Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Գագիկ Բեգլարյանը Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ծանոթացավ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին 08/28/2015   12:58  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը աշխատանքային այցով եղավ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, ծանոթացավ Հայաստանի հարավում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
 
Ճանապարհին նախարարը կանգ առավ «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրով կառուցվող արագընթաց մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում, որտեղ ավարտվել են բետոնապատման աշխատանքները, և այժմ կառուցապատող ընկերությունն իրականացնում է ճանապարհի լուսավորության, կահավորման աշխատանքներ:
 
«Մենք այսօր որակից գոհ ենք, աշխատանքներն իրենց հունով շարունակվում են։ Մեր ժողովուրդը շատ անհանգստանում է, թե աշխատանքներ չեն կատարվում, բայց տեսնում եք, որ աշխատանքների մեծ մասն արդեն  ավարտված է: Կահավորանքը, որն իրականում աշխատատար է, կավարտենք դեկտեմբերի վերջին։ Կարևորն այն է, որ այն աշխատանքներն են մնացել, ինչը եղանակը մեզ թույլ կտա, որ ավարտենք դեկտեմբերին»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:
 
Նախարարը «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի 1-ին և 2-րդ տրանշները կառուցապատող իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության պատասխանատուների հետ զրույցում անդրադարձավ հաճախ հնչող այն մտահոգությանը, թե այդ ճանապարհահատվածով երթևեկելիս՝ ճանապարհի կարերի պատճառով ձայն է լսվում։
 
«Կորսան Կորվիամ» ընկերության արտադրության պետ Լուիս Մարտինեսը լրագրողներին ասաց. «Բետոնի պատվածքն, ինչպես տեսնում եք, կտրած է և կարերի մեջ հատուկ նյութ է լցված։ Նպատակն այն է, որ ամառ-ձմեռ ջերմաստիճանի տատանման ժամանակ բետոնը չճաքի։ Իսկ ձայնը այդ կարերին մեքենաների անիվների հպումից է գալիս: Նման բանի կարող եք ականատես լինել օրինակ Գերմանիայում կամ եվրոպական որևէ այլ երկրում, որտեղ բետոնե ծածկույթով ճանապարհ կա»:
 
Ընկերության պատասխանատուի խոսքով՝ ճանապարհահատվածը լիարժեք շահագործման հանձնելուց հետո, երբ երթևեկության թույլատրելի արագությունը կլինի ժամում 110 կմ, ձայնն այլևս ոչ ոքի չի անհանգստացնի:
 
Գագիկ Բեգլարյանը Վայոց ձորի մարզում եղավ միջպետական մայրուղու այն հատվածում, որտեղ մայիսի 20-ին տեղի էր ունեցել խոշոր փլուզում, ինչի հետևանքով ճանապարհն անանցանելի էր: Փլուզված հատվածն արագ վերականգնել է Վայքի ճանապարհաշինական ընկերությունը:
 
Ընկերության աշխատակիցները նախարարին ներկայացրին, թե ինչպես են կարողացել կարճ ժամանակաընթացքում այդ աշխատանքն իրականացնել։
Նախ բարձրացրել են ճանապարհահատվածի անվտանգությունը՝ ներքևի հատվածում կառուցելով 37 գծամետր երկարությամբ բետոնե հենապատ: Տեղադրվել են ջրահեռացման նոր համակարգեր, արգելափակոցներ, ասֆալտապատվել է ամբողջ փլուզված ճանապարհահատվածը:
 
ՀՀ պետական բյուջեից ճանապարհի վերականգնման համար հատկացվել էր 99 մլն 900 հազար դրամ:
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հաջորդ կանգառը Սյունիքի մարզում էր: Այստեղ ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության պատասխանատուները նախարարին ներկայացրին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով այս տարվա հունիսից մեկնարկած միջպետական ճանապարհից դեպի-Շաքի-Սիսիան-Տոլորս-Բնունիս-Տորունիք-Դաստակերտ հատվածի վերականգնման աշխատանքների ընթացքը: Շինհրապարակում ներկա էին նաև Սյունիքի մարզպետը և Սիսիանի քաղաքապետը:
 
17 հազար բնակչությամբ 7 բնակավայրեր Սյունիքի մարզում մինչև 2016 թվականի ավարտը կունենան ասֆալտապատ ճանապարհներ: 29 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է երկու հատվածով: Առաջինը՝ Գորիս գնացող միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Շաքի համայնք և Սիսիան քաղաքի վերջնամասը ձգվող հատվածն է: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ օգոստոսի 20-ի դրությամբ 9.94 կմ ընդհանուր երկարությամբ հատվածից 7.2կմ-ն արդեն ասֆալտապատվել է, ինչը թույլ է տալիս ասելու, որ ճանապարհը շահագործման կհանձնեն նախանշված ժամկետից շուտ: Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրի արժեքը 1մլդ 271 մլն դրամ է:
 
Նախարարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարզում կատարվող ճանապարհաշինական աշխատանքներն աննախադեպ են ինչպես իրենց աշխարհագրությամբ, այնպես էլ կառուցման ծավալով, որակով ու կիրառվող տեխնոլոգիաներով:
Նախարարի խոսքով՝ համայնքների միջև կառուցվում են ավազակոպճային ճանապարհներ, քանի որ այնտեղով շատ  տեխնիկա է անցնում, ինչը վնասում է ասֆալտը, իսկ համայնքների ներսում ճանապարհներն ասֆալտապատվում են. «Ավազակոպճայինի դեպքում վնասը շատ ավելի քիչ է լինում և ավելի հեշտ է վերականգնվում։ Այդպես մենք կարողանում ենք ավելի շատ գումարներ տնտեսել՝ համայնքների տարածքում ասֆալտապատում կատարելու համար։ Այսինքն՝ համայնքի ներսում կլինի ասֆալտ, համայնքից համայնք՝ ավազակոպճային ճանապարհ»։
 
Աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնող գերմանական «Կոկս կոնսալտ» ընկերության ներկայացուցիչը ևս նշեց, որ ավազակոպճային ճանապարհն ավելի  նպատակահարմար է և կարող է ծառայել 10 և ավելի տարիներ:
 
Գագիկ Բեգլարյանը կանգ առավ նաև Սիսիան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, ծանոթացավ իրականացված աշխատանքների որակին: Այստեղ արդեն ավարտվել են ինչպես ասֆալտի տեղադրման, այնպես էլ ճանապարհամերձ եզրաքարերը նոր բազալտե քարերով փոխարինելու, մայթերի ասֆալտապատման աշխատանքները: Նախարարը բարձր գնահատեց հատկապես իրականացված ասֆալտի որակը:
 
Տոլորս համայնքում նախարարին դիմավորեցին բնակիչները։ Այս գյուղում վերջին անգամ ճանապարհը հիմնանորոգվել է խորհրդային տարիներին:
450 բնակիչ ունեցող Տոլորսը Սիսիանի ամենամեծ համայնք է:
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ բնակիչներն ամիսներ առաջ մարզպետի միջոցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էին դիմել  խնդրանքով՝ գյուղի փողոցները ասֆալտապատելու համար:
«Ես այստեղ եմ գտնվում հանրապետության Նախագահի հանձնարարականով։  Հաշվի առնելով հանրապետության Նախագահի հանձնարարականը և գյուղի բնակչության խնդրանքը, գյուղի փողոցները անպայման կասֆալտապատվեն»:
Նախարարը գյուղացիների ուղեկցությամբ շրջեց հիմնանորոգվող ճանապարհահատվածով, ծանոթացավ կատարված աշխատանքներին:
 
Տոլորս համայնքով անցնող ճանապարհը շարունակվում է դեպի Բնունիս-Տորունիք-Դաստակերտ համայնքներ, որտեղ ևս այս տարվա հունիսից մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ: Այս ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 19 կմ է: Հիմնանորոգման նախագծով նախատեսվում է 14.32կմ երկարությամբ հատվածում իրականացնել ավազակոպճային ծածկ, իսկ 4.77 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներում՝ նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Այստեղ աշխատանքները համատեղ իրականացնում են «Զանգեզուրտրանսշին» և «Կամուրջշին» ընկերությունները: Հիմնանորոգման ընդհանուր արժեքը 1մլդ 208մլն դրամ է:
 
Հանրապետության տարբեր բնակավայրերում այս պահին շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքներ, որոնք իրականացվում են ինչպես ՀՀ պետական բյուջեի միջոցներով, այնպես էլ Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրի շրջանակներում տրամադրված 45 մլն դոլար վարկի շնորհիվ:
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից աշխատանքների արդյունավետ կազմակերպման արդյունքում՝ ծրագրի շրջանակներում նախատեսված 170 կմ-ի փոխարեն կհիմնանորոգվի 36 կմ-ով ավելի՝ 206 կմ ճանապարհ:
 
Ի դեպ, 2013-2014 թթ. հանրապետության 6 մարզերում շահագործման է հանձնվել 73 կմ ընդհանուր երկարությամբ հիմնանորոգված ճանապարհահատված: 2015թ. կնքվել է 15 կապալի պայմանագիր՝ 12 մլրդ 548 մլն դրամ ընդհանուր արժեքով, ինչի արդյունքում 2015-2016թթ. կհիմնանորոգվի 130կմ ճանապարհահատված: Սակայն, պատասխանատուների գնահատմամբ, մինչև այս տարվա ավարտը կիրականացվի նախատեսված աշխատանքների 80-90 տոկոսը:
 
 

Արխիվ

[]