ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/23/2025 18:25
Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ)
01/23/2025 18:24
Օվերչուկի գնահատականները՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով բխում էին առկա իրողություններից․ Զախարովան խուսափեց ասել՝ Մոսկվան ու Երեւանը մնացե՞լ են իրենց տեսակետներին, թե համաձայնություն ձեռք բերվել է
01/23/2025 18:08
Դոնալդ Թրամփը մտադիր է Եվրոպայից դուրս բերել 20 հազար ամերիկացի զինվորական
01/23/2025 18:06
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրանյութ
01/23/2025 17:56
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
01/23/2025 17:43
«ՍիվիլՆեթը» դատի է տվել Տիգրան Ավինյանին
01/23/2025 17:41
Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարություններն են. Զախարովա
01/23/2025 17:28
Մոսկվայում Լավրովն ու Միրզոյանը մոտ 3 ժամ զրույց են ունեցել փակ դռների հետեւում. Զախարովան պնդեց՝ «անկեղծ զրույց է» եղել (տեսանյութ)
01/23/2025 17:11
Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան
01/23/2025 17:05
Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը
01/23/2025 16:55
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ - Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
01/23/2025 16:45
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան
01/23/2025 16:31
Հերթական անգամ իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
01/23/2025 16:16
Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին
01/23/2025 16:05
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են․ Ասլանյան
01/23/2025 16:00
Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին
01/23/2025 15:57
Մասիս Մելքոնյանը ինչու՞ է խախտում օրենքը և ինչու՞ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության․ Վահան Հովհաննիսյան
01/23/2025 15:54
Ղրղզստանի հետ փաստաթղթեր են ստորագրվել
01/23/2025 15:48
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրա արդյունքում ստացված՝ շուրջ 80 միլիոն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
01/23/2025 15:31
Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը
01/23/2025 15:15
Ազատ և վայրի՝ Չալոյի և Լեքսիի պատմությունը․ FPWC-ն վայրի բնություն է վերադարձրել 2 արջի (տեսանյութ)
01/23/2025 15:08
Ազատություն Բաքվում պահվող հայ գերիներին. bողոքի ակցիա՝ ՀՀ-ում ընթացող NB8 պատվիրակության համաժողովին ընդառաջ. ուղիղ
01/23/2025 14:46
Հայաստանը չի տորպեդահարում ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացը. ԱԽՔ
01/23/2025 14:44
Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ
01/23/2025 14:36
Հայաստանը խաղաղության պայմանագրի 2 հոդվածների վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել. ԱԽՔ
01/23/2025 14:33
Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է
01/23/2025 14:23
Մենք խաղաղություն չենք խնդրում, առաջարկում ենք խաղաղ լուծումներ բոլոր հարցերին. Արմեն Գրիգորյան
01/23/2025 14:21
Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի գործընկեր Ժեենբեկ Կուլուբաևն ընդլայնված կազմով հանդիպում են անցկացնում
01/23/2025 14:16
Լեռնային Ղարաբաղի հայաթափման մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ. դա միանշանակ է. Արմեն Գրիգորյան
01/23/2025 14:14
Օրվա իշխանությունները աշխարհաքաղաքական զարգացումներին հակառակ քայլեր են անում. Մինասյան (տեսանյութ)
01/23/2025 14:11
Մտահոգիչ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինտենսիվ զորավարժությունները, ռազմական տեխնիկայի տեղափոխումը Բաքու. Արմեն Գրիգորյան
01/23/2025 14:01
Ես ինչո՞վ եմ հերոս՝ աշխատում եմ, հարկ պետք է մուծեմ, ես ի՞նչ հերոսություն եմ անում. ակցիայի մասնակից
01/23/2025 13:54
Հայաստանն առ այս պահը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին. Պեսկով
01/23/2025 13:53
Մարդկանց գրպանը որ մտնում են, դրանից ժողովրդի վիճակը չի լավանում. ակցիայի մասնակից
01/23/2025 13:26
Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից
01/23/2025 13:21
Երևանում մեկնարկել է Հայաստանի ու Ղրղզստանի արտգործնախարարների առանձնազրույցը
01/23/2025 13:17
Փաշինյանն ուզում է բյուջե լցնել, բայց այսպես մանր ու միջին բիզնեսը կփակվի. ակցիայի մասնակից
01/23/2025 13:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
01/23/2025 12:51
Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը
01/23/2025 12:48
Միջպետական լարված հարաբերությունների պահպանման ռիսկերն ավելացնում են Ադրբեջանի իշխանական ագրեսիվ հռետորաբանությունը. ԱՀԾ
01/23/2025 12:35
Փաշինյանը Արմեն Գևորգյանին նշանակել է ՔԿ նախագահի տեղակալ
01/23/2025 12:35
Հայտարարագրման ինստիտուտի ներդրումից մինչև հունվարի 15-ը արդեն 61.000 քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել. Գաբրիելյան
01/23/2025 12:30
Ալեն Սիմոնյանը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
01/23/2025 12:21
Արտուշ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ
01/23/2025 12:18
Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ. ուղիղ
01/23/2025 11:40
Ակնկալում եմ, որ ԵՄ-ին անդամակցության հարցի նախաձեռնողներն անկեղծ կասեն, որ «հույսի վաճառքով» են զբաղված. Մամիջանյան
01/23/2025 11:35
«Մի գիշերվա մեջ» ԵԱՏՄ-ին անդամակցության որոշում չի եղել. Հայկ Մամիջանյան
01/23/2025 11:31
ԱՄՆ-ում Հայաստանի «գերպրոֆեսիոնալ» դեսպան Մակունցը արդեն պետք է փոխված լիներ. Մամիջանյան
01/23/2025 11:29
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցը
01/23/2025 11:17
Մի գիշերվա մեջ որոշում գոյություն չունի. գիտենք՝ ինչ կլիներ ՀՀ տնտեսության հետ, եթե ժամանակին Սերժ Սարգսյանը չորոշեր անդամակցել Մաքսային միությանը. Մամիջանյան
01/22/2025 22:33
Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով
01/21/2025 20:14
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է
01/21/2025 19:10
Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը
01/22/2025 08:19
Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
01/22/2025 11:46
Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան
01/22/2025 14:09
Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր
01/22/2025 15:20
Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի
01/21/2025 23:38
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
01/22/2025 13:29
Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան
01/23/2025 12:51
Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը
01/22/2025 21:39
Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
01/21/2025 18:52
Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը
01/22/2025 21:21
Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին
01/21/2025 20:49
Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները
01/23/2025 10:45
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց
01/22/2025 10:56
Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան
01/23/2025 08:22
Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
01/23/2025 16:00
Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին
01/22/2025 22:02
17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել
01/21/2025 21:43
Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին
Բաքվի կողմից հրադադարի շարունակական խախտումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը շարունակում է խաթարել հակամարտության կարգավորման գործընթացը. Էդվարդ Նալբանդյան 09/11/2015 11:02 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սեպտեմբերի 10-ին պաշտոնական այցելությամբ Լոնդոնում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթ ունեցավ Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House)։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Նախարարի ելույթին ներկա էին բրիտանացի և օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետներ, հեղինակավոր վերլուծաբաններ և փորձագետներ, լրագրողներ։
Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։
Հայաստանի արտգործնախարարի ելույթը Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House)
Պարոն Նախագահող,
Տիկնայք և պարոնայք,
Հաճելի է վերադառնալ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ: Շնորհակալություն եմ հայտնում հրավերի և Հայաստանի ու տարածաշրջանի առջև ծառացած արտաքին քաղաքական որոշ մարտահրավերների շուրջ այս հարգարժան լսարանի առջև ելույթ ունենալու հնարավորության համար:
Միջազգային հանրության ուշադրությունն այսօր սևեռված է Մերձավոր Արևելքում և դրա շուրջ հակամարտությունների, ճգնաժամերի, ահաբեկչական ցանցերի տարածման և նրանց պատճառած ավերածությունների վրա: Ուկրաինական ճգնաժամը, անկայունությունը երկրագնդի շատ այլ հատվածներում ցույց են տալիս, որ աշխարհն անցնում է ցնցումների միջով: Երեկ, երբ ես Փարիզից Լոնդոն էի գալիս, Եվրոսթար գնացքը հարկադրված էր շուրջ երկու ժամ կանգ առնել՝ կապված փախստականների հետ առնչվող իրավիճակի հետ: Այն, ինչ կատարվում է հազարավոր մղոններ հեռու, թակում է Եվրոպայի դռները: Մենք այլևս չենք կարող խոսել մեկուսացված խնդիրների մասին: Հակամարտությունների և ավերիչ պատերազմների վաղ ահազանգումը և կանխարգելումը պետք է մշտապես առաջնայնություն լինեն ոչ միայն նրանց համար, ում դրանք անմիջականորեն առնչվում են, այլ նաև ողջ միջազգային հանրության համար:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ եղել է Մերձավոր Արևելքի մշակութային բազմազանության ուրույն մասնիկներից մեկը: Մենք երախտապարտ ենք այս տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին: Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը, էթնիկ ու կրոնական համայնքների գոյությունը, մեր բարոյական պարտքն է կանգնել նրանց կողքին։
Այս բռնություններից անմասն չեն մնացել նաև մեր հայրենակիցները, որոնցից շատերը ահաբեկչական հարձակումների զոհ են դարձել, ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, մշակութային ու կրթական հաստատություններ: Ինչպես հարյուր տարի առաջ, տասնյակ հազարավոր հայեր՝ Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, այսօր ևս ստիպված բռնել են գաղթի ճամփան: Միայն Սիրիայից շուրջ 15 հազար հայեր ապաստան են գտել Հայաստանում:
Պատահական չէ, որ ահաբեկչական խմբավորումները պատերազմ են հայտարարել այս տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության դեմ: Պատմության և հավաքական հիշողության միջոցով են սերունդներին փոխանցվում այն համամարդկային արժեքները, որոնց վրա խարսխվում է քաղաքակրթությունը, հանդուրժողականությունը, համակեցությունը, հարգանքը այլոց մշակույթի և կրոնի նկատմամբ: Արժեքներ, որոնք հակադրվում են ահաբեկիչների կողմից քարոզվող այլատյացության և խտրականության գաղափարախոսություններին: Բազմաթիվ իսլամական սրբավայրերի, հնամյա Պալմիրայի և Նիմրուդի մշակութային կոթողների ավերումը, Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը և նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են:
Անհապաղ կերպով պետք է մշակվեն մեխանիզմներ՝ զրկելու համար ահաբեկիչներին միջոցներից, ֆինանսական աղբյուրներից, խոչընդոտելով օտարերկրյա գրոհայինների ներհոսքը` թույլ չտալ հարևան երկրների տարածքների օգտագործումը անդրսահմանային հարձակումների համար։ Միջազգային իրավունքը պատասխանատվություն է սահմանում ոչ միայն մարդկության դեմ հանցագործությունների իրագործման, այլև՝ հանցակցության համար, և այս իրողությունը երբևէ չպետք է մոռանան նրանք, ովքեր փորձում են ժխտել և արդարացումներ փնտրել անցյալի ոճրագործությունների համար և խրախուսում են ներկայիս բռնությունները:
Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ոգեկոչման միջոցառումները հսկայական միջազգային ուշադրության արժանացան: Այստեղ՝ Բրիտանիայում ևս, առաջատար լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը:
1929թ. Ուինսթոն Չերչիլը հայկական կոտորածները բնորոշել է որպես «հոլոքոստ» և հավելել. «այս հանցագործությունը պլանավորվել և իրականացվել է քաղաքական դրդապատճառներով: Ի հայտ էր եկել հնարավորություն՝ մաքրելու թուրքական հողը քրիստոնյա ռասայից»: Բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբին իր 1915թ. զեկույցը վերնագրել էր՝ «Ազգի սպանությունը» և այն անվանել «հայկական ռասայի կազմակերպված ոչնչացում»:
Այն, ինչ կատարվում է այսօր Մերձավոր Արևելքում, հիշեցնում է Հայոց ցեղասպանության սարսափը: 1915թ. հայերին բռնահանում էին դեպի այն անապատները, որտեղ այսօր իրականցվում են այսպես կոչված «Իսլամական պետության» ահաբեկչական գործողությունները, որտեղ ոչնչացվում են եզդիները, քրիստոնյաները, այլ փոքրամասնություններ և հնագույն քաղաքակրթությունների հետքերը: 1894-96թթ. հայերի դեմ կատարված ոճրագործությունների նկատմամբ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը և անպատժելիությունը հանգեցրին 1915թ. Ցեղասպանությանը: 1915թ. մայիսի 24-ին դաշնակից երկրները` Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ընդունեցին հատուկ հռչակագիր, որը հայ ժողովրդի նկատմամբ ոճրագործություն իրականացնողներին նախազգուշացնում էր, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն «Թուրքիայի կողմից իրականացված մարդկության և քաղաքակրթության նկատմամբ այս նոր հանցագործությունների համար»: Այնուամենայնիվ, դա ուշացած փորձ էր` կանխելու այն, ինչը պիտի կանխվեր շատ ավելի վաղ: 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին վաղ նախազգուշացման մեխանիզմների և կանխարգելման ջանքերի ձախողման պատճառով:
Մենք` հայերս, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն վերապրածներ, բարոյական պատասխանատվություն ենք զգում մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում: Մենք ՄԱԿ-ում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ենք նախաձեռնում, պարբերական միջազգային համաժողովներ կազմակերպում և վճռական ենք տրամադրված` մեծացնելու մեր ներդրումը ցեղասպանության կանխարգելման միջազգային հանրության ջանքերում:
Դժբախտաբար, այս տարի նշվեց ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այլև` թուրքական ժխտողականության 100-րդ տարին:
Ես կցանկանայի առանձնահատուկ հիշատակել այս տարի ապրիլին Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի տպավորիչ խոսքերը. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»: Ցեղասպանությունները պատշաճ կերպով չճանաչելը հնարավորություն է ստեղծում նոր ցեղասպանությունների իրականացման համար:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը շարունակվում է տարբեր մակարդակներով և հարթություններով: Այն ոչ միայն վերահաստատվում է Ցեղասպանությունը ճանաչած երկրների կողմից, այլև նորանոր երկրներ են միանում այս գործընթացին: 2014թ. վերջից ի վեր Բոլիվիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Չիլիի, Բրազիլիայի խորհրդարանները հատուկ բանաձևեր են ընդունել: Նրանց միացել են Եվրախորհրդարանը, Լատինամերիկյան խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և այլն:
Ես կցանկանայի հատուկ ընդգծել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահի խիզախ հայտարարությունը, որում նա ոչ միայն հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին, այլև խոսեց այդ ոճրագործության մեջ Գերմանիայի ունեցած պատասխանատվության բաժնի մասին:
Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը Երևանում ավելի քան 60 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ միացան հայ ժողովրդին՝ կիսելով ոչ միայն մեկ ազգի, այլև` ողջ մարդկության ողբերգությունը և ցավը:
Սա ևս մեկ կորսված հնարավորություն էր թուրքական ղեկավարության համար, որը հրավիրված էր մասնակցելու հիշատակի այդ միջոցառումներին: Այս կապակցությամբ Հայաստանի Նախագահի կողմից Թուրքիայի ղեկավարին ուղղված՝ Երևան այցելելու հրավերը անձամբ եմ Անկարայում հանձնել Թուրքիայի Նախագահին: Դա ոչ միայն բաց թողնված հնարավորություն էր, այլ հենց այդ նույն օրը Թուրքիայի ղեկավարությունը կազմակերպեց Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման միջոցառումները՝ ակնհայտորեն ձախողված փորձ կատարելով շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից։
Տիկնայք և պարոնայք,
Խնդիրներին, որոնց բախվում է մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, կարող է աշխարհի տարբեր ծայրերում վերլուծաբանների համար նվազ տեսանելի թվալ, բայց դա չպետք է մոլորեցնի որևէ մեկին: Տարածաշրջանը բավական երկար ժամանակ աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ է եղել, ինչը թողել է չսպիացող վերքեր:
Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորումը մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է: Մի քանի ամիս առաջ այստեղ՝ Չաթըմ հաուսում, հիանալի հնարավորություն էր ստեղծվել այս խնդրի վերաբերյալ առաջին ձեռքից՝ Լեռնային Ղարաբաղի Նախագահի կողմից տեղեկություններ ստանալու համար: Ավելորդ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի մոտեցումները հակամարտության կարգավորման համար կենսական նշանակություն ունեն:
Հայաստանը շարունակում է միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ ջանքեր գործադրել՝ հակամարտության բացառապես խաղաղ լուծմանը հասնելու համար: Համանախագահները միասնական մոտեցում ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Սա միջազգային հարաբերությունների ներկա խառնաշփոթում եզակի օրինակ է, երբ այս երկրները մեկ հարցի վերաբերյալ միասնական մոտեցում են որդեգրել: Մենք հաստատակամորեն սատարում ենք միջազգային հանրության այն տեսակետը, որ հակամարտության կարգավորման համար բանակցությունները, փոխզիջումները և մեր հասարակություններին խաղաղության նախապատրաստելը այլընտրանք չունեն:
Համանախագահ երկրները բազմաթիվ առիթներով ուրվագծել են իրենց առաջարկները, որոնցից ամենանշանակալիներն են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների 2009թ.-ից ի վեր արված հինգ հայտարարությունները: Այդ առաջարկներն ավելի հայտնի են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքներ անվամբ և բաղկացած են միջազգային իրավունքի երեք սկզբունքներից՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Համանախագահների առաջարկությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լիակատար իրավունք է ընձեռում՝ որոշելու իր ապագա կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Հայաստանն իր պատրաստակամությունն է արտահայտել՝ առաջ շարժվելու այս սկզբունքների հիման վրա:
Խաղաղության գործընթացում առաջընթաց չգրանցելու պատճառը Ադրբեջանի կողմից համանախագահ երկրների առաջարկների մերժումն է:
Բաքվի կողմից հրադադարի շարունակական խախտումները Հայաստանի հետ սահմանի երկայնքով և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը շարունակում է խաթարել հակամարտության կարգավորման գործընթացը, խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ վտանգելով միջնորդների կողմից նախաձեռնված առաջիկա հանդիպումները:
Այս տարվա հունիսին Բաքվում տեղի ունեցած եվրոպական խաղերի ընթացքում Ադրբեջանը հիմնականում ձեռնպահ մնաց հրադադարի ռեժիմի խախտումներից, քանի որ նրանք շահագրգռված էին այդ ժամանակահատվածում հակամարտության գոտում հանդարտության պահպանման մեջ: Իրավիճակը կտրուկ փոխվեց խաղերից անմիջապես հետո, երբ Ադրբեջանը գնաց հրադադարի խախտումների կտրուկ աճի: Փաստացի, Ադրբեջանն իր այս գործողություններով ևս մեկ անգամ հստակ ցույց տվեց, թե որ կողմն է պատասխանատու իրավիճակի սրման համար: Բաքուն նույնիսկ հարկ չի համարում քողարկել իր ռազմատենչ վարքագիծը:
Ադրբեջանը շարունակում է զինվել՝ մեկ տասնամյակի ընթացքում ավելացնելով իր ռազմական բյուջեն մոտ 30 անգամ: Քանի դեռ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները չեն սանձվել, խաղաղ բանակցություններում դժվար է իրական առաջընթաց ակնկալել:
Շփման գծի երկայնով միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը՝ վստահության և անվտանգության հաստատման միջոցների վերաբերյալ համանախագահների կողմից արված այլ առաջարկների հետ մեկտեղ, կարող է ծառայել որպես կարևոր գործիք՝ նման միջադեպերի կանխման և խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման համար: Սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է համանախագահների՝ հրադադարի ամրապնդման և վստահության հաստատման միջոցների առնչությամբ արված բազմաթիվ առաջարկները:
Մինչ միջազգային հանրությունը խոսում է հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանը պաշտոնական մակարդակով շարունակում է հայատյաց իր քաղաքականությունը: Աղաղակող նմանություն կա ադրբեջանական բանակի կողմից Նախիջևանում հազարավոր հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացման և պատմական Պալմիրայում 2000 տարվա հնություն ունեցող հուշարձանների ավերման միջև: Հուշարձանների միտումնավոր ոչնչացումը, լինի դա Սիրիայում, թե Նախիջևանում, քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն է:
Ավտորիտարիզմից դեպի բռնապետություն ընկած ճանապարհը փոխկապակցված է լարվածության սրման հետ, որով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մոլորեցնել, շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումներից: Ավտորիտարիզմի անկյունաքարը ատելությունն է: Հարևանի նկատմամբ թշնամանքի քարոզումը նման ռեժիմների ամենաընդունված մեթոդներից մեկն է, որն իր նկատմամբ հնազանդությունն ամրապնդելու համար պատժում է մտավորականության և քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների այն ներկայացուցիչներին, որոնք համարձակվում են խոսել ռեժիմի դեմ և հանդես են գալիս խաղաղության ու հաշտեցման օգտին: Պատահական չէ, որ նրանցից շատերը Ադրբեջանում ազատազրկման են ենթարկվել՝ Հայաստանի շահերին ծառայելու մեղադրանքներով: Հայերի նկատմամբ այլատյացությունը տասնամյակներ շարունակ Ադրբեջանում գերիշխող հռետորաբանություն է և պետության կողմից հովանավորվող քաղաքականություն: Հայտարարելով, որ Հայաստանը գտնվում է պատմական ադրբեջանական հողերի վրա, այդ երկրի նախագահը Ադրբեջանի «թիվ մեկ» թշնամի է հռչակել ողջ աշխարհի հայերին:
Տիկնայք և պարոնայք,
Ես կցանկանայի մի քանի խոսք ավելացնել Միացյալ Թագավորություն իմ ներկա այցի վերաբերյալ: Ես այստեղ՝ Լոնդոնում եմ իմ գործընկեր` արտաքին գործերի քարտուղար պարոն Ֆիլիպ Համմոնդի հրավերով, ում հետ երեկ բովանդակալից հանդիպում եմ ունեցել: Ես նաև հանդիպել եմ Եվրոպայի հարցերով նախարար պարոն Դեյվիդ Լիդինգթոնին, իսկ ավելի ուշ հանդիպում եմ ունենալու մշակույթի հարցերով պետքարտուղար պարոն Ջոն Ուիթինգդեյլի հետ: Իմ բրիտանացի գործընկերների հետ մենք շարունակում ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում հայ-բրիտանական համագործակցության հետագա խթանմանն ուղղված ջանքերի վերաբերյալ քննարկումները: Մեր երկկողմ հարաբերությունները մենք կառուցում ու զարգացնում ենք դարերի պատմություն ունեցող ամուր հիմքերի վրա: Հայտնի է, որ Լորդ Բայրոնը Հայաստանը նկարագրում էր իբրև երկրագնդի ամենահետաքրքիր երկրներից մեկը: Մենք շարունակելու ենք ջանքերն՝ ուղղված հարաբերությունների ամրապնդմանը ոչ միայն որպես մեկը մյուսով հետաքրքրված երկրներ, այլ նաև՝ որպես լավ գործընկերներ:
Շնորհակալություն:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
[]