Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Նոր քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև իրավաբանական անձանց համար 09/07/2015   13:14  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Այսօր հանրությանը ներկայացվեց ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը: Վերջինիս հիմնադրույթներին էր   նվիրված Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության  և ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպած քննարկումը: 
 
Քրեական նոր օրենսգրքի ընդունումը բխում է  2012-16 թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրից, այն հիմնված է լինելու Հայեցակարգային դրույթների վրա: 
 
Քրեական օրենսգրքի հայեցակարգը և դրա հիման վրա բուն քրեական օրենգիրքը մշակող աշխատանքային խումբը, մասնավորապես,  գտնում է, որ  փոփոխությունների կարիք է զգում ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը:  Օրենսդիրը սահմանել է մեղքի առկայության անհրաժեշտությունը  քրեական պատասխանատվության ենթարկելու համար, սակայն չի հստակեցրել, որ անձի քրեական պատասխանատվությունը հնարավոր է միայն այն ծավալով, որքանով որ կատարված արարքը կարող  է նրան մեղսագրվել:
 
Մասնավորապես, եթե անձի արարքից առաջացել են,  օրինակ, ծանր հետևանքներ, ապա դրանց համար նա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի միայն այն դեպքում, եթե հաստատվել է այդ հետևանքների նկատմամբ անձի կողմից դիտավորության կամ անզգուշության դրսևորումը: 
 
ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, Քրեական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Արա Գաբուզյանը նշեց, որ հանցագործության հասկացության մեջ հանրային վտանգավորության մասին նշումը սերտորեն կապված է նաև մեղքի ինստիտուտի, մասնավորապես՝ դիտավորության բնորոշման հետ: Եթե հանցագործության հիմնական հատկանիշը հանրային վտանգավորությունն է, ապա այն կատարող անձի դիտավորության մեջ  այդ հատկանիշը պետք է առկա լինի:
 
Մինչդեռ իրականում շատ դեպքերում արարքի հանրային վտանգավորության գիտակցման մասին խոսք լինել չի կարող: Դեռ ավելին, անձը կարող է կարծել, թե իր արարքն օգտակար է: Իրականում, նշված է Հայեցակարգում, ճիշտ կլինի խոսել արարքի հակաիրավականության գիտակցման մասին: Ուստի անհրաժեշտ է հանցագործության հասկացողությունից բացառել հանրային վտանգավորության մասին  նշումը: 
 
Աշխատանքային խումբը առաջարկում է հանցագործության ռեցիդիվը  նախատեսել  որպես պատիժը ծանրացնող հանգամանք՝  պատժի պարտադիր խստացում նախատեսելով միայն այն դեպքում, երբ անձը նախկին ազատազրկման ձևով պատիժ է կրել և դատվածությունը դեռևս չհանված կամ չմարված կատարել է այնպիսի դիտավորյալ հանցանք, որի համար ազատազրկման է դատապարտվում: 
 
Աշխատանքային խումբը գտնում է, որ գործող քրեական օրենսգիրքը սխալ է կարգավորում հարբածության վիճակում հանցանք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցերը՝ հարբածության վիճակում    հանցանք կատարած անձը չի ազատվում քրեական պատասխանատվությունից և առանձին դեպքերում հարբածությունը կարող է համարվել քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք: Մինչդետ շատ դեպքերում հարբածությունը կարող է գնահատվել որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, մասնավորապես, երբ անձը հարբածության վիճակի է հասցվում ոչ իր կամքով, այլ հարկադրանքի, խաբեության ազդեցության տակ:
 
Արա Գաբուզյանը նշեց, որ անչափահասների պարագայում խմբով գործելը չպետք է դիտվի որպես ծանրացուցիչ հանգամանք, քանի որ տարիքային առանձնահատկություններից ելնելով՝  անչափահասների համար առհասարակ  բնորոշ է խմբով գործելը: 
 
Առաջարկվում է երկու և ավելի անձանց սպանության պարագայում  սպանությունները դիտարկել առանձին-առանձին ու առանձին որակումներ տալ դրանց: 
Աշխատանքային խումբն որպես օրակարգային  հարց է դիտարկում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն նախատեսելը՝  ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաները, պահանջում են, մասնավորապես, կոռուպցիոն հանցագործությունների դեպքում իրավաբանական անձի արդյունավետ պատասխանատվության մեխանիզմներ ունենալ, թեև այդ կոնվենցիաներով չի պահանջվում անպայման քրեական պատասխանատվություն նախատեսել: Ըստ աշխատանքային խմբի, քրեական պատասխանատվություն նախատեսելով՝   անհրաժեշտություն չի առաջանա քաղաքացիական ու վարչական  իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում նույնությամբ նախատեսել կոռուպցիոն հանցագործությունները և դրանց համար սանկցիաներ սահմանել:
 
Քրեական պատասխանատվություն նախատեսելը թույլ կտա նաև կատարվածին համապատասխան արդյունավետ սանկցիաներ նախատեսել ու կիրառել, ինչպես նաև գործի քննությունը իրականացնել  քրեադատավարական կարգով, ինչը իրավունքների պաշտպանության ավելի արդյունավետ երաշխիքներ է նախատեսում: Բացի այդ, որոշ դեպքերում իրավաբանական անձի բարդ կառուցվածքի պատճառով հնարավոր չի լինում պարզել իրականում մեղավոր ֆիզիկական անձին, ուստի նման դեպքերում հանցավոր գործունեությունը կասեցնելու  համար արդյունավետ է իրավաբանական անձին քրեական պատասխանատվության ենթարկելը:   
 
ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը նշեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել և արդեն ստացվում են դիրքորոշումներ նախագծի վերաբերյալ: Արա Գաբուզյանը կարևորեց նաև քննադատական տեսակետները, դրանք կօգնեն արդյունքում ունենալ լավ քրեական օրենսգիրք: Նշվեց, որ թե՛ նոր Քրեական և  թե՛  նոր Քրեական դատավարության օրենսգրքերի մեկնաբանությունները մշակող աշխատանքային խմբերը իրենց գործունեությունը կսկսեն Ազգային ժողովում նախագծերի՝  որոշակի փուլի հասնելուց հետո:
 
 

Արխիվ

[]