Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Սխալ քրեաիրավական որակում՝ միայն տուժողի ինքնանպատակ ցուցմունքի հիման վրա. կայացվել է արդարացման դատավճիռ 09/16/2015   17:46  |  Արդարացման դատավճիռներ

 
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ,  ճանաչել և հռչակել  է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ  հոդվածի 2-րդ  մասի 1–ին կետով (վաշխառություն, որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ) մեղադրվող Ալբերտ Համբարձումյանի անմեղությունն ու նրան արդարացրել:
 
Ա. Համբարձումյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել է: Ա. Համբարձումյանի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Ռուզաննա Հովհաննեսյանը: 
 
Դատարանը  հանգել է եզրակացության, որ  նախաքննական մարմնի կողմից  Ա.  Համբարձումյանի արարքներին տրվել է սխալ քրեաիրավական որակում: Նախաքննական մարմինն  «ապացույցների բացակայության պայմաններում, հիմք ընդունելով միայն տուժողի  ինքնանպատակ ցուցմունքները, հանգել է սխալ քրեաիրավական դիրքորոշման և Ա.  Համբարձումյանին անհիմն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ  հոդվածի 2-րդ  մասի 1–ին կետով»,- գտնում է դատարանը:
Ըստ դատարանի, բացի տուժողի  ինքնանպատակ ցուցմունքից, մեղադրանքի կողմը դատաքննության ողջ ընթացքում դատարանին չի ներկայացրել գեթ մեկ ապացույց՝ ամբաստանյալի կողմից տուժողին տոկոսով գումարներ տրամադրելու կամ վերջինիս կողմից ամբաստանյալին տոկոսագումարներ տալու մասին:
 
Տուժողն էլ  չի կարողացել դատարանում հստակեցնել, թե ո՞ր գումարի նկատմամբ է ամբաստանյալը տոկոսագումար հաշվարկել, ի՞նչ տոկոսի չափով, որքա՞ն ժամանակահատվածի համար և ընդհանուր առմամբ ամբաստանյալին  որքա՞ն տոկոսագումարներ է վճարել՝ պարտք տված կոնկրետ ո՞ր գումարի նկատմամբ: Ընդհակառակը, դատաքննության ընթացքում տուժողը  հայտնել է, որ ամբաստանյալին   երբևէ տոկոսագումարներ չի վճարել, այլ այն վերջինս գրանցել է իր մոտ՝ հետագայում վերջնահաշվարկ կատարելու համար:
 
Դատարանն արձանագրել է, որ ի տարբերություն նմանաբնույթ գործերի,  սույն գործում իսպառ բացակայում է որևէ ստացական, որևէ գրավոր պարտավորագիր, տոկոսագումարների հաշվարկի վերաբերյալ որևէ սևագիր կամ մաքրագիր տետրեր, տեղեկանքներ (թղթաբանություններ), տոկոսների վճարման որևէ ժամանակացույց կամ ձեռագիր գրառումներ, որոնք կարող էին վկայել կամ ապացուցել ամբաստանյալի կողմից տուժողին կամ որևէ մեկին տոկոսով գումարներ տրամադրելու, վաշխառությամբ զբաղվելու հանգամանքը:
 
Դատաքննությամբ ձեռք բերված տվյալներով դատարանն արձանագրել  է, որ ամբաստանյալի  կողմից տուժողի  հետ, վերջինիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում գործարք չի կատարվել.  նոտարական գրասենյակում  տան առքուվաճառքի 18.07.2011թվականի պայմանագիրը կնքվել է Ա.Համբարձումյանի և տան սեփականատեր հանդիսացող այլ անձի միջև: Վերջինս պայմանագրում գրառում է կատարել, որ տան վաճառքի դիմաց ստացել է 12.000.000 ՀՀ դրամ գումար:
 
Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ  հոդվածի 2-րդ  մասի 1–ին կետով Ա.Համբարձումյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, այդ թվում՝ 18.07.2011թ.  առուվաճառքի պայմանագիրը, բնակարանից վտարելու վերաբերյալ Ա.Համբարձումյանի հայցադիմումը, առքուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու մասին տուժողի  հակընդդեմ հայցապահանջը և Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.05.2013թ.  վճիռը որևէ կերպ չեն կարող հիմնավորել ամբաստանյալ Ա.Համբարձումյանի կողմից վաշխառություն կատարելու հանցակազմը: 
 
Ավելին, դատարանը գտել է, որ մեղադրանքի կողմից բերված այդ  «ապացույցները»,  ավելի ճիշտ՝ փաստաթղթերը   որևէ առնչություն չունեն վաշխառության հանցակազմի հետ:
Դատարանը նկատել է, որ դատական վիճաբանությունների փուլում մեղադրանքի կողմն իր ճառում ամբաստանյալի  գործողությունները գնահատել  է որպես հափշտակության եղանակով տուժողի գույքին տիրանալու հանգամանք, սակայն անտրամաբանորեն պաշտպանել է  ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ  հոդվածի 2-րդ  մասի 1–ին կետով մեղադրանքը: Տուժողի ներկայացուցիչ Ա.Դանիելյանը նույնպես համակարծիք չի եղել  մեղադրանքի կողմի հետ՝ տվյալ հոդվածով Ա.Համբարձումյանին առաջադրված մեղադրանքի առումով և դատական վիճաբանությունների փուլում վերջինիս գործողությունները գնահատել է  որպես խաբեության եղանակով իր վստահորդի գույքին (տանը) հափշտակությամբ տիրանալու քրեորեն հետապնդելի արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3–րդ մասով՝ խարդախություն:
 
Դատարանն արձանագրել է, որ  գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել: Ըստ օրենքի, դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը   և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը: 
 
Օրենսդրի այս նորմի իմպերատիվ պահանջի կապակցությամբ   դատարանը ձեռնպահ է մնացել  ամբաստանյալ Ա.Համբարձումյանի գործողություններին իրավական ճիշտ գնահատական տալու եզրահանգումներից և գտել, որ գործի դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար չեն վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ  հոդվածի 2-րդ  մասի 1–ին կետով քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
 
Դատարանը նաև հանգել  է հետևության, որ տուժողը   քաղաքացիական դատավարության կարգով, քաղաքացիական հայցապահանջի (հակընդդեմ հայց) շրջանակներում, դատական տարբեր ատյաններում վիճելի տան հետ կապված մատնվելով անհաջողության և գիտակցելով, որ քաղաքացիական գործով սպառվել է ներպետական դատական պաշտպանության իր իրավունքը, նպատակ է հետապնդել սույն քրեական գործով հնարավոր կայացվող մեղադրական դատավճիռը ծառայեցնել որպես քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը նոր երևան եկած հանգամանքների փաստով բեկանելու և իր վերջնական նպատակին հասնելու համար: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ դատական վիճաբանությունների փուլում տուժողը դատարանին խնդրել է  անվավեր ճանաչել  տան նկատմամբ Ա.Համբարձումյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ ճանաչելով իր սեփականության իրավունքը և տունը վերադարձնել իրեն:
 
Դատարանի մոտ ձևավորվել է հիմնավոր ներքին համոզմունք այն մասին, որ տուն գնելու նպատակով 12.000.000 ՀՀ դրամ գումարի մի մասը՝ 8.000.000 ՀՀ դրամը պարտքով Ա.Համբարձումյանին է տրամադրել եղբայրը, իսկ շուրջ 3.000.000 ՀՀ դրամն ուղարկվել է վերջինիս որդու կողմից: Տուժողի, նրա քրոջ և մտերիմ հարևանուհու ցուցմունքները  դատարանն  արժանահավատ չի համարել  և գտել  է, որ վերջիններս գործի ելքով շահագրգռված անձինք են, որոնք նպատակ են հետապնդում սատարել տուժողին՝ քաղաքացիական գործով որևէ դրական արդյունքի հասնելու համար: 
 
Դատարանն արժանահավատ է համարել գործով չշահագրգռված մի վկայի  ցուցմունքն այն մասին, որ մասնակցել է տուն գնելու առիթով Ա.Համբարձումյանի կազմակերպած խնջույքին, որի ժամանակ լսել է, թե ինչպես է Ա.Համբարձումյանը եղբորը վստահեցնում, որ անպայման կվերադարձնի բնակարանը գնելու համար իրեն պարտքով տված գումարը:
 
 
 
Բացի այդ, դատարանը դատաքննությամբ հաստատված է համարել  այն փաստական հանգամանքը, որ տունը գնելուց հետո՝ 17.07.2012թ. Ա.Համբարձումյանը տուժողին  բնակարանից վտարելու պահանջով դիմել է դատարան, իսկ վերջինս պատշաճ տեղյակ է եղել հայցապահանջի, ինչպես նաև  դատավարության մասին, քանի որ նրա կողմից հակընդդեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ շինծու գործարքն  անվավեր ճանաչելու մասին:

Հարակից հրապարակումներ`

21:16 27/08/2015  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքում. չի հիմնավորվել խարդախության հանցակազմի առկայության ո՛չ օբյեկտիվ, ո՛չ սուբյեկտիվ կողմերը
12:32 01/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացման դատավճիռ՝ ծեծի գործով. Դատարանում հարցաքննվել են 7-8 տարեկան երեխաներ
16:18 29/06/2015  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողի բողոքը մերժվեց. արդարացման դատավճիռն անփոփոխ մնաց
13:16 26/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող քաղաքացին արդարացվեց
17:18 17/06/2015  |  Քրեական խրոնիկոնԽոշոր չափերով խարդախության գործով կայացվել է արդարացման դատավճիռ
20:06 11/06/2015  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողը պահանջել է 5 տարվա ազատազրկում, իսկ դատարանն արդարացրել է
18:58 11/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարեց Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի պահանջը. նրանց պաշտպանյալն արդարացվեց
15:37 02/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔրեական հետապնդման մարմինը, մտնելով մասնավոր իրավունքի տիրույթ, մեղադրանք է առաջադրել. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
15:02 23/05/2015  |  Քրեական խրոնիկոնԿինը խեղաթյուրված է ընկալել իրականությունը. ամուսինը ճանաչվել է անմեղ ու դատարանով արդարացված
13:07 23/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱռաջադրված մեղադրանքում բացակայում են փաստական տվյալները

Արխիվ

[]