Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   12:12 Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ի հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է 01/24/2025   11:48 Դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրում է ՀՀ-ում դատական իշխանության անկախության դեմ ոտնձգության փաստը. Դավիթ Հարությունյան 01/24/2025   11:43 Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր՝ պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից 01/24/2025   11:22 Զեկույցից տպավորություն է, որ ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ պարունակել. Աբրահամյան 01/24/2025   10:55 Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ձերբակալվելուց հետո ազատ է արձակվել.կալանքի միջնորդությունը մերժվել է 01/24/2025   10:45 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանն անաչառ չի եղել․ դատավորների միության հայտարարությունը 01/24/2025   10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց 01/24/2025   10:37 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 01/24/2025   10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները 01/24/2025   10:19 Սա աննախադեպ և բացառիկ երևույթ. շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի 01/24/2025   08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ» 01/24/2025   08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ» 01/24/2025   08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ» 01/24/2025   08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ» 01/24/2025   08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ» 01/24/2025   07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ» 01/24/2025   07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ» 01/24/2025   07:50 Նահապետ Գեւորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում է. «Ժողովուրդ» 01/23/2025   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/23/2025   23:49 Ռուսական 4 շրջանների երկնքում խոցվել է շուրջ 50 անօդաչու թռչող սարք 01/23/2025   23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր 01/23/2025   23:23 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ 01/23/2025   23:16 Դատարանն արգելափակել Է Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում է ծնունդով քաղաքացիության իրավունքը 01/23/2025   23:01 Գիտության, կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է. Փաշինյանը՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի անվանի գիտնականին 01/23/2025   22:48 Քոչարյանը փաստեր է հրապարակել. Ոստիկանը ոտքերով հարվածում է, բայց ինքն է տուժող ճանաչվել 01/23/2025   22:35 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ-Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   22:34 Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել առևտրի ոլորտում 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել 01/23/2025   22:19 Նախատեսվում է Փաշինյանի այցն ԱՄՆ 01/23/2025   22:05 Ադրբեջանը դիմել է ՄՕԿ՝ Փարիզի խաղերի մեդալները վերադարձնելու համար 01/23/2025   21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի 01/23/2025   21:39 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել 01/23/2025   21:21 Նախիջևանում մանկապիղծ մոլլա է ձերբակալվել 01/23/2025   21:11 Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ 01/23/2025   21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:43 Փաշինյանը Bloomberg-ի Եվրոպական տնօրենի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   20:28 Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. Ասում են՝ ֆինանսավորումը հերիքում է, որ ռենտգենն աշխատի երեք օր.. 01/23/2025   20:10 Բժիշկները խոսել են սուշիի անսպասելի օգտակարության մասին 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   19:19 Երեխային բռնաբարած խնամակալը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի տարածաշրջանում 01/23/2025   19:06 Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով կապի մեջ մնալ 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   18:54 Էդգար Արսենյանն ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում 01/23/2025   18:45 Եռակողմ հայտարարությունից իր ստորագրությունը հետ կանչելու մասին հայտարարություն Երեւանից չի հնչել. Զախարովան արձագանքել է Բաքվին 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   18:37 Փաշինյանը միջազգային հանդիպումներին ներկայանում է ոչ թե պետական զինանշանի, այլ ՔՊ-ի լոգոն պատկերող թղթապանակներով (տեսանյութ)
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com

Վկան հայտարարեց, որ լուսանկարով ոչ թե անձին է ճանաչել, այլ նմանացրել է մարդկային որոշակի տիպի 08/21/2015   19:09  |  Քրեական խրոնիկոն

Նուբարաշենի խճուղում  տասներկու տարվա վաղեմության սպանությունների գործով այսօրվա դատական նիստին բոլոր հինգ վկաները բերման էին ենթարկվել:

Մասնավորապես, հարցաքննվեց տաքսու վարորդը, ում մեքենան  երկու տղամարդ էր նստել, նրանք մեքենայից իջել էին   Շենգավիթի ոստիկանության բաժնի մոտ: Ըստ վկայի,  իրեն ճանաչման ներկայացված լուսանկարներից մեկում պատկերված անձին  ինքը նմանեցրել է «իմ ջանի, իմ դրբի»  հետևի աջ նստատեղին նստածին՝  ոչ թե այս մարդն է, այլ այս տիպի մարդ է, ասաց նա: Եթե հիշյալ ուղևորին ինքը տեսել է հայելու մեջ, ապա իր կողքին նստածի արտաքին տվյալները, ըստ վկայի, ինքը չի ֆիքսել:

Դատարանն արձանագրեց, որ վկայի դատաքննական ցուցմունքները չեն համապատասխանում լուսանկարներով ճանաչման արձանագրություններին: Արձանագրություններից մեկում վկան իր  ձեռքով գրել է՝ ճանաչեցի հետևի աջ նստատեղին նստածին, իսկ դրանից 15 օր անց  մեկ այլ նկարով ճանաչել է նաև իր կողքին նստած ուղևորին: Երկրորդ արձանագրությունը կազմվել է համակարգչային եղանակով, դրանում առկա է վկայի ստորագրությունը: Առաջին դեպքում որպես ճանաչված անձ հիշատակվում է Կամսար Հակոբյանի, երկրորդ դեպքում՝ Անդրանիկ Երեմյանի անունները: 

Վկան պնդեց իր դատաքննական ցուցմունքներն՝ ասելով, որ առաջին դեպքում նկարներից մեկով նմանեցրել է մեքենայի հետևում նստած ուղևորին, երկրորդ ճանաչումը չի հիշում, որ տեղի ունեցած լինի: Վկան ի պատասխան ճշտող հարցերի՝  երկրորդ ճանաչման վերաբերյալ նախ նշեց՝ չի եղել, չեմ հիշում, ապա ասաց չեմ հիշում, չի եղել, եթե լիներ կտպավորվեր: Վկան,  ի դեպ, նշեց, որ չի ճանաչում ամբաստանյալներին, իսկ ամբաստանյալ Կամսար Հակոբյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի հարցին՝ կարելի՞ է եզրակացնել, որ տաքսի նստողները ամբաստանյալները չեն եղել, վկան հաստատական պատասխան տվեց:

Ամբաստանյալներին  չճանաչելու մասին հայտարարեց նաև գործով մեղադրյալ  Առաքել Սարգսյանի (ում գտնվելու  վայրն անհայտ է)  եղբայրը: Վկան հայտնեց, որ  տասներկու տարի առաջ եղբորը օդանավակայան է ճանապարհել, սակայն հաջորդ օրն իր համար անսպասելի եղբայրը զանգահարել է իրեն, ասել, որ մեկնելը չի հաջողվել, Էջմիածնի ճանապարհին հանդիպել է եղբոր հետ, ով իրեն հարյուր դոլար է տվել: Դատարանում նա ասաց, որ եղբորից բացի ուրիշ ոչ ոքի չի տեսել, սակայն նախաքննության ընթացքում ասել էր, որ տեսել է եղբորը «Զվարթնոց» համալիրում  երկու այլ անձանց հետ ճաշելիս:      

Թեև, ըստ գործի նյութերի, իրեն երկու անգամ լուսանկարներ են ճանաչման ներկայացրել, որոնցով, ըստ արձանագրությունների, ճանաչել է եղբոր սեղանակիցներին, սակայն դատարանում վկան հերքեց՝ ասելով, որ ամբաստանյալներին առաջին անգամ է տեսնում:

Նախկին ոստիկան, ներկայումս թոշակառու վկան զարմացել էր, թե ինքն ինչ վկա, ինչ եհովայի վկա է, որ դատարան են հրավիրել, սակայն ավելի ուշ հիշեց, որ ինքը որպես ոստիկան եղել է դեպքի վայրում,  տեսել տաքսի ավտոմեքենայում ղեկին նստած վարորդին՝ մահացած:

Դատարանում հարցաքննվեց նաև ներկայումս ուսանող, ծրագրավորող վկան, ով դեպքի ժամանակ 7-8 տարեկան է եղել: Դատարանում նա հայտնեց, որ իջել է բակ ու տեսել մեքենա, սակայն նախաքննության ժամանակ իր խոսքերից հայրը գրել էր ցուցմունք, որում նշվել է, որ տղան  տեսել է երեք անձի՝ սև շորերով, մեքենայի  պատուհանի ապակին ջարդված էր, կային կրակած տեղեր: Պաշտպանական կողմն արձանագրեց, որ այդ տարիքի երեխայի համար ոչ բնորոշ տղան նշում է երեք տղամարդկանցից երկուսի հասակը որքան էր՝ սանտիմետրերով, ինչպես նաև արձանագրում, որ մեքենայի վրայի անցքերը կրակոցների հետքեր են: Կարող է դա երեխայի երևակայության արդյունք է, նշեցին պաշտպանները:

Դատարանն այսօր հրապարակեց իր որոշումները իրենց մերձավոր հարազատների հետ  ամբաստանյալների տեսակցությունների արգելքը վերացնելու մասին՝ պաշտպանների համապատասխան միջնորդությունների  հիման վրա:      

Ըստ  մեղադրանքի՝ Կամսար Հակոբյանը, տեղեկանալով Արթուր Սարգսյանի` Արկադի և Արտյոմ Գևորգյանների սպանությունը կազմակերպելու մտադրության մասին, Ա.Երեմյանի և Ա.Սարգսյանի հետ միասին համաձայնել են Արթուր Սարգսյանի պատվերի, այն է՝ գումարային վարձատրության դիմաց կատարել սպանությունը:

Տեղեկանալով, որ Արտյոմ և Արկադի Գևորգյանները (նրանք Ռուբեն Գևորգյանի՝ «Ծաղիկ Ռուբո», եղբոր որդիներն են) 2003թ. հունիսի 25-ին առավոտյան Գ.Հարությունյանի և Ս.Հակոբյանի հետ վերջինիս վարած և նրան պատկանող «ԳԱԶ 31029» մակնիշի սև գույնի տաքսի ավտոմեքենայով պետք է գնան Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, Կ.Հակոբյանը Ա.Երեմյանի և Ա.Սարգսյանի հետ, Արթուր Սարգսյանի տրամադրած «Մերսեդես 124» ավտոմեքենայի վրա ամրացրել են Ռ.Աբաջյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վրայից նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում 2003թ. ապրիլի 25-ին հափշտակված  համարանիշերը, զինվել են Ա.Սարգսյանի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց տրամադրված հրազեն հանդիսացող «ԱԿՄԱ» տեսակի 1625 համարի, «ԱԿՄԱ» տեսակի առանց համարի և «ԱԿԱ-74ՈՒ» տեսակի 369450 համարի ինքնաձիգներով ու փամփուշտներով, 2003թ. հունիսի 25-ին դարանակալել են Նուբարաշենի խճուղիում:

Նշված «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենայի՝ տվյալ ճանապարհահատվածով ընթանալու պահին, շահադիտական դրդումներով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հրազենային կրակահերթեր են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել էին վարորդ Սաշիկ Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Հարությունյանը և Ռուբեն Գևորգյանի եղբոր որդի Արկադի Գևորգյանը:

Նրա եղբայրը՝ Արտյոմ Գևորգյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը, բժշկական միջամտության շնորհիվ, փրկվել էր: Վերջինիս առողջությանը պատճառվել էր  կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Կամսար Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով՝ շահադիտական դրդումներով, պատվերով երկու անձի սպանություն, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը, իսկ  Անդրանիկ Երեմյանին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով:

 

 


Արխիվ

[]