Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Էդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի առթիվ դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում 09/01/2015   17:16  |  ԼՐԱՀՈՍ


ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 1-ին այցելեց Երևանի պետական համալսարան, ուր ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈՒՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:  Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորեց ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նրանց մաղթեց բեղմնավոր ուսումնական տարի։
 
Նախարար Նալբանդյանը բարի երթ մաղթեց ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին` հորդորելով լավ սովորել, քանի որ համալսարանական տարիներին են դրվելու նրանց լավ մասնագետ դառնալու հիմքերը: Նախարարը նաև հավելեց, որ այսօր հայ դիվանագետների զգալի մասը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտներ են, ովքեր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջոցով համալրել են Հայաստանի դիվանագիտական ծառայության շարքերը:
 
Իր ելույթում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
 
Անդրադառնալով այս տարի նշվող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին` Էդվարդ Նալբանյանը նշեց. 
 
«Այս տարին առանձնահատուկ է մեզ համար, քանի որ ողջ աշխարհում հիշատակվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման նպատակով արտաքին գործերի նախարարությունը, մեր դիվանագետները տարել են հետևողական աշխատանք: 
 
Մենք կարևորում ենք Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը աշխարհասփյուռ հայության համար պատմական արդարության վերականգնման, ապագա ցեղասպանությունների կանխարգելման ու ժխտողականության դեմ պայքարի տեսանկյունից, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, փոխադարձ վստահության, բարիդրացիական հարաբերությունների կառուցման մթնոլորտի ձևավորման առումով: 
 
100-րդ տարելիցը կարելի է նոր սկիզբ համարել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման առումով: 
 
Հայոց ցեղասպանության ճանաչման անշրջելի գործընթացն առաջ է ընթանում տարբեր մակարդակներով և ուղղություններով:
 
Այս կապակցությամբ տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ են հայտարարություններով հանդես եկել։ 
 
Հատուկ կցանկանայի առանձնացնել ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագը և նրա հղած կարևորագույն ուղերձը։ 
 
Ապրիլի 24-ին Երևանում էին մի շարք պետությունների և միջազգային կազմակերպություններ ներկայացնող տասնյակ բարձրաստիճան պատվիրակություններ, և, իհարկե, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Կիպրոսի նախագահները, ովքեր այս կապակցությամբ հանդես եկան ելույթներով և ուղերձներով:
 
Հատուկ կարևորություն ունի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահի հայտարարությունը, որում նա ոչ միայն հարգանքի տուրք մատուցեց Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված անմեղ հայերի հիշատակին, այլև խոսեց այդ ոճրագործության մեջ Գերմանիայի բաժին պատասխանատվության մասին։ 
 
100-րդ տարելիցի կապակցությամբ Մեծ Եղեռնը դատապարտող բանաձևեր են ընդունել տարբեր պետությունների օրենսդիր մարմինները` Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Բելգիայի, Չիլիի պատգամավորների պալատները, Բրազիլիայի, Կանադայի Սենատները և այլ խորհրդարաններ: 
 
Ճանաչման և դատապարտման գործընթացը շարունակվել է նաև միջազգային կառույցների շրջանակներում, որոնց շարքում կառանձնացնեի Եվրախորհրդարանի և Լատինամերիկյան խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարյուրավոր պատգամավորների, ինչպես նաև՝ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հայտարարությունը: 
 
Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում ակտիվ դերակատարությունը: Այս ուղղությամբ Հայաստանը տարիներ շարունակ հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով: Այս տարի մարտի 27-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, Հայաստանի նախաձեռնությամբ կոնսենսուսով ընդունվեց ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը համահեղինակեցին 72 երկրներ:
 
Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության և մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունը և արդարացման փորձերը խրախուսում են նման հանցագործությունների կրկնությունը և խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերը: 
 
Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման նպատակով դիվանագիտան ներկայցուցչությունների և համայնքային կառույցների սերտ համագործակցությամբ Հայաստանում և արտերկրում կազմակերպվեցին հազարավոր միջոցառումներ: 
 
Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներում հրապարակվել են և եթեր են հեռարձակվել հարյուրավոր հոդվածներ և հաղորդումներ Հայոց ցեղասպանության մասին։ 
 
Միջազգային քաղաքագիտական ամենահեղինակավոր հանդեսներից մեկը` Փարիզում հրատարակվող «Politique Internationale» հանդեսը՝ 330 էջանոց, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, հատուկ համար է նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որտեղ, ի թիվս այլ հոդվածների, տեղ են գտել ՀՀ Նախագահի, Ֆրանսիայի ներկայիս և նախկին նախագահների հրապարակումները, բազմաթիվ հեղինակավոր ցեղասպանագետների հոդվածներ։
 
Այս համատեքստում շատ կարևոր նշանակություն ուներ ապրիլի 22-23-ին Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որին ներկա էին շուրջ հինգ հարյուր բարձրաստիճան քաղաքական գործիչներ, պատգամավորներ, հոգևորականներ, գիտնականներ, փորձագետներ ավելի քան 50 երկրներից: Ֆորումի ընթացքում հնչած գաղափարներն ու առաջարկները կարևոր համալրում կհանդիսանան ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարի համընդհանուր ջանքերում: Ինչպես գիտեք, ֆորումի մասնակիցների կողմից առաջարկ է հնչել Հայաստանում այդպիսի համաժողովների կազմակերպումը պարբերական դարձնել: 
 
Հայաստանի Հանրապետության Նախագահը հրավիրեց Թուրքիայի Նախագահին ապրիլի 24-ին Երևանում մասնակցելու ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին։ Այդ հրավերը մնաց անպատասխան՝ դառնալով ևս մեկ կորսված հնարավորություն Թուրքիայի ղեկավարության համար։ Դեռ ավելին, նրանք այդ նույն օրը կազմակերպեցին Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի միջոցառումները՝ ակնհայտորեն ձախողված փորձ կատարելով շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներից»։ 
 
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դասախոսության ընթացքում անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ չնայած Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քաղաքականությանը՝ Հայաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։
 
Հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը խոսեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, Հայաստանի և Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության, հարևան երկրների հետ համագործակցության մասին, անդրադարձավ այլ երկրների հետ Հայաստանի ընդլայնվող կապերին:

Հարակից հրապարակումներ`

10:32 24/07/2015  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
20:25 06/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ արտգործնախարար. Լիահույս ենք, որ Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծումը կարող է գտնվել մինչև այս ամսվա վերջ կամ մոտ ապագայում
20:14 06/07/2015  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը ահաբեկչության դեմ իրենց պայքարում. Է.Նալբանդյան
18:09 06/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎաղ թե ուշ Հայաստանն ու Թուրքիան պետք է միասին շրջեն այս էջը՝ բայց ոչ ժխտողականության քաղաքականությամբ. Է.Նալբանդյան
13:27 27/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲաքուն փորձում է թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը. Էդվարդ Նալբանդյան
22:47 23/06/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը՝ Երևանում առավոտյան իրադարձությունների վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքի մասին
10:34 27/05/2015  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Լիբանան
22:26 13/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդվարդ Նալբանդյան. Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով
14:03 06/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդրբեջանը միջնորդների նախաձեռնությունների հանդեպ լիակատար արհամարհանք է դրսևորում. ՀՀ ԱԳ նախարար
13:58 06/04/2015  |  ԼՐԱՀՈՍՑեղասպանությունը պետք է դատապարտվի բոլոր նրանց կողմից, ովքեր իրենց քաղաքակիրթ աշխարհի մասն են համարում. Էդվարդ Նալբանդյան

Արխիվ

[]