ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՓՊ նախագահը դիմել է Քննչական կոմիտեի նախագահին՝ փաստաբանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու խնդրանքով 08/21/2015 18:01 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Այսօր Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նամակով դիմել է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Խ. Մեջլումյանի կողմից հարուցված քրեական գործի վարույթը կարճելու խնդրանքով:
Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.
«Հարգելի պարոն Հովսեփյան,
27.05.2015թ. ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Խ. Մեջլումյանը քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին թիվ 18-350կգ-15 որոշմամբ՝ թիվ 62228314 քրեական գործով տուժողի ներկայացուցիչ փաստաբանի կողմից արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցել:
Որոշման մեջ նշված է, որ 2015 թվականի մայիսի 21-ին` ժամը 15:30-ի սահմաններում, «Նորք» հոգեբուժական կենտրոնում փաստաբանը մասնակցելով ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի հերթական նիստին, հանձնաժողովի կազմում ընդգրկված փորձագետներին վիրավորել է` նրանց սադրիչ հարցեր ուղղելով, վերջիններիս կողմնակալության մեջ անհիմն մեղադրելով և այլ դիտավորյալ գործողություններով, վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ, խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի պահանջի խախտմամբ չի ենթարկվել ապօրինի վարքագիծը դադարեցնելու քննիչի օրինական կարգադրություններին, ինչի արդյունքում փորձաքննությունը հերթական անգամ չի կայացել, հետաձգվել է, որպիսի դիտավորյալ գործողություններով փաստաբանը միջամտել է գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու նրա գործունեությանը:
Նշվածի վկայակոչմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:
Թիվ 62228314 քրեական գործով տուժողի ներկայացուցիչ է հանդես եկել փաստաբան Տիգրան Հայրապետյանը (արտոնագիր N 159)։
ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու փաստը, քննադատվել է փաստաբանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կողմից, ինչպես նաև հասարարակական գործունեություն իրականացնող այլ անձանց կողմից։
Գտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթն ենթակա է կարճման, հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանըխոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանըցանկացած ձևով միջամտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկիցերեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով։
Նշված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է քննիչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու մեջ։
Սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, ընդ որում նշված հանցակազմի պարտադիր հատկանիշ է հանդիսանում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակը։
Այս գործով, արդարադատության համակարգը, այդ թվում՝ արդարադատության իրականացմանը նպաստող մարմիններն ու ինստիտուտները, մեկ իրավական հարցադրմանը պետք է պատասխանեն՝
- Արդյո՞ք փաստաբանի մասնագիտական ազդեցությունը/միջամտությունը քննիչի գործունեությանը, կարող է համարվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով իրավական պետություն հռչակված Հայաստանի Հանրապետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել յուրաքանչյուր անձի՝ իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը (18 հոդված), ինչպես նաև իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը (20 հոդված)։
Սահմանադրական այս նորմերն իրացվել են, մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում, որոնց համաձայն՝
- փաստաբանը՝ փաստաբանական գործունեություն իրականացնելիս ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլ անձանց իրավունքները և ազատությունները (Փաստաբանության մասին ՀՀ օրենք, 18 հոդված).
- տուժողի ներկայացուցիչ փաստաբանը լիազորված է հարուցել միջնորդություններ, հայտնել բացարկներ (ՀՀ ՔԴՕ 59 հոդված)։
Փաստաբանների համար սահմանվել են նար երաշխիքներ, ինչպես միջազգային պայմանագրերով, այնպես էլ՝ ներպետական օրենսդրությամբ։
ՄԱԿ-ի 8-րդ կոնգրեսի կողմից 1990թ-ին ընդունված` Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների`
16-րդ սկզբունքի գ) կետի համաձայն` Կառավարություններն ապահովում են, որպեսզի իրավաբանները դատական հետապնդման և դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաև չենթարկվեն նման հետապնդման և պատժամիջոցների սպառնալիքների:
20-րդ սկզբունքի համաձայն` Իրավաբանները օգտվում են քաղաքացիական և քրեական անձեռնմխելիությունից համապատասխան հայտարարությունների առնչությամբ, որոնք բարեխղճորեն արված են դատարանին` գրավոր միջնորդագրերի կամ դատարանում բանավոր ելույթների ձևով կամ դատարանում, տրիբունալում կամ իրավաբանական կամ վարչական այլ մարմնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝
Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց,ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունըփաստաբանական գործունեությանը (2-րդ մաս):
Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվելկամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարմանկապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշմանհամար (4-րդ մաս):
Վերը նշված նորմերից հետևում է, որ օրենքը փաստաբանական գործունեությունը սահմանում է իրավապաշտպան գործունեություն, որն ուղղված է վստահորդին իրավաբանական օգնություն ցույց տալուն, և փաստաբանին արտոնում է առնչվել դատավարության մասնակիցների հետ ու միջամտել նրանց դատավարական գործողություններին։ Այդ միջամտությունը կարող է դրսևորվել միջնորդություններով, բացարկներով, բողոքներով և օրենքով չարգելված այլ ձևերով։
Եթե փաստաբանը միջնորդում է հարցաքննությունը հետաձգել, քանի որ այլ գործով դատական նիստի է մասնակցելու, ապա քննիչի գործունեությանը նա միջամտեց, քանի որ քննիչը ստիպված է լինելու հետաձգել հարցաքննությունը։
Փաստաբանի այս միջամտությունը չի կարող երբեք որակվել որպես ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն։
Նույն տրամաբանությամբ, կարելի է քննիչին վերահսկող դատախազի օրինական ցուցումները կամ որոշումները նույնպես «տեղավորել» ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում, այն պարզ պատճառով, որ դատախազն ուղղակիորեն միջամտում է քննիչի գործունեությանը։
Դատավարության պրոֆեսիոնալ մասնակիցների և դրանց օրենքով տրված լիազորությունների իրականացման առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասը չի կարող կիրառվել։
Քննիչի օրինական կարգադրություններին փաստաբանի չենթարկվելը, նույնպես չի կարող հանցագործություն համարվել։ Այս մոտեցումը հիմնավորվում է հետևյալ փաստարկով.
ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝ պատժվում է .....։
Ինչպես տեսնում ենք, դատարանի գործունեությանը միջամտելն էլ համարվում է հանցագործություն, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածը դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու …դեպքում դատարանին իրավունք է վերապահել քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատականնիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.
1) նախազգուշացում.
2) նիստերի դահլիճից հեռացնելը.
3) դատական տուգանք.
4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամՓաստաբանական պալատ դիմելը:
Ընդ որում, գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները:
Ստացվում է, որ ավելի բարձր իրավական կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձի՝ դատավորի, օրինական կարգադրությունների չենթարկվելը հանցագործություն չի համարվում, մինչդեռ, ըստ քննիչի՝ քննիչի օրինական կարգադրությանը չենթարկվելը համարվում է հանցագործություն։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քրեական գործ չի կարողհարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա էկարճման, եթե` բացակայում է հանցագործության դեպքը։
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փաստաբանների պալատի խնդիրներից է պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում։
Ելնելով վերոգրյալից,
հաշվի առնելով այն, որ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Խ. Մեջլումյանի կողմից քրեական գործ հարուցելու փաստն ինքնին ոտնձգություն է փաստաբանական ինստիտուտի նկատմամբ,
Խնդրում ենք՝
- Ձեր միջամտությունը՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Խ. Մեջլումյանի կողմից հարուցված քրեական գործի վարույթը կարճելու կապակցությամբ։
Հարգանքով՝
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
նախագահ՝ Արա Զոհրաբյան»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից