ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/19/2025 23:07
ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք
01/19/2025 22:33
Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
01/19/2025 22:22
Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի
01/19/2025 22:02
Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք
01/19/2025 21:47
Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան
01/19/2025 21:36
Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
01/19/2025 21:21
ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ
01/19/2025 21:03
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
01/19/2025 20:41
Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
01/19/2025 20:20
Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով
01/19/2025 20:00
Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
01/19/2025 19:46
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
01/19/2025 19:36
Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ)
01/19/2025 19:24
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ
01/19/2025 19:07
Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան
01/19/2025 18:50
Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում
01/19/2025 18:36
Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է
01/19/2025 18:19
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
01/19/2025 17:59
Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ
01/19/2025 17:48
Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
01/19/2025 17:35
Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
01/19/2025 17:17
Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը
01/19/2025 17:07
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
01/19/2025 16:53
Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել
01/19/2025 16:35
Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների
01/19/2025 16:16
Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի
01/19/2025 16:05
Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը
01/19/2025 15:51
Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
01/19/2025 15:31
Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
01/19/2025 15:15
Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/19/2025 14:41
Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ)
01/19/2025 14:36
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
01/19/2025 14:14
Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց
01/19/2025 14:03
Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
01/19/2025 13:45
Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ
01/19/2025 13:31
Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
01/19/2025 13:13
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր
01/19/2025 13:00
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը
01/19/2025 12:48
Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ
01/19/2025 12:29
Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով
01/19/2025 12:12
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
01/19/2025 11:52
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
01/19/2025 11:36
Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
01/19/2025 11:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
01/19/2025 10:59
Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել
01/19/2025 10:44
Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում
01/19/2025 10:27
Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/19/2025 10:10
Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության
01/19/2025 09:52
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025 19:07
Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/18/2025 11:12
Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 08:15
10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/19/2025 16:05
Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 15:37
Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/19/2025 17:07
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
01/18/2025 08:26
Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
01/19/2025 21:36
Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
Կան վիճահարույց սահմանադրական փոփոխություններ, որոնք մենք գնահատում ենք որպես հետքայլ. Արթուր Հովհաննիսյան 09/12/2015 18:37 | Սահմանադրական բարեփոխումներ
Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը վերջերս հրապարակել էր իր մասնագիտական կարծիքը Սահմանադրությունում փոփոխությունների նախագծի չորս գլուխների վերաբերյալ՝ նշելով, թե ո՞ր դրույթներով է արձանագրվել հետընթաց, ո՞ր դրույթներով՝ առաջընթաց, ներկայացվել էին ՓՊ առաջարկությունները: Այդ մասին է «Փաստինֆո»-ի թղթակցի հարցազրույցը ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի հետ:
-Ընդհանրապես Փաստաբանների պալատի դիրքորոշումն ինչպիսի՞ն է՝ Հայաստանին այս պահին անհրաժե՞շտ են սահմանադրական փոփոխություններ:
- Նախ, ասեմ, որ ժամանակի սղության պատճառով, իրոք, մենք անդրադարձել ենք ընդամենը 4 գլխի՝ 1-ին, 2-րդ, 7-րդ և 8-րդ գլուխներին՝ Սահմանադրական կարգի հիմունքները, Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը և Դատախազությունը ու քննչական մարմինները:
Ի սկզբանե Պալատի աշխատանքային խումբը չի ստեղծվել, որպեսզի պատասխանի գլխավոր հարցին՝ պե՞տք են մեզ սահմանադրական բարեփոխումներ, թե՞ ոչ: Մեր հիմնական նպատակը հետևյալն էր՝ այսօր ուզենք, թե չուզենք Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մի ամբողջ գործընթաց է առկա, կա մի նախագիծ, որը կարող է անցնել, կարող է և չանցնել: Բայց եթե անցնի ու նախագծում լինեն խնդիրներ, դա բոլորիս խնդիրն է: Դրա համար մեր աշխատանքային խմբի անդամները՝ որպես իրավաբաններ, որոշեցին վերհանել այն իրավական խնդիրներն, որոնք ունի նախագիծը, որպեսզի հետագայում, երբ քաղաքական որոշում կայացվի և ընդունվի այդ Սահմանադրությունը, իրավական խնդիրները չլինեն:
Նախագիծը, մեր գնահատմամբ, ունի և՛ դրական կողմեր, և՛ որոշակի բացասական կողմեր: Իրոք, կան դրույթներ, որոնք նոր են կամ գործող Սահմանադրության խմբագրված տարբերակն են՝ դեպի լավը, կան դրույթներ, որոնք փոփոխվել են՝ հաշվի առնելով նախկինում Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչը ամբողջությամբ մենք դրական ենք գնահատում:
Օրինակ՝ դրական ենք գնահատում նախագծի 60-րդ հոդվածը՝ Վնասի հատուցման իրավունքը, որտեղ խոսվում է, որ յուրաքանչյուր ոք, եթե պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոչ իրավական գործողություններից տուժել է, իրավունք ունի վնասի հատուցման: Սա դարձել է սահմանադրական երաշխիք:
Գործող Սահմանադրությամբ երկու դեպքում էր այդ երաշխիքը ամրագրված՝ անձը կարողանում էր ստանալ պատճառված վնասի հատուցումը ազատությունից ապօրինի զրկելու կամ ապօրինի ձերբակալվելու դեպքում և երաշխավորված էր տուժողին պատճառված վնասի հատուցման իրավունքը: Այսինքն՝ նախագիծը գնացել է մեկ քայլ առաջ:
Հաջորդ դրական դրույթը սահմանադրական փոփոխությունների նախագծում 25-րդ հոդվածն է՝ Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը, որն ասում է, որ յուրաքանչյուր ազատազրկված անձ ունի մարդասիրական վերաբերմունքի իրավունք: Այսինքն՝ այս իրավունքը դարձել է սահմանադրական երաշխիք, դա միջազգային փատաթղթերում կար, սակայն Սահմանադրության մեջ դրա մասին չէր գրվում:
Ողջունելի է նախագծի 49-րդ հոդվածով՝ Պատշաճ վարչարարության իրավունքը, նորամուծությունը, որով ասվում է, որ անձն իրավունք ունի, որպեսզի իրեն առնչվող գործերը վարչական մարմինները քննեն անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետներում: Հոդվածը նաև շարունակում է՝ այդ իրավունքի մեջ ներառվում է նաև այն, որ անձը կարող է ծանոթանալ իր վարույթին վերաբերող փաստաթղթերին, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձինք պարտադրվում են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել և հիմնավորել ընդունված ակտը:
Որոշումները, որոնք մեխանիկորեն կայացվում են ճանապարհային երթևեկության տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքերով և ուղարկվում հասցեատերերին, միջամտող վարչական ակտեր են իրենց էությամբ: Հետևաբար, եթե նախագիծն ընդունվի, որոշումը չի կայացվելու ու հասցեատիրոջը ուղարկվելու այդ ակտերը միայն տեսանկարահանման սարքի հիման վրա մեխանիկորեն համադրելու միջոցով, այլ ինչ-որ իքս փուլում պետք է անձը լսելի դառնա վարչական մարմնում, իր կատարած ենթադրյալ խախտման վերաբերյալ հայտնի իր դիրքորոշումը, որից հետո նոր կընդունվի միջամտող վարչական ակտ: Ես այս կերպ եմ մեկնաբանում նորամուծությունը և գտնում եմ, որ սա առաջընթաց է:
Նախագծի 47-րդ հոդվածը՝ ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը, ըստ որի ընտրելու ու ընտրվելու իրավունք չունեն ծանր հանցագործություն կատարելու համար պատիժը կրող անձինք, այն ի համեմատ գործող Սահմանադրության, առաջընթաց է, որովհետև գործող Սահմանադրությամբ ցանկացած ազատազրկված անձ զրկված է ընտրելու ու ընտրվելու իրավունքից:
Նախագծով փաստորեն ուղղակիորեն նախատեսվում է, որ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարած ու ազատազրկում կրած անձը արդեն ստանում է ընտրելու ու ընտրվելու իրավունք: Ճիշտ է, երբ որ մենք ուսումնասիրում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, հասկանում ենք, որ ամեն դեպքում միջազգային հանրությունը հակված է նրան, որ զուտ հանցագործության ծանրության աստիճանից չպետք է կախված լինի անձի ընտրելու, ընտրվելու իրավունքի սահմանափակումը, այլ պետք է հստակ չափանիշներ սահմանվեն, օրինակ՝ հաշվի առնվի հանցագործության բնույթը՝ բռնի գործողությո՞ւն է, թե՞ հարկերի չվճարում՝ տարբերություն կա՞, չէ՞, կամ անձը ուղղվել է, չի ուղղվել:
Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք առանձնապես ծանր հանցագործությունները մտնելու են ծանր հանցագործությունների մեջ, թե՞ թույլ ենք տալու տարընթերցման հնարավորություն, որ մարդիկ ասեն՝ գիտեք ինչ, Քրեական օրենսգրքում ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունները երկու տարբեր տեսակի հանցագործություններ են, իրար հետ կապված չեն, դրանք նաև նախատեսում են լրիվ տարբեր ազատազրկման պատժատեսակներ՝ որոշակի ժամկետով ու ցմահ ազատազրկում: Ամեն դեպքում մեկ քայլ առաջխաղացում կա:
Նախագծի 55-րդ հոդվածի (Աշխատանքի ընտրության ազատությունը: Աշխատանքային այլ իրավունքներ: Հարկադիր աշխատանքի արգելքը), 3-րդ մասը ևս որպես առաջխաղացում եմ դիտում: Այն արդեն հնարավորություն է տալիս նաև արական սեռի ներկայացուցիչ ծնողին երեխային խնամելու կամ որդեգրման հետ կապված արձակուրդի իրավունքից օգտվել, այսինքն՝ ուղղել են գենդերային անհավասարությունը:
-Որո՞նք են նախագծի բացասական փոփոխությունները:
- Նախագիծն ունի նաև բացասական կողմեր, ընդ որում, կան և՛ վիճահարույց, կան նաև այնպիսի փոփոխություններ, որոնք ուղղակիորեն մենք գնահատում ենք որպես հետքայլ:
Նախագծի 26-րդ հոդվածի՝ Անձնական ազատությունը, 1-ին մասի 6-րդ կետը, որը փաստորեն նշում է այն հիմքերը, երբ անձը կարող է ազատազրկվել, նախատեսում է, որ գինեմոլները կամ թմրամոլները ևս կարող են ազատազրկվել: Գործող Սահմանադրությունը գինեմոլներին կամ թմրամոլներին թույլ է տալիս ազատազրկել, եթե նրանք հասարակական վտանգ են ներկայացնում, և նրանց ազատազրկումը հենց այդ հասարակական վտանգը կանխելու նպատակ ունի:
Նախագծի նույն հոդվածի 5-րդ մասը, որն ասում է, որ մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու պայմանագրային պարտավորությունները, նորմալ դրույթ է, համապատասխանում է միջազգային փաստաթղթերին: Սակայն գործող Սահմանադրությունն ասում է, որ անձին չի կարելի ազատությունից զրկել, եթե նա չի կատարում քաղաքացիաիրավական պարտավորությունները, այսինքն՝ շրջանակն ավելի լայն է: Դուրս է գալիս, որ նախագծով, եթե դու ինչ-որ մի քաղաքացիաիրավական պարտականություն չես կատարում և այդ պարտականությունը չի բխում պայմանագրից, ուրեմն քեզ կարող են ազատազրկել:
Օրինակ՝ քաղաքացիաիրավական պարտավորության տեսակ է վնասի հատուցման պարտավորությունը, դուրս է գալիս, որ նախագիծը գործող Սահմանադրության համեմատ արդեն թույլ է տալիս, որ եթե դու վնասի հատուցման պարտավորությունները չկատարես՝ անկախ պատճառներից, ըստ նախագծի, կարող ես ազատազրկվել, ինչը համահունչ լինելով միջազգային փաստաթղթերին, սակայն գործող Սահմանադրության համեմատ մի քայլ հետ է:
Բացթողում է, որ նախագծում չկա գործող Սահմանադրության 42-րդ հոդվածով ամրագրված դրույթն, ըստ որի ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Իրավական այդ պարտականությունը վարքագծի այն ձևն է, որ պետք է ուղղակիորեն կարգավորվի օրենքով, հետևաբար աշխատանքային խումբը գտնում է, որ այդ դրույթը պետք է անպայման ամրագրվի նախագծով:
Մյուս բացթողումը նախագծի 33-րդ հոդվածում է՝ Անհատական տվյալների պաշտպանությունը: Հոդվածի երրորդ մասն ասում է՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքագրված տվյալներին և պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում:
Շատ լավ հոդված է, միջազգային փաստաթղթերի հետ էլ համահունչ: Եկեք հիմա համեմատենք գործող Սահմանադրության հետ, որը չի սահմանափակում, որ ինֆորմացիան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվելուց պետք է լինի, որ անձն էլ իրավունք ունենա ծանոթանալ և եթե շտկելու անհրաժեշտության կա, շտկեն: Գործող Սահմանադրությունը չի մանրամասնում, թե ում մոտ պետք է այդ ինֆորմացիան լինի, անձը կարող է դիմել ցանկացածի ու ասել, որ քո մոտ գտնվող տվյալը սխալ է, խնդրում եմ ուղղեք:
Շատ վիճելի ու մեզ համար մտահոգիչ դրույթ է նախագծի 58-րդ հոդվածը (Սեփականության և ժառանգման իրավունքը: Հարկային պարտավորությունները): Ի տարբերություն գործող Սահմանադրության, նախագիծը նախատեսում է անձի սեփականության իրավունքից զրկում արտադատական կարգով:
Սահմանադրական դատարանում վերջերս մեծ կռիվ կար սոցիալական ապահովության գումարների հետ կապված, խոսք էր գնում, որ հակասություն կա Սահմանադրության 31-րդ հոդվածի հետ («Փաստինֆո». Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կուտակելու իր սեփականությունը): Քանի որ գործող Սահմանադրության համաձայն, այդ ամեն ինչը հակասահմանադրական է, վարչական ակտ ընդունելը, տուգանք նշանակելը և ավտոմատ հարկադիր կատարողի կողմից այն կատարելը ևս, գտել են, որ գործող Սահմանադրության հետ խնդիր կա և նախագծով փաստորեն այդ հակասահմանադրականությունը փորձում են ուղղել:
Նախագծով սահմանում են, որ սեփականությունից զրկելու նկատմամբ նախնական դատական վերահսկողության դեպքերը և կարգը սահմանվում են օրենքով, ի տարբերություն գործող Սահմանադրության, որ ասում է՝ անձը սեփականության իրավունքից կարող է զրկվել միայն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով՝ վերջնական դատական ակտով: Ստացվում է, որ նախագիծը նախատեսում է, որ հիմնականում սեփականությունից զրկումը լինելու է արտադատական կարգով, և սեփականությունից զրկելու նկատմամբ դատարանների նախնական վերահսկողության ինչ-որ դեպքերում կարող է պետք լինի դատարանի որոշում: Այսինքն՝ դատական ակտով անձին սեփականությունից զրկելու դեպքերը դառնում են բացառություններ, արտադատական կարգը դառնում է ընդհանուր մի մեխանիզմ: Սա մենք մի քայլ հետ ենք համարում:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չի բացառում, որ կարող է սեփականության իրավունքից զրկում լինի ոչ դատարանի, այլ մեկ այլ մարմնի կողմից՝ վարչական, կարգապահական մարմնի կողմից, բայց դրանք իրենք չափորոշիչներով պետք է հավասարվեն դատարաններին և համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի չափանիշներին՝ կարող է անունը չլինել դատարան, սակայն կողմերի մրցակցությունը պետք է պահպանվի, կողմերը պետք է ունենան հավասար զենքեր: Ես չեմ կարծում, որ այդ չափանիշներին մեր վարչական մարմինները համապատասխանում են, հետագայում էլ համապատասխանեցնելու համար այդ վարչական մարմիններում բավականին կառուցվածքային փոփոխություններ պետք է կատարվեն: Մեր դիրքորոշումն է՝ թողնել գործող Սահմանադրության իրավակարգավորումը:
Շատ է խոսվում և Ազգային ժողովում էլ շատերն այդ հարցը բարձրացրեցին նախագծի հինգերորդ հոդվածի վերաբերյալ՝ Իրավական նորմերի աստիճանակարգությունը: Այն ասում է, որ Ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն օրենքների նկատմամբ: Ասում էին, որ արտասահմանում ինչ-ինչ ուժեր կարող են ինչ-ինչ ակտեր ընդունել, անունը դնել միջազգային փաստաթղթեր և դրանք դառնան մեզ համար պարտադիր և դրանով մենք կորցնենք մեր ինքնիշխանությունը:
Մտահոգությունների մեջ շատ հեռու են գնացել, այնքան էլ այդպես չէ, բայց մենք ասում ենք՝ այդ ձևակերպումն իրոք խնդրահարույց է: Եթե խոսքը գնում է միջազգային պարտադիր նորմերի մասին, ամեն դեպքում մեր ձևակերպումը նախագծում այնպիսին պետք է լինի, որ որևիցե կասկած չհարուցի. եթե հանկարծ այդ նորմերը հակադրվում են Սահմանադրությանը, ապա մեր Սահմանադրությունն աշխատում է՝ որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ: Ավելի լավ կլինի, որ մենք մեր գործող Սահմանադրության ձևակերպումը տանք, որ միջազգային պայմանագրերն են մեր օրենսդրության բաղկացուցիչ մասը, ընդ որում՝ միջազգային պայմանագրերը, որոնք հակասում են Սահմանադրությանը, չեն կարող վավերացվել: Սրանով մենք հարցը փակում ենք, ասում ենք հետևյալը՝ մեր Սահմանադրությունը գերակա է ամեն ինչին՝ ուզում է միջազգային պարտադիր նորմեր լինեն, թե մեր կողմից վավերացված միջազգային պայմանագիր լինի:
Ինքս՝ որպես փաստաբան, մի իրադրություն եմ պատկերացնում՝ ունենք դատարանում վեճ, մի կողմը վկայակոչում է օրենքը, մյուս կողմը՝ միջազգային հիմնավոր փաստաթուղթ, մի կողմն ասում է՝ օրենքը չի հակասում, իսկ միջազգային հիմնավոր փաստաթուղթը հակասում է Սահմանադրությանը, եթե ձևակերպումն այսպիսինն է: Ո՞ւմ ասածն է անցնելու: Եվ ամենակարևորը հետևյալն է՝ ո՞վ է որոշելու, միջազգային հիմնավոր փաստաթուղթը մեր Սահմանադրությանը հակասում է, թե չէ: Մենք գիտենք, որ Սահմանադրական դատարանը քննության է առնում այն միջազգային պայմանագրերը, որոնք մենք պետք է վավերացնենք: Այս դեպքում միջազգային նորմերի համապատասխանությունը ո՞վ է նայելու: Տեսականորեն եմ ասում, որովհետև դրանք հիմնականում այնպիսի հանրաճանաչ նորմեր են, որոնք չեմ կարծում, որ Սահմանադրությանը հակասեն՝ Ցեղասպության արգելք, և այլն, և այլն: Բայց և ժամանակի ընթացքում իրավական նորմերը կարող են և փոխվել, այնպիսի նորմ առաջանա, որը մեր Սահմանադրությանը հակասի:
Մեր աշխատանքային խումբը կարծիք է հայտնել նաև Դատական իշխանության գլխի վերաբերյալ՝ բազմաթիվ են կարծիքները, 103-էջանոց կարծիք է, բնականաբար բոլոր կետերին չեմ անդրադառնա: Շատ հակիրճ կասեմ, մեր սկզբունքային դիտողությունն այն է, որ մենք գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորները չպետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից, այսինքն՝ օրենսդիրը չպետք է դրա հետ կապ ունենա. Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ներկայացնի թեկնածուներին, որպեսզի Նախագահն էլ նշանակի: Վենետիկի հանձնաժողովն ևս դեմ է, որպեսզի օրենսդիրը կապ ունենա դատավորների ընտրության հետ:
Չենք ուզում, որպեսզի Վճռաբեկ դատարանի ապագա դատավորները ինչ-որ իքս փուլում զբաղվեն ԱԺ պատգամավորներից դրական ձայներ հավաքելու գործընթացով՝ այդ ժամանակ իրենք շարունակում են դատավոր լինել, կարող է և իրենց վարույթում դատական գործեր լինեն, և Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ստիպված կաշկանդված է լինելու պատգամավորից: Տեսականորեն եմ ասում, բայց ռեալ է՝ ի օգուտ պատգամավորի լուծել գործը, որպեսզի ԱԺ-ում ձայն ունենա:
Մյուս գլոբալ խնդիրը, որ մենք տեսնում ենք, կապված է Արդարադատության բարձրագույն ատյանի՝ Դատական բարձրագույն խորհրդի, կազմի հետ: Նախագծով ասվում է, որ հավասար ձայների դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է, վերջինս նշանակվում է հաջորդաբար՝ դատավորների, ապա իրավաբանների կազմից: Այսինքն՝ Ազգային ժողովի կողմից նշանակված իրավաբանը՝ որպես Խորհրդի նախագահ, ինչ-որ իքս փուլում կունենա գերակշռություն: Դա ընդունելի չէ՝ իշխանությունների տարանջատման սկզբունքի տեսակետից: Մենք առաջարկել ենք, որպեսզի Խորհուրդը կազմված լինի 7 դատավորից և 4 իրավաբանից («Փաստինֆո». Նախագծով առաջարկվում է Խորհրդի կազմում ընդգրկել հինգական դատավոր և իրավաբան), ընդ որում, աշխատանքային խումբը առաջարկել է, որպեսզի 4 իրավաբաններից գոնե երկուսը լինեն փաստաբաններ՝ կընտրվեն Պալատի խորհրդի կողմից, իրենց գործունեությունն որպես փաստաբաններ այդ ժամանակահատվածում կկասեցվի, որպեսզի շահերի բախում չլինի:
Մենք ութերորդ գլխի հետ կապված առաջարկում ենք փոխել գլխի վերնագիրը՝ Դատախազությունն ու քննչական մարմիններ վերնագրի փոխարեն գրել Արդարադատությանն օժանդակող մարմիններ, և մի փոքրիկ հոդվածով անդրադառնալ նաև փաստաբանությանը՝ որպես Դատախազության դատավարական հակառակորդ: Մասնավորապես, սահմանել ինչ է փաստաբանությունը, փաստաբանության գործունեության սկզբունքները, երաշխիքները, ինչպես նաև Փաստաբանների պալատի խնդիրները:
- Ինչպե՞ս եք վերաբերվում Սահմանադրությունում փոփոխությունների նախագծում անմեղության կանխավարկածի երեք բաղադրիչներից մեկը թողնելուն:
- Մենք նախագծի 64-րդ հոդվածի՝ Անմեղության կանխավարկածը, վերաբերյալ մեր իրավական դիրքորոշումն արտահայտել ենք և հետևյալ ձևակերպումն ենք առաջարկում՝ հանցագործության համար մեղավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքին համապատասխան դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, և մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի («Փաստինֆո». Նախագծով առաջարկվում է հիշյալ հոդվածով սահմանել՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքին համապատասխան): Այսինքն՝ մենք եզրակացրել ենք, որ գործող Սահմանադրությունն ավելի ճիշտ է, որովհետև նախագծում դուրս են հանվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով անձին պատասխանատվության ենթարկելու և այդ ակտի ուժի մեջ մտնելու պահից նրան մեղավոր ճանաչելու կարևորագույն երաշխիքը, ինչը պետք է վերականգնվի:
- Աշխատանքային խումբն, այնուամենայնիվ, ի՞նչ կարծիքի է եռաստիճան դատական համակարգի պահպանման մասին՝ հայտնի է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով հնարավոր համարվում էր երկաստիճան համակարգին վերադարձը:
- Աշխատանքային խումբը համամիտ է եռաստիճան համակարգը պահպանելու հետ: Ուղղակի մենք մեր առաջարկության մեջ գրել ենք, որ Հայեցակարգն էլ նախատեսում էր, որ Սահմանադրությունը պետք է հստակ տարանջատի բոլոր դատական ատյանները, սահմանի նրանց գործառույթները, որպեսզի լիազորությունների կրկնություն չլինի՝ Վճռաբեկը չկրկնի Վերաքննիչին, վերջինս էլ չփորձի կրկնել առաջին ատյանին: Դա մենք նախագծում չտեսանք: Մենք դա թերություն ենք համարում:
Կայացվելիք դատական ակտերը Վճռաբեկ դատարանի հետ համաձայնեցնելը, այսինքն՝ առաջին ատյանների դատարանները վերահսկելը, ինչի մասին շատ է խոսվում, կապված չէ Սահմանադրության հետ: Ենթադրում եմ, աշխատում է չգրված, քողարկված մեխանիզմ, որ Սահմանադրությունը փոխենք-չփոխենք, սա չի օգնելու: Սա Սահմանադրության խնդիր չէ, պետք է մարդկային գործոնը աշխատի:
- Ավելի վաղ փուլերում շատ էր խոսվում կյանքի իրավունքի դրույթի նոր իրավակարգավորումների մասին: Փաստորեն մասնագիտական հանձնաժողովը նախագծի ներկայիս տարբերակում վերադարձավ գործող Սահմանադրության դրույթի տեքստին՝ առանց սահմանափակումների:
- Սահմանափակումներ նախատեսվում են օրենքներով՝ Քրեակատարողական ծառայության մասին օրենքը խոսում է ուժի կիրառման մասին, Ոստիկանության մասին օրենքն է խոսում, Քրեական օրենսգիրքը խոսում է, թե անհրաժեշտ պաշտպանության ժամանակ անձն ինչ կարող է անել՝ ընդհուպ մինչև դիմացինին մահ պատճառելը: Այսինքն՝ դեպքեր կան օրենքով՝ ոչ միայն Հայաստանում, որոնց պարագայում կյանքի իրավունքը բացարձակ չէ, և անձը կարող է զրկվել այդ իրավունքից: Հիմա ի՞նչ անենք, այդ բոլոր իրավական ակտերը ճանաչենք հակասահմանադրակա՞ն, քանի որ Սահմանադրությունը այդ իրավունքի սահմանափակման հնարավորություն կամ դրույթ չի նախատեսում: Գուցե պետք էր սահմանակում նախատեսել՝ բայց հստակ չափորոշիչներ ու դեպքեր սահմանելով, թե երբ կարող է այդ իրավունքը սահմանափակվել, այդ ցանկը կարող էր շատ մեծ լինել: Բայց, ինչպես հասկացա, մասնագիտական հանձնաժողովը գնացել է ամենահեշտ ճանապարհով, թողել է գործող Սահմանադրության դրույթը:
- Նախագծում ամրագրվել է տղամարդու և կնոջ միջև ամուսնության դրույթը, Վենետիկի հանձնաժողովն այս հարցում այլ կարծիքի է, գտնում է, որ պետք է ամրագրվի նույնասեռական ամուսնությունների հնարավորությունը: Այս հարցը բանավեճերի տեղիք տվեց:
- Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ մտահոգություն կա այդ դրույթի վերաբերյալ: Այո, նախագծի այդ ձևակերպումը, ի ուրախություն մեզ, թույլ չի տալիս տղամարդ-տղամարդ, կին-կին կամ տղամարդիկ-տղամարդիկ կամ երկու տղամարդ-մի կին տարբերակները, չէ, ընդամենը մեկ տղամարդ ու մեկ կին տարբերակն է պետությունը երաշխավորում, դիտում որպես ամուսնություն: Ի՞նչ կլինի հետագայում, չեմ կարող ասել:
Ես ինքս՝ լինելով փաստաբան, հեռվից, շատ ուշ ապագայում ինչ-որ խնդիր տեսնում եմ, մասնավորապես, ամուսնու վերաբերյալ ցուցմունք չտալու սահմանադրական դրույթի հետ կապված: Հիմա կան համասեռականներ, որոնք իրար դիտում են որպես ամուսիններ. նրանցից մեկի՝ վկայի, մյուսի՝ ենթադրյալ մեղադրյալի կամ ամբաստանյալի, վերաբերյալ վկայություն չտալու երաշխիքը չի աշխատելու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
[]