Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Դուբայում հնդիկի սպանության գործով ամբաստանյալն իր վարկածն առաջ քաշեց 09/01/2015   18:20  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Առանձնապես խոշոր չափերի ադամանդներ հափշտակելու համար Դուբայում Հնդկաստանի քաղաքացու սպանության  գործով  ամբաստանյալ Հովհաննես Մելքոնյանն այսօր հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը՝ բոլոր հոդվածներով: 
 
Ամբաստանյալը հայտարարեց, որ ադամանդների առուվաճառքով զբաղվող հնդիկին ինքը չի սպանել, այդպիսի մտադրություն ու ցանկություն չի էլ ունեցել: Հնդիկի  հետ իրենք ընկերներ էին, միասին  աշխատում էին՝   ինքը նրա համար հաճախորդներ էր բերում, դրա դիմաց իրեն վճարում էին, հաճախորդները հիմնականում ռուսներ ու ադրբեջանցիներ էին: Հնդիկն իրեն վստահում էր, նա իրեն մաս-մաս մինչև հինգ հազար դոլար է տվել պարտքով, որն ինքը վերադարձրել է: Հնդիկի առաջարկով  իրենք մտադիր էին Հայաստանում  ադամանդների վաճառքի օֆիս հիմնել՝  Հայաստանում ադամանդներն ավելի թանկ արժեն:
 
 Ադամանդները վերցնելու համար էր գնացել  հնդիկի օֆիս՝ մենակ, այնտեղ իր ընկեր հնդիկից բացի մեկ այլ հնդիկ էլ կար: 
 
Իր ընկեր հնդիկը սեյֆից հանում էր ադամանդները, ցույց տալիս, կշռում,  գրառումներ կատարում, նույնպիսի գրառումներ նաև ինքն իր մոտ էր անում: Որտե՞ղ  է իր գրառումներով թուղթը՝  մեղադրողի հարցին ամբաստանյալը պատասխանեց, որ  ձերբակալելիս իր մոտից վերցրել են: Որտե՞ղ է, եթե վերցրել են, քրեական գործում նման թուղթ չկա, արձանագրեց  մեղադրողը: «Ադամանդներն  այնքա՞ն էին, որքան զննվեցին դատարանում»  հարցին ի պատասխան ամբաստանյալը նշեց՝  «ավելի շատ էր, երկու այսքան»: Նա հավելեց, որ ադամանդները տարբեր չափերի ու տարբեր գույների էին: 
Ըստ գործի տվյալների, 640.723.082 դրամ արժողության 1058.148 գրամ քաշով, 5.290.715 կարատ ադամանդները  մաքսանենգությամբ` մաքսային  հսկողությունից թաքցնելով,  տեղափոխվել էին Երևան, որտեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանում,   դրանք  հայտնաբերվել էին ամբաստանյալ Հովհաննես Մելքոնյանի ուղեբեռի զննությամբ, իսկ մնացած 1509.285 կարատ ադամանդները չէին հայտնաբերվել:  
 Ամբաստանյալը նշեց, որ հնդիկի ասելով է ինքը ադամանդները տեղավորել կիսով չափ լիքը  շամպունի շշերի մեջ: Ըստ նրա, ինքը Հայաստանում մաքսային հսկողությունից թաքցնելու մտադրություն չի ունեցել.   պարզապես ինքնաթիռի մոտ իր ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցրել,  և մաքսային գոտի ընտրելուն ու ադամանդների վերաբերյալ հայտարարագիր լրացնելուն գործը չի հասել:
 Իր հագուստի վրա հայտնաբերված արյան հետքերն, ըստ ամբաստանյալի,  առաջացել են, երբ տուժողի կողմից ադամանդները սեյֆից հանելու ընթացքում իր արմունկը կպել է տուժող հնդիկի քթին ու նրա քթից արյուն է եկել: Ինքը նրան բուժօգնություն է ցույց տվել, տարել սանհանգույց, օգնել, որ նա լվացվի ու արյունահոսությունը դադարեցվի:  Ամբաստանյալը հայտնեց, որ իր աջ ձեռքի ու ձախ ոտքի վնասվածքները ստացել է ծովափին քարերի վրա ընկնելու պատճառով: 
 
Ամբաստանյալը հայտարարեց նաև, որ ինքը «02»-ին  ասել է, որ ինքն է սպանել հնդիկին, որովհետև իրեն ասել են ՝  ասա, որ դու ես, ադամանդները կվերադարձվեն տիրոջը, գործն էլ կփակվի, քեզ էլ բաց կթողնեն: «Դատաբժշկի մոտ  ճնշում, ապօրինություն եղե՞լ է»  հարցին ամբաստանյալը բացասական պատասխան տվեց:   Դատաբժշկի մոտ ամբաստանյալը  հայտարարություն էր արել առ այն, որ գողություն կատարելու նպատակով ինքը ձեռքով մի քանի անգամ  հարվածել է հնդիկի գլխին, իսկ թե հնդիկը հարվածել է իրեն, թե ոչ,  ինքը չի հիշում:  Ամբաստանյալը հայտարարեց՝  «իմ հետ մարդիկ կային, ասացին, նույն բաներն այստեղ էլ  ասա, գործդ չբարդացնես»:
 
Դատարանի այն հարցին, թե ինչպե՞ս էր հնդիկը համատեղ բիզնեսի առաջարկ անում ամբաստանյալին, եթե քարերի սեփականատերը ինքը չէր, սեփականատիրոջից թաքո՞ւն էր անում, ամբաստանյալը հայտարարեց, որ նման խոսակցություն չի եղել:
 
Ամբաստանյալը որևէ կերպ չմեկնաբանեց նաև, թե ինչպե՞ս  է պատահել, որ առանձնապես խոշոր չափերի ադամանդներն իրեն վստահվել են և երաշխիքն էլ եղել է հնդիկի մոտ թողնված  ամբաստանյալի վարորդական իրավունքի գրքույկը, որը ցանկության դեպքում հեշտությամբ կարելի էր փոխարինել նորով: Եվ ինչո՞ւ էր հնդիկը ադամանդները ամբաստանյալի հետ ուղարկում Հայաստան, եթե հետո պետք է փաստաթղթերով ներկայանար ու օրինականացներ ադամանդները,  ավելի հե՞շտ չէր լինի ադամանդները՝ փաստաթղթերի հետ միասին,  տեղափոխել Հայաստան: 
 
  Ամբաստանյալը հայտարարեց, որ գործով մյուս երկու ամբաստանյալները՝ Սեմյոն Եդիգարյանն ու իր ազգական Խոսրով Մելքոնյանը հնդիկի օֆիսում չեն եղել, տեղյակ չեն եղել ադամանդների գործարքի ու դրանք Հայաստան տեղափոխելու մասին: Վերջիններս, ըստ նրա,  Դուբայ էին եկել հանգստանալու:  
 
Ամբաստանյալ Սեմյոն Եդիգարյանը նույնպես իրեն մեղավոր չճանաչեց՝ հայտարարելով, որ հրաժարվում է ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց, իսկ ամբաստանյալ Խոսրով   Մելքոնյանը հայտարարեց, որ ինքը ցանկանում է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, սակայն վատ ինքնազգացողության պատճառով խնդրեց իրեն հարցաքննել հաջորդ դատական նիստում: 
 
Գործով քննությունը հետաձգվեց երկու շաբաթով, մինչ այդ դատարանը Ինտերպոլի ազգային բյուրոյի միջոցով հարցում-ծանուցում  կուղարկի Դուբայում բնակվող վկաներին:
 
 

Արխիվ

[]