ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննչական կոմիտեն՝ վարչական տույժերն անվճարունակ անձանց անվամբ վերահասցեագրելու դեպքերի մասին 08/19/2015 18:16 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտվել են երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին որոշումները անվճարունակ անձանց անվամբ վերահասցեագրելու բազմաթիվ դեպքեր։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջից, չարաշահումները բացահայտվել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի կողմից քաղաքացի Ս.Բաղեյանին վրաերթի ենթարկելու եւ անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ։ Վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոմեքենայի կողմից նախկինում թույլ տրված խախտումների վերաբերյալ կազմվել է 11 արձանագրություն, որոնցից մի քանիսը, սեփականատիրոջ դիմումի համաձայն, վերահասցեավորվել են այլ անձի անվամբ եւ տուգանքները չեն վճարվել։
Կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ նույն անձին են վերահասցեագրվել նաեւ այլ՝ ավելի քան մեկ տասնյակ ավտոմեքենաների մասնակցությամբ կատարված իրավախախտումների տուգանքները՝ սեփականատերերի դիմումների համաձայն։
Նախնական քննության տվյալներով՝ տվյալ քաղաքացին, նախնական համաձայնության գալով տարբեր անձանց հետ, վերջիններիս հասցեագրված վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված որոշումներն իր անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ է ներկայացրել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայություն, ապա այդ որոշումներով նախատեսված գումարները չի վճարել` ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայությանը պատճառելով գույքային վնաս: Անձը, ում վերահասցեագրվել են տուգանքները, նախկինում եղել է դատապարտված, պատժի կրումից ազատվել է 2011թ. հոկտեմբերին եւ աշխատել տարբեր տաքսի ծառայություններում, չունի մշտական բնակության վայր։
Քննությամբ ձեռք բերված նշված նյութերի հիման վրա 2015 թվականի հունիսի 8-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքային վնաս պատճառելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով, իսկ նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությանը։
Քրեական գործի քննությամբ բացահայտվել են մի շարք այլ դրվագներ եւս, պարզվել եւս երկու անձի ինքնություն, որոնց անվամբ վերահասցեագրվել են մի քանի տասնյակի հասնող ավտոմեքենաների կողմից կատարված իրավախախտումների վերաբերյալ տուգանքները՝ սեփականատերերի դիմումների հիման վրա։
Մի շարք էական հանգամանքներ պարզելու, հանցակիցներին հայտնաբերելու, նրանց կողմից կատարված հանցավոր արարքների ծավալը և շրջանակը պարզելու նպատակով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցաբար իրականացվել են օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ։ Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել նշված չարաշահումներին «ճանապարհային ոստիկանություն» ծառայության մի շարք պաշտոնատար անձանց առնչության մասին, ինչը դրսեւորվել է վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ տույժ նշանակելու մասին որոշումները անվճարունակ անձանց անվամբ վերահասցեագրելու, նույն որոշումները պատշաճ կերպով չարձանագրելու, չծանուցելու, տույժ նշանակելու մասին որոշումները պատշաճ կերպով չկազմելու, դիմումների քննարկման սահմանված կարգը խախտելու և այլ ձևերով:
2015 թվականի օգոստոսի 19-ին սույն քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի դատախազություն եւ միաժամանակ առաջարկվել քննարկել քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից