ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վկան հայտարարեց, որ լուսանկարով ոչ թե անձին է ճանաչել, այլ նմանացրել է մարդկային որոշակի տիպի 08/21/2015 19:09 | Քրեական խրոնիկոն
Նուբարաշենի խճուղում տասներկու տարվա վաղեմության սպանությունների գործով այսօրվա դատական նիստին բոլոր հինգ վկաները բերման էին ենթարկվել:
Մասնավորապես, հարցաքննվեց տաքսու վարորդը, ում մեքենան երկու տղամարդ էր նստել, նրանք մեքենայից իջել էին Շենգավիթի ոստիկանության բաժնի մոտ: Ըստ վկայի, իրեն ճանաչման ներկայացված լուսանկարներից մեկում պատկերված անձին ինքը նմանեցրել է «իմ ջանի, իմ դրբի» հետևի աջ նստատեղին նստածին՝ ոչ թե այս մարդն է, այլ այս տիպի մարդ է, ասաց նա: Եթե հիշյալ ուղևորին ինքը տեսել է հայելու մեջ, ապա իր կողքին նստածի արտաքին տվյալները, ըստ վկայի, ինքը չի ֆիքսել:
Դատարանն արձանագրեց, որ վկայի դատաքննական ցուցմունքները չեն համապատասխանում լուսանկարներով ճանաչման արձանագրություններին: Արձանագրություններից մեկում վկան իր ձեռքով գրել է՝ ճանաչեցի հետևի աջ նստատեղին նստածին, իսկ դրանից 15 օր անց մեկ այլ նկարով ճանաչել է նաև իր կողքին նստած ուղևորին: Երկրորդ արձանագրությունը կազմվել է համակարգչային եղանակով, դրանում առկա է վկայի ստորագրությունը: Առաջին դեպքում որպես ճանաչված անձ հիշատակվում է Կամսար Հակոբյանի, երկրորդ դեպքում՝ Անդրանիկ Երեմյանի անունները:
Վկան պնդեց իր դատաքննական ցուցմունքներն՝ ասելով, որ առաջին դեպքում նկարներից մեկով նմանեցրել է մեքենայի հետևում նստած ուղևորին, երկրորդ ճանաչումը չի հիշում, որ տեղի ունեցած լինի: Վկան ի պատասխան ճշտող հարցերի՝ երկրորդ ճանաչման վերաբերյալ նախ նշեց՝ չի եղել, չեմ հիշում, ապա ասաց չեմ հիշում, չի եղել, եթե լիներ կտպավորվեր: Վկան, ի դեպ, նշեց, որ չի ճանաչում ամբաստանյալներին, իսկ ամբաստանյալ Կամսար Հակոբյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի հարցին՝ կարելի՞ է եզրակացնել, որ տաքսի նստողները ամբաստանյալները չեն եղել, վկան հաստատական պատասխան տվեց:
Ամբաստանյալներին չճանաչելու մասին հայտարարեց նաև գործով մեղադրյալ Առաքել Սարգսյանի (ում գտնվելու վայրն անհայտ է) եղբայրը: Վկան հայտնեց, որ տասներկու տարի առաջ եղբորը օդանավակայան է ճանապարհել, սակայն հաջորդ օրն իր համար անսպասելի եղբայրը զանգահարել է իրեն, ասել, որ մեկնելը չի հաջողվել, Էջմիածնի ճանապարհին հանդիպել է եղբոր հետ, ով իրեն հարյուր դոլար է տվել: Դատարանում նա ասաց, որ եղբորից բացի ուրիշ ոչ ոքի չի տեսել, սակայն նախաքննության ընթացքում ասել էր, որ տեսել է եղբորը «Զվարթնոց» համալիրում երկու այլ անձանց հետ ճաշելիս:
Թեև, ըստ գործի նյութերի, իրեն երկու անգամ լուսանկարներ են ճանաչման ներկայացրել, որոնցով, ըստ արձանագրությունների, ճանաչել է եղբոր սեղանակիցներին, սակայն դատարանում վկան հերքեց՝ ասելով, որ ամբաստանյալներին առաջին անգամ է տեսնում:
Նախկին ոստիկան, ներկայումս թոշակառու վկան զարմացել էր, թե ինքն ինչ վկա, ինչ եհովայի վկա է, որ դատարան են հրավիրել, սակայն ավելի ուշ հիշեց, որ ինքը որպես ոստիկան եղել է դեպքի վայրում, տեսել տաքսի ավտոմեքենայում ղեկին նստած վարորդին՝ մահացած:
Դատարանում հարցաքննվեց նաև ներկայումս ուսանող, ծրագրավորող վկան, ով դեպքի ժամանակ 7-8 տարեկան է եղել: Դատարանում նա հայտնեց, որ իջել է բակ ու տեսել մեքենա, սակայն նախաքննության ժամանակ իր խոսքերից հայրը գրել էր ցուցմունք, որում նշվել է, որ տղան տեսել է երեք անձի՝ սև շորերով, մեքենայի պատուհանի ապակին ջարդված էր, կային կրակած տեղեր: Պաշտպանական կողմն արձանագրեց, որ այդ տարիքի երեխայի համար ոչ բնորոշ տղան նշում է երեք տղամարդկանցից երկուսի հասակը որքան էր՝ սանտիմետրերով, ինչպես նաև արձանագրում, որ մեքենայի վրայի անցքերը կրակոցների հետքեր են: Կարող է դա երեխայի երևակայության արդյունք է, նշեցին պաշտպանները:
Դատարանն այսօր հրապարակեց իր որոշումները իրենց մերձավոր հարազատների հետ ամբաստանյալների տեսակցությունների արգելքը վերացնելու մասին՝ պաշտպանների համապատասխան միջնորդությունների հիման վրա:
Ըստ մեղադրանքի՝ Կամսար Հակոբյանը, տեղեկանալով Արթուր Սարգսյանի` Արկադի և Արտյոմ Գևորգյանների սպանությունը կազմակերպելու մտադրության մասին, Ա.Երեմյանի և Ա.Սարգսյանի հետ միասին համաձայնել են Արթուր Սարգսյանի պատվերի, այն է՝ գումարային վարձատրության դիմաց կատարել սպանությունը:
Տեղեկանալով, որ Արտյոմ և Արկադի Գևորգյանները (նրանք Ռուբեն Գևորգյանի՝ «Ծաղիկ Ռուբո», եղբոր որդիներն են) 2003թ. հունիսի 25-ին առավոտյան Գ.Հարությունյանի և Ս.Հակոբյանի հետ վերջինիս վարած և նրան պատկանող «ԳԱԶ 31029» մակնիշի սև գույնի տաքսի ավտոմեքենայով պետք է գնան Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, Կ.Հակոբյանը Ա.Երեմյանի և Ա.Սարգսյանի հետ, Արթուր Սարգսյանի տրամադրած «Մերսեդես 124» ավտոմեքենայի վրա ամրացրել են Ռ.Աբաջյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վրայից նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում 2003թ. ապրիլի 25-ին հափշտակված համարանիշերը, զինվել են Ա.Սարգսյանի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց տրամադրված հրազեն հանդիսացող «ԱԿՄԱ» տեսակի 1625 համարի, «ԱԿՄԱ» տեսակի առանց համարի և «ԱԿԱ-74ՈՒ» տեսակի 369450 համարի ինքնաձիգներով ու փամփուշտներով, 2003թ. հունիսի 25-ին դարանակալել են Նուբարաշենի խճուղիում:
Նշված «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենայի՝ տվյալ ճանապարհահատվածով ընթանալու պահին, շահադիտական դրդումներով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հրազենային կրակահերթեր են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել էին վարորդ Սաշիկ Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Հարությունյանը և Ռուբեն Գևորգյանի եղբոր որդի Արկադի Գևորգյանը:
Նրա եղբայրը՝ Արտյոմ Գևորգյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը, բժշկական միջամտության շնորհիվ, փրկվել էր: Վերջինիս առողջությանը պատճառվել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Կամսար Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով՝ շահադիտական դրդումներով, պատվերով երկու անձի սպանություն, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը, իսկ Անդրանիկ Երեմյանին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
- 01/24/2025 10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել