Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ» 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ» 01/21/2025   08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ» 01/21/2025   08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:03 Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ» 01/21/2025   07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» 01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ)

էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը բացառիկ մանրամասներ է պատմել. «Հրապարակ» 09/24/2015   09:24  |  Մամուլ

 
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող, կալանավորված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը երեկ զանգահարել էր «Հրապարակի» խմբագրություն եւ մի շարք բացահայտումներ արել:
 
Նա արձագանքել է սպանության գործով միակ վկա, «Յանուս» թատրոնի դերասաններից Աննա Միսակյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցին: Մխիթար Մոս-Մուշեղյանը շեշտել է, որ ինքը մարդասպան չէ, այժմ կալանքի տակ է՝ քննությանը չխոչընդոտելու համար:
 
«Վերջերս իմացա, որ «Յանուս» արտիստական թատրոնի կողմից ղեկավարվող տարվա լավագույն դերասանուհի Աննա Միսակյանը, ով մեզ մոտ երկար տարիներ աշխատում է, եւ ես իրեն վաղուց եմ ճանաչում, խոսել է իմ մասին, ասել, թե ես իրեն վախեցրել եմ, աշխատավարձ չեմ վճարել, գումարելով տարիքային տարբերություններ։ Ուզում եմ, որ այս հիմարությունները դադարեցվեն, ուզում եմ, որ հասարակությունը քաջ գիտակցի, որ ես այսօր ձերբակալված եմ ոչ թե սպանության, այլ քննությանը չխոչընդոտելու համար: Այն, ինչ ասում է Աննա Միսակյանը, ամբողջությամբ սուտ է, որը չի կարող որեւէ կերպ հիմնավորել:
 
Ես կողմ եմ, որ նա հարցազրույցներ տա, որովհետեւ նա այնպիսի բաներ է ասում, որոնք իրականության հետ կապ չունեն, եւ խնդիր է ունենալու դրանք հիմնավորելու հետ կապված»,-մեզ հետ զրույցում ասաց Մխիթար Մոս-Մուշեղյանը: Ինչո՞ւ էին դեպքի օրը Մխիթարը ու Աննան այցելել էքստրասենսին, ի՞նչ հարաբերություններ է ունեցել ինքն Անի Մաջնունյանի հետ եւ ումի՞ց է իմացել սպանության մասին լուրը. այս եւ այլ հարցերի վերաբերյալ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
 
- Դեպքի օրն ինչպե՞ս եւ ինչո՞ւ այցելեցիք Անի Մաջնունյանի տուն:
 
- Ես Անի Մաջնունյան չեմ ճանաչում, ես ճանաչում եմ Անի Կոստան, նա երգչուհի է, իմ մտերիմ ընկերուհիներից մեկը, որի տուն ես շատ հաճախ հյուր եմ գնացել, այնպես չէ, որ ամիսը մեկ եմ հյուր գնացել, գրեթե ամեն օր էի գնում, մեր ընկերական հարաբերություններն այդպիսին էին: Այդ օրը բացառություն չէր, Աննան խնդրեց, որ ինքն էլ գա, ես, իհարկե, հարցրի, թե ինչն է պատճառը, որովհետեւ եթե հյուր եմ գնում, հետս էլ մարդ եմ տանում, պիտի դրա բացատրությունն էլ տամ տանտիրոջը։ Նա էլ ասաց, որ որպես բախտագուշակ, էքստրասենս՝ նայի իր ճակատագիրը։ Ասացի՝ համարը տամ, գնա, թող նայի, ասաց՝ ի վիճակի չեմ վճարելու այդ գումարները, մի խոսքով՝ համոզեց ինձ:
 
- Իսկ ի՞նչ եղավ այնտեղ:
 
- Մի քանի ժամ նստել ենք, զրուցել ենք, սրճել ենք, հաստատ 12-ը, 1-ն անց էր, երկար ենք նստել, որովհետեւ Անիին մեկ շաբաթ-10 օր չէի տեսել, առիթ եղավ, որ Աննային Նարեկ կարդաց, ձեռքը նայեց: Դուրս եկանք, ամեն ինչ նորմալ էր: Առավոտյան Անին պետք է զանգեր ինձ, կարեւոր հարց ունեինք քննարկելու, նա մեր ներկայացման համար երաժշտություն է գրում:
 
-  Իսկ հետո ինչպե՞ս իմացաք Անի Մաջնունյանի սպանության մասին:
 
- Առավոտյան ինձ զանգեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ասաց՝ իմացա՞ր Անիի հետ կապված նորությունը, ծիծաղս եկավ, որովհետեւ դրանից մի ամիս առաջ էլ գրել էին, թե ես եմ մահացել, ասացի՝ հերթը հասավ Անիին: Աչքս ընկավ «Ֆեյսբուքին», Անին կայքում չէր, բայց նա ամեն առավոտ մտնում էր սոցցանցեր, մեկ էլ տեսա ինտերնետի նյութերը, լուսանկարները: 
 
- Իսկ Դուք Անիին պարտքե՞ր ունեիք:
 
- Ես Անիին պարտք չէի, մեր ընկերական հարաբերությունները պարտքի շրջանակներից դուրս էին: Ես մեծ աշխատավարձ էի ստանում, գումարային խնդիրներ չունեի, հնարավոր է, պրոյեկտի հետ կապված, 200, 300 հազար դրամ պակասում էր, Անին տար, ես էլ վերադարձնեի, նույնը նաեւ Անիի դեպքում:
 
- Իսկ մտերմիկ կապ եղե՞լ է ձեր մեջ:
 
- Կատեգորիկ հրաժարվում եմ այդ հարցին պատասխան տալուց, որովհետեւ Անին մահացած է, ես իրավունք չունեմ մեր երկուսի փոխարեն պատասխան տալ: – Լավ, այդքան մտերիմ եք եղել, նա թշնամիներ, հակառակորդներ ունե՞ր, ո՞վ կարող էր սպանել Անիին:
Անին այնքան բարի անձնավորություն է, որ ոչ մեկին վնաս տված չկա, մարդկանց օգնում էր, նույնիսկ եթե գալիս էին, վճարունակ էլ չէին լինում, միեւնույն է, օգնում էր: 
 
- Դուք կտրականապես հերքում եք Ձեր մասնակցությունը սպանությանը, բայց նախաքննական մարմինն ինչ-որ իրեր, ապացույցներ է, չէ՞, գտել, որ դրել է Ձեր մեղադրանքի հիմքում:
 
- Ես չգիտեմ ինչ իրեր են, Աննայի ցուցմունքն է միայն, ես այստեղ եմ քննությանը չխոչընդոտելու համար, ոչ թե որպես մարդասպան: Ես երբեք չեմ ընդունել իմ մեղքը, երբ ավարտվի այս ամենը, ինձ ազատ կարձակեն, որովհետեւ ես դեռ մի քանի տոկոս հավատում եմ այս երկրի արդարադատությանը, չնայած այդ տոկոսը քիչ է, որովհետեւ ինքս միշտ ակցիաների եմ մասնակցել, ժողովրդի կողքին եմ եղել: Պարզապես, երբ նման բաներ են գրում, շատերը մոռացել են իմ վաստակը հայրենի թատերարվեստի զարգացման գործում: Ես ոչ Մուշեղ եմ, ոչ Սմբատ եմ, ոչ Մխիթար եմ, ես Մխիթար Մոս-Մուշեղյանն եմ՝ «Յանուս» թատրոնի ղեկավարը:
 
- Ըստ Ձեզ՝ ինչի՞ պետք է Աննան ստեր: Ինչ-որ մեկին թաքցնելու համա՞ր:
 
- Իսկ ո՞վ է այդ ինչ-որ մեկը: Չեմ կարող ասել, դա Աննային հարցրեք:
 
- Նաեւ տեղեկություններ կային Ձեզ մոտ անձի երկվության մասին: Դուք քանի՞ տարեկան եք:
 
- Ես շատ մեծ եմ, հասցրել եմ մի քանի անգամ ամուսնանալ, բաժանվել եւ երեխաներ ունենալ:
 
- Նախաքննական մարմինն ասել էր՝ 20-ամյա, ֆեյսբուքյան Ձեր էջում այլ տարիք էր նշված, ո՞րն է ճիշտը:
 
- Ես կոնկրետ ոչինչ չեմ կարող հայտարարել:
 
- Տարիքը նախաքննական գաղտնի՞ք է, ինչի՞ չեք ցանկանում ասել:
 
- Երբ այս ամենը կավարտվի, բոլոր հարցերին կպատասխանեմ: Պարզապես ուզում եմ, որ ժողովուրդը չմոռանա, թե ում մասին է խոսում՝ Մխիթար Մոս-Մուշեղյանի, ով հիմնադրել է «Յանուս» արտիստական եւ «Մոս» պատանեկան թատրոնը»: 
 
Հոդվածն ամբողջությամբկարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի՝ 24.09.15թ. համարում:
 
 

Հարակից հրապարակումներ`

09:02 10/09/2015  |  ՄամուլԱնի Մաջնունյանի սպանության գործով միակ վկան բացառիկ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»
19:31 17/08/2015  |  ԼՐԱՀՈՍԷքստրասենսի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի կալանքի որոշումը բողոքարկվել է. Արտակ Գարոյան
13:17 11/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷքստրասենսի սպանության մեջ մեղադրվողի կալանքի որոշումը կբողոքարկվի. փաստաբան
09:38 11/08/2015  |  ՄամուլԱկանատես է եղել մի տեսարանի, թե ինչպես է Անի Մաջնունյանը գետնին ընկած խռխռում, իսկ Մուշեղը գումարն ու ոսկեղենն է փնտրում. «Ժողովուրդ»
09:12 11/08/2015  |  ՄամուլՍպանված էքստրասենսի հարազատները հերքում են Անիի՝ սիրեկաններ ունենալու պատմությունները. «Ժամանակ»
18:39 10/08/2015  |  ԼՐԱՀՈՍԷքստրասենսի սպանության մեջ մեղադրվող երիտասարդը եպիսկոպոսի եղբորորդի է. Aravot
18:10 10/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷքստրասենսի սպանության մեջ մեղադրվողն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում
12:15 09/08/2015  |  Քրեական խրոնիկոնՔննչական կոմիտեն՝ Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողի կալանավորման մասին
11:37 09/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷքստրասենսի սպանության մեջ կասկածվողը կալանավորվեց երկու ամսով
20:14 08/08/2015  |  Քրեական խրոնիկոնԷքստրասենսի սպանության մեջ կասկածվողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Արխիվ

[]