ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նուբարաշենի խճուղում սպանությունների գործով աշխարհասփյուռ վկաներին հնարավոր չեղավ բերման ենթարկել 08/28/2015 18:41 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Նուբարաշենի խճուղում տասներկու տարվա վաղեմության սպանությունների գործով այսօրվա դատական նիստին չէր հաջողվել բերման ենթարկել վկաներին: Դատարանում հրապարակվեցին նրանցից 15-ի վերաբերյալ ոստիկանության կազմած արձանագրությունները: Ըստ դրանց, վկաների մի մասը բացակայում է Հայաստանից. գտնվում է ՌԴ-ում, «Ֆրանսիա քաղաքում», Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, և նրանց գտնվելու հասցեն անհայտ է: Մի վկայի պարագայում անգամ մայրը հայտնել է, որ որդին ընտանիքով տեղափոխվել է, սակայն որտեղ՝ ինքը տեղեկություն չունի:
Դատակոչված վկաներից երեքը գտնվում է Վրաստանում, մեկը՝ Բելառուսում, երեք վկա մահացել է, ընդ որում, նրանցից մեկը դեպքերի ժամանակ անչափահաս է եղել:
Ամբաստանյալներից մեկի՝ Անդրանիկ Երեմյանի, պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ վկաների Հայաստանից բացակայելու մասին արձանագրությունները հավատ չեն ներշնչում, քանի որ հիմնված են հարևանների բանավոր հայտարարությունների վրա: Վկաներից շատ-շատերի ցուցմունքներն էլ որևէ կապ չունեն ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի հետ: Ըստ Ի.Պետրոսյանի, մահացած վկաներից մեկը, ով դեպքերի ժամանակ անչափահաս է եղել, չի նախազգուշացվել սուտ ցուցմունք տալու պատասխանատվության մասին, ուստի նրա ցուցմունքը պետք է հանվի ապացույցների շարքից: Չեն կարող հրապարակվել նաև Վրաստանի երեք քաղաքացիների ցուցմունքները, ովքեր բերման ենթարկվելու ենթակա չեն:
Պաշտպանական կողմը նշեց, որ վկաների մի մասի նախաքննական ցուցմունքները չպետք է հրապարակվեն, քանի որ նրանց մասնակցությամբ առկա են ճանաչման արձանագրություններ և անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի նրանց ներկայությունը դատարանում:
Դատարանում հրապարակվեցին տասից ավելի վկաների ցուցմունքներ, որոնք, պաշտպանական կողմի գնահատմամբ, որևէ կապ չունեն ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի հետ: Դրանց թվում էր, մասնավորապես, Ռուբեն Գևորգյանի՝ «Ծաղիկ Ռուբո», եղբոր որդիների, ովքեր գործով տուժողներ են, մոր ցուցմունքն այն մասին, որ Արտյոմ Գևորգյանը զանգահարել է Գարեգին Հարությունյանին՝ խնդրելով միասին գնալ հոգեբուժարան՝ Արկադի Գևորգյանի զինակոչային հարցով: Խոսակցությանը ներկա էր գործով վկա Համլետ Մկրտչյանն, ում տուժողների մայրը չէր վստահում, իսկ Նուբարաշենի խճուղում սպանություններից հետո նա Համլետ Մկրտչյանին ուղղակի մեղադրել է, որ ինքն է մատնել իր որդիներին:
Դատարանը որոշեց նորից բերման ենթարկել գործով վեց վկաների, միաժամանակ սահմանային ծառայությունների միջոցով ճշտել նրանք հեռացե՞լ են Հայաստանից, թե ոչ:
Ըստ մեղադրանքի՝ Կամսար Հակոբյանը, տեղեկանալով Արթուր Սարգսյանի` Արկադի և Արտյոմ Գևորգյանների սպանությունը կազմակերպելու մտադրության մասին, Ա.Երեմյանի և Ա.Սարգսյանի հետ միասին համաձայնել են Արթուր Սարգսյանի պատվերի, այն է՝ գումարային վարձատրության դիմաց կատարել սպանությունը:
Տեղեկանալով, որ Արտյոմ և Արկադի Գևորգյանները (նրանք Ռուբեն Գևորգյանի՝ «Ծաղիկ Ռուբո», եղբոր որդիներն են) 2003թ. հունիսի 25-ին առավոտյան Գ.Հարությունյանի և Ս.Հակոբյանի հետ վերջինիս վարած և նրան պատկանող «ԳԱԶ 31029» մակնիշի սև գույնի տաքսի ավտոմեքենայով պետք է գնան Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, Կ.Հակոբյանը Ա.Երեմյանի և Ա.Սարգսյանի հետ, Արթուր Սարգսյանի տրամադրած «Մերսեդես 124» ավտոմեքենայի վրա ամրացրել են Ռ.Աբաջյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վրայից նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում 2003թ. ապրիլի 25-ին հափշտակված համարանիշերը, զինվել են Ա.Սարգսյանի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց տրամադրված հրազեն հանդիսացող «ԱԿՄԱ» տեսակի 1625 համարի, «ԱԿՄԱ» տեսակի առանց համարի և «ԱԿԱ-74ՈՒ» տեսակի 369450 համարի ինքնաձիգներով ու փամփուշտներով, 2003թ. հունիսի 25-ին դարանակալել են Նուբարաշենի խճուղիում:
Նշված «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենայի՝ տվյալ ճանապարհահատվածով ընթանալու պահին, շահադիտական դրդումներով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հրազենային կրակահերթեր են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել էին վարորդ Սաշիկ Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Հարությունյանը և Ռուբեն Գևորգյանի եղբոր որդի Արկադի Գևորգյանը:
Նրա եղբայրը՝ Արտյոմ Գևորգյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը, բժշկական միջամտության շնորհիվ, փրկվել էր: Վերջինիս առողջությանը պատճառվել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Կամսար Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով՝ շահադիտական դրդումներով, պատվերով երկու անձի սպանություն, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը, իսկ Անդրանիկ Երեմյանին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել