Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով 09/16/2015   19:42  |  ԼՐԱՀՈՍ

 
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տավուշի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
 
Հանրապետության Նախագահը նշել է, որ այսպիսի խորհրդակցություններ անցկացվելու են նաև մյուս մարզերի վերաբերյալ, և չնայած մարզային խնդիրների շուրջ Տավուշի մարզպետի մակարդակով հանդիպումները մինչ այժմ պարբերական են եղել, այդուհանդերձ, այս խորհրդակցությանն ակնկալում է լսել առավել հանգամանալից զեկույց՝ ըստ առանձին ոլորտների:
 
«Պատճառը շատ պարզ է: Նկատել եմ, որ այն խնդիրները, որոնք լուծումներ են ստանում, զարգացման այն միտումները, որ կան մարզում և, առավել ևս, այն խնդիրները, որոնց լուծումներն ուշանում են, շատ դեպքերում հասանելի և հասկանալի չեն մեր քաղաքացիների համար, այն մարդկանց համար, ովքեր այդ լուծումների առաջին շահառուներն են: Ուստի, ցանկանում եմ, որպեսզի այս քննարկումներն առանց ինձ շարունակվեն մարզում, հատկապես՝ խոշոր համայնքներում, որպեսզի մարդկանց համար այս խնդիրները տեսանելի և հասանելի լինեն:
 
Ես կարծում եմ, որ խորհրդակցության առիթը լավ խթան կարող է հանդիսանալ, որպեսզի այս պատրաստի նյութերով մոտակա ժամանակներս մարզում քննարկումներ անցկացնեք: Բացի այդ, կցանկանայի, որպեսզի որոշակի տեղեկություններ տայիք մարզի հիմնախնդիրների վերաբերյալ, որոնց լուծումները համարում եք առաջնահերթ:
 
Ինձ առավել հետաքրքրում է նաև մարզում առկա ազատ աշխատուժի որակավորման կամ հնարավոր վերաորակավորման խնդիրների վիճակը: Հետաքրքիր է նաև, թե ձեր կարծիքով, որո՞նք են մարզի ներդրումային հնարավորությունները, բացի հայտնիներից, որ կան, և ինչպիսի՞ ներդրումային առավելություններ ունի մարզը, որովհետև, ցանկալի կլինի, որպեսզի ներդրողների հետ լուրջ աշխատանք տարվի նաև մարզային մակարդակով: Իհարկե, ինձ համար առավել հետաքրքիր է արդեն կոնկրետ գործերով այն հանձնարարականների կատարման ընթացքը, որ ստացել եք: Նկատի ունեմ Բերդի տարածաշրջանում տեքստիլ ձեռնարկության գործունեությունը և այն օժանդակությունը, որ հիմա ստանում է այդ ձեռնարկությունը:
 
Կա՞ արդյոք դեռևս չլուծված խնդիր: Կուզեի տեղեկություններ ստանալ Դիլիջանի զարգացման ծրագրերի մասին. ուզում եմ տեսնել, այն հանձնարարականները, որոնք ստացել եք, արդյո՞ք կատարվել են, թե՞ ոչ, խորհուրդ ստեղծվե՞լ է, թե՞ ոչ, խորհուրդն ինչպե՞ս է աշխատում, և եթե չի ստեղծվել, ապա ինչո՞ւ չի ստեղծվել: Իհարկե, նաև վերջին հանձնարարությունը՝ կապված սահմանամերձ բնակավայրերի այն մարդկանց կրած վնասների հաշվառման հետ, ովքեր տուժել են այս վերջին իրադարձություններից»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը։
 
Մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնելով ընձեռնված հնարավորության համար, նշել է, որ տարբեր ծրագրերի շրջանակներում բավականին աշխատանքներ են իրականցրել Տավուշի մարզում, կան նաև խնդիրներ, որոնք վերաբերում են սահմանամերձ համայնքներին. «Անցած տարի մենք ունեցանք 24 սահմանամերձ համայնք, որոնք Ձեր հանձնարարությամբ ստացան համապատասխան արտոնություններ կառավարության կողմից։
 
Արտոնություններն ստանալուց հետո, ունենք բավականին ոգևորիչ իրավիճակ այդ համայնքներում»,-ասել է Տավուշի մարզպետը։ Խորհրդակցության ժամանակ նա զեկուցել է հաշվետու ժամանակաշրջանում Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, հիմնախնդիրները և գերակայությունները՝ հանգամանորեն ներկայացնելով ըստ ոլորտների՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, կրթություն, առողջապահություն, մշակույթ և սպորտ, բնապահպանություն և այլն, վիճակագրությունն ու հիմնախնդիրների լուծման հնարավորությունները:
 
Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:
 
Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, Տավուշի մարզպետին հանձնարարվել է՝
 
Գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ, ուսումնասիրել անհրաժեշտ ոռոգման համակարգերի կառուցման ծավալները՝ առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն:
 
 Մարզի ռեկրեացիոն գրավչությունը բարձրացնելու համար խոշոր համայնքներում կոշտ կենցաղային ու արտադրական թափոնների հավաքման, տեղադրման և աղբավայրերի կառավարման խնդրի լուծման նպատակով ՏԿԱԻՆ հետ համատեղ աշխատանքներ իրականացնել Դիլիջան և Իջևան քաղաքային բնակավայրերի աղբավայրերի կառավարման պլանների մշակման, միջհամայնքային աղբավայրերի նախագծման, դրանց շահագործման համար տեխնիկա-կան միջոցների տրամադրման և աղբահանության աշխատանքների բարելավման ուղղություններով:
 
Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացմանն ուղղված նոր ներդրումային ծրագրերի ներգրավման և Դիլիջանի քաղաքաշինական և ճարտարապետական միասնական ու համահունչ սկզբունքների կիրառման նպատակով շուտափույթ կերպով ձևավորել համապատասխան օրենքով նախատեսված՝ Դիլիջան քաղաքի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհուրդը (հասարակական հիմունքներով մշտապես գործող)՝ ապահովելով Տավուշի մարզպետի լիազոր ներկայացուցչի լիարժեք մասնակցությունն այդ խորհրդի աշխատանքներին:
 
2015թ. սեպտեմբերի 1-6-ը հրետակոծությունից տուժած մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով հնարավորինս արագ (առավելագույնը 10 օրվա ընթացքում) ամփոփել 2015թ. սեպտեմբերի 1-6-ը ընկած ժամանակահատվածում հրետակոծությունից տուժած 13 համայնքների վնասների գնահատումը` ֆինանսական օժանդակության վերաբերյալ համապատասխան հայտ ներկայացնելով ՀՀ կառավարություն:
 
Միաժամանակ, ՀՀ քաղաքաշինության և ՏԿԱԻ նախարարությունների հետ համատեղ համալիր ուսումնասիրություն իրականացնել սահմանամերձ գնդակոծվող համայնքներում և համապատասխան առաջարկություններ մշակել կրթական հաստատությունների ու հասարակական շինությունների անվտանգության շարունակական բարելավման (այդ թվում՝ վերակառուցման կամ նորի կառուցման միջոցով), ինչպես նաև բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ ֆինանսական գնահատականների վերաբերյալ ամփոփումները ներկայացնելով ՀՀ կառավարություն:
 
Մարզպետին հանձնարարվել է նաև սոցիալական ոլորտի պատասխանատուների հետ մեկտեղ ուսումնասիրել մարզային զբաղվածության տվյալները, աշխատուժի պահանջարկից ելնելով՝ նաև աշխատանքային ռեսուրսի վերաորակավորման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն և ՀՀ Նախագահի աշխատակազմ:
 
Սահմանամերձ համայնքներում հարկային արտոնություններից օգտվող իրավաբանական անձանց տնտեսական գործունեության խրախուսման և խոցելի համայնքների կլաստերների ձևավորման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է՝ Բերդ քաղաքը ներառել հարկային արտոնություններից օգտվող սահմանամերձ համայնքների ցանկում՝ փոփոխություն նախաձեռնելով մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու վերաբերյալ 01.01.2015թ-ին ուժի մեջ մտած ՀՕ-156-Ն օրենքում:
 
Մարզի կրթական, մարզա-մշակութային և այլ օբյեկտների հիմնանորոգման և շինարարության իրականացման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման գործընթաց՝ հնարավորինս նախապատվություն տալով տեղական կազմակերպություններին՝ պատշաճ որակի պահպանման նկատմամբ սահմանելով մշտական հսկողություն:
 
 

Արխիվ

[]