ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հենակետայինի գոտում. արդյունքները բացասական են. Armsport.am 09/06/2015 11:05 | Մարզական
Սերբիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հենակետայինի դեր էր կատարում, սակայն դա չօգնեց միավորներ վաստակել։
Armsport.am-ը պարզել է, թե ինչպիսի արդյունք է գրանցել հավաքականը, երբ իր լավագույն ֆուտբոլիստը հանդես չի եկել հարձակողական կիսապաշտպանի դիրքում։ Ընտրանու կազմում անցկացրած 53 խաղից 18-ում նա գործել է հենակետայինի դիրքում։
Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2009 թվականի օգոստոսի 12-ին` Մոլդովայի հետ ընկերական խաղում։ Վարդան Մինասյանի թիմն ամբողջովին զիջել էր դաշտի կենտրոնը՝ մրցակցին պարտվելով 1։4 հաշվով։
Դրանից հետո Մինասյանն այդ գաղափարից ժամանակավորապես հրաժարվեց, սակայն արդեն 2010 թվականի հոկտեմբերին Հենրիխը կրկին ստիպված էր այդ դիրքում հանդես գալ սլովակների դեմ։ Այդ ժամանակ նրա հետ միասին խաղում էր Կառլեն Մկրտչյանը, իսկ Մարկոսը գործում էր առջեւում։ 72-րդ րոպեին, երբ Հայաստանը հաղթում էր 2։1 հաշվով, Մարկոսին փոխարինեց Արթուր Եդիգարյանը, ով հենակետայինի գոտում փոխարինեց Հենրիխին, իսկ վերջինս զբաղեցրեց հարձակողական կիսապաշտպանի գոտին։ 89-րդ րոպեին Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ, իսկ Հայաստանի հավաքականը հաղթեց 3։1 հաշվով։
Եվրո-2012-ի ընտրական փուլում Վարդան Մինասյանը մի քանի անգամ գործարկել է այդ հնարքը։ Ենթադրվում է, որ առաջին փոխանցում ունեցող Մխիթարյանը կուղորդի գրոհները, սակայն դա միշտ չէր օգնում։ Հարկ է նշել, որ բազմաթիվ անգամ Հենրիխը ստիպված էր հանդես գալ այդ դիրքում, երբ տվյալ դիրքում հանդես եկող հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը տարբեր պատճառներով չէր միացել հավաքականին։
Կարևոր է նշել, որ առաջին անգամ Մխիթարյանը մշտապես սկսել է հենակետայինի գոտում խաղալ Դոնեցկի «Շախտյորում»: 2010-11 մրցաշրջանում, երբ Ֆերնանդինյոն երկար ժամանակով շարքից դուրս մնաց, Միրչա Լուչեսկուն ավելի լավ ելք չգտավ, քան Մխիթարյանին իջեցնել բրազիլացու դիրքը: Իհարկե, միշտ համեստ հայ ֆուտբոլիստը չէր բողոքում, իսկ լրագրողների հարցերին պատասխանում էր, որ պատրաստ է նույնիսկ դարպասում կանգնել, եթե մարզիչը նման որոշում կայացնի: Սակայն ռումինացի մասնագետը շատ արագ հասկացավ, որ Հենրիխն իրեն շատ ավելի լավ է զգում հարձակմանը մոտ գտնվելիս: Վերադառնալով իր հարազատ դիրք՝ Մխիթարյանը սկսեց արդյունավետ գործել, իսկ Ուկրաինայի 2012/13 առաջնությունում 25 գոլ խփեց, միաժամանակ, թարմացնելով այդ մրցաշարի ռմբարկուական ռեկորդը:
«Շախտյորից» հետո Մխիթարյանը հենակետայինի դիրքում կրկին հայտվեց Յուրգեն Կլոպի գլխավորությամբ, երբ Դորտմունդի «Բորուսիա» վերադարձավ Սինձի Կագավան: Բայց այդ ժամանակ էլ նման փորձարկումը հաջող չհամարվեց:
Վերադառնալով Հայաստանի հավաքականին՝ նշենք, որ Բերնար Շալանդի օրոք, երբ ազգային ընտրանի սկսեց հրավիրվել Ռումյան Հովսեփյանը, Մխիթարյանը հազվադեպ էր խաղում 6 համարի դիրքում: Այնուամենայնիվ շվեյցարացին նույնպես նրան օգտագործում էր հետ քաշված կիսապաշտպանի, երբեմն էլ նույնիսկ աջ կիսապաշտպանի դիրքում:
Այն 18 խաղերում, որոնցում Հենրիխ Մխիթրայանը հանդես է եկել հենակետային կիսապաշտպանի դիրքում, Հայաստանի հավաքականը 6 հաղթանակ է տոնել, կրել է 11 պարտություն, և մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Գնդակների հարաբերությունը 26:33 է: Բայց ավելորդ չի լինի նշել, որ այդ մրցավեճերի կեսն ընկերական բնույթ են կրել:
Ստորև նշված են այն հանդիպումները, որոնցում Հենրիխ Մխիթարյանը գործել է հենակետային կիսապաշտպանի դիրքում.
Ընկ. Հայաստան – Մոլդովա՝ 1:4, 2009
Եվրո. Հաայստան – Սլովակիա՝ 3:1, 2010
Եվրո. Հայաստան – Անդորրա՝ 4:0, 2010
Ընկ. Հայաստան – Վրաստան՝ 1:2, 2011
Եվրո. Ռուսաստան – Հայաստան՝ 3:1, 2011
Ընկ. Հայաստան – Կանադա՝ 3:1, 2012
Ընկ. Հունաստան – Հայաստան՝ 1:0, 2012
Ընկ. Հայաստան – Բելառուս՝ 1:2, 2012
ԱԱ. Մալթա – Հայաստան՝ 0:1, 2012
Ընկ. Հայաստան – Լիտվա՝ 4:2, 2012
Ընկ. Լյուքսեմբուրգ – Հայաստան՝ 1:1, 2013
ԱԱ. Հայաստան – Չեխիա՝ 0:3, 2013
ԱԱ. Հայաստան – Բուլղարիա՝ 2:1, 2013
Ընկ. Ռուսաստան – Հայաստան՝ 2:0, 2014
Ընկ. Ալժիր – Հայաստան՝ 3:1, 2014
Եվրո. Ալբանիա – Հայաստան՝ 2:1, 2015
Եվրո. Հայաստան – Պորտուգալիա՝ 2:3, 2015
Եվրո. Սերբիա – Հայաստան՝ 2:0, 2015
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից