ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ջունգլ»-ի գործով կհրավիրվեն ու կհարցաքննվեն փորձագետները 09/22/2015 22:42 | Քրեական խրոնիկոն
Ազատամարտիկ Վարդան Թումանյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու գործով ամբաստանյալ Վիկտոր Հովսեփյանի մասով նախաքննությունը կատարվել է թերի, ոչ օբյեկտիվ և միակողմանի: Այս մասին այսօր հայտարարեց պաշտպանական կողմը՝ նշելով, որ Հովսեփյանի արարքին սխալ քրեաիրավական գնահատական է տրվել:
Ըստ պաշտպանական կողմի, մեղադրանք առաջադրելու որոշման մեջ կոնկրետացված չէ, թե ամբաստանյալներից յուրաքանչյուրը տուժողի մարմնի, որ մասերին և քանի հարված է հասցրել, որ վնասվածքն ամբաստանյալներից ով է պատճառել: Այդուհանդերձ, բոլոր ամբաստանյալների արարքներին մեխանիկորեն տրվել է նույն քրեաիրավական որակումը:
Վիկտոր Հովսեփյանին, Սարգիս Ղուկասյանին և Գևորգ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ միասնական դիտավորությամբ Վարդան Թումանյանի առողջությանը վնաս ձեռքերով ոտքերով բազմաթիվ անգամ հարվածներ հասցնելու միջոցով Վարդան Թումանյանի կենսական կարևոր օրգանին՝ գլխի, դեմքի շրջանին, մարմնի տարբեր մասերին այդ կերպ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Պաշտապանական կողմը նաև ընդգծեց, որ միջադեպը ծագել է տուժողի հակաիրավական գործողության, այն է՝ տուժողի կողմից ամբաստանյալ Սարգիս Ղուկասյանի դեմքին բռունցքով դիտավորյալ հարվածելու պատճառով:
Պաշտպանական կողմը նշեց, որ դեպքի օրը տուժողը դիմել է հիվանդանոց, հետազոտվել և նրա մոտ հայտնաբերվել է դեմքի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, նրա մոտ այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել, ապա նա տուն է գնացել:
Հաջորդ օրը տուժողը կրկին հիվանդանոց է գնացել, հետազոտման է ենթարկվել, նրա իրանի և վերջույթների հատվածներում հայտնաբերվել են մի շարք վնասվածքներ: Իսկ գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է ներուղեղային հեմատոմա՝ հեմոռոգիկ ինսուլտի հետևանքով: Այն հեռացնելու նպատակով կատարվել է վիրահատություն, հիվանդը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ապա գիտակցության չգալով՝ մահացել:
Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջին անգամ, երբ տուժողը դիմել է հիվանդանոց, նրա մարմնի վրա նման վնասվածքներ չեն հայտնաբերվել: Սակայն նախաքննական մարմինն որևէ քննություն չի տարել՝ պարզելու, թե որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում են նրան պատճառվել այդ վնասվածքները: Դրանց առաջացումը մեղսագրվել է Վիկտոր Հովսեփյանին:
Ամբաստանյալ Վիկտոր Հովսեփյանի պաշտպան Կարեն Մկրտչյանը միջնորդեց ամբաստանյալ Վիկտոր Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Պաշտպանական կողմի այս միջնորդության դեմ մեղադրողը առարկեց՝ նշելով, որ այն ենթակա է մերժման: Մեղադրողը հակառակը պնդեց. գործով կատարվել է օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, իսկ մեղադրանքն առաջադրվել է բավարար ապացույցների հիման վրա:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանն էլ դատարանից ժամանակ խնդրեց միջնորդությանը մանրամասն ծանոթանալու և կարծիք հայտնելու նպատակով:
Դատարանն այսօր հետաձգեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ տուժող կողմի միջնորդության քննարկումը, քանի որ դեռ չեն հետազոտվել գործի նյութերը և այս փուլում հնարավոր չէ կայացնել միջնորդությունը բավարարելու կամ մերժելու որոշում:
Միևնույն ժամանակ դատարանը նշեց, որ հարկ է համարում դատարան հրավիրել և հարցաքննել փորձագետներին:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով