ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննչական կոմիտեն՝ 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին 08/22/2015 15:38 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կարճվել է 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
2015 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 12:20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված, 2009 թվականի օգոստոսին ծնված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:
Նախնական քննության տվյալներով՝ երեխան վնասվածքն ստացել է իրենց տան վերելակով երրորդ հարկից չորրորդ հարկ բարձրանալու ընթացքում. երեխայի ստորին ծնոտը մնացել է նշված հարկերը բաժանող բետոնե հատվածի և վերելակի մեջտեղում:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2015 թվականի հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու երեխայի մահվան հանգամանքները, ֆիզիկական անձանց առանձնատներում տեղադրված վերելակների տեխնիկական անվտանգության և անվտանգ շահագործման սպասարկման կարգը, պայմանները, պատասխանատու անձանց շրջանակը։
Նշանակված դատաբժշկական փորձաքննության թիվ 613 եզրակացության համաձայն՝ Լ.Բադասյանի մահը վրա է հասել սուր շնչական անբավարարությունից, որն էլ առաջացել է պարանոցի, կրծքավանդակի, որովայնի օրգանների բութ առարկաներով սեղմման-ճնշման հետևանքով զարգացած հիպօքսիկ էնցեֆալոպիայով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը՝ 2015 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 11-ի սահմաններում, յոթնամյա տղան, վերջինիս հինգուկեսամյա քույրիկը եւ նրանց դայակը նստել են առանձնատան վերելակը՝ 4-րդ հարկ բարձրանալու համար: Դայակը կանգնել է դռների դիմաց, իսկ երեխաները՝ ձախ եւ աջ կողմերում։ Հանկարծ վերելակը կանգ է առել եւ նկատել են, որ փոքրիկ աղջնակը մարմնի վերևի հատվածով թեքված է դեպի առաջ, իսկ գլուխը՝ վերելակի աջ կողմից դուրս՝ վերելակի կողային երկաթի և երրորդ ու չորրորդ հարկերը բաժանող բետոնե հատվածի միջև: Դայակը գրկել է երեխայի որովայնի հատվածից, որպեսզի չշարժվի և չվնասվի, ու զանգահարել երեխաների մորը, ապա՝ 911: Փրկարար ծառայության աշխատակիցները ժամանել են, դուրս բերել փոքրիկին ու տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Պարզվել է, որ դիտարկվող առանձնատանը վերելակը տեղադրվել է մոտ 2 տարի առաջ եւ պատրաստվել է բանվորների կողմից։ Ընտանիքի հայրը հայտնել է, որ վերելակը գտնվել է սարքին վիճակում, վերելակի հետ կապված երբեք որևէ խնդիր չի առաջացել։
Նախքան տեղադրվելը վերելակը որևէ կազմակերպության կողմից տեխնիկական ստուգման չի ենթարկվել, վերելակը որևէ կազմակերպությունում գրանցված չի եղել և երբեք վերելակը որևէ կազմակերպության կողմից տեխնիկական անվտանգության ստուգման չի ենթարկվել, չի սպասարկվել:
Քննությամբ պարզվել է, որ առանձնատներում տեղադրված վերելակների տեխնիկական անվտանգության սպասարկումն իրականացվում է արտոնագրված կազմակերպությունների կողմից՝ պայմանագրային հիմունքներով: Նշված առանձնատան սեփականատերը տեղադրված վերելակի տեխնիկական անվտանգության սպասարկման համար պայմանագիր չի կնքել և վերելակի շահագործման ողջ ընթացքում այն որևէ կազմակերպության կողմից տեխնիկական անվտանգության ստուգման չի ենթարկվել, այսինքն որևէ կազմակերպություն պատասխանատվություն չի կրում նշված տանը գործող վերելակի տեխնիկական անվտանգության համար: ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում. տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար՝ դրանց համար պատասխանատու անձի կողմից…:
Դրանից բացի՝ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ աղջնակը մարմնական վնասվածքներն ստացել և մահացել է անզգուշաբար գլուխը վերելակի կողային հատվածից դուրս հանելու արդյունքում գլուխը վերելակի կողային երկաթի և տան երրորդ ու չորրորդ հարկերը միմյանցից բաժանող բետոնե հատվածի միջև հայտնվելու հետևանքով: Այսինքն՝ քրեական գործի նյութերում բացակայում է հանցագործության դեպքը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից