Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս

Դատարան ներկայացված ապացույցները չէին պարունակում մեղադրանքը հիմնավորող փաստական հանգամանքներ. կայացվել է արդարացման դատավճիռ 09/18/2015   12:49  |  Արդարացման դատավճիռներ

 
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ  դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ճանաչել և հռչակել է 29-ամյա Արա Քիշմիրյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը) նրան առաջադրված մեղադրանքում:
 
Քիշմիրյանն արդարացվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ և անհապաղ ազատ արձակվել դատական նիստի դահլիճից: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց  արդարացվածի պաշտպան Հայկ Իսրայելյանը, Արա Քիշմիրյանը կալանքի տակ է գտնվել 6 ամիս:
 
Ըստ մեղադրանքի՝ Արա Քիշմիրյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ, 2015թ. փետրվարի 17-ին Երևան քաղաքում գործող  «Անգել» կարաոկե ակումբում կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ, ՀՀ ոստիկանության  Կենտրոնական բաժնին կից պահպանության վաշտի ջոկի հրամանատար Սարգիս Կարապետյանի նկատմամբ` կապված վերջինիս ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
 
Նախաքննական մարմինը հիմնավորված է համարել, որ Քիշմիրյանը՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ,  ակումբում հայհոյանքներ է հնչեցրել, իսկ երբ  նույն ակումբում ծառայություն իրականացնող ոստիկանը միջամտել է ու  փորձել  կարգի հրավիրել նրան՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով 3 անգամ հարվածելով Կարապետյանի դեմքին` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։
 
Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Քիշմիրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ գարեջուր խմելու նպատակով այցելել է   «Անգել»  ակումբ: Ամբաստանյալը հայտնել է, որ   տուժողին ճանաչել է վաղուց, նրա հետ հարաբերությունները ջերմ են եղել, հաճախ կատակել են և կատակով հարվածել իրար,  ինչպես եղբայրը՝  եղբորը, ընկերն՝ ընկերոջը, երբևէ չի մտածել, որ հնարավոր է  իրենցից մեկը  մյուսից նեղանա: Նա նշել է նաև, որ տուժողին չի ընդունել որպես ոստիկանության ծառայողի։  
 
Ըստ ամբաստանյալի, սկզբում ինքը  տուժողին  դիտավորյալ չի հարվածել. հետևից ձեռքի շարժումով դիպչելով նրան` ցանկացել է, որ նա թեքվի դեպի իր կողմը և չի հասկացել, որ տուժողին հասցրած հարվածն ուժգին է եղել։   Քիշմիրյանը, ով հաճախակի է այցելել տվյալ ակումբ,  նաև հայտնել է, որ ինչպես միջադեպի օրը, այնպես էլ առհասարակ` տուժողն իրեն չի ներկայացել որպես ոստիկան, իր աշխատանքի բերումով չի նախազգուշացրել հասարակական կարգը պահպանելու մասին, ակումբից դուրս չի հրավիրել, չի ասել, որ ծառայության մեջ է   կամ կատարում է իր ծառայողական պարտականությունները։  Չի հիշում, որ հայհոյանքներ է տվել, իսկ եթե նույնիսկ հայհոյել է, ապա դրանք որևէ մեկին ուղղված չեն եղել, հայհոյանքներ հնչեցնելու պարագայում անգամ  դրանք լսելի լինել չէին կարող լինել՝ բարձր երաժշտության պատճառով։   Քիշմիրյանը նաև նշել է, որ չի հիշում, թե քանի հարված է հասցրել տուժողին։ 
 
Տուժողն իր հերթին հայտնել է, որ  Քիշմիրյանին ճանաչել է շուրջ տասնյոթ տարի. նույն թաղամասի բնակիչներ են եղել, մինչ ծառայությունը մտերիմ հարաբերություններ են եղել նրանց միջև, եղել են դեպքեր, երբ  նրանք կատակել են միմյանց հետ։
 
Տուժողը հայտնել է, որ միջադեպի օրն  ինքը ծառայություն է իրականացրել «Անգել» ակումբում: Իր ծանոթներից մեկը՝ Արա Քիշմիրյանն,   ակումբ է այցելել  ոչ սթափ վիճակում։ (Ի դեպ, ամբաստանյալի սթափության վերաբերյալ կատարված զննության արդյունքում պարզվել է, որ նա գործածել է 0.60 մգ/լ ալկոհոլ): Տուժողն ամբաստանյալին ասել է, որ  հեռանա ակումբից։ Ա. Քիշմիրյանը սկսել է հայհոյել, որի համար նրան դիտողություններ է արել:  Բարի սեղանի մոտ  ակումբի անվտանգության աշխատակից, վկա Կ.Պետրոսյանի հետ զրուցելու ժամանակ  մեջքին հարված է զգացել, շրջվել և տեսել է, որ հարվածողն  Արա Քիշմիրյանն է։
 
Ըստ տուժողի՝ ինքը պաշտպանվելու նպատակով ձեռքով հրել է Արա Քիշմիրյանին, վիճաբանություն է սկսվել,  և ամբաստանյալը բռունցքով 3 անգամ հարվածել է իր դեմքին, որի հետևանքով շրթունքը պատռվել է։
 
Վերոհիշյալ Կ. Պետրոսյանն էլ   ցուցմունք է տվել այն մասին, որ Քիշմիրյանն՝  այցելելով ակումբ,   իրենից խնդրել է թույլատրել մեկ շիշ գարեջուր խմել։ Ակումբի նախասրահում տուժողը և ամբաստանյալը սկսել են կատակել՝ ամբաստանյալը ձեռքով տուժողի ծոծրակին «պոնչոյի պես բան է արել», տուժողն էլ մի փոքր ձեռքը հետ է պտտել, որը կպել է ամբաստանյալի դեմքին: Դրանից հետո նույն կերպ ամբաստանյալն  երկու  անգամ պատասխանել է տուժողին։
 
Վկան նաև նշել է, որ եթե տուժողն ու ամբաստանյալը միմյանց քաշքշեին և  ծեծեին, ինքը կնկատեր ու  կմիջամտեր։ Նա նաև հայտնել է, որ ամբաստանյալը կոնկրետ որևէ մեկի հասցեին հայհոյանք չի հնչեցրել, իսկ ամբաստանյալի վերացական հայհոյանքները բարձր չեն եղել, առավել ևս որ  ակումբում երաժշտության ձայնը բարձր է եղել,  և  հայհոյանքները հաճախորդների համար լսելի չեն եղել։
Վկան հայտնել է նաև, որ ամբաստանյալը և տուժողը հարվածներ են հասցրել միմյանց, սակայն ամբաստանայալի դեմքից և ընդհանուր շարժումներից երևացել է, որ նա կատակում է։
 
Դեպքի վերաբերյալ տեսաերիզի զննությունից ևս պարզվել է, որ ամբաստանյալը և տուժողը մտերմորեն ժպտալով, ձեռքերով միմյանց հպվելով, հրելով ու թեթևակի հարվածներ հասցնելով` կատակել են։ Այդ ընթացքում, երբ տուժողը թիկունքով շրջվելով դեպի ամբաստանյալը` զրուցել է վկա Պետրոսյանի հետ, ամբաստանյալը ձեռքով մեկ անգամ հարվածել է տուժողի պարանոցին, իսկ տուժողը նույն պահին ձեռքն արագ հետ տանելով` հարվածել է ամբաստանյալի դեմքին։ Դրա հետևանքով վիճաբանություն է սկսվել,  և ամբաստանյալը ձեռքերով 2 հարված է հասցրել տուժողին, այդ թվում` դեմքի շրջանին, որից հետո միջադեպը դադարել է։
 
Դատարանն իր  իրավական վերլուծություններում հանգել է եզրակացության, որ  նախաքննությամբ ձեռք բերված ու դատարանին  ներկայացված ապացույցները, որոնք ըստ նախաքննական մարմնի,    հիմնավորում են ամբաստանյալ Քիշմիրյանի մեղքը,  փաստական տվյալներ չեն պարունակում այն մասին, որ նա կատարել է վերագրվող արարքը: Ուստի այդ  ապացույցները չեն կարող հիմք հանդիսանալ ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավոր ճանաչելու, վերջինիս այդ հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչելու և մեղադրական դատավճիռ կայացնելու համար:  
 
Դատարանն արձանագրել է, որ գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Քիշմիրյանը կատարել է նրան մեղսագրվող հանցավոր արարք։ «Մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ Քիշմիրյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և նրան մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու համար այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած»,- նշվում է դատավճռում։ 
 
Դատարանը, մասնավորապես,  գտել  է, որ տուժողի` որպես իշխանության ներկայացուցչի,  իր ծառայողական պարտականությունների հետ կապված բռնություն գործադրելու առումով առկա է  չփարատված կասկած, որը պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալի։
 
Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ տուժողի կողմից նշված ակումբի սրահի ներսում ծառայողական պարտականություններ իրականացնելու վերաբերյալ հիմնավորող ապացույցներ դատարանին չեն ներկայացվել, այդ հանգամանքները հիմնավորող փաստաթղթերը քրեական գործին չեն կցվել, դատարանին որևէ միջնորդություն չի ներկայացվել  այդ մասին փաստաթղթեր պահանջելու վերաբերյալ։
 
Այսպիսով, դատարանը գտել է, որ   Արա Քիշմիրյանին մեղսագրված արարքը չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, քանի որ բացակայում են օբյեկտիվ կողմի՝  իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների հետ առնչությունը,  և սուբյեկտիվ կողմի՝  նպատակի, պարտադիր հատկանիշները:
Արդարացման դատավճռի  դեմ  մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացել՝  պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ` Արա Քիշմիրյանին դատապարտելով 3 տարվա ազատազրկման:
 
 

Հարակից հրապարակումներ`

11:15 17/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇուրջ 2 տարի կալանքի տակ գտնվելով՝ արդարացվել է և ազատ արձակվել
17:46 16/09/2015  |  Արդարացման դատավճիռներՍխալ քրեաիրավական որակում՝ միայն տուժողի ինքնանպատակ ցուցմունքի հիման վրա. կայացվել է արդարացման դատավճիռ
21:16 27/08/2015  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքում. չի հիմնավորվել խարդախության հանցակազմի առկայության ո՛չ օբյեկտիվ, ո՛չ սուբյեկտիվ կողմերը
12:32 01/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացման դատավճիռ՝ ծեծի գործով. Դատարանում հարցաքննվել են 7-8 տարեկան երեխաներ
16:18 29/06/2015  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողի բողոքը մերժվեց. արդարացման դատավճիռն անփոփոխ մնաց
13:16 26/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող քաղաքացին արդարացվեց
17:18 17/06/2015  |  Քրեական խրոնիկոնԽոշոր չափերով խարդախության գործով կայացվել է արդարացման դատավճիռ
20:06 11/06/2015  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողը պահանջել է 5 տարվա ազատազրկում, իսկ դատարանն արդարացրել է
18:58 11/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարեց Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի պահանջը. նրանց պաշտպանյալն արդարացվեց
15:37 02/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔրեական հետապնդման մարմինը, մտնելով մասնավոր իրավունքի տիրույթ, մեղադրանք է առաջադրել. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]