/2015  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց Հայաստանի ներկայացրած` Ցեղասպանության զոհերի հիշատակի և դրա կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձև
19:28 05/09/2015  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ-ում հրատարակված հանրագիտարաններում Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է՝ նոր հրատարակություն ՀՑԹԻ-ում
16:09 04/09/2015  |  Միջազգային լրահոսՀայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք նախարարի դեմ դատարան բողոք է ներկայացվել
12:52 04/09/2015  |  Միջազգային լրահոսԹուրքիայում քննադատել են ԵՄ հարցերով նախարարի՝ Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարությունը
13:32 03/09/2015  |  Միջազգային լրահոսԱդրբեջանցի պատգամավորը քննադատել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն արած թուրք պատգամավորին
13:20 02/09/2015  |  Միջազգային լրահոսՀայոց ցեղասպանությունը որպես տեղահանություն ներկայացնող թուրքական ֆիլմը էկրան կբարձրանա հոկտեմբերի 30-ին
14:35 26/08/2015  |  ԼՐԱՀՈՍ«Արմին Վեգներ. Հայոց ցեղասպանության ականատեսը» խորագրով ցուցահանդես՝ Ստոկհոլմի Ռազմական թանգարանում
18:47 05/08/2015  |  Միջազգային լրահոսՀայոց ցեղասպանությունը որպես տեղահանություն ներկայացնող առաջին լիամտերաժ ֆիլմը Թուրքիայում

Արխիվ

[]