ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական փոփոխությունների նախագծով՝ 2017թ. Ազգային ժողովի ընտրությունները կկազմակերպվեն նոր կարգով ձևավորված ԿԸՀ-ի կողմից 08/22/2015 16:45 | Սահմանադրական բարեփոխումներ
Արդեն ամբողջությամբ հրապարակվել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը, ներառյալ վերջին՝ 16-րդ գլուխը՝ եզրափակիչ և անցումային դրույթները:
Այդ գլխով, ամրագրվում է, որ օրենքները պետք է համապատասխանեցվեն Սահմանադրության փոփոխություններին: Մասնավորապես, Ազգային ժողովը ողջամիտ ժամկետում գործող օրենքները համապատասխանեցնում է Սահմանադրությանը, Ընտրական օրենսգիրքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում 2016 թ. հունիսի 1-ից, ԱԺ կանոնակարգը, Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը և Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքը համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:
Սահմանվում է նաև, որ այլ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով և ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից:
Ըստ եզրափակիչ ու անցումային դրույթներ գլխի, Տեղական ինքնակառավարման մասին օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը, իսկ Դատախազության, Հեռուստատեսության և ռադիոյի, Վերահսկիչ պալատի և Կենտրոնական բանկի մասին օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման պահից:
Ամրագրվում է նաև, որ Ընտրիչների ժողովը գումարվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեսուն և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:
Ըստ Սահմանադրությունում փոփոխությունների նախագծի վերջին գլխի, մինչև Սահմանադրության 7-րդ գլխի՝ Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը, ուժի մեջ մտնելը նշանակված (ընտրված) Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: Մինչև հիշյալ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել՝ մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և դատարանների նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչև Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների և դատարանների նախագահների նշանակումը, որն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի ձևավորումից հետո ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:
Եթե դատարանների նախագահները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները չեն նշանակվում համապատասխան դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ, ապա նրանք շարունակում են պաշտոնավարել համապատասխան դատարաններում որպես դատավորներ:
Սահմանվում է, որ Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման պահից: Իսկ Բարձրագույն դատական խորհուրդը կազմավորվում է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելուց հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում: Ազգային ժողովը և Դատավորների ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի համապատասխան երեք անդամին ընտրում են հինգ տարի ժամկետով, իսկ երկուսին` երեք:
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների ժամկետի ավարտը:
Մինչև Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ուժի մեջ մտնելը ընտրված համայնքի ղեկավարը և ավագանու անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:
«Համայնքի ղեկավարը պատասխանատու է ավագանու առջև» դրույթը կիրառվում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո:
Մինչև Սահմանադրության 10-րդ գլխի՝ Մարդու իրավունքների պաշտպանը, ուժի մեջ մտնելը նշանակված Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է պաշտոնավարել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների ժամկետի ավարտը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորվում է Սահմանադրության նույնանուն 11-րդ գլխով սահմանված կարգով մինչև 2016 թ. նոյեմբերի 1-ը: Մինչև Սահմանադրության 11-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները դադարում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պահից:
Սահմանադրության 12-13-րդ գլուխների՝ Հեռուստատեսային ու ռադիոյի հանձնաժողովը և Վերահսկիչ պալատը, ուժի մեջ մտնելուց հետո այդ մարմինների անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:
Մինչև Սահմանադրության 14-րդ գլխի՝ Կենտրոնական բանկը, ուժի մեջ մտնելը նշանակված Կենտրոնական բանկի նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների ժամկետի ավարտը:
Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծ մշակած մասնագիտական հանձնաժողովի հիմնավորումների համաձայն, նախագծի 16-րդ գլուխը բովանդակում է երկու տեսակի նորմատիվ դրույթներ՝ եզրա¬փա¬կիչ և անցումային:
Եզրափակիչ դրույթներով կարգավորվում են Սահմանադրության նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները: Մասնավորապես, սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքներին և պետության քաղաքականության հիմնական նպատակներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող գլուխների ուժի մեջ մտնելու համար ժամկետ է նախատեսված «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելու հաջորդ օրը:
Պետության կառավարման համակարգին վերաբերող Սահմանադրության նախագծի 4-6-րդ գլուխների ուժի մեջ մտնելու համար նախատեսված են տարբերակված ժամկետներ: Մասնավորապես, Սահմանադրության նախագծի 4-րդ գլուխի այն դրույթները, որոնք վերաբերում են Ազգային ժողովի գործունեության ներքին կարգին, ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Մինչդեռ Ազգային ժողովի և Հանրապետության նախագահին փոխհարաբերություններին, կառավարությանը, դատական իշխանությանը, դատախազությանը և քննչական մարմիններին և 12-14-րդ գլուխներով նախատեսված մարմիններին վերաբերող դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը պայմանավորած է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման պահով:
Նախագծի հեղինակները նշում են, որ Սահմանադրության անցումային դրույթները մի կողմից ապահովում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման նոր համակարգի փուլային անցումը, մյուս կողմից՝ նախատեսում են կոնկրետ ժամկետներ՝ դրանց իրականացման համար: Ի տարբերություն եզրափակիչ դրույթների՝ անցումային դրույթներն ունեն ժամանակավոր կարգավորիչ բնույթ և իրացումից հետո կորցնում են իրենց կարգավորիչ նշանակությունը:
Նախագծով նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման ժամկետ է սահմանվում մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի 2017 թ. Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպվեն նախագծով սահմանված կարգով ձևավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից