ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքապետի տեղակալի ելույթը տարակուսանքի տեղիք է տալիս. նամակ Տարոն Մարգարյանին 08/31/2015 20:32 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 29-ին կայացած ուսումնական տարեսկզբին ընդառաջ դպրոցի տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, խոսելով ներառական կրթության մասին, մտահոգիչ է համարել այն փաստը, որ հաշմանդամություն չունեցող երեխաները պետք է նույն դասարանում սովորեն հաշմանդամություն ունեցող իրենց հասակակիցների հետ։
Ինչպես Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված բաց նամակում գրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» ԻԱՄ խորհուրդը, քաղաքապետի տեղակալն իր ելույթում մասնավորապես նշել է.
«Արդյոք ճի՞շտ է, որ առաջին դասարանցի առողջ երեխան մտնում է դպրոց, իր նստարանի կողակցին՝ իր դասընկերոջը, տեսնելով այդ վիճակում, իսկ վիճակը ձեզ քաջածանոթ է։ Արդյոք հոգեբանական խնդիր չի՞ ապրում այդ վեց տարեկան երեխան, արդյոք սա մտահոգիչ չէ՞։ Թե՞ մենք մտածում ենք այդ հաշմանդամ երեխայի մասով, բայց մենք անհրաժեշտություն ունենք նաև հոգ տանելու առողջ երեխայի հոգեբանական խնդրի մասին»։
Նկատի ունենալով, որ փոխքաղաքապետի պաշտոնական ելույթը չի կարող անձնական կարծիք դիտարկվել, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» իր մտահոգությունն է հայտնում այս առնչությամբ։
«Մենք բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետարանի ներգրավվածությունը ներառական կրթության զարգացման և տարածման գործում, մասնավորապես, Երևանի դպրոցների մանկավարժների վերապատրաստման և մասնագիտական աջակցության գործընթացում։
Սակայն քաղաքապետի տեղակալի ելույթը տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ այն ոչ միայն ակնհայտորեն հակասում է ՀՀ պետական քաղաքականությանը, այլ նաև վիրավորում է հաշմանդամություն ունեցող հարյուրավոր երեխաների և նրանց ծնողների՝ կասկածի տակ դնելով նրանց՝ իրենց հասակակիցների հետ կրթություն ստանալու իրավունքը»,-մասնավորապես ասված է քաղաքապետին ուղղված նամակում։
Նամակի հեղինակները նաև հիշեցնում են, որ 2014 թ. դեկտեմբերի 1-ին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով և փոփոխությամբ Հայաստանը հռչակել է ներառական կրթությունը որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունք և որ մինչև 2025 թվականը Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների կրթության կազմակերպումը կլինի ներառական։
«Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, մշակույթի և տուրիզմի վարչությունների, երեխաների իրավունքների պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի բաժինների աշխատանքները համակարգող և վերահսկող, վերջիններիս աշխատանքների համար պատասխանատու պաշտոնյայի նման հայտարարությունն անընդունելի ենք համարում:
Ուստի «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» հորդորում է Երևանի քաղաքապետին հրապարակել քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումը այս հարցի շուրջ և վերանայել անձի և պաշտոնի նպատակահարմարությունը՝ առաջնահերթ համարելով երեխայի իրավունքները և ՀՀ օրենսդրությունը»,-նշված է նամակում։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից