Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

ՀՀ գլխավոր դատախազությունը՝ Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ հետ տեղի ունեցած միջադեպի մասին 08/24/2015   15:34  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ գլխավոր դատախազությունը, հաշվի առնելով ԶԼՄ-ներով տարածվող տեղեկատվությունը և հանրության հետաքրքրությունը Երևան քաղաքի Գաջեգործների 22/4 տան բնակիչ Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Կարինե Գասպարյանի հետ տեղի ունեցած միջադեպի նկատմամբ, որոշ մանրամասներ է հայտնում:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջից, օգոստոսի 15-ին Երևան քաղաքի Գաջեգործների 22/4 տան բնակիչ Վահան Մարտիրոսյանը ոստիկանության Էրեբունի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ օգոստոսի 14-ին` ժամը 23:45-ի սահմաններում, իր հարևանությամբ բնակվող անհայտ անձինք կնոջ հետ բարձր խոսելու համար իրենց տան դիմաց վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածել են մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նույն օրը, Վ. Մարտիրոսյանի կինը` Կարինե Գասպարյանը, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ վիճաբանության ժամանակ ամուսնուն ծեծի ենթարկող անձինք մարմնական վնասվածքներ են պատճառել նաև իրեն:

Համապատասխան հարցմամբ ստացվել է 14.08.2015թ. Կարինե Գասպարյանի և Վ. Մարտիրոսյանի կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգերի ձայնագրությունները, որի զննությամբ պարզվել է, որ 1-02 ծառայություն զանգելով Կ. Գասպարյանը հայտնել է, որ սկեսուրն իրեն ծեծի է ենթարկել, իսկ դրսում մարդիկ հավաքվել են իրեն պաշտպանելու համար ու կռիվ են անում: Դրանից 4 րոպե անց 1-02 ծառայություն է զանգահարել Վահան Մարտիրոսյանը և հայտնել, որ զինված հարձակվել են իր տան վրա, պահանջել է ոստիկանության միջամտությունը:

Ամուսինների հակասական ահազանգերի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում Վ. Մարտիրոսյանը բացատրություն է տվել այն մասին, որ օգոստոսի 14-ի ուշ երեկոյան կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որից հետո խոսակցությանը միջամտել են հարևանը և վերջինիս հյուրը: Այդ անձի պահվածքից հասկացել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ և պահանջել է չխառնվել իր անձնական գործերին, սակայն տվյալ անձը մոտեցել է իրեն, հայտնել, որ ցանկանում է հարթել իրենց խնդիրները: Այդ անձը ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի բարեկամ, սակայն ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել: Նրա հետ վեճից և դուրս հրավիրելուց հետո իրեն է մոտեցել նախ հարևանի տղան, իսկ հետո` նաև մյուս հարևաններից մի քանիսը և իրեն հիշեցնելով իր հասարակական-քաղաքական գործունեությունից որոշ դրվագներ, քաշքշուկ են հրահրել, որի ժամանակ դիտավորյալ հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև, նշված անձինք վիճաբանության մեջ են մտել և մարմնական վնասվածքներ են պատճառել նաև կնոջը՝ Կարինե Գասպարյանին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Կ. Գասպարյանը տվել է նույնաբովանդակ բացատրություն: Հետաքննության մարմնին բացատրություններ են տվել նաև Երևան քաղաքի Գաջեգործներ փողոցի 15 տան բնակիչ՝ Խ. Մուրադյանը, Գաջեգործներ 24 տան բնակիչ՝ Վ. Խասապետյանը, Գաջեգործներ 74 շենքի 11 բնակարանի բնակիչ Ա. Ֆահրադյանը:

Օգոստոսի 19-ին Երևան քաղաքի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերն ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Նույն օրը նախաքննական մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել Վ. Մարտիրոսյանին և Կ. Գասպարյանին տուժող ճանաչելու մասին: Նրանց ծանուցումներ են ուղարկվել, որոնք հնարավոր չի եղել հանձնել՝ բնակարանի դուռը փակ լինելու պատճառով: Միաժամանակ, քննիչը 19.08.15թ. հեռախոսազրույց է ունեցել Վ. Մարտիրոսյանի հետ, վերջինիս տեղեկացրել է նրա հաղորդման փաստով քրեական գործ հարուցելու, նրան տուժող ճանաչելու մասին և հրավիրել է հարցաքննության, որին ի պատասխան Մարտիրոսյանը հայտնել է, որ կինը վատառողջ է (վիժել է) և ինքը զբաղված է կնոջ առողջական հարցերով: Հաջորդ օրը քննիչը զանգահարել է նույն հեռախոսահամարով, որին պատասխանել է Մարտիրոսյանի կինը՝ Կ. Գասպարյանը և հայտնել է, որ իր ինքնազգացողությունը նորմալ է, սակայն վատացել է ամուսնու ինքնազգացողությունը, որի պատճառով իրենք չեն կարող ներկայանալ նախաքննական մարմին:

Նախաքննության ընթացքում, որպես վկա հարցաքննվել են Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի բնակիչներ՝ Խ. Մուրադյանը, Ա. Ֆահրադյանը, Վ. Խասապետյանը, Ջ. Վիրաբյանը, Կ. Դուրգարյանը, Ն. Շահբազյանը, Խ. Մարուքյանը, Հ. Դուրգարյանը, Լ. Նահապետյանը, Ա. Ումրիկյանը, Ա. Խասապետյանը, Տ. Վիրաբյանը, Ա. Բաբասյանը, Ա. Կարապետյանը, Գ. Առաքելյանը, Գ. Էլոյանը:

Քննությամբ պարզվել է, որ օգոստոսի 14-ին` երեկոյան ժամերին, կենցաղային հարցերի հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Գաջեգործներ փողոցի 22/4 տան բնակչուհի Ջուլիետա Վիրաբյանի (Վ. Մարտիրոսյանի մայրը) և Կարինե Գասպարյանի (Վ. Մարտիրոսյանի կինը) միջև, որի ժամանակ Կ. Գասպարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել սկեսուրի՝ Ջ. Վիրաբյանի հասցեին, որից հետո քաշքշել և հարվածել է նրան: Նշված հանգամանքին ականատես եղած Վ. Մարտիրոսյանը զայրացել  և գոռգոռացել է կնոջ վրա, որը լսելի է եղել նաև հարևան տների բնակիչների համար:

Նույն փողոցի 15 տան բնակիչ Խ. Մուրադյանը կանգնած լինելով փողոցում, լսել է 22/4 տան կասկածելի ձայները և օգնություն ցուցաբերելու նպատակով մտել է նշված տուն: Տան բակում հանդիպել է Վահան Մարտիրոսյանին և կնոջը, որոնց դեմքով չի ճանաչել: Վ. Մարտիրոսյանը տեսնելով Մուրադյանին հարցրել է՝ ոստիկանության աշխատակից է, թե ոչ և բացասական պատասխան լսելով Խ. Մուրադյանին դուրս է հրավիրել  իր տնից: Այդ ժամանակ հարևան՝ Գաջեգործներ 24 տան բակում գտնվող Վ. Խասապետյանը և Ա. Ֆահրադյանը անհանգստացնող ձայներ լսելով դուրս են եկել փողոց և տեսել են Վ. Մարտիրոսյանի տանից հեռացող Խ. Մուրադյանին: Վահան Մարտիրոսյանը, արդեն փողոցում շարունակել է տալ սեռական բնույթի հայհոյանքներ, որի պատճառով Վ. Խասապետյանը մոտեցել և դիտողություն է արել Վ. Մարտիրոսյանին: Ի պատասխան, վերջինս հայհոյանքներ է տվել Վ. Խասապետյանի հասցեին և ասել, թե նա «Մհեր Սեդրակյանի մանկլավիկն է»: Նրանց միջև հրմշտոց է սկսվել: Վիճաբանության ձայներից հավաքված կանայք բաժանել են նրանց, որից հետո Վ. Խասապետյանը և Ա. Ֆահրադյանը հեռացել են, իսկ Վ. Մարտիրոսյանին ուղեկցել են տուն: Դրանից հետո տնից դուրս է եկել Կարինե Գասպայանը և հայհոյանքներ տալով Վահան Մարտիրոսյանի մոր՝ Ջ. Վիրաբյանի հասցեին, հարձակվել է նրա վրա: Փողոցում հավաքված կանայք բաժանել են նրանց և Կ. Գասպարյանին տարել են տուն:

Վ. Մարտիրոսյանի մայրը՝ Ջ. Վիրաբյանը իր ցուցմունքում նշել է, որ վիճաբանությունը եղել է իր և հարս՝ Կ. Գասպարյանի միջև, իսկ որդու հայտարարություններն այն մասին, թե իբրև վիճաբանության և նրան ծեծի ենթարկելու պատճառը եղել է քաղաքական կամ հասարակական գործունեության հետ կապված, որակել է «աբսուրդ», որդու «երևակայության արդյունք» և պնդել, որ մինչ օրս որևէ մեկի կողմից` ինչպես իր, այնպես էլ` որդու նկատմամբ, ճնշումներ չեն եղել: Ջ. Վիրաբյանն իր ցուցմունքում նշել է նաև, որ մի քանի վայրկյան տեսել է որդուն գետնին ընկած, որի ժամանակ իրեն անհայտ անձինք ծեծի են ենթարկել նրան, կռվի ընթացքում չի լսել սպառնալիքներ՝ կապված տղայի հասարակական գործունեության հետ: Վ. Մարտիրոսյանի մայրը հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել հարսի հղիության մասին, ներկայումս էլ որդու և հարսի գտնվելու վայրը իրեն հայտնի չէ:

Նախաքննության ընթացքում Վ. Մարտիրոսյանի  առողջական վիճակի վերաբերյալ ձեռք բերված բավարար հիմքերն և ելակետային տվյալները նկատի ունենալով` համապատասխան ցուցում է տրվել նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն: Ինչպես նաև, հաշվի առնելով, որ տուժող Վ. Մարտիրոսյանը հայտարարում է, որ կինը՝ Կ. Գասպարյանը, ունեցել է հղիություն և վիժել է, սակայն չի ներկայացրել ոչ հղիության, ոչ էլ վիժելու հետ կապված որևէ փաստաթուղթ, Կարինե Գասպարյանի հղիության և վիժման հետ կապված հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Համացանցից հանվել են Վ. Մարտիրոսյանի բոլոր հայտարարությունները՝ վերջինիս հարցաքննությամբ դրանցում նշված հանգամանքները հստակեցնելու, լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ ստուգելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է:

Վ. Մարտիրոսյանին,  Կ. Գասպարյանին, Ջ. Վիրաբյանին պատճառված վնասվածքների բնույթը և ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ տուժողները դեռևս չեն ներկայանում նախաքննության մարմին, ուստի տրվել է հանձնարարական, պատշաճ ծանուցումից հետո նախաքննական մարմին չներկայանալու դեպքում վերջիններիս բերման ենթարկել:


Արխիվ

[]