ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շմայսի հարցը՝ դարձյալ ԱԺ էթիկայի հանձնաժողովի օրակարգում. «Հրապարակ» 08/27/2015 09:29 | Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ։
Թերթը հիշեցնում է, որ սա պատգամավորի դեմ արդեն երկրորդ դիմումն է նույն հանձնաժողովին։ Առաջինը տեղի ունեցավ մոտ մեկ տարի առաջ՝ հայտնի «գազային պայմանագրերի» վավերացման ժամանակ, երբ Մովսիսյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել լրագրողների հասցեին։ Այդ ժամանակ ԱԺ էթիկայի հանձնաժողովը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ, բավարարել էր դիմումը՝ փաստելով, որ իշխանական պատգամավորն էթիկայի խախտում է թույլ տվել։
«Այս որոշումը, սակայն, որեւէ ազդեցություն չունեցավ հայհոյանքների ու վիրավորանքների մեծ սիրահար ՀՀԿ-ականի վրա, եւ նա ոչ միայն արհամարհական տոնով արտահայտվեց նույն այդ հանձնաժողովի նկատմամբ, որի նախագահն իր խմբակցության անդամն է, այլեւ շարունակեց նմանատիպ վարք դրսեւորել։
Ամիսներ առաջ նա կրկին հայտնվեց լրատվամիջոցների եւ հասարակական սեկտորի քննադատության թիրախում, երբ, հանդես գալով Սեյրան Օհանյանի անձի եւ ընտանիքի պաշտպանության դիրքերից, սպառնացել էր գլխատել կամ բռնաբարել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն Օհանյանի անձի ու ընտանիքի հասցեին որեւէ բացասական արտահայտություն անել։ Ուստի, այս առումով, այժմ էլ Շմայսի դեմ որոշել է ԱԺ էթիկայի հանձնաժողովում «գործ հարուցել» Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան՝ ի դեմս դրա ղեկավար Արթուր Սաքունցի։ Նշենք, որ հանձնաժողովի նախագահը թեպետ փոխվել է, բայց կրկին ՀՀԿ-ական է՝ Արփինե Հովհաննիսյանը, եւ եթե որոշվի դիմումը վարույթ ընդունել, ապա այս անգամ էլ նա պետք է ստիպված լինի իր խմբակցության անդամի վերաբերյալ երկրորդ անգամ որոշում կայացնել՝ խախտե՞լ է նա էթիկայի նորմերը, թե՞ ոչ։
Առաքել Մովսիսյանը չցանկացավ այս թեմայով մեզ հետ հեռախոսով զրուցել։ Հարցը լսելուն պես նա հարցրեց․ «Վերջացրի՞ր։ Հեռախոսով չեմ խոսում, հաջողություն»։
Դիմող կողմը՝ Արթուր Սաքունցն էլ մեր հարցին, թե ինչու որոշեցին հիմա դիմել եւ ինչու հենց իրենք, ասաց․ «Իր հայտարարությունից հետո մենք հաղորդում էինք տվել, չէ՞, հանցագործության մասին։ Այսինքն՝ էնպես չէ, որ մենք ուշացրել ենք, ուղղակի տեսանք, որ քրեական գործի հարուցումը մերժվում է, որոշեցինք նաեւ էթիկայի հանձնաժողովի էդ լիազորություններն օգտագործել, որովհետեւ մենք գտնում ենք, որ քրեորեն պատժելի արարք է կատարել»։ Իսկ ինչի՞ց ելնելով են որոշել դիմել էթիկայի հանձնաժողով։ Սաքունցն ասաց․ «Որովհետեւ արտառոց է։ Դուք գտնում եք, որ նորմա՞լ են պատգամավորի կողմից հրապարակավ նման արտահայտությունները։ Ես չեմ ուզում, որ իմ Ազգային ժողովի պատգամավորը նման բաներ թույլ տա իրեն՝ անկախ անձից»։
Անդրադառնալով դիմումի բովանդակությանը՝ Արթուր Սաքունցն ասաց․ «Պետք է քննարկել, որովհետեւ պատգամավորին անհարիր է նման հրապարակային արտահայտություններ կատարելը, քննարկել դա եւ որոշում կայացնել ու գնահատել՝ արդյոք նման արտահայտությունները հարի՞ր են Ազգային ժողովի պատգամավորին»։
Զրուցեցինք նաեւ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հետ։ Վերջինս ասաց, որ ինքն այս պահին իրավասու է ասել միայն, որ էթիկայի հանձնաժողովը դիմում ստացել է, որի առնչությամբ իրազեկել է հանձնաժողովի անդամներին։ Սակայն չցանկացավ մանրամասնել դիմումի բովանդակությունը: «Նկատի ունենալով օրենքի պահանջը՝ ես իրավասու չեմ բացահայտել դիմումի բովանդակությունը։ Միեւնույն ժամանակ ցանկանում եմ փաստել, որ քանի որ դիմումն ստանալու (ԱԺ), մուտքագրվելու ժամկետները համընկել են արձակուրդ գնալու պաշտոնական ժամանակաշրջանի հետ, ուստի օրենքում նախատեսված ժամկետները կսկսեն հոսել արձակուրդի ավարտից հետո։ Այդ առումով կարծում եմ՝ նիստը կլինի օգոստոսի 31-ին կամ սեպտեմբերի 1-ին»,-թերթին ասել է Արփինե Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի 27.08.15թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան