ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/19/2025 23:07
ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք
01/19/2025 22:33
Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
01/19/2025 22:22
Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի
01/19/2025 22:02
Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք
01/19/2025 21:47
Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան
01/19/2025 21:36
Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
01/19/2025 21:21
ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ
01/19/2025 21:03
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
01/19/2025 20:41
Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
01/19/2025 20:20
Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով
01/19/2025 20:00
Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
01/19/2025 19:46
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
01/19/2025 19:36
Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ)
01/19/2025 19:24
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ
01/19/2025 19:07
Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան
01/19/2025 18:50
Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում
01/19/2025 18:36
Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է
01/19/2025 18:19
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
01/19/2025 17:59
Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ
01/19/2025 17:48
Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
01/19/2025 17:35
Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
01/19/2025 17:17
Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը
01/19/2025 17:07
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
01/19/2025 16:53
Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել
01/19/2025 16:35
Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների
01/19/2025 16:16
Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի
01/19/2025 16:05
Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը
01/19/2025 15:51
Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
01/19/2025 15:31
Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
01/19/2025 15:15
Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/19/2025 14:41
Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ)
01/19/2025 14:36
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
01/19/2025 14:14
Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց
01/19/2025 14:03
Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
01/19/2025 13:45
Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ
01/19/2025 13:31
Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
01/19/2025 13:13
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր
01/19/2025 13:00
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը
01/19/2025 12:48
Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ
01/19/2025 12:29
Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով
01/19/2025 12:12
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
01/19/2025 11:52
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
01/19/2025 11:36
Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
01/19/2025 11:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
01/19/2025 10:59
Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել
01/19/2025 10:44
Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում
01/19/2025 10:27
Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/19/2025 10:10
Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության
01/19/2025 09:52
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025 19:07
Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/18/2025 11:12
Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 08:15
10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/19/2025 16:05
Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը
01/18/2025 15:37
Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/19/2025 17:07
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
01/18/2025 08:26
Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
01/19/2025 17:48
Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
Առաջարկվող իրավակարգավորումների շրջանակներում դատական իշխանության անկախությունը դրվել է վտանգի տակ. Նորայր Նորիկյան 09/22/2015 13:18 | Սահմանադրական բարեփոխումներ
Ի՞նչ վտանգներ ու բացթողումներ կան սահմանադրական բարեփոխումների նախագծի մարդու իրավունքների, դատական իշխանությանն, ինչպես արդարադատությանն օժանդակող մարմիններին առնչվող գլուխներում, որո՞նք են հետընթացն ու առաջընթացն այդ գլուխներում: Եվ ընդհանրապես արդյո՞ք նման լայնածավալ փոփոխությունների անհրաժեշտություն կար: Այս մասին է «Փաստինֆո»-ի լրագրողի հարցազրույցը փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:
- Նախ, ինչպե՞ս եք համարում, սահմանադրական փոփոխություններն, այն էլ՝ այսպիսի ծավալով, անհրաժեշտությո՞ւն էին Հայաստանի համար: Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ:
- Առիթ ունեցել եմ պատասխանելու Ձեր կողմից հնչեցված հարցին, որ սկզբունքորեն օրակարգ է հայտնվել մի նախագիծ, որն իր բովանդակությամբ նոր սահմանադրության տեքստ է և որում ամրագրված դրույթները որակապես նոր հարթության վրա են դնելու մեր պետությանը:
Այժմ էլ այդ կարծիքին եմ, և գտնում եմ, որ անգամ եթե այդպիսի փոփոխության անհրաժեշտություն կար, անգամ եթե նախագծով ավելի լավ գործիքակազմ է առաջարկվում, ընտրված քաղաքական իրավիճակը ճիշտ չէ, սահմանադրության փոփոխության պատճառաբանությունները համոզիչ չեն և ամենակարևորը` հասարակությանը չի ներկայացվել համապատասխան հիմնավորում, որ գործող սահմանադրությունը սպառել է իրեն կամ կասեցնում և արգելակում է պետության բնականոն զարգացումը:
Հակառակը, կա խորը կասկած, որ այս ամենը պայմանավորված է լոկ քաղաքական շահերով, ինչը, մեծ հաշվով, արժեզրկում է գործընթացն ամբողջությամբ:
Ելնելով այս համոզմունքից, գտնում եմ, որ այսօր բացակայում է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը:
- Այդուհանդերձ, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը մասնավորապես, մարդու իրավունքների գլխի վերաբերյալ: Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ անմեղության կանխավարկածի երեք բաղադրիչներից թողնվել է մեկը, ի՞նչ վտանգներ կան, այդ թվում՝ քողարկված, այդ գլխում:
- Գիտեք, հնարավոր վտանգները, մեծ հաշվով, կբացահայտվեն ժամանակի ընթացքում: Այս պահին հնարավոր բոլոր տեսակետները կարող են սահմանափակվել լոկ մտավախությունների սահմանում, և ես հարկ եմ համարում մի քանի հոդվածների վերաբերյալ արտահայտել իմ տարակուսանքն ու մտավախությունը:
Այսպես, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ բացատրություն և պատճառաբանվածություն չի տրվել նախագծի 24-րդ հոդվածով ամրագրված այն դրույթին, ըստ որի` Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք: Ի՞նչ է նշանակում հոգեկան անձեռնմխելիություն: Կարծում եմ, որ անհրաժեշտ է որոշակիացնել նշված դրույթը` չեզոքացնելով կամայական մեկնաբանման հնարավորությունը:
45-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվել է, որ այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են և ենթակա են արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ:
Անկեղծ ասած, ինձ համար հասկանալի չէ, թե ինչ չափորոշիչով է որոշվելու, որ կուսակցությունը քարոզում է սահմանադրական կարգի բռնի տապալում, կամ կատարյալ անհեթեթություն է, թե ինչպե՞ս կարող է կուսակցությունը, որպես այդպիսին, բռնություն կիրառի: Այդպիսի բան կարող է անել անձը, անձանց խումբը, բայց ոչ կուսակցությունը…
Ես մտավախություն ունեմ, որ այս դրույթը մահակ է լինելու օրվա իշխանության համար` իր մրցակից կուսակցությանը լիկվիդացնելու համար:
Նախագծի 47-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրվել է, որ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բոլոր համայնքներում կարող են ընտրվել ավագանու անդամ, համայնքապետ, քաղաքապետ, եթե ներկայացնեն տեղեկանք, որ մշտապես ապրում են տվյալ համայնքում...
Սա, իմ կարծիքով, լուրջ հանգամանք է, և կարող է ժամանակի ընթացքում բավականին անսպասելի բացասական զարգացումների առիթ հանդիսանալ, երբ այս կամ այն «հայտնի» օտարերկրացի քաղաքացին կարող է հայտ ներկայացնել, ընտրվել որևէ համայնքի ղեկավար:
Նախագծի 47-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեներին մասնակցելու իրավունք չունեն դատական ակտով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցագործությունների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք:
Սա նշանակում է, որ ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործություն կատարած և օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք ունենալու են ընտրելու և ընտրվելու իրավունք…
Հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածով ամրագրված սահմանումները, ակնհայտ է դառնում, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով մինչև 5 տարի դիտավորությամբ և մինչև 10 տարի ժամկետով անզգուշությամբ կատարված հանցանքների համար ազատազրկման մեջ գտնվող 25 տարին լրացած անձը, ով վերջին 5 տարում հանդիսացել է միայն ՀՀ քաղաքացի և վերջին 5 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում, և տիրապետում է պետական լեզվին, պատիժը կրելու ընթացքում կարող է ընտրվել ՀՀ ազգային ժողովի պատգամավոր /47-րդ հոդվածի 2-րդ կետ/:
Սա նշանակում է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով մինչև 5 տարի դիտավորությամբ և մինչև 10 տարի ժամկետով անզգուշությամբ կատարված հանցանքների համար ազատազրկման մեջ գտնվող 40 տարին լրացած անձը, ով վերջին 7 տարում հանդիսացել է միայն ՀՀ քաղաքացի և մշտապես բնակվում է ՀՀ-ում, պատիժը կրելու ընթացքում կարող է ընտրվել Հանրապետության նախագահ /124-րդ հոդված/:
Սա նշանակում է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով մինչև 5 տարի դիտավորությամբ և մինչև 10 տարի ժամկետով անզգուշությամբ կատարված հանցանքների համար ազատազրկման մեջ գտնվող 35 տարին լրացած անձը, ով ունի միայն ՀՀ քաղաքացիություն, ով վերջին 7 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում, պատիժը կրելու ընթացքում կարող է նշանակվել վարչապետ /147-րդ հոդված/:
Հետևությունները թողնում եմ Ձեզ:
Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածի ինստիտուտին, գիտե՛ք, գործող սահմանադրության 21-րդ հոդվածն իսկապես հստակ է բոլոր առումներով: Թե ինչու՞ է անմեղության կանխավարկածի ինտիտուտին վերաբերող այդ սահմանադրական նորմն այդպես ձևախեղվել` կասկածի տակ դնելով անգամ դրույթի բովանդակային ընկալումը, հասկանալի չէ և դարձյալ անհրաժեշտ չափով պատճառաբանված չէ:
- Դատական իշխանության և Բարձրագույն դատական խորհրդի գլխի հետ կապված ի՞նչ կարծիք ունեք, որպիսի՞ն են դատավորների ու դատարանների անկախության երաշխիքները, ո՞րն է առաջընթացը և ո՞րը՝ հետընթացն այդ գլխում:
- Գործող արդարադատության խորհուրդը, որին փոխարինելու է բարձրագույն դատական խորհուրդը, բաղկացած է 13 անդամից, որոնցից 9-ը դատավորներ են, մյուս 4-ը՝ գիտնական-իրավաբաններ, որոնցից 2-ին առաջադրում է Հանրապետության նախագահը, 2-ին՝ Ազգային ժողովը: Նախագծով Բարձրագույն դատական խորհուրդը բաղկացած է լինելու 10 անդամից:
Հատկանշական է, որ նրանցից 5-ին ընտրելու է Ազգային ժողովը, այսինքն՝ քաղաքական իշխանությունը, մյուս 5-ին՝ դատավորների ընդհանուր ժողովը:
Պնդել, որ այս պայմաններում Ազգային ժողովը չի փորձելու իր «ազդեցությունը»' տարածել դատական իշխանության նկատմամբ` նվազեցնելով վերջինիս անկախությունը, միամտություն կլինի: Իսկ դա նշանակում է, որ դատական իշխանությունը կանգնելու է իր անկախությունը կորցնելու շոշափելի վտանգի առջև:
Այս մտավախությունը պայմանավորված է նաև նրանով, որ նախագծով Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման գործընթացում նախատեսված է դրույթ, համաձայն որի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստերը նախագահում է խորհրդի նախագահը, իսկ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, այսպես ասած՝ պարիտետի սկզբունքով:
Նախագահը որոշ ժամանակ լինելու է իրավաբան-գիտնականներից, որոշ ժամանակ՝ դատավորներից:
Եվ ամենակարևորը` որոշումների ընդունման ժամանակ ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է լինելու:
Այս պայմաններում որևէ երաշխիք չկա, որ իրավաբան-գիտնականի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ լինելու դեպքում, կարևորագույն որոշումներ ընդունելիս՝ նրա ձայնը լինելու է վճռորոշ` իր բոլոր հետևանքներով հանդերձ:
Հետևաբար, կարծում եմ, որ այս առումով նախագիծը բավականին հետընթաց է արձանագրել:
Դատական իշխանությունը պետք է լինի ինքնաբավ և ինքնակառավարվող մարմին, և հնարավորություն ունենա ստեղծելու համապատասխան մեխանիզմներ իր ինքնակառավարման համակարգը ստեղծելու և պահպանելու համար, որով կերաշխավորվի իր անկախությունը:
Հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմի առնվազն 50 տոկոսը կապ չի ունենալու դատական համակարգի հետ, այսինքն՝ կազմված է լինելու քաղաքական իշխանության կողմից ներկայացված անձանցից, հուշում է մի բանի մասին, որ առաջարկվող իրավակարգավորումների շրջանակներում դատական իշխանության անկախությունը դրվել է վտանգի տակ:
- Ճի՞շտ եք համարում, որ պահպանվեց եռաստիճան դատական համակարգը և նախագծում չնախատեսվեց երդվյալ ատենակալների ինստիտուտը:
- Ես այդ հարցի վերաբերյալ հետևյալ կարծիքն ունեմ, որ ինձ համար առավել նշանակալից և կարևոր է դատարանի կողմից իրապես արդարադատություն իրականացնելն ու իրապես անկախ դատական իշխանություն ունենալը: Եվ այդ կոնտեքստում, թե դատական համակարգը եռաստիճան կլինի, քե քառաստիճան, կամ երկաստիճան, դառնում է երկրորդական: Ինչ վերաբերում է երդվյալ ատենակալների ինստիտոիտին, ես գտնում եմ, որ այս պահին մեր թե հասարակությունը, թե դատական համակարգը պատրաստ չէ ընդունելու այդ ինստիտուտը` մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, հետևաբար` գտնում եմ, որ ինստիտուտի ներդրումը վաղաժամ է:
- Ինչպե՞ս եք վերաբերվում, որ առանձին գլուխ նախատեսվեց դատախազության ու քննչական մարմինների համար, և ընդհանրապես պարտադի՞ր էր, որ այդ կառույցները տեղ գտնեին Սահմանադրությունում:
- Մեծ հաշվով, առանձնակի կարևորություն չեմ տալիս: Շատ ավելի կարևոր է դատախազության և քննչական մարմինների արդյունավետ աշխատանքի համար նպաստավոր պայմանների ստեղծումը, քան պերճաշուք բառերով նրանց մասին հիշատակումը:
- Ինչպե՞ս եք վերաբերվում քննչական մարմինների մասին հոդվածի այն դրույթին, որ քննչական մարմինները կազմակերպում են նախաքննությունը՝ կազմակերպո՞ւմ, թե՞ իրականացնում են:
- Ինչպես գիտեք, մեր երկրում գործում են մի քանի քննչական մարմիններ` այդ թվում քննչական կոմիտեն, հատուկ քննչական ծառայությունը, ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը և ֆինանսների նախարարության քննչական վարչությունը:
Այո՛, նշված մարմինները մինչդատական վարույթում կոչված են կազմակերպել նախաքննության իրականացումը քննիչների միջոցով:
- Ինչպե՞ս եք վերաբերվում Փաստաբանների պալատի աշխատանքային խմբի առաջարկին Բարձրագույն դատական խորհրդում փաստաբանների համար տեղեր նախատեսելու, ինչպես նաև այն առաջարկին, որպեսզի դատախազության ու քննչական մարմինների գլխի անվանումը փոխվի, դառնա Արդարադատությանն օժանդակող մարմիններ և այնտեղ հոդված նախատեսվի նաև փաստաբանության վերաբերյալ:
- Ուշագրավ վերլուծություն է կատարվել փաստաբանների պալատի աշխատանքային խմբի կողմից: Կոնկրետ այս հարցում խումբը հղում է կատարել Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհրդի «Հանրությանը ծառայող արդարադատության հարցերով խորհրդի» մասին թիվ 10-րդ եզրակացությունում տեղ գտած այն մոտեցմանը, որ արդարադատության հարցերով խորհուրդը պետք է կազմված լինի կամ միայն դատավորներից, կամ ունենա խառը կազմ` դատավորներից և դատավոր չհանդիսացող այլ անձանցից:
Իմ համոզմունքն այն է, որ ճիշտ կլիներ, եթե բարձրագույն դատական խորհուրդը բաղկացած լիներ բացառապես դատական իշխանության ներկայացուցիչներից:
Ինչ վերաբերում է 8-րդ գլխի անվանման փոփոխմանը, ապա կարծում եմ, որ տեղին առաջարկություն է արվել իմ գործընկերների կողմից, և այն պետք է հավուր պատշաճի ուշադրության արժանանա:
- Նաև կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը Սահմանադրությունում փոփոխությունների նախագծի 60-րդ հոդվածի՝ Վնասի հատուցման իրավունքի վերաբերյալ: Այնտեղ խոսվում է, որ յուրաքանչյուր ոք, եթե պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոչ իրավական գործողություններից տուժել է, իրավունք ունի վնասի հատուցման: Խնդրում եմ պարզաբանեք, թե ի՞նչ փոփոխություններ կան գործող Սահմանադրության համապատասխան դրույթի համեմատ, դրակա՞ն է, բացասակա՞ն է, մեխանիզմներն ինչպիսի՞ն են, ի՞նչ կարգավորում է տրված նախագծով և վնասի չափերը ինչպե՞ս են կարգավորվելու:
- Կարծում եմ, որ այս դրույթն անհրաժեշտ ու հաջողված է: Տեսեք, գործող սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից ապօրինի զրկման կամ ապօրինի խուզարկության դեպքում օրենքով սահմանված հիմքերով և կարգով պատճառված վնասի հատուցման: Իսկ 20-րդ հոդվածով ամրագրված է, որ տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:
Ինչպես նկատեցիք, վնասի հատուցման ինստիտուտի մասին խոսք է գնում միայն հանցագործության հետևանքով հասցված վնասի հատուցման մասին:
Նախագծով առավել ընդլայնվում է վնասի հատուցման ինստիտուտը, ավելին` ընդգծվում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք, որը, դուրս է գալիս միայն հանցագործության հետևանքով հասցված վնասի ինստիտուտի շրջանակից, ինչը, կարծում եմ, դրական է:
- Նախագծի 26-րդ հոդվածի՝ Անձնական ազատությունը, 5-րդ մասն ասում է, որ մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու պայմանագրային պարտավորությունները: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները, ի՞նչ վտանգներ կամ երաշխիքներ կան՝ համեմատած գործող սահմանադրության հետ:
- Նախագծի 26-րդ հոդվածի 5-րդ կետով ամրագրված է, որ մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու պայմանագրային պարտավորությունները:
Նշեմ, որ, ըստ էության, այդպիսի դրույթ ամրագրված է նաև գործող սահմանադրության 16-րդ հոդվածով, ըստ որի` Մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:
Խնդիրը կայանում է նրանում, որ հիշատակված դրույթն ամրագրված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 4 Արձանագրության 1-ին հոդվածով, ըստ որի՝ Ոչ մեկին չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ նա ի վիճակի չէ կատարելու պայմանագրային որևէ պարտավորություն:
Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը, որպես բարձր պայմանավորվող կողմ, ստանձնել է նշված դրույթի ապահովման երաշխիքը և այս տեսանկյունից, ազատությունից զրկելը պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում անվերապոհորեն կհանգեցնի կոնվենցիայի դրույթների խախտմանը։
Բացի այդ, իմ խորին համոզմամբ, նշված դրույթն ուղղված է մարդու ազատությունների և պատվի պաշտպանության կատեգորիային, և անձը չպետք է զրկվի ազատությունից սոսկ այն պատճառով, որ չի կատարել պայմանագրային որևէ պարտավորություն։
Հետևաբար, գտնում եմ, որ դրույթն անհրաժեշտ է և պիտանի:
Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
[]