ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը դեռևս վերջնականապես չի հաղթահարել հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերով ունեցած իր կոմպլեքսները. Երեմ Սարգսյան 09/24/2015 19:35 | Քրեական խրոնիկոն
Հասարակական ուշադրության կենտրոնում հայտնված քրեական գործերով նախաքննական մարմիններն ու հատկապես դատախազությունը ավելորդ դաժանություն ու խստություն են ցուցաբերում, հնարավորինս ծանր մեղադրանքներ առաջադրում, խիստ պատիժներ միջնորդում, որպեսզի հասարակության մոտ թյուր կարծիք ստեղծվի, իբր, այդ մարմիններն օբյեկտիվ են ու անաչառ, որպեսզի դրանով հասարակության շրջանում հեղինակություն ձեռք բերեն: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Վերնիսաժի գործով անբաստանյալ, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսա, Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խուլիգանությամբ, անհարգալից վերաբերմունք է դրսևորել անցորդների նկատմամբ և իր կամքից անկախ հանցագործությունն ավարտին չի հասցրել»,- քրեական գործի հարուցման մասին քննիչի որոշումից մեջբերեց Երեմ Սարգսյանն ու անցավ հիմքերից յուրաքանչյուրն առանձի-առանձին վեր լուծելու:
2 անձանց սպանելու դիտավորությունն, ըստ փաստաբանի, ոչ միայն նախաքննության, այլև դատաքննության ամբողջ ընթացքում, այդպես էլ չապացուցվեց: «Ի՞նչ հիմքերով է այս դիտավորությունը, ներքին մղումները նախաքննական մարմինը պարզել այդպես էլ անհայտ մնաց»,- Երեմ Սարգսյանը` հանգամանալից նկարագրելով, թե նիչպես և ինչու է ծագել վիճաբանությունը, և ինչու է Գոռ Առաքելյանը սկսել կրակել իր ավտոմեքենայի ուղին փակած Վալերիկ Հովհաննիսյանի վրա:
Երեմ Սարգսյանը նաև նշեց, որ 2014թ-ին նախաքննությունը վարող Ոստիկանության ԿԳՎ քննչական բաժնի քննիչ Կիրակոսյանը բանավոր զրույց է ունեցել վկաներից մեկի հետ և այդ զրույցի հիման վրա տեղեկանք կազմել, որով և «փորձել են հիմք ստեղծել»: «Բանավոր զրույցը ՔԴՕ ի՞նչ հիմքով է կցվել գործին, բանավոր զրույցը քննչական դատավարական գործողությունչէ»,- հայտարարեց փաստաբանը:
Երեմ Սարգյանը նաև հիշեցրեց, որ դատավարության ընթացքում մեղադրող դատախազը վերավորակեց Գոռ Առաքելյանին մեղսագրվող արարքները` առաջադրված 104-րդ հոդվածի փոխարեն առաջադրելով 112-րդ հոդվածը:
«Մեղադրողի այդ որոշումից հետո հույս ծագեց, որ դատախազությունը երբեմն կարողանում է իր մեջ ուժ գտնել և նույնիսկ հասարակական հնչեղություն ստացած գործերով արդար որոշումներ կայացնել, ինչից ելնելով էլ հույս ունեինք, որ մեղադրողը գոնե իր մեղադրական ճառից առաջ լիարժեք օբյեկտիվություն կցուցաբերի և կհրաժարվի նաև այն որակումներից, թե իբր Գոռ Առաքելյանը գործել է խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով , սակայն պարզվեց, որ դատախազությունը դեռևս վերջնականապես չի հաղթահարել հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերով ունեցած իր կոմպլեքսները»,-ասաց Երեմ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է այդ մեղադրանքներին, պաշտպանը վկայակոչեց Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ և սույն գործով կատարված փորձաքննությունների արդյունքներն ու եզրակացությունները` ցույց տալով, որ Գոռ Առաքելյանի արարքներում բացակայում են խուլիգանական դրդումներն ու շատերի կյանքի համար վտանգավոր գործողություններ կատարելու հանցակազմը:
Երեմ Սարգսյանը նշեց, որ փորձագետներն ապացուցել են, որ տուժողներ Մնացական Սուքիասյանն ու Ալվինա Բադալյանը վնասվածքներ են ստացել Գոռ Առաքելյանի կրակոցի ասֆալտից անդրադառնալու հետևանքով: Ուստի իր պաշտպանյալը նրանց կյաքնի համար վտանգավոր գործողություններ չի կատարել, այլ տնդամենը անզգույշ է եղել: Իսկ գետնին է կրակել Վալերիկ Հովհաննիսյանին վախեցնելու նպատակով:
Պաշտպանը նաև փաստեց, որ 4 տուժող քաղաքացիներից ոչ մեկը Գոռ Առաքելյանի նկատմամբ բողոք չի ներկայացրել, ուստի Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն բողոքի բացակայության դեպքում անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության: «Եթե բացակայում է տուժողի բողոքը, ՀՀ ՔՕ 113-րդ հոդվածի 1-ին մասով, 120-րդ հոդվածի 2-րդ մասով և 121-րդ հոդվածի 1-ին մասով Գոռ Առաքելյանի նկատմամաբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել»,- ասաց փաստաբանը:
Երեմ Սարգսյանը դատրանից խնդրեց Գոռ Առաքելյանին մեղսագրվող արարքներին տալ ճիշտ քրեաիրավական գնահատական, և նրան մեղսագրվող ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, ՀՀ ՔՕ 113-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները վերաորակել համապատասխանաբար ՔՕ 120-րդ հոդվածի 2-րդ մասով, 121-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել արդարացի ՝ նշված հոդվածներով նախատեսված նվազագույն պատժաչափերով նախատեսված պատիժ:
Երեմ Սարգսյանի ճառին պատասխանելու համար մեղադրող դատախազը դատարանից մի քանի օր ժամանակ խնդրեց` նախապատրաստվելու համար:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 1-ին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել