Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Առաջարկվող իրավակարգավորումների շրջանակներում դատական իշխանության անկախությունը դրվել է վտանգի տակ. Նորայր Նորիկյան 09/22/2015   13:18  |  Սահմանադրական բարեփոխումներ

 
Ի՞նչ վտանգներ ու բացթողումներ կան սահմանադրական բարեփոխումների նախագծի մարդու իրավունքների, դատական իշխանությանն, ինչպես արդարադատությանն օժանդակող մարմիններին առնչվող գլուխներում, որո՞նք են հետընթացն ու առաջընթացն այդ գլուխներում: Եվ ընդհանրապես արդյո՞ք նման լայնածավալ փոփոխությունների անհրաժեշտություն կար: Այս մասին է «Փաստինֆո»-ի լրագրողի հարցազրույցը փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:   
 
- Նախ, ինչպե՞ս եք համարում, սահմանադրական փոփոխություններն, այն էլ՝ այսպիսի ծավալով, անհրաժեշտությո՞ւն էին  Հայաստանի համար: Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ: 
 
- Առիթ ունեցել եմ պատասխանելու Ձեր կողմից հնչեցված հարցին, որ սկզբունքորեն օրակարգ է հայտնվել մի նախագիծ, որն իր բովանդակությամբ նոր սահմանադրության տեքստ է և որում ամրագրված դրույթները որակապես նոր հարթության վրա են դնելու մեր պետությանը:
 
Այժմ էլ այդ կարծիքին եմ, և գտնում եմ, որ անգամ եթե այդպիսի փոփոխության անհրաժեշտություն կար, անգամ եթե նախագծով ավելի լավ գործիքակազմ է առաջարկվում, ընտրված քաղաքական իրավիճակը ճիշտ չէ, սահմանադրության փոփոխության պատճառաբանությունները համոզիչ չեն և ամենակարևորը` հասարակությանը չի ներկայացվել համապատասխան հիմնավորում, որ գործող սահմանադրությունը սպառել է իրեն կամ կասեցնում և արգելակում է պետության բնականոն զարգացումը:
 
Հակառակը, կա խորը կասկած, որ այս ամենը պայմանավորված է լոկ քաղաքական շահերով, ինչը, մեծ հաշվով, արժեզրկում է գործընթացն ամբողջությամբ:
 
Ելնելով այս համոզմունքից, գտնում եմ, որ այսօր բացակայում է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը:
 
- Այդուհանդերձ, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը մասնավորապես, մարդու իրավունքների գլխի վերաբերյալ: Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ անմեղության կանխավարկածի երեք բաղադրիչներից թողնվել է մեկը, ի՞նչ վտանգներ կան, այդ թվում՝ քողարկված, այդ գլխում:
 
- Գիտեք, հնարավոր վտանգները, մեծ հաշվով, կբացահայտվեն ժամանակի ընթացքում: Այս պահին հնարավոր բոլոր տեսակետները կարող են սահմանափակվել լոկ մտավախությունների սահմանում, և ես հարկ եմ համարում մի քանի հոդվածների վերաբերյալ արտահայտել իմ տարակուսանքն ու մտավախությունը:
 
Այսպես, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ բացատրություն և պատճառաբանվածություն չի տրվել նախագծի 24-րդ հոդվածով ամրագրված այն դրույթին, ըստ որի` Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք: Ի՞նչ է նշանակում հոգեկան անձեռնմխելիություն: Կարծում եմ, որ անհրաժեշտ է որոշակիացնել նշված դրույթը` չեզոքացնելով կամայական մեկնաբանման հնարավորությունը:
 
45-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվել է, որ այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են և ենթակա են արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ: 
 
Անկեղծ ասած, ինձ համար հասկանալի չէ, թե ինչ չափորոշիչով է որոշվելու, որ կուսակցությունը քարոզում է սահմանադրական կարգի բռնի տապալում, կամ կատարյալ անհեթեթություն է, թե ինչպե՞ս կարող է կուսակցությունը, որպես այդպիսին, բռնություն կիրառի: Այդպիսի բան կարող է անել անձը, անձանց խումբը, բայց ոչ կուսակցությունը…
 
Ես մտավախություն ունեմ, որ այս դրույթը մահակ է լինելու օրվա իշխանության համար` իր մրցակից կուսակցությանը լիկվիդացնելու համար:
 
Նախագծի 47-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրվել է, որ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բոլոր համայնքներում կարող են ընտրվել ավագանու անդամ, համայնքապետ, քաղաքապետ, եթե ներկայացնեն տեղեկանք, որ մշտապես ապրում են տվյալ համայնքում...
 
Սա, իմ կարծիքով, լուրջ հանգամանք է, և կարող է ժամանակի ընթացքում բավականին անսպասելի բացասական զարգացումների առիթ հանդիսանալ, երբ այս կամ այն «հայտնի» օտարերկրացի քաղաքացին կարող է հայտ ներկայացնել,  ընտրվել որևէ համայնքի ղեկավար:
 
Նախագծի 47-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեներին մասնակցելու իրավունք չունեն դատական ակտով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցագործությունների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք: 
 
Սա նշանակում է, որ ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործություն կատարած և օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք ունենալու են ընտրելու և ընտրվելու իրավունք…
 
Հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածով ամրագրված սահմանումները, ակնհայտ է դառնում, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով մինչև 5 տարի դիտավորությամբ և մինչև 10 տարի ժամկետով անզգուշությամբ կատարված հանցանքների համար ազատազրկման մեջ գտնվող 25 տարին լրացած անձը, ով վերջին 5 տարում հանդիսացել է միայն ՀՀ քաղաքացի և վերջին 5 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում, և տիրապետում է պետական լեզվին, պատիժը կրելու ընթացքում կարող է ընտրվել ՀՀ ազգային ժողովի պատգամավոր /47-րդ հոդվածի 2-րդ կետ/:
 
Սա նշանակում է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով մինչև 5 տարի դիտավորությամբ և մինչև 10 տարի ժամկետով անզգուշությամբ կատարված հանցանքների համար ազատազրկման մեջ գտնվող 40 տարին լրացած անձը, ով վերջին 7 տարում հանդիսացել է միայն ՀՀ քաղաքացի և մշտապես բնակվում է ՀՀ-ում, պատիժը կրելու ընթացքում կարող է ընտրվել Հանրապետության նախագահ /124-րդ հոդված/:
 
Սա նշանակում է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով մինչև 5 տարի դիտավորությամբ և մինչև 10 տարի ժամկետով անզգուշությամբ կատարված հանցանքների համար ազատազրկման մեջ գտնվող 35 տարին լրացած անձը, ով ունի միայն ՀՀ քաղաքացիություն, ով վերջին 7 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում, պատիժը կրելու ընթացքում կարող է նշանակվել վարչապետ /147-րդ հոդված/:
 
Հետևությունները թողնում եմ Ձեզ:
 
Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածի ինստիտուտին, գիտե՛ք, գործող սահմանադրության 21-րդ հոդվածն իսկապես հստակ է բոլոր առումներով: Թե ինչու՞ է անմեղության կանխավարկածի ինտիտուտին վերաբերող այդ սահմանադրական նորմն այդպես ձևախեղվել` կասկածի տակ դնելով անգամ դրույթի բովանդակային ընկալումը, հասկանալի չէ և դարձյալ անհրաժեշտ չափով պատճառաբանված չէ:
 
- Դատական իշխանության և Բարձրագույն դատական խորհրդի գլխի հետ կապված ի՞նչ կարծիք ունեք, որպիսի՞ն են դատավորների ու դատարանների անկախության երաշխիքները, ո՞րն է առաջընթացը և ո՞րը՝ հետընթացն այդ գլխում:
 
- Գործող արդարադատության խորհուրդը, որին փոխարինելու է բարձրագույն դատական խորհուրդը, բաղկացած է 13 անդամից, որոնցից 9-ը դատավորներ են, մյուս 4-ը՝ գիտնական-իրավաբաններ, որոնցից 2-ին առաջադրում է Հանրապետության նախագահը, 2-ին՝ Ազգային ժողովը: Նախագծով Բարձրագույն դատական խորհուրդը բաղկացած է լինելու 10 անդամից:
 
Հատկանշական է, որ նրանցից 5-ին ընտրելու է Ազգային ժողովը, այսինքն՝ քաղաքական իշխանությունը, մյուս 5-ին՝ դատավորների ընդհանուր ժողովը: 
 
Պնդել, որ այս պայմաններում Ազգային ժողովը չի փորձելու իր «ազդեցությունը»' տարածել դատական իշխանության նկատմամբ` նվազեցնելով վերջինիս անկախությունը, միամտություն կլինի: Իսկ դա նշանակում է, որ  դատական իշխանությունը կանգնելու է իր անկախությունը կորցնելու շոշափելի վտանգի առջև:
Այս մտավախությունը պայմանավորված է նաև նրանով, որ նախագծով Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման գործընթացում նախատեսված է դրույթ, համաձայն որի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստերը նախագահում է խորհրդի նախագահը, իսկ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, այսպես ասած՝ պարիտետի սկզբունքով:
 
Նախագահը որոշ ժամանակ լինելու է իրավաբան-գիտնականներից, որոշ ժամանակ՝ դատավորներից: 
 
Եվ ամենակարևորը` որոշումների ընդունման ժամանակ ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է լինելու:
 
Այս պայմաններում որևէ երաշխիք չկա, որ իրավաբան-գիտնականի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ լինելու դեպքում, կարևորագույն որոշումներ ընդունելիս՝ նրա ձայնը լինելու է վճռորոշ` իր բոլոր հետևանքներով հանդերձ:
 
Հետևաբար, կարծում եմ, որ այս առումով նախագիծը բավականին հետընթաց է արձանագրել:
 
Դատական իշխանությունը պետք է լինի ինքնաբավ և ինքնակառավարվող մարմին, և հնարավորություն ունենա ստեղծելու համապատասխան մեխանիզմներ իր ինքնակառավարման համակարգը ստեղծելու և պահպանելու համար, որով կերաշխավորվի իր անկախությունը:
 
Հանգամանքը, որ  Բարձրագույն դատական խորհրդի կազմի առնվազն 50 տոկոսը կապ չի ունենալու դատական համակարգի հետ, այսինքն՝ կազմված է լինելու քաղաքական իշխանության կողմից ներկայացված անձանցից, հուշում է մի բանի մասին, որ առաջարկվող իրավակարգավորումների շրջանակներում դատական իշխանության անկախությունը դրվել է վտանգի տակ: 
 
- Ճի՞շտ եք համարում, որ պահպանվեց եռաստիճան դատական համակարգը և նախագծում չնախատեսվեց երդվյալ ատենակալների ինստիտուտը:
 
- Ես այդ հարցի վերաբերյալ հետևյալ կարծիքն ունեմ, որ ինձ համար առավել նշանակալից և կարևոր է դատարանի կողմից իրապես արդարադատություն իրականացնելն ու իրապես անկախ դատական իշխանություն ունենալը: Եվ այդ կոնտեքստում, թե դատական համակարգը եռաստիճան կլինի, քե քառաստիճան, կամ երկաստիճան, դառնում է երկրորդական: Ինչ վերաբերում է երդվյալ ատենակալների ինստիտոիտին, ես գտնում եմ, որ այս պահին մեր թե հասարակությունը, թե դատական համակարգը պատրաստ չէ ընդունելու այդ ինստիտուտը` մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, հետևաբար` գտնում եմ, որ ինստիտուտի ներդրումը վաղաժամ է:
 
- Ինչպե՞ս եք վերաբերվում, որ առանձին գլուխ նախատեսվեց դատախազության ու քննչական մարմինների համար, և ընդհանրապես պարտադի՞ր էր, որ այդ կառույցները տեղ գտնեին Սահմանադրությունում:
 
- Մեծ հաշվով, առանձնակի կարևորություն չեմ տալիս: Շատ ավելի կարևոր է դատախազության և քննչական մարմինների արդյունավետ աշխատանքի համար նպաստավոր պայմանների ստեղծումը, քան պերճաշուք բառերով նրանց մասին հիշատակումը:
 
- Ինչպե՞ս եք վերաբերվում քննչական մարմինների մասին հոդվածի այն դրույթին, որ քննչական մարմինները  կազմակերպում են  նախաքննությունը՝  կազմակերպո՞ւմ, թե՞ իրականացնում են: 
 
- Ինչպես գիտեք, մեր երկրում գործում են մի քանի քննչական մարմիններ` այդ թվում քննչական կոմիտեն, հատուկ քննչական ծառայությունը, ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը և ֆինանսների նախարարության քննչական վարչությունը: 
 
Այո՛, նշված մարմինները մինչդատական վարույթում կոչված են կազմակերպել նախաքննության իրականացումը քննիչների միջոցով:
 
- Ինչպե՞ս եք վերաբերվում Փաստաբանների պալատի աշխատանքային խմբի առաջարկին Բարձրագույն դատական խորհրդում փաստաբանների համար տեղեր նախատեսելու, ինչպես նաև այն առաջարկին, որպեսզի դատախազության ու քննչական մարմինների գլխի անվանումը փոխվի, դառնա Արդարադատությանն օժանդակող մարմիններ և այնտեղ հոդված նախատեսվի նաև փաստաբանության վերաբերյալ: 
 
- Ուշագրավ վերլուծություն է կատարվել փաստաբանների պալատի աշխատանքային խմբի կողմից: Կոնկրետ այս հարցում խումբը հղում է կատարել Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհրդի «Հանրությանը ծառայող արդարադատության հարցերով խորհրդի»  մասին թիվ 10-րդ եզրակացությունում տեղ գտած այն մոտեցմանը, որ արդարադատության հարցերով խորհուրդը պետք է կազմված լինի կամ միայն դատավորներից, կամ  ունենա խառը կազմ` դատավորներից և դատավոր չհանդիսացող այլ անձանցից:
 
Իմ համոզմունքն այն է, որ ճիշտ կլիներ, եթե բարձրագույն դատական խորհուրդը բաղկացած լիներ բացառապես դատական իշխանության ներկայացուցիչներից:
 
Ինչ վերաբերում է 8-րդ գլխի անվանման փոփոխմանը, ապա կարծում եմ, որ տեղին առաջարկություն է արվել իմ գործընկերների կողմից, և այն պետք է հավուր պատշաճի ուշադրության արժանանա:
 
- Նաև կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը Սահմանադրությունում փոփոխությունների նախագծի 60-րդ հոդվածի՝ Վնասի հատուցման իրավունքի վերաբերյալ: Այնտեղ խոսվում է, որ յուրաքանչյուր ոք, եթե պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոչ իրավական գործողություններից տուժել է, իրավունք ունի վնասի հատուցման: Խնդրում եմ պարզաբանեք, թե ի՞նչ փոփոխություններ կան գործող Սահմանադրության համապատասխան դրույթի համեմատ, դրակա՞ն է, բացասակա՞ն է, մեխանիզմներն ինչպիսի՞ն են, ի՞նչ կարգավորում է տրված նախագծով և վնասի չափերը ինչպե՞ս են կարգավորվելու:
 
- Կարծում եմ, որ այս դրույթն անհրաժեշտ ու հաջողված է: Տեսեք,  գործող սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից ապօրինի զրկման կամ ապօրինի խուզարկության դեպքում օրենքով սահմանված հիմքերով և կարգով պատճառված վնասի հատուցման: Իսկ 20-րդ հոդվածով ամրագրված է, որ տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:
 
Ինչպես նկատեցիք, վնասի հատուցման ինստիտուտի մասին խոսք է գնում միայն հանցագործության հետևանքով հասցված վնասի հատուցման մասին:
 
Նախագծով առավել ընդլայնվում է վնասի հատուցման ինստիտուտը, ավելին` ընդգծվում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք, որը, դուրս է գալիս միայն հանցագործության հետևանքով հասցված վնասի ինստիտուտի շրջանակից, ինչը, կարծում եմ, դրական է:
 
- Նախագծի 26-րդ  հոդվածի՝ Անձնական ազատությունը,  5-րդ մասն ասում է, որ մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու պայմանագրային պարտավորությունները: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները, ի՞նչ վտանգներ կամ երաշխիքներ կան՝ համեմատած գործող սահմանադրության հետ:
- Նախագծի 26-րդ հոդվածի 5-րդ կետով ամրագրված է, որ  մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու պայմանագրային պարտավորությունները:
 
Նշեմ, որ, ըստ էության, այդպիսի դրույթ ամրագրված է նաև գործող սահմանադրության 16-րդ հոդվածով, ըստ որի` Մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:
 
Խնդիրը կայանում է նրանում, որ հիշատակված դրույթն ամրագրված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 4 Արձանագրության 1-ին հոդվածով, ըստ որի՝ Ոչ մեկին չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ նա ի վիճակի չէ կատարելու պայմանագրային որևէ պարտավորություն:
 
Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը, որպես բարձր պայմանավորվող կողմ, ստանձնել է նշված դրույթի ապահովման երաշխիքը և այս տեսանկյունից, ազատությունից զրկելը պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում անվերապոհորեն կհանգեցնի կոնվենցիայի դրույթների խախտմանը։ 
 
Բացի այդ, իմ խորին համոզմամբ, նշված դրույթն ուղղված է մարդու ազատությունների և պատվի պաշտպանության կատեգորիային, և անձը չպետք է զրկվի ազատությունից սոսկ այն պատճառով, որ չի կատարել պայմանագրային որևէ պարտավորություն։
 
Հետևաբար, գտնում եմ, որ դրույթն անհրաժեշտ է և պիտանի:
 
 
Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

13:25 17/09/2015  |  ԼՐԱՀՈՍ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ
12:22 17/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԱռաջարկվում է վաղը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ
23:19 16/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՀՀ Նախագահը սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկել է նախկին վարչապետի հետ
19:17 15/09/2015  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական կոնսոլիդացիան այլեւս փաստ է. ԱԺ փոխնախագահը՝ սահմանադրական բարեփոխումների քննարկումների մասին
18:55 15/09/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը շատ քաղաքականացված է. գտնում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը
13:52 14/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Ոչ»-ի ճակատը հաջողության չի հասնելու. ՀՀԿ պատգամավոր
18:37 12/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԿան վիճահարույց սահմանադրական փոփոխություններ, որոնք մենք գնահատում ենք որպես հետքայլ. Արթուր Հովհաննիսյան
17:23 12/09/2015  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Չուգասզյանը արտահերթ ժողովրդական ընդվզման կոչ է անում
15:31 12/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներ«Սա ոչ թե «ոչ»-ի, այլ «այո»-ի պայքար է». Արմեն Մարտիրոսյան
15:28 12/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության փոփոխության դեմ պայքարը հայտարարեց «համաժողովրդական դիմադրություն» նախաձեռնելու մասին

Արխիվ

[]