ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
11/23/2024 21:56
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
11/23/2024 21:42
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին
11/23/2024 21:33
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
11/23/2024 21:31
Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ
11/23/2024 21:27
Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
11/23/2024 21:05
Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ
11/23/2024 21:01
Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
11/23/2024 20:54
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
11/23/2024 20:45
ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
11/23/2024 20:38
Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024 20:18
ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին
11/23/2024 19:37
Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին
11/23/2024 19:26
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին
11/23/2024 19:22
Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին
11/23/2024 18:58
Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում
11/23/2024 18:44
«Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
11/23/2024 18:35
Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր
11/23/2024 18:06
Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան
11/23/2024 17:37
Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի
11/23/2024 17:19
Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
11/23/2024 17:03
Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել
11/23/2024 16:35
Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ
11/23/2024 16:20
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
11/23/2024 16:16
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
11/23/2024 16:08
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
11/23/2024 16:03
Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
11/23/2024 15:56
Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան
11/23/2024 15:52
ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել
11/23/2024 15:49
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով
11/23/2024 15:28
Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ
11/23/2024 15:25
Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ
11/23/2024 15:23
Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ
11/23/2024 14:41
Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան
11/23/2024 14:23
Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
11/23/2024 14:19
Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
11/23/2024 14:05
Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը
11/23/2024 13:48
Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
11/23/2024 13:24
Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել
11/23/2024 13:21
Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել
11/23/2024 13:16
Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան
11/23/2024 12:54
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
11/23/2024 12:10
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը
11/23/2024 12:06
Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա
11/23/2024 12:00
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
11/23/2024 11:49
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
11/23/2024 11:35
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
11/23/2024 11:32
2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
11/23/2024 11:20
11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
11/23/2024 11:11
Վերադարձի՛ր շարք. ՊՆ
11/23/2024 11:06
Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024 15:56
Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան
11/22/2024 17:59
«Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի
11/22/2024 18:36
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
11/22/2024 15:19
Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ
11/23/2024 21:01
Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
11/23/2024 13:16
Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան
11/22/2024 15:04
Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից
11/22/2024 10:50
Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com
11/22/2024 23:07
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
11/23/2024 16:03
Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
11/23/2024 18:35
Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր
11/22/2024 20:19
Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան
11/22/2024 08:09
Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
11/23/2024 08:03
Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
11/22/2024 08:19
3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
11/23/2024 19:26
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին
11/23/2024 08:13
Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
11/22/2024 16:37
Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
11/22/2024 17:42
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
11/23/2024 16:16
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Օմբուդսմենի եզրակացությունը Սահմանադրության նախագծի մարդու իրավունքների բաժնի վերաբերյալ 09/03/2015 16:59 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում Օմբուդսմենը մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն, որտեղ ոչ սպառիչ ներկայացված են նախագծում առկա դրական եւ բացասական փոփոխությունները: Այս մասին հաղորդագրությամբ է հանդես եկել ՄԻՊ գրասենյակը:
Օմբուդսմենի եզրակացությունը համապատասխան մասնագիտական հիմնավորումներով ներկայացվել է նաև ՀՀ Կառավարություն:
Ստորև ներկայացնում ենք Նախագծի 2-րդ («Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատություններ») և 3-րդ («Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները») գլուխների վերաբերյալ դիտարկումները:
ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Անձն իրավունք կունենա պահանջել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից իրենց անօրինական գործողություններով կամ անգործությամբ հասցված վնասի հատուցում (Նախագծի հոդված 60): Նման սահմանադրական երաշխիքը նախ կնպաստի պետական մարմինների աշխատակիցների հաշվետվողականության բարձրացնմանը, ինչպես նաև մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:
• Հանցանքի կատարման համար պատիժ կրած անձն իրավունք կունենա ստանալ փոխհատուցում, եթե ապացուցվի, որ վերջինիս գործի մեջ թույլ է տրվել դատական սխալ, իսկ այդ փաստը ժամանակին չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից (Նախագծի հոդված 69): Սա անձի իրավունքների ոտնահարման դեպքում փոխհատուցում ստանալու կարևոր երաշխիք է, ինչն անհրաժեշտ է խախտված իրավունքները վերականգնելու համար:
• Մեղադրյալը կկարողանա պահանջել, որ իր վկաները ենթարկվեն հարցաքննության միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (Նախագծի հոդված 66): Նշված դրույթը կաևոր երաշխիք է քրեադատավարական գործընթացքում և թույլ է տալիս պաշտպանվել ու ապացուցել անձի անմեղությունը, ինչը համահունչ է միջազգային չափանիշներին:
• Փոփոխության արդյունքում սահմանադրորեն կամրագրվի, որ վարչական մարմինները պետք է քաղաքացիների գործերը քննեն անաչառորեն, ողջամիտ ժամկետում, որի շրջանակներում անձն իրավունք կունենա ծանոթանալու իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին: Ավելին, սահմանադրությամբ կամրագրվի, որ այդ մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են հիմնավորել իրենց ընդունած ակտերը, ինչպես նաև մինչև անձի համար միջամտող որոշումն ընդունելը թույլ տալ վերջինիս արտահայտելու իր կարծիքն ու դիրքորոշումը հարցի կապակցութամբ (Նախագծի հոդված 49):
• Յուրաքանչյուր ոք սահմանադրորեն իրավունք ձեռք կբերի ծանոթանալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությանը, այդ թվում` տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին, իհարկե, եթե դա չի հակասում հանրային շահերին (Նախագծի հոդված 50): Նշվածը կարևոր երաշխիք կհանդիսանա թափանցիկ կառավարման և ժողովրդավարության ամրապնդման համար:
• Սահմանադրորեն կամրագրվի, որ սահմանափակումներ նախատեսող օրենքները լինեն որոշակի, այսինքն՝ կանխատեսելի, պարզ շարադրված, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա կանխատեսել իր գործողությունների հետևանքները (Նախագծի հոդված 79):
• Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, բացի ՀՀ քաղաքացիներից, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կկարողանան ընտրել և ընտրվել, ինչպես նաև մասնակցել տեղական հանրաքվեներին մի շարք պայմանների բավարարման դեպքում (Նախագծի հոդված 47): Կարևոր է նման ժողովրդավար սկզբունքի ամրագրումը հենց Սահմանադրությամբ:
• Կընդլայնվի ընտրելու և ընտրվելու իրավունքը, ինչը թույլ կտա ավելի շատ թվով անձանց մասնակցել պետության կառավարմանն ու որոշումներ կայացնելուն: Մասնավորապես, ի տարբերություն գործող Սահմանադրության, կվերացվի ազատազրկված և պատիժը կրող քաղաքացիների համար ընտրելու և ընտրվելու, հանրաքվեներին մասնակցելու իրավունքի բացարձակ արգելքը: Արդյունքում, նշված արգելքը կտարածվի միայն անգործունակ, ինչպես նաև, դիտավորությամբ կատարված ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց վրա (Նախագծի հոդված 47):
• Նախագծում առաջարկվում է երեխայի վերաբերյալ որոշումները կայացնելիս հաշվի առնել նրա կարծիքը` ելնելով վերջինիս տարիքից և հասունության աստիճանից: Առաջարկի ընդունման դեպքում ավելի կամրապնդվեն երեխայի՝ լավագույն շահերից բխող որոշումների կայացումն ու խրախուսումը, ինչը նաև համահունչ է միջազգային չափանիշներին:
• Առանց ծնողների խնամքի մնացած երեխաների՝ պետությունից աջակցություն ստանալու իրավունքը, ինչպես նաև երեխայի` իր ծնողների հետ անմիջական շփվելու և կապ պահպանելու իրավունքը կամրագրվի Սահմանադրությամբ (Նախագծի հոդված 36):
• Երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքերում երեխայի աշխատող և՛ հայրը, և՛ մայրը կունենան արձակուրդի իրավունք: Այսինքն, տվյալ արձակուրդից հավասարապես կկարողանան օգտվել երկու ծնողներն էլ, ինչը համահունչ է միջազգային չափանիշներին և կնպաստի կանանց և տղամարդկանց միջև երեխայի դաստիարակության և խնամքի հարցում հավասարության ամրապնդմանը (Նախագծի հոդված 55):
• Կարգելվի մարդու մարմինը, դրա մասերը շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը (Նախագծի հոդված 24): Նշված դրույթը կպաշտպանի անձին անօրինական ֆիզիկական և բժշկական միջամտությունից և, բացի այդ, կհամապատասխանի միջազգային ստանդարներին:
• Անձի իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթների մեկնաբանման ժամանակ հաշվի կառնվի Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան (Նախագծի հոդված 81): Սա կնպաստի, որ ՀՀ-ում մարդու իրավունքների զարգացման ու առավել արդյունավետ պաշտպանության համար պետությունը, բացի կոնվենցիաներում գրված նորմերից, կառաջնորդվի նաև այլ նորմերով, որոնք պարբերաբար զարգանում ու կատարելագործվում են միջազգային կառույցների կողմից:
• Հանրային ծառայողների անաչառ և քաղաքականապես չեզոք լինելու և ժողովրդին ծառայելու սկզբունքները կամրագրվեն Սահմանադրությամբ (Նախագծի հոդված 48), ինչը կնպաստի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների գործունեության արդյունավետության ու անկողմնակալության բարձրացմանը:
• Դատավորներին, դատախազներին և քննիչներին չի թույլատրվի անդամակցել որևէ կուսակցությանը (Նախագծի հոդված 45), ինչը կարևոր սահմանադրական երաշխիք կդառնա վերջիններիս մասնագիտական պարտականությունների կատարարման ժամանակ անկախությունն ու անաչառությունն ապահովելու համար:
• Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարողանա միջամտել անձի կարծիքի ձևավորմանը, այսինքն` անձը կկարողանա ցանկացած միջոցով ազատ տեղեկատվություն փնտրել (Նախագծի հոդված 41): Նշված փոփոխությունը կարևոր երաշխիք է տեղեկատվության ազատության, ինչպես նաև լրագրողների գործունեության պաշտպանության ոլորտում:
• Փոփոխության արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կկարողնան դիմել ոչ միայն պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց, այլև այլ կազմակերպությունների կողմից անձանց իրավունքների խախտման դեպքում (Նախագծի հոդված 51): Սա նշանակում է, որ, ի տարբերություն գործող Սահմանադրության, Պաշտպանը կկարողանա պաշտպանել քաղաքացիներին նաև հանրային ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններից, որոնք որևէ կերպ կոտնահարեն անձանց իրավունքները:
• Նախագծով առաջարկվում է ամրագրել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ ունենալու դրույթը (Նախագծի հոդված 28), որը կլինի իրավահավասարության սահմանադրական երաշխիք և կարևոր տեսլական հասարակության զարգացման, կանանց դերի բարձրացման համար:
• Կուսակցություններն իրենց գործունեության թափանցիկության ապահովման նպատակով պարտավոր կլինեն յուրաքանչյուր տարի հրապարակել իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի մասին որոշակի տեղեկություններ, իսկ եթե կուսակցությունը քարոզի սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն կիրառի սահմանադրական կարգը տապալելու նպատակով, ապա Սահմանադրական դատարանը կկարողանա արգելել կամ կասեցնել տվյալ կուսակցության գործունեությունը (Նախագծի հոդված 45):
ՄՏԱՀՈԳԻՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Նախագծում ուղղակիորեն չի ներառվել գործող Սահմանադրության 16-րդ հոդվածով նախատեսված խուզարկության օրինականությունն ու հիմնավորվածությունը վերադաս դատական ատյանում բողոքարկելու իրավունքը, ինչպես նաև այն դրույթը, ըստ որի՝ մարդուն չի կարելի խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Նշվածից հստակ չէ, թե արդյոք անձնական ազատության, ինչպես նաև ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը սահմանող Նախագծի այլ հոդվածները լրացնում են այս բացը և ապահովում են սահմանադրական երաշխիքներ անհիմն խուզարկությունից պաշտպանվելու համար:
• Չնայած նրան, որ Նախագծով սահմանվում է, որ նվազագույն աշխատավարձն ամրագրվում է օրենքով, այնուամենայնիվ, ուղղակիորեն սահմանված չէ յուրաքանչյուր անձի՝ նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու իրավունքը: Հաշվի առնելով անձանց համար նման երաշխիքի կարևորությունը՝ առաջարկում ենք Նախագծում հստակորեն սահմանել նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու իրավունքը` դրանով սահմանելով լրացուցիչ սահմանադրական երաշխիք աշխատանքային հարաբերությունների ոլորտում (Նախագծի հոդված 84):
• Յուրաքանչյուր կարիքավոր անձի արժանապատիվ գոյության իրավունքը ամրագրող դրույթում «գոյություն» բառն ավելի նպատակահարմար է փոխարինել «կենսամակարդակ» բառով: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու է անձի նվազագույն կարիքները բավարարելու իրավունքը սահմանվելու օրենքով, այլ ոչ թե, որպես հիմնարար իրավունք, երաշխավորվելու Սահմանադրությամբ (Նախագծի հոդված 84):
• Նախագծում հստակ ամրագրված չէ գործող Սահմանադրության 18-րդ հոդվածի այն ձևակերպումը, որ յուրաքանչյուր անձ ունի իր իրավունքների և ազատությունների՝ պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, ինչը մարդու իրավունքների դատական պաշտպանության այլընտրանքային եղանակ է: Չնայած Նախագծով սահմանվում է պատշաճ վարչարարության իրավունքը, սակայն պարզ չէ, թե արդյոք այն լիովին ապահովում է անձի՝ պետական մարմնի առջև պաշտպանության իրավունքը (Նախագծի հոդված 49):
• Նախատեսվում է, որ անձի իրավունքի սահմանափակման դեպքում պետության կողմից սահմանափակման համար ընտրված միջոցը և նպատակը պետք է համաչափ լինեն այդ սահմանափակվող իրավունքի նշանակությանը (Նախագծի հոդված 78): Այս դրույթի ձևակերպումը հստակ չէ և կարծես ենթադրում է, որ որոշակի դասակարգում պետք է լինի հիմնական իրավունքների մեջ` կախված իրենց նշանակությունից: Այս մոտեցումն ընդունելի չէ մարդու իրավունքների հավասարության և փոխկապակցվածության տեսանկյունից:
• Փոփոխության արդյունքում ցանկացած մարդ կկարողանա ծանոթանալ այն բոլոր տեղեկություններին, որոնք իր մասին հավաքագրվել են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում (Նախագծի հոդված 33): Սակայն, այդ իրավունքը չպետք է սահմանափակվի միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բազաներով, քանի որ բնակչությանը հանրային ծառայություններ մատուցող մի շարք մասնավոր ընկերություններ, օրինակ` բջջային կապի ծառայություններ մատուցող, նույնպես անձի վերաբերյալ տվյալներ են հավաքում:
• Սահմանադրության նախագծից դուրս են մնացել ընտանիքի պաշտպանությունը, մայրության և մանկության հովանավորումը, գիտության և մշակույթի զարգացման նպաստումը, ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը, տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը՝ որպես պետության հիմնական նպատակներ, որոնք չափազանց կարևոր են սոցիալական պետությունում (Նախագծի հոդված 86):
• Ըստ Նախագծի՝ ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չեն ունենա դատական ակտով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցագործությունների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Սակայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համաձայն` կալանավորներին ընտրելու իրավունքից բացարձակ զրկումը, անկախ նրանց հանցանքի բնույթից կամ ծանրությունից, խախտում է նրանց իրավունքները: Այսինքն, ընտրվելու իրավունքից նման ընդհանուր և ամբողջական զրկումը ազատ ընտրությունների սահմանափակում է, և, հետևաբար, նշյալ սահմանափակումները նախատեսելիս պետք է առաջնորդվել համաչափության սկզբունքով (Նախագծի 47-րդ հոդված):
• Նախագծում ամրագրված է, որ ցանկացած անձ, ով օրինակական հիմքով գտնվում է ՀՀ տարածքում, իրավունք ունի դուրս գալու ՀՀ-ից (Նախագծի հոդված 39): Սակայն, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ցանկացած, ներառյալ իր սեփական երկրից մեկնելու իրավունք, այսինքն` երկրից մեկնելու համար սահմանված չէ այնտեղ օրինական գտնվելու պահանջ:
• Նախագծով երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան երեխային վերաբերող հարցերում (Նախագծի հոդված 36): Սակայն միջազգային չափանիշներով երեխաների նկատմամբ բոլոր գործողությունները ձեռնարկելիս առաջնահերթ ուշադրություն է դարձվում «երեխայի լավագույն շահերին»: Նշվածը տարբերվում է «երեխայի շահ» եզրույթից, որով լիարժեքորեն չի արտացոլվում երեխայի համար բացառապես լավագույն լուծում հանդիսացող որոշումների կայացման սկզբունքը:
• Ազգային և էթնիկական ինքնության իրավունքի պաշտպանության, ինչպես նաև իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքը առաջարկվում է կարգավորել օրենքով (Նախագծի հոդված 54): Նման ձևակերպումից պարզ չէ, թե արդյոք այս իրավունքի պաշտպանությունը պետք է անձանց նախաձեռնությամբ իրականացվի, թե պետությունն ինքը պարտավոր է ակտիվ քայլեր ձենարկել այս իրավունքներն ապահովելու համար:
Շուտով կներկայացվի նախագծի 7-րդ գլխի վերաբերյալ («Դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը») Օմբուդսմենի եզրակացությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
[]