ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը նոր էջ բացելու հնարավորություն կունենա. Արմեն Ռուստամյան 08/25/2015 18:00 | ԼՐԱՀՈՍ
Վենետիկի հանձնաժողովի այսօրվա հանդիպումը քաղաքակական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ առիթ էր լսելու քաղաքացիական հասարակության տեսակետները: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում քննարկման մասնակից, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը միաժամանակ նշեց, որ հանդիպման ժամկետը շատ սեղմ էր, «անգամ հնարավորություն չունեցանք արտահայտվելու, չթողեցին մեզ արտահայտվել, բայց հրավիրել էին»:
Դա լավ չէր և նշանակում է, որ կազմակերպական խնդիր կար՝ կամ պետք է քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ առանձին-առանձին հանդիպեին, կամ էլ պետք է հնարավորություն տային խոսել:
Արմեն Ռուստամյանը նշեց նաև, որ Սահմանադրությունում փոփոխությունների գործընթացը ճիշտ ուղղությամբ է ընթանում, որովհետև ՀՅԴ կուսակցությունը շուրջ 25 տարի պահանջել է, որպեսզի երկիրն անցնի խորհրդարանական կառավարման:
«Եվ համոզված ենք, որ այն բոլոր պրոբլեմները, որ Հայաստանում կուտակվել են, դրանք կուտակվել են հենց գործող համակարգի թերությունների պատճառով և մենք համոզված ենք, որ այս ուղղությամբ գնալով՝ Հայաստանը նոր էջ բացելու հնարավորություն կունենա, որտեղ ժողովրդավարությունն իր բոլոր մակարդակներով կիրացվի ՝ թե ներկայացուցչական, թե մասնակցային, թե նաև, բնականաբար, անմիջական ժողովրդավարության»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա, իր լսած հայտարարությունների մի զգալի մասը բացարձակ կապ չունի տեքստի հետ: Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ չեն կարդացել, մի մասը կարդացել է, երևի լավ չի հասկացել:
Մյուս մասն էլ, Արմեն Ռուստամյանի տպավորությամբ, ուղղակի քաղաքական նկատառումներից ելնելով՝ դեմ է, որովհետև ուզում են անպայման, որ այդ նախագահական աթոռը պահպանվի, չնայած դրանից բոլորը դժգոհում են:
«Ովքեր որ ուզում են, որ պահպանվի նախագահական համակարգն ու աթոռը, թող մեկնաբանեն, թե ինչի՞ բոլոր երեք նախագահներից այս կամ այն կերպ դժգոհում էին, ինչի՞ չորրորդից չպետք է դժգոհեն»,-ասաց նա: Ա.Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ «այս համակարգի հիմքում դրված է մենիշխանության դրվածքը, որն այդ ընթացքով վերացվում է կամ նվազեցվում է, ավելի կոլեգիալ է դառնում որոշումների կայացման գործընթացը, որը խորհրդարանական համակարգին բնորոշ է»:
Միակ խնդիրն, ըստ Արմեն Ռուստամյանի, կայուն մեծամասնության հետ կապված հարցն է, որն առաջին անգամ է ներմուծվում, բայց դա բխում է խորհրդարանական համակարգերի ուսումնասիրությունից: Հայաստանի՝ այս աշխարհաքաղաքական դիրքում ու պայմաններում, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում գտնվելու պարագայում պերմանենտ ընտրությունների փուլ տանել երկիրը ճիշտ չէ: Ա.Ռուստամյանը պարզաբանեց, որ դա խորհրդարական համակարգում կարող է տեղի ունենալ, եթե մեծամասնություն չձևավորվի: Ա.Ռուստամյանը նշեց նաև, որ կայուն մեծամասնություն չի ենթադրում մեկ կուսակցության մեծամասնություն, սա շատերը չեն հասկացել կամ չեն ուզում հասկանալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից