ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեյրան Օհանյան. «Բանակում ոչ ոք, ինձնից սկսած, իրավունք չունի ոտնահարել ոչ մեկի արժանապատվությունը» 08/21/2015 22:10 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 21-ին «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները հյուրընկալել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։
Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ նախարարը նշեց, որ նման միջոցառումներում են երիտասարդները համատեղ պայմանավորվում, թե ինչպես են բոլոր ջանքերը կենտրոնացնելու Հայաստանի ապագան կերտելու համար։ Նա նաև ընդգծեց, որ մեր ապագան երիտասարդների ձեռքում է։ «Ես խոսում եմ ամենամեծ երիտասարդական կազմակերպության անունից, որտեղ բոլորը երիտասարդ են և մեր ժողովրդի խաղաղ արարումն են ապահովում»,- ասաց նախարարը։
Սեյրան Օհանյանը շեշտեց, որ իր սերնդակիցները, որոնք կանգնած են եղել հայ ժողովրդի նորագույն պատմության և երկու հայկական պետությունների կերտման ակունքներում, կարողացել են ծանրագույն պայմաններում ապահովել ՀՀ և Արցախի պաշտպանությունը, ստեղծել խաղաղության ապահովման երկարատև պայմաններ, անվտանգության գոտիներ, ամրապնդել սամանները։ Նախարարը վստահություն հայտնեց, որ այսօրվա երիտասարդ սերունդն ավելի գրագետ և բանիմաց կերպով է ապահովելու մեր զարգացումն ու ապագան, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ավելի անձնուրաց է իրականացնելու պաշտպանությունը։
Նախարարը խոսեց նաև բանակի առօրյայի մասին՝ նշելով, որ բանակն իր առօրյան կազմակերպում է առանձնահատուկ պայմաններում՝ իրականացնելով նաև սահմանային ծառայություն, քանի որ մեր հարևանների հետ խնդիրները դեռևս մինչև վերջ ճշգրտված չեն։
Պաշտպանության նախարարը նկատեց, որ հայկական բանակի կարևորագույն ուղղություններից մեկը ռազմական կարողությունների ավելացումն է։ Ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում օրըստօրե ձեռք ենք բերում ժամանակակից, համատեղելի սպառազինություն և ռազմական տեխնիկա, որոնք ավելի ճշգրիտ են, հեռահար և ընդհանուր առմամբ անվտանգության համակարգի մեջ զսպման մեխանիզմների հիմք են կազմում:
Նախարարը խոսեց նաև ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Նպատակ է դրվել, որպեսզի յուրաքանչյուր զինվոր, պատասխանատվությունց բացի, իմանա նաև իր իրավունքները. «Ի վերջո իրավունքների իմացության, արժանապատվության պահպանման համատեքստում ձևավորվում են համապատասխան կարողություններ, որոնք ասպետական հատկանիշներ են։ Զինված ուժերում արժանապատվության բարձր հատկանիշների պահպանումը կարևոր ուղղություն է։ Ես շատ դեպքերում հրամանատարներին հորդորում եմ, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեն մարդու անձնական սեփականության ամենակարևոր տարրին՝ արժանապատվությանը։ Ես միշտ ասում եմ մեր ենթանականերին՝ բանակում ոչ ոք, ինձնից սկսած, իրավունք չունի ոտնահարել ոչ մեկի՝ ամենավերջում կանգնած զինվորի արժանապատվությունը»։
Անդրադառնալով միջազգային հարաբերություններին՝ նախարարը նշեց, որ մենք փոխգործունակ ենք, տարբեր տիպի զորավարժությունները ցույց են տալիս, որ հայկական բանակը տեղում չի դոփում, զարգանում է, տարածաշրջանում մրցունակ ենք, ավելին, միակ պետությունն ենք, որ նաև հաղթանակներ է ունեցել։
Պաշտպանության նախարարը պատասխանեց նաև բազեականների հարցերին։ Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտին վերաբերող հարցադրմանը՝ Սեյրան Օհանյանը նկատեց, որ պաշտպանության և անվտանգության խնդիրները նոր սահմանադրության մեջ երաշխավորված են։
Հանդիպման վերջում Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը պաշտպանության նախարարին նվիրեց բազեի խորհրդանշական արձանիկ։
Հիշեցնենք, որ Ծաղկաձորում օգոստոսի 17-23-ն անցկացվում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան