ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրյալն ու տուժողն ասում են՝ չի ցանկացել սպանել, քննիչն ասում է՝ դուք չգիտեք, ցանկացել է 08/28/2015 21:55 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Վաղինակ Հովհաննիսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ: Մեղադրյալի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ արարքը ճիշտ չէ որակվել. մեղադրանքը պետք է առաջադրվեր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ Ծեծը:
Ըստ նախաքննական մարմնի, Վաղինակ Հովհաննիսյանը իր կնոջը փորձել է սպանել, միջամտել է նրա հայրը և նրա կամքից անկախ հանգամանքներում սպանությունն ավարտին չի հասցվել: Մինչդեռ, ըստ պաշտպանի, գործի փաստական տվյալները խոսում են այլ հանցակազմի մասին. Վաղինակի կինը՝ գործով տուժող Մարինեն, ստացել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, այսինքն՝ ըստ էության քերծվածք է եղել, քաշքշուկի ընթացքում, որը որևէ մեկը չի հերքում: Իսկ կնոջ հորը, ով միջամտել է քաշքշուկին, պատճառվել է թեթև վնաս:
Վաղինակը ամուսնացած է, կնոջ հետ համատեղ ամուսնական կյանքում ունեն մեկ երեխա: Ամուսինների միջև ստեղծվել են իրար չհասկանալու որոշակի հարաբերություններ, կինը հեռացել է տնից և երեխայի հետ բնակություն հաստատել իր հայրական տանը:
Վաղինակն անընդհատ փորձել է հաշտվել կնոջ հետ՝ ասելով, որ սիրում է նրան ու չի ցանկանում բաժանվել իր ընտանիքից: Կինը, սակայն, ամիսներ անց ամուսնալուծության հայցադիմում է ներկայացնել Արմավիրի մարզի դատարան, ինչի մասին տեղեկանալով՝ Վաղինակը մի քանի անգամ հանդիպել է կնոջը և միգուցե նաև բարկացած խնդրել նրան հայցադիմումը հետ վերցնել:
Վաղինակի մոտ հուզական վիճակ է առաջացել այն բանից հետո, երբ իմացել է, որ հակառակ իր հորդորներին՝ կինը գնացել է դատական նիստին, առաջացել է քաշքշուկ ամուսինների միջև, որից հետո ամուսինը թողել է ու հեռացել:
Որոշ ժամանակ անց նա իրավապահ մարմինների կողմից բերման է ենթարկվել ոստիկանություն: Ընդ որում, Վաղինակի հարազատներին տեղյակ չէին պահել, թե նա որտեղ է գտնվում: Վաղինակից ցուցմունք են վերցրել, նա ընդունել է, որ խփել է կնոջը, մեղավոր է ճանաչել իրեն՝ չհասկանալով, թե ինչ հոդվածով են իրեն մեղադրանք առաջադրել:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի ներգրավվելուց հետո մեղադրյալը հայտարարել է, որ ինքը քրեաիրավական որակումը չի հասկանում, քանի որ իրավաբան չէ: Նա տարակուսանք է հայտնել՝ «Ինչպե՞ս կարող էի սպանել, ես սիրում եմ իմ կնոջը, ես չեմ հասկացել իմ հետ ինչ կատարվեց այն պահին, երբ իմացա, որ նա գնացել է դատարան»:
Ի. Պետրոսյանը նշեց նաև, որ վարույթ իրականացնող մարմինն հենց սկզբից իմացել է, որ Վաղինակն ուներ հոգեկան խնդիրներ և գրանցված է Ավանի հոգեբուժական հիվանդանոցում: Քննիչը որոշում է կայացրել դատահոգեբուժական-դատահոգաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Եզրակացությունից պարզ է դարձել, որ Վաղինակ Հովհաննիսյանը արարքը կատարել է կոմուլյատիվ աֆեկտի վիճակում: «Հստակ ունենք փորձագետի եզրակացություն, հստակ ունենք աֆեկտի վիճակ, ի՞նչ էր մնում ըստ էության անել վարույթ իրականացնող մարմնին՝ կատարել արարքի վերաորակում, մինչդեռ իրենք անմիջապես մեզ հրավիրում են մեկուսարան, հայտարարում են նախաքննության ավարտի մասին՝ նույն հոդվածով»,- ասաց Ի.Պետրոսյանը՝ հավելելով, որ իր համար շատ տարօրինակ, անհասկանալի իրավիճակ է՝ քննչական մարմնի նախաձեռնությամբ նշանակվում է փորձաքննություն, ստանում են փորձաքննության արդյունքներ ու անգործություն դրսևորում:
«Ես՝ որպես պաշտպան, գտնում եմ, որ կարող է խոսք գնալ ծեծի հատկանիշների մասին, վարույթ իրականացնող մարմինը գտնում է, որ սպանության փորձ է: Իրենց իսկ կողմից ապացույց է ձեռք բերվել, որ արարքը կատարվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, մինչդեռ իրենք չգիտես ինչու անտեսում են փորձագետի եզրակացությունը»,- ասաց փաստաբանը: Նա հավելեց, որ մեղադրյալի կինը հետագայում ցուցմունք է տվել, որ սկզբնապես որոշ հանգամանքներ ճիշտ չի ներկայացրել, որովհետև բարկացած է եղել: Նա պնդել է, որ ակնհայտ է, որ իր ամուսինը չի ցանկացել սպանել իրեն, եթե ցանկանար՝ կսպաներ, որևէ խնդիր չուներ, տեղում էլ կսպաներ, հետևից էլ կգար ու կսպաներ:
Մեղադրյալն ու տուժողն ասում են՝ չի ուզեցել սպանել, քննիչն ասում է. «Ոչ, դուք չգիտեք, նա պետք է սպաներ»:
Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ խնդրելով ճիշտ քրեաիրավական գնահատական տալ՝ սպանության փորձի փոխարեն արարքը որակել որպես ծեծ, կամ որակել արարքը, ըստ ձեռք բերված ապացույցի՝ փորձագետի եզրակացության: Քննիչը մերժել է միջնորդությունը՝ մասնավորապես, նշելով, որ արարքը 34-105-րդ հոդվածով` հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության փորձ, վերաորակելու համար անհրաժեշտ է, որ տուժողը հոդվածին համապատասխան վարքագիծ դրսևորած լիներ: Ինեսսա Պետրոսյանը համամիտ չէ քննիչի հետ՝ ճիշտ է, տուժողը ծաղրուծանակի չի ենթարկել, չի վիրավորել, չի ծեծել, բայց դրսևորել է անգործություն՝ հետ չի վերցրել հայցադիմումը, որը ամուսնու մոտ առաջացրել է այդ վիճակը:
Քննիչի այս որոշման դեմ պաշտպանը բողոքներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին և Արարատի և Վայոց Ձորի մարզերի դատախազ Հ. Մելիք-Սարգսյանին: Պաշտպանը խնդրում է նրանց չհաստատել մեղադրական եզրակացությունը, քննիչին ցուցում տալ արարքը վերաորակել 118-րդ հոդվածով կամ ըստ ստացված ապացույցի` դատահոգեբուժական-հոգեբանական համալիր փորձագետի եզրակացության:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից