Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Մեղադրյալն ու տուժողն ասում են՝ չի ցանկացել սպանել, քննիչն ասում է՝ դուք չգիտեք, ցանկացել է 08/28/2015   21:55  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Վաղինակ Հովհաննիսյանին  առաջադրվել է մեղադրանք   ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ: Մեղադրյալի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը   «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ  արարքը ճիշտ չէ որակվել. մեղադրանքը պետք է առաջադրվեր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ Ծեծը: 

Ըստ նախաքննական մարմնի, Վաղինակ Հովհաննիսյանը իր կնոջը փորձել է սպանել, միջամտել է նրա հայրը և նրա կամքից անկախ հանգամանքներում սպանությունն ավարտին չի հասցվել: Մինչդեռ, ըստ պաշտպանի,  գործի փաստական տվյալները խոսում են այլ հանցակազմի մասին. Վաղինակի կինը՝ գործով տուժող Մարինեն, ստացել է թեթև վնասի  հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, այսինքն՝ ըստ էության քերծվածք է եղել,   քաշքշուկի ընթացքում, որը որևէ մեկը չի հերքում: Իսկ կնոջ հորը, ով միջամտել է քաշքշուկին,  պատճառվել է թեթև վնաս: 

Վաղինակը  ամուսնացած է,  կնոջ հետ համատեղ ամուսնական կյանքում ունեն  մեկ երեխա: Ամուսինների միջև  ստեղծվել են իրար չհասկանալու որոշակի հարաբերություններ, կինը հեռացել է տնից և  երեխայի հետ բնակություն հաստատել իր հայրական տանը:

Վաղինակն   անընդհատ փորձել է հաշտվել կնոջ հետ՝ ասելով, որ սիրում է նրան ու  չի  ցանկանում բաժանվել իր ընտանիքից: Կինը, սակայն,   ամիսներ անց  ամուսնալուծության հայցադիմում է ներկայացնել Արմավիրի մարզի դատարան, ինչի մասին տեղեկանալով՝  Վաղինակը   մի քանի անգամ հանդիպել է կնոջը և   միգուցե նաև բարկացած խնդրել նրան   հայցադիմումը հետ վերցնել:

Վաղինակի մոտ հուզական վիճակ է առաջացել այն բանից հետո, երբ իմացել է, որ հակառակ իր հորդորներին՝  կինը գնացել է դատական նիստին, առաջացել է քաշքշուկ ամուսինների միջև, որից հետո ամուսինը թողել  է ու հեռացել:

Որոշ ժամանակ անց նա իրավապահ մարմինների կողմից բերման է ենթարկվել ոստիկանություն:  Ընդ որում,  Վաղինակի  հարազատներին տեղյակ չէին պահել,  թե նա որտեղ է գտնվում: Վաղինակից ցուցմունք են վերցրել, նա ընդունել  է, որ  խփել է  կնոջը,  մեղավոր է ճանաչել իրեն՝ չհասկանալով, թե   ինչ հոդվածով են իրեն  մեղադրանք առաջադրել:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի ներգրավվելուց հետո մեղադրյալը հայտարարել է, որ ինքը  քրեաիրավական որակումը չի հասկանում,  քանի որ  իրավաբան չէ: Նա տարակուսանք է հայտնել՝  «Ինչպե՞ս կարող էի սպանել, ես սիրում եմ իմ կնոջը, ես չեմ հասկացել իմ հետ ինչ կատարվեց այն պահին, երբ իմացա, որ նա գնացել է դատարան»:

Ի. Պետրոսյանը նշեց նաև, որ վարույթ իրականացնող մարմինն հենց սկզբից իմացել է, որ Վաղինակն ուներ  հոգեկան խնդիրներ և գրանցված է Ավանի հոգեբուժական հիվանդանոցում: Քննիչը որոշում է կայացրել  դատահոգեբուժական-դատահոգաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Եզրակացությունից պարզ է դարձել, որ Վաղինակ Հովհաննիսյանը  արարքը կատարել է  կոմուլյատիվ աֆեկտի վիճակում: «Հստակ ունենք փորձագետի եզրակացություն, հստակ ունենք աֆեկտի վիճակ,  ի՞նչ էր մնում ըստ էության անել վարույթ իրականացնող մարմնին՝   կատարել արարքի վերաորակում, մինչդեռ իրենք անմիջապես մեզ հրավիրում են մեկուսարան,  հայտարարում են նախաքննության ավարտի մասին՝ նույն հոդվածով»,- ասաց Ի.Պետրոսյանը՝ հավելելով, որ իր համար շատ տարօրինակ, անհասկանալի իրավիճակ է՝ քննչական մարմնի նախաձեռնությամբ նշանակվում է փորձաքննություն, ստանում են փորձաքննության արդյունքներ ու անգործություն դրսևորում: 

«Ես՝   որպես պաշտպան,  գտնում եմ, որ կարող է խոսք գնալ ծեծի հատկանիշների մասին,  վարույթ իրականացնող մարմինը  գտնում է,  որ սպանության փորձ է: Իրենց իսկ կողմից ապացույց է ձեռք բերվել, որ արարքը կատարվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, մինչդեռ իրենք չգիտես ինչու անտեսում են փորձագետի եզրակացությունը»,- ասաց փաստաբանը: Նա հավելեց, որ  մեղադրյալի կինը հետագայում  ցուցմունք է տվել, որ սկզբնապես  որոշ հանգամանքներ ճիշտ չի ներկայացրել, որովհետև  բարկացած է եղել: Նա պնդել է, որ ակնհայտ է, որ իր ամուսինը  չի ցանկացել սպանել իրեն, եթե ցանկանար՝  կսպաներ, որևէ խնդիր չուներ, տեղում էլ կսպաներ, հետևից էլ կգար ու կսպաներ:

Մեղադրյալն ու տուժողն ասում են՝  չի ուզեցել սպանել, քննիչն ասում է. «Ոչ,  դուք չգիտեք, նա  պետք է սպաներ»:

Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ խնդրելով  ճիշտ քրեաիրավական գնահատական տալ՝ սպանության փորձի փոխարեն արարքը որակել որպես ծեծ, կամ որակել արարքը, ըստ ձեռք բերված ապացույցի՝ փորձագետի եզրակացության: Քննիչը մերժել է միջնորդությունը՝ մասնավորապես, նշելով, որ արարքը  34-105-րդ հոդվածով` հոգեկան խիստ  հուզմունքի վիճակում կատարված սպանության փորձ,  վերաորակելու համար անհրաժեշտ է, որ տուժողը հոդվածին համապատասխան վարքագիծ դրսևորած լիներ: Ինեսսա Պետրոսյանը համամիտ չէ քննիչի հետ՝  ճիշտ է,  տուժողը ծաղրուծանակի չի ենթարկել, չի վիրավորել, չի ծեծել, բայց դրսևորել է անգործություն՝ հետ չի վերցրել հայցադիմումը, որը ամուսնու մոտ առաջացրել է այդ վիճակը: 

Քննիչի այս որոշման դեմ  պաշտպանը բողոքներ է ներկայացրել ՀՀ  գլխավոր դատախազ  Գ. Կոստանյանին  և Արարատի և Վայոց Ձորի մարզերի դատախազ   Հ. Մելիք-Սարգսյանին: Պաշտպանը  խնդրում է նրանց չհաստատել  մեղադրական եզրակացությունը,  քննիչին ցուցում տալ արարքը  վերաորակել  118-րդ հոդվածով կամ  ըստ ստացված ապացույցի` դատահոգեբուժական-հոգեբանական համալիր փորձագետի  եզրակացության:

 


Հարակից հրապարակումներ`

13:24 22/08/2015  |  Քրեական խրոնիկոնՆախկին սկեսուրին սպառնացել է սպանել, վիզը կտրել՝ արգելելով տեսակցել դստերը
12:38 20/07/2015  |  Քրեական խրոնիկոնՏեգրը գարեջրի շշով հարվածել է հարսի գլխին
12:32 17/07/2015  |  Քրեական խրոնիկոնԾեծել է կնոջն ու դստերը
17:02 13/07/2015  |  Քրեական խրոնիկոնՏունը դարձել է կռվախնձոր. հայրը ծեծել է դստերը
17:19 27/05/2015  |  Քրեական խրոնիկոնԱմուսինն ապրել է արտամուսնական կնոջ տանը, սակայն վրդովվել է, որ կինն «ուրիշ սիրած տղամարդ ունի»
12:02 25/05/2015  |  Քրեական խրոնիկոն21-ամյա աղջիկն ահազանգել է հոր կողմից կիրառվող բռնության մասին
13:51 12/04/2015  |  Քրեական խրոնիկոն25-ամյա երիտասարդը կենտրոնական փողոցում ծեծել է կնոջը
11:39 10/04/2015  |  Քրեական խրոնիկոնՀայրը դստերը տանից դուրս է հանել ու ստիպել ինքնասպանություն գործել
11:41 26/03/2015  |  ԼՐԱՀՈՍԵղբայրը ծեծել է քրոջը, դանակով սպառնացել սպանել
16:17 21/03/2015  |  Քրեական խրոնիկոնՏղամարդը ծեծել է նախկին կնոջն ու զոքանչին

Արխիվ

[]