Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Սահմանադրության նախագծի մարդու իրավունքների գլխում առկա է հետընթացների կույտ. Հայկ Ալումյան 08/29/2015   19:01  |  ԼՐԱՀՈՍ

 
Սահմանադրությունում փոփոխությունների նախագծից տպավորություն է ստեղծվում, որ  մինչև հիմա գործող Սահմանադրության մեջ այնքան շատ են եղել մարդու իրավունքները ու այնքան են դրանք չարաշահվել, որ դա արդեն  պետության համար դարձել է խնդիր, ու պետությունը որոշել է կրճատել մարդկանց  իրավունքները:
 
Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով.  «Ուղղակի անբացատրելի է, որ  հանկարծ Սահմանադրության մեջ մարդու իրավունքներն ու ազատությունները կամ դրանց պաշտպանության մեխանիզմներն ավելի ընդլայնելու փոխարեն   փորձ է կատարվում նեղացնել դրանք»:
 
Նախագծի՝ մարդու իրավունքներին ու  ազատություններին  գլխում, ըստ փաստաբանի,    զգալի հետընթաց, ավելին՝ հետընթացների մի ամբողջ կույտ  կա: 
 
Առաջին հերթին՝   խախտվել է գլխավոր սկզբունքը՝   ժողովրդավարության կոնցեպցիան:  Փաստաբանը պարզաբանեց, որ մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը ժողովրդավարությանը տրվել էր մեծամասնություն իշխանություն սահմանումը, սակայն այդ դասական սահմանումը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր զարհուրելի դեմքը ցույց տվեց՝  ֆաշիստական Գերմանիայի փորձի վրա, այնտեղ  90 տոկոսը որոշում էր, որ տասը տոկոսը՝ հրեաները,  չպետք է ապրեն: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սահմանումը փոխվեց՝  Ժողովրդավարությունը մեծամասնության  սահմանափակ իշխանությունն է,  սահմանափակումը հենց մարդու հիմնական իրավունքներն ու ազատություններն են, այդտեղ մեծամասնությունն  իրավունք չունի մտնել:
 
«Այսինքն՝  ուզում ես եղիր 51, 75, 99 կամ 99.99 տոկոս մեծամասնություն,   ցանկացած հարց դու կարող ես քո ուզած ձևով որոշել՝  բացի մարդու հիմնական իրավունքներից ու ազատություններից, դրանք չեն կարող սահմանափակվել,  չեն կարող փոխվել դեպի նվազեցում՝  այսօր սա է ժողովրդավարության սկզբունքը»,- ասաց Հայկ Ալումյանը:  
 
Սահմանադրական փոփոխությունները մշակողները, սակայն,  որոշել են, որ հանրաքվեով կարող են նվազեցնել  մարդու իրավունքները: Առայժմ, ըստ փաստաբանի,  համեմատաբար քիչ են որոշել նվազեցնել, բայց արդեն առկա է  ժողովրդավարության կոնցեպցիայի խախտում:   «Խախտել են գլխավոր սկզբունքը, դրանից հետո թե որերորդ հանրաքվեից հետո այստեղ կսկսեն մարդ ուտել, դա միայն ժամանակի հարց է»,- ասաց Հայկ Ալումյանը:  
 
Նախագծով   հետընթաց է ապրում սեփականության իրավունքը.  եթե  գործող Սահմանադրությամբ մարդը կարող է սեփականությունից զրկվել դատական կարգով,  ապա նախագծի 58-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն,  դատական որոշում պետք չի լինելու  սեփականությունից զրկելու համար:  «Սա ուղղակի խայտառակ քայլ է,  որը  մեզանից յուրաքանչյուրին անմիջականորեն վերաբերվում   է ու անմիջականորեն մեր իրավունքները կրճատում է: Խայտառակ է նաև այն պատճառով, որ պարզ երևում է, ցցված են ականջները այն կազմակերպության, ում համար այդ փոփոխությունն առաջարկվում է:  Արագաչափերի համար  կարելի՞  է  Սահմանադրություն փոխել, չի կարելի»,- ասաց փաստաբանը:  
 
Մինչև հիմա սահմանվում էր, որ  յուրաքանչյուր ոք իրավունք ունի անել այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով:  Երևի համարվել է, որ  սա մեծ արտոնություն է և այն չարաշահվում է,  որոշվել է  մի քիչ փոքրացնել դաշտը՝  հիմա թույլատրվում է  անել ամեն ինչ, եթե դա չի հակասում Սահմանադրությանն ու օրենքներին:
Գործող Սահմանադրությամբ ամրագրվում է, որ ոչ ոք չի կարող կրել օրենքով չնախատեսված պարտականություններ, մինչդեռ  նախագծում այդ դրույթը հանվել է, այսինքն՝ դաշտ է բացվել, որպեսզի վաղը մարդկանց  ծանրաբեռնեն պարտականություններով, որոնք օրենքով նախատեսված չեն:
 
Ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ նախագծի 24-րդ հոդվածից պարզվում է, որ  ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը կարող է սահմանափակվել օրենքով:  «Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչի՞ համար, ի՞նչ օրենքի  համար է  այստեղ դաշտ բացվում»:  
 
Նույն  այդ հոդվածի երրորդ մասում սահմանվում է, որ «Բժշկության և կենսաբանության ոլորտներում, մասնավորապես, արգելվում են՝ 
1.  եվգենիկական փորձերը, …»:  
  
«Ի՞նչ են   նշանակում եվգենիկական փորձերը,  ես ունեմ երկու բարձրագույն կրթություն, ես չգիտեմ՝  ի՞նչ է նշանակում եվգենիկական, կարող է փորփրեմ,  մի տեղից գտնեմ, բայց Դիլիջանի գյուղերից մեկի տատիկը չի փնտրելու, ինքը շատ-շատ գնալու է գյուղի ուսուցիչներից մեկին հարցնի, նա էլ իր պատկերացումներին համապատասխան ասի, թե  ինչ է նշանակում եվգենիկական փորձեր: Այդպիսի բաներ Սահմանադրության մեջ չի կարելի գրել»,- ասաց  Հ.Ալումյանը: 
 
Դեպի նվազեցում է փոփոխվել նաև ցուցմունք տալու պարտականությունը: Եթե գործող Սահմանադրությամբ ամրագրվում է, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր կամ իր մերձավոր ազգականների վերաբերյալ, հիմա ասվում է՝ իր մերձավոր ազգականների դեմ: Այսինքն՝  եթե չես ուզում ցուցմունք տալ, ուրեմն սկսում են մտածել, որ այն տեղեկությունները,  որ դու գիտես, քո դեմ են, դրա համար չես ուզում տալ»: 
 
Ոնց որ հարկն է  այլանդակել են անմեղության կանխավարկածը: Հայտնի է, որ անմեղության կանխավարկածն  երեք բաղադրիչ ունի՝ ոչ ոք չի կարող մեղավոր ճանաչվել այլ կերպ, քան դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ոչ ոք պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ անձի,  մինչդեռ նախագծում թողնված է միայն առաջին բաղադրիչը: 
 
Այլանդակվել  է նաև ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ դրույթը: Առաջարկվում է ապացույցն անթույլատրելի ճանաչել, եթե ձեռք է բերվել հիմնական իրավունքների խախտմամբ կամ եթե այն  արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույց է: Մինչդեռ  գործող Սահմանադրությունն ամրագրում է, որ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը անթույլատրելի է:  Փաստաբանը՝ անդրադառնալով առաջարկվող նորամուծությանը,  նշեց, որ միշտ չէ, որ հնարավոր է ապացուցել,  որ, օրինակ՝  քննիչի կողմից կատարված  կեղծիքը խախտում է հիմնական իրավունքներից մեկը, կեղծիքը կեղծիք է, դա պետք է անթույլատրելի դարձնի ապացույցը:
 
Նախագիծն ինքնին սկսվում է տվյալների խեղաթյուրմամբ ու խտրականությամբ: Այսպես, նախաբանում բառացիորեն ասվում է հետևյալը. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:
 
Ըստ Հայկ Ալումյանի, նախ հայ ժողովուրդը չէ այս Սահմանադրությունն ընդունում, քանի որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին իրավունք ունի մասնակցել  աշխարհասփյուռ հայ ժողովրդի երևի 25 տոկոսը միայն: Եվ  քվեի իրավունք ունեցողներից բոլորը չեն, որ հայ են. «Ինչպե՞ս կարելի է հենց Սահմանադրության ամենասկզբում խտրականություն մտցնել: Հայաստանում ապրող մեր եզդի եղբայրները ինչո՞ւ պետք է իրենց զգան երկրորդ սորտի մարդ: Պետք է լինի՝  Հայաստանի ժողովուրդը»:
 
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի
 
 

Հարակից հրապարակումներ`

17:26 29/08/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ
23:03 28/08/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԴաշնակցությունը վճռականորեն պաշտպանելու է սահմանադրական բարեփոխումները
20:16 28/08/2015  |  ԼՐԱՀՈՍԺամանակին լուրջ քաղաքական հակառակորդներ ենք եղել. Լյուդմիլա Սարգսյանը՝ ՀՀ Նախագահի հետ հանդիպման մասին (Տեսանյութ). 1in.am
20:08 28/08/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների հետ
19:10 28/08/2015  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը հանդիպել է «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչների հետ
17:09 28/08/2015  |  ԼՐԱՀՈՍ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչների հետ
08:26 28/08/2015  |  ՄամուլԴատական համակարգում դժգոհ են. «Հրապարակ»
22:09 27/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔաղաքական ուժերի միջև հիմնականում կա փոխըմբռնում սահմանադրական բարեփոխումների փաթեթի հարցում. Է.Շարմազանով
21:36 27/08/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ազատ դեմոկրատների հետ
18:09 27/08/2015  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը հանդիպել է ՀՔԴՄ կուսակցության ներկայացուցիչների հետ

Արխիվ

[]