Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

Արտակ Բուդաղյանը կորցրեց 120 հազար դրամ, սակայն դատավճիռ կայացնող դատավորը կորցրեց իր դեմքը. Հայկ Ալումյան 08/25/2015   10:17  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են Ավետիք Բուդաղյանին սպանելու և Արտակ Բուդաղյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, ուշ թե շուտ քրեական պատասխանատվության են ենթարկվելու:

«Փաստինֆո»-ի լրագրողի հետ հարցազրույցում այսպիսի համոզմունք հայտնեց Արտակ Բուդաղյանի պաշտպան, փաստաբան  Հայկ Ալումյանը,  հավելելով, որ   բոլոր պարտակողները շուտ թե ուշ քրեական պատասխանատվություն կրելու են պարտակման համար, և այսօրվա պատվեր տվողները հետագայում հրաժարվելու են պատվերից և  թողնելու են այս մարդկանց միայնակ՝  այս պատասխանատվության առաջ: «Ես ուղղակի խղճում եմ այն մարդկանց, ովքեր իրենց անունը, իրենց բարի համբավը ապականեցին պատվերը կատարելու ընթացքում, ովքեր իրենց դատավարական որոշումներով հովանավորեցին Սուրիկ Խաչատրյանի որդուն, նրա թիկնապահին և հենց Սուրիկ Խաչատրյանին և զերծ պահեցին նրանց քրեական պատասխանատվությունից»: 

Ըստ Հայկ Ալումյանի,  տխրահռչակ ցուցակին ավելացան երկու դատավոր, նրանցից մեկը  Բուդաղյանների բողոքների գործով, մյուսը՝    Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելով, իրենց  վրա վերցրեցին  ապօրինությունների շարանը:  

 Հայկ Ալումյանը Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրական դատավճիռը որակեց որպես անհեթեթ դատավճիռ, որը ստորագրելը սազական չէ  որևէ իրավաբանի: «Արտակ Բուդաղյանն այդ դատավճռի արդյունքում կորցրեց 120 հազար դրամ, որն ինքը պետք է տուգանքի ձևով վճարի, սակայն  դատավճիռ կայացնող դատավորը, մեղադրանքը պաշտպանող դատախազը,  նրա վերադաս դատախազները, ովքեր նրան ուղարկել էին այդ ամոթալի դերը կատարելու համար, նրանք կորցրեցին շատ ավելին, նրանք իրենց դեմքը կորցրեցին՝ որպես իրավաբաններ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Մեկ այլ գործով՝  Տիգրան Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ու մահվան հիմքով Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննական մարմնի որոշումների դեմ Բուդաղյանների բողոքները մերժելով, դատարանը, Հայկ Ալումյանի գնահատմամբ, պարզապես արտագրել է այն, ինչ որ մինչ այդ գրել էր քննիչը, և քննիչի գրվածքները դրել  իր որոշման հիմքում՝ ոչինչ չավելացնելով:  «Այսինքն՝ կարծեք թե չեն եղել մեր փաստարկները, չի էլ լսել մեր փաստարկները, այնպիսի տպավորություն է, որ դատարանն այդտեղ չի գտնվել,  երբ որ մենք ամիսներ շարունակ փաստարկներ էինք ներկայացնում, ցույց տալիս, թե ինչպես են քրեական գործի նյութերը կեղծվել, թե ոնց են քրեական գործից անհայտացել ինչ-որ նյութեր, թե ոնց է ԱԱԾ-ն հրաժարվել կատարել դատարանի որոշումը գաղտնալսումներ կատարելու վերաբերյալ: Այդ ամեն ինչը դատավորը պարզապես չնկատեց կամ չնկատելու տվեց: Ոչ մի այնպիսի պատճառաբանություն, որը վերաբերվեր մեր փաստարկներին, որոնք այս դեպքում ահռելի ծավալի էին,  դատարանի որոշման մեջ մենք չտեսանք»,- ասաց Հայկ Ալումյանը,  հավելելով՝  «մեր հակափաստարկների վերաբերյալ չկա որևէ պատճառաբանված սեփական հակափաստարկ դատարանի կողմից»:

Փաստաբանը միաժամանակ նշեց, որ «և դժվար էլ սպասելի էր, որ դատարանը կարող է օբյեկտիվ որոշում կայացնել: «Մեզ մոտ դատական համակարգը ամբողջությամբ կոշտ կախման մեջ է Հանրապետության Նախագահից ու գործադիր իշխանությունից, որտեղ որ նաև կան ստվերային ճնշման մեխանիզմներ դատավորների նկատմամբ, որտեղ շատ ու շատ դատավորների նկատմամբ, ասենք,  Հատուկ ծառայությունների մոտ կան այնպիսի նյութեր, որոնք կարող են ցանկացած դեպքում ու ցանկացած ժամանակ օգտագործվել այդ դատավորների դեմ: Նման դատական համակարգի պարագայում դժվար է ակնկալել արդար դատական ակտ, եթե մի կողմում գտնվում է, ասենք,  Սուրիկ Խաչատրյանի նման մեկը»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին անձամբ ներկա է եղել Հանրապետության Նախագահը, վարչապետը, արդարադատության նախարարը, մի շարք շատ հայտնի պատգամավորներ և այլն: «Այդ պայմաններում անգամ անպայման էլ չէ, որ իրենցից մեկնումեկը հեռախոս վերցնի ու դատավորին թելադրի, թե նա ինչ որոշում պետք է կայացնի: Ակնհայտ է, որ այդ պայմաններում դատավորը չի կարող Տիգրան Խաչատրյանի դեմ որոշում կայացնել, ուղղակի դա հնարավոր չէ»: Ավելին, ըստ Հայկ Ալումյանի, այդ դատավորը,  եթե օբյեկտիվ որոշում կայացներ, նրա հաջորդ ստորագրությունը պետք է լիներ սեփական հրաժարականի դիմումի տակ ու եթե միայն սովորական հրաժարականով կարողանար պրծնել, ինքը պետք է համարեր, որ իր բախտը բերել է, շատ   լուրջ հետապնդումների կենթարկվեր: «Դրա համար մենք հասկանում ենք, որ այսօր կոնկրետ այդ դատավորը չէր կարող լինել օբյեկտիվ: Դա ճիշտ է, իր վրայից չի հանում իր մեղքի բաժինը, նա պարտավոր էր լինել օբյեկտիվ, իրավունք չուներ սեփական անվտանգության, սեփական պաշտոնի համար զոհաբերել ուրիշների իրավունքները»,- ասաց փաստաբանը:

Նշելով, որ դատավարության ընթացքում իրենց   կողմից հսկայական քանակությամբ հակափաստարկներ բերվեցին, փաստաբանը որպես օրինակ հիշատակեց դրանցից մեկը: «Մենք պահանջում էինք, որպեսզի Ավետիք Բուդաղյանի մեղավորության  հարցը չքննարկվի քննիչի մակարդակով, գործը գնա դատարան, այնտեղ որոշվի Ավետիք Բուդաղյանը մեղավոր է եղել, թե չէ: Մեր ընդդիմախոսներին՝ ի դեմս դատախազության, քննչական մարմնի և Խաչատրյանների ընտանիքի փաստաբանների, շատ էր պետք քննիչի մակարդակով Ավետիք Բուդաղյանին մեղավոր      ճանաչել, որովհետև Տիգրան Խաչատրյանն  ու Զարզանդ Նիկողոսյանը  քրեական պատասխանատվությունից կարողացել են խուսափել հենց այն պատճառով, որ քննիչը Ավետիք Բուդաղյանին համարել է մեղավոր հարձակման, սպանության փորձի մեջ: Մենք ասում ենք, որ   Ավետիք Բուդաղյանը դատարանով մեղավոր ճանաչվի կամ արդարացվի: Մեզ ասում են՝  չէ»: Մինչդեռ  դատավարության ընթացքում Բուդաղյաններն ու նրա ներկայացուցիչը դատարանին ներկայացրել են  ճիշտ նույնպիսի  իրավիճակի գործ, որն այլ լուծում էր ստացել: Նախկին ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանել էին, այդ գործով էլ քննիչը նույն հնարքն էր փորձել անել, սկզբից որոշում էր կայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդումը չիրականացնել նրա մահվան կապակցությամբ՝  մնացածի՝ ծեծողների գործողություններն արդարացնելով  նրանով, որ Վարդան Թումանյանը նախահարձակ է եղել:  Այդ  գործով բողոք էր ներկայացվել քննիչի որոշման դեմ, նշվել էր, որ իրենք համաձայն չեն, որ   մեղքը հաստատվի քննիչի որոշմամբ, թող նրա մեղավորության հարցը լուծի դատարանը: Վ. Թումանյանի դեպքում Երևան քաղաքի դատախազը, ով  օրենքը գիտեր՝  ի տարբերություն այս գործով մասնակցող դատախազների ու դատավորների, վերացրել էր  քննիչի որոշումը՝ հղումներ անելով օրենքների, Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշման վրա՝  համարելով, որ մահացած մարդը չի կարող մեղավոր ճանաչվել հանցագործության կատարման մեջ, եթե նրա իրավահաջորդները վիճարկում են նրա մեղավորությունը:

«Բուդաղյանների ու այն գործով իրավիճակների միջև տարբերությունը մեկն է՝ Բուդաղյանների դեպքում մենք գործ ունենք Սյունիքի մարզպետի, նրա որդու, գործ ունենք այն խավի հետ, որն  որ այսօր անձեռնմխելի է:  Իրենց անձեռնմխելիությունը չի կարող տևել հավերժ, շուտ թե ուշ բոլոր այդ արտոնությունները կամ հետզհետե կամ հանկարծակի կվերանան, քրեական պատասխանատվությունը վրա կհասնի ցանկացած մեկին, ով որ մարդ է սպանել կամ ծանր մարմնական հրազենային վնասվածք է պատճառել, դա լինելու է՝ տեսագրությունները կան, մարդկանց վկայությունները կան, դատաբժիշկների եզրակացությունները կան»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը հայտնեց, որ երկու գործերով էլ կայացված դատական ակտերն անպայման կբողոքարկվեն վերադաս դատարան:

 


Հարակից հրապարակումներ`

17:02 21/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՏեղի ունեցավ այս գործով հերթական անարդարությունը. Հայկ Ալումյան
19:51 20/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրտակ Բուդաղյանը խորհուրդ տվեց այնպես վարվել, որ հետագայում «չամաչեք մարդկանց երեսներին նայել»
20:31 02/07/2015  |  Քրեական խրոնիկոնԴատարանի որոշումը չկատարելու պատճառները պարուրված են պետական գաղտնիքով. ԱԱԾ-ն մերժել է փաստաբանի հարցումը
15:34 30/06/2015  |  Քրեական խրոնիկոնՍյունիքի աղմկահարույց գործով մեղադրողը չհրաժարվեց մեղադրանքից
20:43 15/06/2015  |  Քրեական խրոնիկոնՍյունիքի գործում մեկ նյութեր են կորում, մեկ էլ անհասկանալի կերպով՝ հայտնվում. Հայկ Ալումյան
12:31 12/06/2015  |  Քրեական խրոնիկոնՀիմնավորվեց, որ հարձակումը տեղի է ունեցել Սյունիքի մարզպետի կողմնակիցների կողմից. Հայկ Ալումյան
13:54 28/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳործ ունենք անպատժելիների կաստայի հետ. Հայկ Ալումյան
12:46 02/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍյունիքի մարզպետի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով մերժվել է պաշտպանի միջնորդությունը
15:38 15/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Սյունիքի մարզպետի տան մոտ միջադեպի գործում նյութեր են բացակայում. Հայկ Ալումյան
15:42 28/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲուդաղյանների գանգատը ՄԻԵԴ փաստաբանն անձամբ է հանձնել

Արխիվ

[]