ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչ դատարանն արդարացրել է Արգիշտի Կիվիրյանին 08/20/2015 16:33 | ԼՐԱՀՈՍ
Վերաքննիչ դատարանն այսօր արդարացրել է «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին՝ ճանաչելով նրա անմեղությունը:
Առաջին ատյանի դատարանի դատավճռով Արգիշտի Կիվիրյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար եւ դատապարտվել տուգանքի 400 000 ՀՀ դրամի չափով։ Միաժամանակ նրա նկատմամբ կիրառվել էր տուգանք՝ ազատելով պատժի կրումից:
Արգիշտի Կիվիրյանի պաշտպաներ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ կարճելով քրեական գործի վարույթը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության ծառայողի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Ա.Կիվիրյանը, 2013թ. օգոստոսի 24-ին մասնակցելով Կոմիտաս-5 հասցեում կառուցվող բազմահարկի շինարարության դեմ կազմակերպված բողոքի ակցիային, մյուս մասնակիցների հետ շղթա են կազմել եւ փակել Կոմիտասի փողոցը, արգելափակել հասարակական և մասնավոր տրանսպորտի երթևեկությունը, դրանով իսկ խախտել հասարակական կարգն ու ոտնահարել բազմաթիվ քաղաքացիների իրավունքները: Այնուհետև, Արգիշտի Կիվիրյանը չի ենթարկվել տվյալ վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջին, հրմշտելու, քաշքշելու և հրելու եղանակով դիմադրել է վերջիններիս և այդ կերպ խոչընդոտել հասարակական կարգի ապահովմանն ուղղված նրանց օրինական գործողություններին, որի պատճառով էլ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանի կողմից բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվելու ճանապարհին՝ ավտոմեքենայի մեջ, Արգիշտի Կիվիրյանը, ըստ ՀՔԾ-ի, շարունակել է իր ապօրինի վարքագիծը. դիմադրել և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել իրեն բերման ենթարկող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Վահան Վրթանեսյանի նկատմամբ՝ պատճառելով առողջությունը չքայքայող մարմնական վնասվածքներ:
Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրանքը հիմնավոր չէ եւ արդարացրել է նրան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ