Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Օմբուդսմենի եզրակացությունը Սահմանադրության նախագծի մարդու իրավունքների բաժնի վերաբերյալ 09/03/2015   16:59  |  ԼՐԱՀՈՍ

 
Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում Օմբուդսմենը մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն, որտեղ ոչ սպառիչ ներկայացված են նախագծում առկա դրական եւ բացասական փոփոխությունները: Այս մասին հաղորդագրությամբ է հանդես եկել ՄԻՊ գրասենյակը:
 
Օմբուդսմենի եզրակացությունը համապատասխան մասնագիտական հիմնավորումներով ներկայացվել է նաև ՀՀ Կառավարություն:
 
Ստորև ներկայացնում ենք Նախագծի 2-րդ («Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատություններ») և 3-րդ («Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները») գլուխների վերաբերյալ դիտարկումները:
 
ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
Անձն իրավունք կունենա պահանջել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից իրենց անօրինական գործողություններով կամ անգործությամբ հասցված վնասի հատուցում (Նախագծի հոդված 60): Նման սահմանադրական երաշխիքը նախ կնպաստի պետական մարմինների աշխատակիցների հաշվետվողականության բարձրացնմանը, ինչպես նաև մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:
 
Հանցանքի կատարման համար պատիժ կրած անձն իրավունք կունենա ստանալ փոխհատուցում, եթե ապացուցվի, որ վերջինիս գործի մեջ թույլ է տրվել դատական սխալ, իսկ այդ փաստը ժամանակին չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից (Նախագծի հոդված 69): Սա անձի իրավունքների ոտնահարման դեպքում փոխհատուցում ստանալու կարևոր երաշխիք է, ինչն անհրաժեշտ է խախտված իրավունքները վերականգնելու համար:
 
Մեղադրյալը կկարողանա պահանջել, որ իր վկաները ենթարկվեն հարցաքննության միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (Նախագծի հոդված 66): Նշված դրույթը կաևոր երաշխիք է քրեադատավարական գործընթացքում և թույլ է տալիս պաշտպանվել ու ապացուցել անձի անմեղությունը, ինչը համահունչ է միջազգային չափանիշներին:
 
Փոփոխության արդյունքում սահմանադրորեն կամրագրվի, որ վարչական մարմինները պետք է քաղաքացիների գործերը քննեն անաչառորեն, ողջամիտ ժամկետում, որի շրջանակներում անձն իրավունք կունենա ծանոթանալու իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին: Ավելին, սահմանադրությամբ կամրագրվի, որ այդ  մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են հիմնավորել իրենց ընդունած ակտերը, ինչպես նաև մինչև անձի համար միջամտող որոշումն ընդունելը թույլ տալ վերջինիս արտահայտելու իր կարծիքն ու դիրքորոշումը հարցի կապակցութամբ (Նախագծի հոդված 49): 
 
Յուրաքանչյուր ոք սահմանադրորեն իրավունք ձեռք կբերի ծանոթանալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությանը, այդ թվում` տեղեկատվություն ստանալ  և ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին, իհարկե, եթե դա չի հակասում հանրային շահերին (Նախագծի հոդված 50): Նշվածը կարևոր երաշխիք կհանդիսանա թափանցիկ կառավարման և ժողովրդավարության ամրապնդման համար:
 
Սահմանադրորեն կամրագրվի, որ սահմանափակումներ նախատեսող օրենքները լինեն որոշակի, այսինքն՝ կանխատեսելի, պարզ շարադրված, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա կանխատեսել իր գործողությունների հետևանքները (Նախագծի հոդված 79): 
 
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, բացի ՀՀ քաղաքացիներից, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կկարողանան ընտրել և ընտրվել, ինչպես նաև մասնակցել տեղական հանրաքվեներին մի շարք պայմանների բավարարման դեպքում (Նախագծի հոդված 47):  Կարևոր է նման ժողովրդավար սկզբունքի  ամրագրումը հենց Սահմանադրությամբ:
 
Կընդլայնվի ընտրելու և ընտրվելու իրավունքը, ինչը թույլ կտա ավելի շատ թվով անձանց մասնակցել պետության կառավարմանն ու որոշումներ կայացնելուն: Մասնավորապես, ի տարբերություն գործող Սահմանադրության, կվերացվի ազատազրկված  և պատիժը կրող քաղաքացիների համար ընտրելու և ընտրվելու, հանրաքվեներին մասնակցելու իրավունքի բացարձակ արգելքը: Արդյունքում, նշված արգելքը կտարածվի միայն անգործունակ, ինչպես նաև, դիտավորությամբ կատարված ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց վրա (Նախագծի հոդված 47): 
 
Նախագծում առաջարկվում է երեխայի վերաբերյալ որոշումները կայացնելիս հաշվի առնել նրա կարծիքը` ելնելով վերջինիս տարիքից և հասունության աստիճանից: Առաջարկի ընդունման դեպքում ավելի կամրապնդվեն երեխայի՝ լավագույն շահերից բխող որոշումների կայացումն ու խրախուսումը, ինչը նաև  համահունչ է միջազգային չափանիշներին:
 
Առանց ծնողների խնամքի մնացած երեխաների՝ պետությունից աջակցություն ստանալու իրավունքը, ինչպես նաև երեխայի` իր ծնողների հետ անմիջական շփվելու և կապ պահպանելու իրավունքը  կամրագրվի Սահմանադրությամբ (Նախագծի հոդված 36):
 
Երեխայի ծննդյան կամ  որդեգրման դեպքերում երեխայի աշխատող և՛ հայրը, և՛ մայրը  կունենան արձակուրդի իրավունք: Այսինքն, տվյալ արձակուրդից հավասարապես կկարողանան օգտվել երկու ծնողներն էլ, ինչը համահունչ է միջազգային չափանիշներին և կնպաստի կանանց և տղամարդկանց միջև երեխայի դաստիարակության և խնամքի հարցում հավասարության ամրապնդմանը (Նախագծի հոդված 55):
 
Կարգելվի մարդու մարմինը, դրա մասերը շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը (Նախագծի հոդված 24): Նշված դրույթը կպաշտպանի անձին անօրինական ֆիզիկական և բժշկական միջամտությունից և, բացի այդ, կհամապատասխանի միջազգային ստանդարներին: 
 
Անձի իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթների մեկնաբանման ժամանակ հաշվի կառնվի Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան (Նախագծի հոդված 81): Սա կնպաստի, որ ՀՀ-ում մարդու իրավունքների զարգացման ու առավել արդյունավետ պաշտպանության համար պետությունը, բացի կոնվենցիաներում գրված նորմերից, կառաջնորդվի նաև այլ  նորմերով, որոնք պարբերաբար զարգանում ու կատարելագործվում են միջազգային կառույցների կողմից: 
 
Հանրային ծառայողների  անաչառ և քաղաքականապես չեզոք լինելու և ժողովրդին ծառայելու սկզբունքները կամրագրվեն Սահմանադրությամբ (Նախագծի հոդված 48), ինչը կնպաստի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների գործունեության արդյունավետության ու անկողմնակալության բարձրացմանը:
 
Դատավորներին, դատախազներին և քննիչներին չի թույլատրվի անդամակցել որևէ կուսակցությանը (Նախագծի հոդված 45), ինչը կարևոր սահմանադրական երաշխիք կդառնա վերջիններիս մասնագիտական պարտականությունների կատարարման ժամանակ անկախությունն ու անաչառությունն ապահովելու համար:
 
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարողանա միջամտել անձի կարծիքի ձևավորմանը, այսինքն` անձը կկարողանա ցանկացած միջոցով ազատ տեղեկատվություն փնտրել (Նախագծի հոդված 41): Նշված փոփոխությունը կարևոր երաշխիք է տեղեկատվության ազատության, ինչպես նաև լրագրողների գործունեության պաշտպանության ոլորտում:
 
Փոփոխության արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կկարողնան դիմել ոչ միայն  պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց, այլև այլ կազմակերպությունների կողմից անձանց իրավունքների խախտման դեպքում (Նախագծի հոդված 51): Սա նշանակում է, որ, ի տարբերություն գործող Սահմանադրության, Պաշտպանը կկարողանա պաշտպանել քաղաքացիներին նաև հանրային ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններից, որոնք որևէ կերպ կոտնահարեն անձանց իրավունքները:
 
Նախագծով առաջարկվում է ամրագրել կանանց և տղամարդկանց  հավասար իրավունքներ ունենալու դրույթը (Նախագծի հոդված 28), որը կլինի  իրավահավասարության սահմանադրական երաշխիք և կարևոր տեսլական հասարակության զարգացման, կանանց դերի բարձրացման համար:
 
Կուսակցություններն իրենց գործունեության թափանցիկության ապահովման նպատակով պարտավոր կլինեն յուրաքանչյուր տարի հրապարակել իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի մասին որոշակի տեղեկություններ, իսկ եթե կուսակցությունը քարոզի սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն կիրառի սահմանադրական կարգը տապալելու նպատակով, ապա Սահմանադրական դատարանը կկարողանա արգելել կամ կասեցնել տվյալ կուսակցության գործունեությունը (Նախագծի հոդված 45): 
 
ՄՏԱՀՈԳԻՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  
 
Նախագծում ուղղակիորեն չի ներառվել գործող Սահմանադրության 16-րդ հոդվածով նախատեսված խուզարկության օրինականությունն ու հիմնավորվածությունը վերադաս դատական ատյանում բողոքարկելու իրավունքը, ինչպես նաև այն դրույթը, ըստ որի՝ մարդուն չի կարելի խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Նշվածից հստակ չէ, թե արդյոք անձնական ազատության, ինչպես նաև ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը սահմանող Նախագծի այլ հոդվածները լրացնում են այս բացը և ապահովում են սահմանադրական երաշխիքներ անհիմն խուզարկությունից պաշտպանվելու համար:
 
Չնայած նրան, որ Նախագծով սահմանվում է, որ նվազագույն աշխատավարձն ամրագրվում է օրենքով, այնուամենայնիվ, ուղղակիորեն սահմանված չէ յուրաքանչյուր անձի՝ նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու իրավունքը: Հաշվի առնելով անձանց համար նման երաշխիքի կարևորությունը՝ առաջարկում ենք Նախագծում հստակորեն սահմանել նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու իրավունքը` դրանով սահմանելով լրացուցիչ սահմանադրական երաշխիք աշխատանքային հարաբերությունների ոլորտում (Նախագծի հոդված 84):  
 
Յուրաքանչյուր կարիքավոր անձի արժանապատիվ գոյության իրավունքը ամրագրող դրույթում «գոյություն» բառն ավելի նպատակահարմար է փոխարինել «կենսամակարդակ» բառով: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու է անձի նվազագույն կարիքները բավարարելու իրավունքը սահմանվելու օրենքով, այլ ոչ թե, որպես հիմնարար իրավունք, երաշխավորվելու Սահմանադրությամբ (Նախագծի հոդված 84):
 
Նախագծում հստակ ամրագրված չէ գործող Սահմանադրության 18-րդ հոդվածի այն ձևակերպումը, որ յուրաքանչյուր անձ ունի իր իրավունքների և ազատությունների՝ պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, ինչը մարդու իրավունքների դատական պաշտպանության այլընտրանքային եղանակ է: Չնայած Նախագծով սահմանվում է պատշաճ վարչարարության իրավունքը, սակայն պարզ չէ, թե արդյոք այն լիովին ապահովում է անձի՝ պետական մարմնի առջև պաշտպանության իրավունքը (Նախագծի հոդված 49): 
 
Նախատեսվում է, որ անձի իրավունքի սահմանափակման դեպքում պետության կողմից սահմանափակման համար ընտրված միջոցը և նպատակը պետք է համաչափ լինեն այդ սահմանափակվող իրավունքի նշանակությանը (Նախագծի հոդված 78): Այս դրույթի ձևակերպումը հստակ չէ և կարծես ենթադրում է, որ որոշակի դասակարգում պետք է լինի հիմնական իրավունքների մեջ` կախված իրենց նշանակությունից: Այս մոտեցումն ընդունելի չէ մարդու իրավունքների հավասարության և փոխկապակցվածության տեսանկյունից:
 
Փոփոխության արդյունքում ցանկացած մարդ կկարողանա ծանոթանալ այն բոլոր տեղեկություններին, որոնք իր մասին հավաքագրվել են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում (Նախագծի հոդված 33): Սակայն, այդ իրավունքը չպետք է սահմանափակվի միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բազաներով, քանի որ բնակչությանը հանրային ծառայություններ մատուցող մի շարք մասնավոր ընկերություններ, օրինակ` բջջային կապի ծառայություններ մատուցող, նույնպես անձի վերաբերյալ տվյալներ են հավաքում: 
 
Սահմանադրության նախագծից դուրս են մնացել ընտանիքի պաշտպանությունը, մայրության և մանկության հովանավորումը, գիտության և մշակույթի զարգացման նպաստումը, ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը, տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը՝ որպես պետության հիմնական նպատակներ, որոնք չափազանց կարևոր են սոցիալական պետությունում (Նախագծի հոդված 86): 
 
Ըստ Նախագծի՝ ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չեն ունենա դատական ակտով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցագործությունների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Սակայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համաձայն` կալանավորներին ընտրելու իրավունքից բացարձակ զրկումը, անկախ նրանց հանցանքի բնույթից կամ ծանրությունից, խախտում է նրանց իրավունքները: Այսինքն, ընտրվելու իրավունքից նման ընդհանուր և ամբողջական զրկումը ազատ ընտրությունների սահմանափակում է, և, հետևաբար, նշյալ սահմանափակումները նախատեսելիս պետք է առաջնորդվել համաչափության սկզբունքով (Նախագծի 47-րդ հոդված):
 
Նախագծում ամրագրված է, որ ցանկացած անձ, ով օրինակական հիմքով գտնվում է ՀՀ տարածքում, իրավունք ունի դուրս գալու ՀՀ-ից (Նախագծի հոդված 39): Սակայն, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ցանկացած, ներառյալ իր սեփական երկրից մեկնելու իրավունք, այսինքն` երկրից մեկնելու համար սահմանված չէ այնտեղ օրինական գտնվելու պահանջ:
 
Նախագծով երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան երեխային վերաբերող հարցերում (Նախագծի հոդված 36): Սակայն միջազգային չափանիշներով երեխաների նկատմամբ բոլոր գործողությունները ձեռնարկելիս առաջնահերթ ուշադրություն է դարձվում «երեխայի լավագույն շահերին»: Նշվածը տարբերվում է «երեխայի շահ» եզրույթից, որով լիարժեքորեն չի արտացոլվում երեխայի համար բացառապես լավագույն լուծում հանդիսացող որոշումների կայացման սկզբունքը: 
 
Ազգային և էթնիկական ինքնության իրավունքի պաշտպանության, ինչպես նաև իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքը առաջարկվում է կարգավորել օրենքով (Նախագծի հոդված 54): Նման ձևակերպումից պարզ  չէ, թե արդյոք այս իրավունքի պաշտպանությունը պետք է անձանց նախաձեռնությամբ իրականացվի, թե պետությունն ինքը պարտավոր է ակտիվ քայլեր ձենարկել այս իրավունքներն ապահովելու համար:
 
Շուտով կներկայացվի նախագծի 7-րդ գլխի վերաբերյալ («Դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը») Օմբուդսմենի եզրակացությունը:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

15:21 03/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍահմանադրական կարգավորմանը ոչ ենթակա նորմերն անհարկի ծանրաբեռնում են Սահմանադրությունը. ՓՊ աշխատանքային խումբ
13:24 03/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախագահի նստավայրում շարունակվում են սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունները
12:28 03/09/2015  |  ԼՐԱՀՈՍ«Հայազն» կուսակցությունը մերժելու է Նախագահի հրավերը
14:49 02/09/2015  |  ԼՐԱՀՈՍ«Ես Արթուր Բաղդասարյանին տանել չեմ կարողանում, բայց նույնիսկ իր հետ պատրաստ եմ նստել ու քննարկել»
14:10 02/09/2015  |  ԼՐԱՀՈՍ«Վարչապետին ի՞նչ օրն եք գցել, չե՞ք ամաչում». Գառնիկ Իսագուլյանը` Սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին
09:50 02/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄինչ հոկտեմբերի կեսերը փաստաբանները կընդունեն եզրակացություն՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ
08:47 01/09/2015  |  Մամուլ Վահրամ Բաղդասարյանը կենաց-մահու կռիվ է տալու, որպեսզի նախագծում պարտադիր ամրագրվի միասեռ ամուսնություններն արգելելու դրույթը. «Հրապարակ»
19:20 31/08/2015  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ընթացակարգը տարբերվում է մյուս օրենքների ընթացակարգից
17:25 31/08/2015  |  ԼՐԱՀՈՍԴատական իշխանության ձևավորումը պետք է վերապահվի նաև փաստաբաններին ու Մարդու իրավունքների պաշտպանին
14:12 31/08/2015  |  ԼՐԱՀՈՍՀայկ Ալումյանը կոչ է անում չքվեարկել Սահմանադրության նախագծի օգտին

Արխիվ

[]