Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com

Այս Սահմանադրությունը ընդդիմության դերակատարության բարձրացման Սահմանադրություն է. Հ. Նաղդալյանի ելույթը 09/18/2015   13:19  |  Սահմանադրական բարեփոխումներ

 
«Վաղուց այս դահլիճում այսքան մանրակրկիտ ու շահագրգիռ քննարկում չէր եղել: Դա բնական ու ճիշտ է, երբ խնդրո առարկան պետության հիմնաքարն է՝ Հիմնական օրենքը, որից բխում են բոլոր մյուս օրենքները: Իսկզբանե ուզում եմ շնորհակալություն հայտնել հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին՝ ոչ միայն իր հանրագիտարանային գիտելիքների համար, այլև հանդարտ ու հանգամանալից պատասխանների, մասնագիտական, առանց հուզումներին տուրք տալու, որոնք խորքից ու հիմքից բացահայտում են գործող Սահմանադրության ու առաջարկվող փոփոխությունների բուն էությունը, նպատակներն ու իմաստը: 
 
Օգտվելով առիթից, նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Հանրապետության նախագահի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի ողջ կազմին, հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանին, մեր անվանի իրավաբաններին՝ Դանիելյան, Թովմասյան, Ղազինյան, Դավիթ Հարությունյան, ում կատարած իրապես բարձրորակ աշխատանքը բարձր գնահատականների արժանացավ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում, նկատի ունեմ առաջին հերթին՝ բծախնդիր Վենետիկյան սահմանադրագետներին: 
 
Որակյալ իրավական հենքը Սահմանադրական գործընթացի կարևորագույն բաղադրիչն է, սահմանադրական իրավունքը սահմանադրականության տեխնոլոգիան է, բայց Սահմանադրության բարեփոխումը լոկ իրավական գործընթաց չէ, այլ՝ իրավաքաղաքական, քանի որ ձևավորվում են պետության և հասարակության կենսագործունեության արժեհամակարգային կողմնորոշիչները և քաղաքական ռազմավարական նպատակները:
 
Ուստի, Սահմանադրական հանձնաժողովի մասնագիտական աշխատանքի տրամաբանական շարունակությունը կատարվում է լայն հասարակական, քաղաքական քննարկումների միջոցով, և այսօր՝ արդեն խորհրդարանում, քաղաքական գործիչների և կուսակցությունների կողմից: Արդեն արտահերթ նիստում, մեր աշխատանքների չորրորդ օրը կարող ենք արձանագրել, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումը կայացավ ու ստացվեց, տասնյակ բովանդակային ելույթներ ու առաջարկներ հնչեցին, որոնք, անկասկած, կարող են ավելի հարստացնել ու որոշակիացնել, ավելի գործուն դարձնել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Դա հենց այն արդյունքն է, որ մենք ակնկալում էինք այս քննարկումներից:
 
Հնչեցին, իհարկե, նաև քաղաքական և քաղաքականացված ու նախագծի էության հետ համարյա կապ չունեցող ելույթներ: Դա ևս բնական ընդունենք, դա վկայում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը, քաղաքական ազատություններն ու բազմակարծությունը իսկապես բարձր հիմքերի վրա են: Կարծում եմ՝ բոլոր հիմքերը կան համարելու, որ քաղաքական ուժերի կոնսոլիդացիան կայացել է և արդեն իր առաջին արդյունքները տվեց այս մի քանի օրվա քննարկումներում: Իհարկե, մեզնից յուրաքանչյուրը մնաց իր տեսակետին, դա ևս բնական է: Խորհրդարանում գործող քաղաքական ուժերը ճանապարհ անցած, պատմություն, ավանդույթներ ու տաբուներ ունեցող կուսակցություններ են: Սա պետք է հասկանալ ու գնահատել: Ինչպես պետք է հասկանալ այն, ինչն ակնհայտ է՝ փաստացի՝ նրանք, ովքեր իրենց համարում են «Ոչ»-ի ճակատից, այդ որոշումը կայացրել են զուտ քաղաքական նկատառումներով, և եթե դուրս գային իրենց կուսակցական կաղապարներից, «ոչ» ասելու հիմքեր չէին գտնելու: 
 
Բոլոր դեպքերում ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, որ չորս օր շարունակ իրենց կողմ ու դեմ տեսակետները բարձրաձայնելով՝ ավելի պարզ, որոշակի ու հասկանալի դարձրին Սահմանադրության պես իրավական ու քաղաքական բարդ փաստաթուղթը:   
 
Իրականում այսօր մենք , ինչպես աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ, պատասխանում ենք մարդկության պատմության ամենահին ու ամենաժամանակակից հարցին՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս ու ու՞ր ենք գնում: Փառք Աստծո, որ բազում դարերի պետականազուրկ գոյատևումից հետո այսօր կարող ենք ասել, որ գալիս ենք մեր պատմության՝ մեր ձեռքով ստեղծած հիմքից և ուզում ենք կատարելագործել այդ հիմքերը, որպեսզի ավելի հստակ ու հեռանկարային դառնա այն հասցեն, դեպի ուր գնում ենք:
 
Ցավով եմ ասում, որ թե Սահմանադրության քննարկման, թե մեր մյուս բոլոր հարցերում մենք չափազանց քաղաքականացված վերաբերմունք ունենք: Բայց քաղաքականացվածությունն էլ պիտի նպատակ ունենա ու խնդիր լուծի: Մենք հենց այնպես ամեն ինչ քաղաքականացնում ենք ու հարթ ճանապարհին փակուղիներ հնարում, որ հետո աշխարհով մեկ բողոքենք, թե այս լաբիրինթոսից ելք չկա: Կա: Ելքեր միշտ կան: Տեսնել է պետք: Իսկ տեսնելու համար պետք է առաջ նայել: 
 
Այս օրերի քննարկումներն ինձ համոզեցին, որ ընդդիմությունը Հայաստանում եղել ու մնում է միտինգային հարթության մեջ: Հակառակ, որ խորհրդարանական կուսակցություններ են: Նորից ցավով եմ ասում, որ մեր ընդդիմադիր գործընկերները՝ որ լավ հանրահավաքային հռետորներ են,  խորհրդարանական հարթակն ու միտինգային հարթակը հավասարեցնում են ու իրենց ելույթներում մնում են հանրահավաքային հռետորների դերում:  Իսկ դա ռազմավարական ու մարտավարական սխալ է: Ժամանակն առաջ է գնում, հարգելի գործընկերներ, ի՞նչ եք դուք ասում: Որ իշխանությունը վա՞տն է, որ իշխանությունը ամեն ինչ անում է վերարտադրվելու՞ համար: Իսկ ի՞նչ եք անում դուք:
 
Ամեն անգամ դեմ քվեարկելով պետական բյուջեի նախագծին ու հիմնարար այլ օրենքների, սպառվու՞մ է ձեր ընդդիմադիր առաքելությունը, իշխանությանը իր արած ու չարած սխալները հակադարձելուց բացի որևէ այլ գործ, նպատակ, խնդիր դուք ունե՞ք: Եթե ունեք, սա՞ չէր լավագույն պահը հնչեցնելու համար: 
 
Ես աղոտ հույսեր ունեի, որ Սահմանադրությունը այն փաստաթուղթն է, որ մեր ընդդիմադիր գործընկերներին բովանդակային քննարկման ու առաջարկներ անելու կմղի: Թեկուզ՝ սեփական շահերից ելնելով: Թեկուզ ապահովելու իրենց համար գործունեության առավել մեծ հնարավորություններ: Այս Սահմանադրությունը ընդդիմության դերակատարության բարձրացման, քաղաքական բազմակարծության ընդլայնման, կոմպրոմիսներով կառավարելու, կառավարողների հաշվետվողականության Սահմանադրություն է: Տարիներով խոսում եք ընդդիմության իրավունքների, կառավարման համակարգում ներկայացվածության անհրաժեշտության մասին: Ընդդիմության դերի մեծացման մասին:  Ստանում եք այդ հնարավորությունները, ինչու՞ եք դեմ:  Լավ, «Ոչ» եք ասում սկզբունքորեն, առանց պատճառաբանելու, հետո ի՞նչ եք անելու:
 
Իշխանությունն առաջարկում է համակարգային փոփոխություն, պետական կառավարման մեխանիզմների կատարելագործում, իշխանությունը քայլ է անում դեպի հանրային կյանքի բարելավում: Դուք հերքում եք որևէ շանսի հավանականությունը ու ուզում եք ամեն ինչ անփոփոխ մնա: Ձեր ցանկացած փոփոխությունը երկրի կյանքում ընդամենը մեկն է՝ դուք լինեք իշխանություն: Իսկ ի՞նչ է փոխվելու դրանից Հայաստանի քաղաքացիների կյանքում: Դա ասեք, ոչ թե կրկնեք, թե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ուզում են վերարտադրվել, իսկ մենք չենք թողնի: ՀՀԿ-ն ոչ թե վերարտադրվում է, ՀՀԿ-ն շարունակում է իր գործունեությունը՝ իր հնարավորությունների ու ստանձնած պատասխանատվության շրջանակներով, իր վստահության չափով:
 
Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագիրը ու Սահմանադրության փոփոխության հարցը իրար կապելը ու դրանից կառչած մնալը ոչ թե քաղաքական մարգարեություն է, այլ ձեր թուլության ու իրական ասելիք չունենալու հետևանք, իմ հարգելի ընդդիմադիր գործընկերներ: Կրկնում եմ՝ մենք գնալու ենք մեր ճանապարհը, մենք համոզված ենք, որ հնարավոր ճիշտ ու անհրաժեշտ քայլերն ենք անում Հայաստանի Հանրապետության զարգացման ու առաջընթացի համար, մենք հիմնավորում ենք մեր քայլերը: Իսկ դուք ընդամենն ասում եք՝ ոչ և ոչինչ:
 
Փաստորեն՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումը Ազգային ժողովում ունեցավ նաև կողմնակի արդյունք՝ խորհրդարանական ընդդիմությունը ի լուր ընտրողների հայտարարեց, որ պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնելու, պատրաստ չէ նոր պայմաններում գործելու ու չի ցանկանում որևէ փոփոխություն երկրում, թեպետ տարիներ շարունակ փոփոխությունների անհրաժեշտությունից է խոսել ու խոսում: Գետնատարած հայացքով հայրենիք չեն կառուցում, երազանք ունեցեք, պրագմատիզմը միշտ չէ, որ փարոս է իշխանություն ձեռքբերելու  ճանապարհին: Իսկ եթե պատրաստ չեք պատասխանատվության, սուրբ տեղը թափուր չի մնում, ձեր փոխարեն ուրիշներ կգան: Դա է ընտրության օրենքը, որ հավատացեք, ոչ ՀՀԿ-ն է հնարել, ոչ Սերժ Սարգսյանը: 
 
Սահմանադրության փոփոխությանը խորհրդարանում «Այո» կամ «Ոչ» ասելուց առաջ լավ մտածեք պատճառահետևանքային կապերի մասին: Մենք ընդունում ենք մեր որոշումը իբրև պատգամավոր, իսկ վերջնական խոսքը հանրաքվեում ասելու է Հայաստանի ժողովուրդը: Ուպետք չէ անվերջ բացասական լիցքեր տարածել այս ամբիոնից ու այս դահլիճից՝ փոխարենը դրական ոչինչ չառաջարկելով: Ամենահեշտը «Ոչ» ասելով հեռանալն է, դժվարը «Այո» ասել ու ասածն անելն է: 
    
     
 

Հարակից հրապարակումներ`

13:12 18/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության նախագծին ընդդիմության «ոչ»-ի տակ Հայկ Բաբուխանյանը «գաղտնի ծրագիր» է տեսնում
13:08 18/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՁեր ուզած փոփոխությունը միակն է, որ դուք իշխանություն լինեք. Հերմինե Նաղդալյանը` ընդդիմադիրներին
12:10 18/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՄազի թեփի դեմ պայքարի լավագույն լուծումը գիլյոտինը չէ. Հովհաննես Մարգարյանը` արագացված ընթացակարգով Սահմանադրություն փոխելու մասին
11:54 18/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳ. Սահակյան. «Սահմանադրությունն ընդունենք, հետո կտեսնենք նախագահը ինչ պիտի անի»
18:51 17/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՕԵԿ-ը դեմ է այս տեսքով ներկայացված Սահմանադրության փոփոխությունների նախագծին. այն ենթակա է խորքային փոփոխությունների
17:39 17/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՆիկոլ Փաշինյան. Սահմանադրական փոփոխությունների գործընթացը ձեռնարկվել է նաև ընդդիմադիր դաշտը ջախջախելու նպատակով
17:05 17/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԳագիկ Ջհանգիրյան. Ոչ մի պառլամենտական երկիր չեք կարող վկայակոչել, որտեղ Սահմանադրության մեջ քաղաքական մենաշնորհը ամրագրված լինի «կայուն մեծամասնության ապահովում» սկզբունքով
16:40 17/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԱյսօր Հայաստանը չի գտնվում այն իրավիճակում, որ գնա կառավարման մոդելի փոփոխության. Արամ Մանուկյան
16:33 17/09/2015  |  ԼՐԱՀՈՍ«Դուք դասախոս չեք, մենք էլ՝ ուսանող». Էդուարդ Շարմազանով
15:49 17/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԲՀԿ-ական պատգամավորը` Սահմանադրական նախագծի մասին. «Այս ամեն ինչը դրական է»

Արխիվ

[]