ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Բուդաղյանը հիմա փաստորեն ԱԱԾ պատանդ է. Հայկ Ալումյան 08/31/2015 21:14 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Բուդաղյանների հետ կապված գործերով սկսում է անզորության զգացողություն առաջանալ, բայց այժմվանից էլ պարզ է, թե ինչ է լինելու այս ամենի վերջը և ՄԻԵԴ քանի վճիռ է լինելու միայն Արա Բուդաղյանի գործով:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում այս մասին հայտարարեց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ «համարեք, որ Արա Բուդաղյանի նկատմամբ կալանավորման, գրավի միջնորդությունը մերժելու ու կալանքի ժամկետը երկարացնելու որոշումները ՄԻԵԴ երեք վճիռ են, կամ մի հատ մեծ վճիռ է՝ երեքը մեկում»: Հ.Ալումյանն ընդգծեց, որ իրենք անպայման դիմելու են ՄԻԵԴ, «անգամ եթե հենց վաղը Արա Բուդաղյանին ազատեն ու ներողություններ խնդրեն, միևնույն է, ՄԻԵԴ դիմելու ենք»:
Օրերս Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի կալանավորման ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով, որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:
Պաշտպանը նշեց, որ այս անգամ նախաքննական մարմինը որպես հիմնավորում ներկայացրել էր Արա Բուդաղյանի հետ չառնչվող, երկու այլ անձանց առերես հարցաքննության արձանագրությունը: «Կա՞ մի բան, որը անուղղակի կամ անուղղակի վկայում է Արա Բուդաղյանի մասնակցության մասին» պաշտպանի հարցին քննիչը բացասական պատասխան է տվել, սակայն, այնուամենայնիվ, կալանավորման ժամկետը երկարացվել է:
Հ.Ալումյանը նշեց, որ ինքը որոշել է հատկապես կալանքի վերաբերյալ գործերով Վճռաբեկ դատարանն այլևս չսպառել, քանի որ հատկապես այդ գործերով ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանն պաշտպանության արդյունավետ միջոց չէ: Հ.Ալումյանը պարզաբանեց, որ եթե մարդուն որոշում են երկու ամսով կալանավորել, ապա անիմաստ է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան՝ վերջինս օրենքով ունի երեք ամիս ժամանակ միայն որոշում կայացնելու համար բողոքը վարույթ ընդունել-չընդունելու մասին: Վարույթ ընդունելուց հետո էլ մի երկու-երեք ամիս հետո էլ որոշում է կայացնելու բողոքը մերժել-չմերժելու մասին:
Պաշտպանը նշեց, որ հիմա այն փուլն է, որ մարդիկ ամբողջությամբ կախված են դատարանի քմահաճույքներից, իսկ դատարաններն էլ՝ հատկապես Կենտրոնի դատարանը, ԱԱԾ ստորաբաժանումից ոչնչով չի տարբերվում, ու Արա Բուդաղյանը հիմա փաստորեն ԱԱԾ պատանդ է:
Կալանավորման համար պետք է լինի ողջամիտ կասկած, որ այս անձը կարող է կատարած լինել հանցագործությունը, ու պետք է լինի հիմք, որ անձը՝ ազատության մնալով, կարող է թաքնվել, խոչընդոտել քննությանը, նոր հանցանք կատարել: «Ոչ հիմնավոր կասկածը կա, ոչ էլ գեթ մեկ ապացույց, որ եթե Ա.Բուդաղյանը մնա ազատության մեջ, կարող է թաքնվել, խոչընդոտել քննությանը, նոր հանցանք կատարել»,- ասաց Հայկ Ալումյանը: Նա հավելեց. «Ինչ խայտառակ տեսարան է լինելու, երբ որ քրեական գործի ամբողջ նյութերը բացվեն հանրության առաջ ու բոլորը տեսնեն, թե ինչի վրա է հիմնված մեղադրանքը»,- նշեց պաշտպանը:
Ի պատասխան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Արմեն Հարությունյանի միջև ազգակցական կապի վերաբերյալ մեր հարցի, Հայկ Ալումյանը հայտնեց, որ մարզպետը ՄԻԵԴ դատավորի քեռին է: «Մեզ համար դա ամենացավալի հետևանքների կարող է հանգեցնել: Առանց այդ էլ Հայաստանի կառավարությունը սովորել է ինչ-որ հնարքների միջոցով ձախողել Հայաստանի վերաբերյալ գործերի քննությունը Եվրոպական դատարանում, երկու տարուց ավելի է ՄԻԵԴ-ում Հայաստանի վերաբերյալ գործեր համարյա չեն քննվում: Նոր են ՄԻԵԴ-ում հասկացել, որ ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ պատճառներ կան, հիմա էլ մի հատ էլ տեսնեն, որ արդեն ազգակցական կապերի հետ կապված խնդիրներ կան»,- ասաց պաշտպանը:
Հայկ Ալումյանը մտավախություն ունի, որ եթե Բուդաղյանների գործի հետ Արմեն Հարությունյանը կապ ունենա, ապա խնամիական, ընկերական և այլ հարաբերությունները հիմա էլ տեղափոխվեն ՄԻԵԴ մակարդակ: «Դա շատ անցանկալի կլիներ, որովհետև դեռ ՄԻԵԴ-ի հետ կապված որոշակի հույսեր ունենք՝ ոչ միայն Սուրիկ Խաչատրյանի հետ կապված, այլ ընդհանրապես դա դատավորի գործունեության շատ վատ մեկնարկ կլինի» ,- ասաց Հ.Ալումյանը:
Պաշտպանը միաժամանակ գտնում է, որ Արմեն Հարությունյանն իրենից կասկածները հեռացնելու հարցում թիվ մեկ շահագրգիռ անձը պետք է լինի, նա պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի, գոնե չառնչվի այդ գործի հետ:
Հ.Ալումյանը նշեց նաև, որ մարզպետի առանձնատան մոտ միջադեպի գործում շատ մեծ դերակատարություն է ունեցել նաև ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ նրա միջոցով է այդ գործն այդ ընթացքը ստացել, գլխիվայր շրջվել: Մասնավորապես, դեպքից 4-5 օր հետո Գ.Կոստանյանը արդեն սկսել էր հրապարակային հայտարարություններ անել, որ դեպքի մեղավորները Բուդաղյաններն են այն դեպքում, որ այդ օրվա դրությամբ քրեական գործում որևէ նյութ չի եղել, որի հիման վրա կարելի էր այդպիսի հայտարարություններ անել: «Իհարկե, հետո սարքվել են այդպիսի որոշ նյութեր: Այսինքն՝ գլխավոր դատախազն սկզբից ասել է, որ Բուդաղյաններն են մեղավոր, հետո նրա հայտարարության համար սկսել են գործի նյութերը հարմարեցնել»,- ասաց Հ.Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ