ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանում բռնաբարության համար հետախուզվողը Հայաստանում բռնաբարել է տարեց մի կնոջ ու սպանել նրան 08/27/2015 11:19 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
25-ամյա Արթուրը ՌԴ-ից Հայաստան էր վերադարձել 2010 թվականի աշնանը այն պատճառով, որ 2011 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից ՌԴ քաղաքացի ռուս կնոջը բռնաբարելու դեպքի առթիվ:
Սակայն Հայաստանում էլ հանցագործությունները հաջորդել էին մեկը մյուսին:
Նախ՝ նա 2014 թվականի օգոստոսի լույս 26-ի գիշերը ալկոհոլի ազդեցության տակ Վանաձորում տիրացել է ուրիշի ավտոմեքենային հատուկ նպատակով՝ բնակարանային գողություն կատարել և գողոնը տեղափոխել այդ մեքենայով: Ապա նույն օրը՝ ժամը 03-ի սահմաններում այդ ավտոմեքենայով մեկնել է Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղ, որտեղ մի առանձնատան խոհանոցի պատուհանի փեղկը ձեռքով հրելու և բացելու միջոցով, ապօրինի մուտք է գործել տուն ու այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափերով՝ շուրջ 463.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, բնակարանի սեփականատերոջը պատկանող իրեր՝ «HP» տեսակի դյուրակիր համակարգիչը` համակցվող դետալների և պայուսակի հետ, «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը, ավտոմքենայի բանալիները և տանտիրոջ հարսին պատկանող կանացի պայուսակը՝ 1 հատ 10.000, 1 հատ 5000 անվանական ՀՀ թղթադրամի և բիժու թևնոցի ու մեկ զույգ ականջօղերի պարունակությամբ: Այնուհետև նկատելով, որ տան բնակիչները արթնացել են՝ հափշտակված իրերը ձեռքին, դիմել է փախուստի: Սակայն ինչպես ծրագրել էր, չէր կարողացել տիրացած ավտոմեքենան դարձնել ուրիշի իրերի փոխադրամիջոց՝ մեքենայի անվադողը վնասվել էր: Զանգահարել էր իր հարևանին և չհայտնելով գողություն կատարելու փաստի մասին՝ խնդրել էր նրան գալ իր ետևից:
2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ նույնպես ալկոհոլ օգտագործած վիճակում իր աշխատավայրում՝ ավտոլվացման կայանատեղում, ցանկացել է վիճաբանել գործընկերոջ հետ, ով փորձել է նրան հանգստացնել և խնդրել է տուն գնալ, իսկ համագյուղացին՝ տեղեկանալով այդ մասին, ընկերների հետ եկել է Արթուրի աշխատավայր ու տեսել, թե ինչպես է վերջինս անհասցե հայհոյում: Նրանք փորձել են իրենց տուն տանել Արթուրին, սակայն նա չի ենթարկվել նրանց հորդորներին անգամ մեկ ապտակ ստանալուց հետո:
Ավելի ուշ Արթուրը գնացել է հիշյալ համագյուղացու մոտ՝ զղջումի տպավորություն թողնելու նպատակով նրանից ներողություն խնդրել՝ պատճառաբանելով, որ ալկոհոլի ազդեցության տակ չի գիտակցել կատարածը: Սակայն զղջումը և բարի մտադրությունները միայն թվացյալ էին՝ տեղեկանալով, որ համագյուղացու ծնողները հանդամասում են և համագյուղացու տարեց հորաքույրը միայնակ է տանը, իր համար կեղծ այլուրեքության ապահովելու նպատակով վերադարձել է գյուղի կենտրոն ու համագյուղացուն հայտնել, թե իբր հոգնած է և գնում է տուն:
Սակայն Արթուրի իրական նպատակն այլ է եղել. նախապես ցանկություն ունենալով սեռական հարաբերություն ունենալ տարեց կնոջ հետ և համոզվելով, որ նա տանը միայնակ է, ժամը 20:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում ալկոհոլի ազդեցության տակ, իր անհագուրդ սեռական կարիքները բավարարելու համար, միայնակ մուտք է գործել հիշյալ առանձնատուն և փորձել սեռական հարաբերություն ունենալ տարեց կնոջ հետ: Վերջինս ամեն գնով դիմադրել է , ձեռքի տակ ընկած առարկաներով հարվածել նրան և պատճառել մարմնական վնասվածքներ՝ դիմելով անհրաժեշտ պաշտպանության: Սակայն «զղջացած» անկոչ հյուրը՝ օգտագործելով իր ֆիզիկական առավելությունները, շարունակել է բռնի գործողությունները, տարբեր առարկաներով հարվածել կնոջը և օգտվելով նրա անօգնական վիճակից, բռնաբարել և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ՝ նրա կամքին հակառակ: Ապա հանցագործությունները թաքցնելու համար, կյանքից զրկելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել կնոջ դեմքի, պարանոցի, աջ նախաբազկի շրջանին և սպանել նրան:
Այդ ընթացքում տուն է եկել համագյուղացին՝ տուժող կնոջ եղբորորդին, և նկատել, որ տան բակի դարպասների դուռը գտնվում է ներսից փակ վիճակում, որը հորաքրոջ վատ լսողության պատճառով առհասարակ բաց է եղել: Հարևանությամբ բնակվող հորեղբոր առանձնատան բակով մտել է իրենց առանձնատուն և մուտքի մոտ՝ աստիճանահարթակի վրա, տեսել օտար տղամարդու կոշիկներ, ապա նկատել, որ տան մուտքի դուռն ամբողջովին բաց վիճակում է, իսկ տան գույքը խառնված և հատակին առկա է արյուն:
Անկոչ հյուրն էլ իր հերթին հասկանալով, որ դրսից նկատվել է և գիտակցելով, որ բացի տան մուտքի դռնից, այլ կերպ չի կարող ճողոպրել, տնից վերցնելով 2 խոհանոցային դանակ, չհասցնելով հագնվել, կիսամերկ վիճակում, մուտքի դռնով դուրս է եկել: Դանակներից մեկը նետել է համագյուղացու ուղղությամբ, ցանկացել է դիմել փախուստի, բայց հանդիպելով վերջինիս կողմից փախուստը կանխելու խոչընդոտին, ձեռքին առկա մյուս խոհանոցային դանակով համագյուղացուն սպանելու դիտավորությամբ հարվածել է վերջինիս կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի շրջանում և նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել` անհրաժեշտ պաշտպանության դիմած համագյուղացու կողմից ծալովի դանակի գործադրմամբ նրան 2-3 անգամ հարվածելու շնորհիվ:
Ցատկելով դարպասների վրայով և ճանապարհին ջինսե տաբատն ու ներքնազգեստը հանելով, ամբողջովին մերկ վիճակում, դիմել է փախուստի, սակայն ստացած վնասվածքներից այլևս չկարողանալով տեղաշարժվել, թաքնվել է գյուղի ավագ դպրոցի նկուղում, որտեղ՝ նկուղ տանող աստիճանահարթակի վրա, ժամը 01-ի սահմաններում հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Արթուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ բռնաբարության կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով զուգորդված սպանություն, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ, 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարություն, 139-րդ հոդվածի 1-ին մասով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ գողություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, և 183-րդ հոդվածի 1-ին մասով՝ ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը՝ առանց հափշտակելու նպատակի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ