ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հուսով եմ, որ Հայաստանը կշարունակի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը. Ռիչարդ Միլս 08/19/2015 19:16 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ֆինանսների նախարարության և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության վերջին տարիների համագործակցությունն հիմնականում ուղղված է Հայաստանում հարկային վարչարարության և օրենսդրության բարելավմանը, էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացմանը:
Ինչպես հայտնում են ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հաշվի առնելով այն հանագամանքը, որ մեր երկրում հարկային վարչարարության բարեփոխումներով վերջին 5 տարիներին ընդգծված առաջընթաց է արձանագրվել, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 19-ին Ֆինանսների փոխնախարարներ Արմեն Ալավերդյանի և Վախթանգ Միրումյանի ուղեկցությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչությունում ծանոթացել է վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին:
Ըստ Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի, խոսքը մասնավորապես վերաբերում է հարկային վարչարարության թափանցիկության բարձրացման, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին: Իրականացված միջոցառումների արդյունքում տարեցտարի աճել է էլեկտրոնային ծառայություններից օգտվողների քանակը:
«Եթե 2011-ին հարկ վճարողների ընդամենը 7 տոկոսն էր Էլեկտրոնային եղանակով ներկայացնում հաշվարկ-հաշվետվություններ, ապա 2015-ին ցուցանիշը հասել է 95 տոկոսի: Այսօր բոլոր հարկային հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով, իսկ 2016-ից հարկային հաշիվ չհամարվող մնացած փաստաթղթերը նույնպես դուրս կգրվեն էլեկտրոնային եղանակով, ինչը նշանակում է` ևս մեկ քայլ ուղղված հարկային մարմին-հարկ վճարողների շփման նվազեցմանը: Միաժամանակ հաշվարկային փաստաթղթերի ամբողջական էլեկտրոնայնացումը թույլ կտա կրճատելու հարկային ստուգումների հաճախականությունը»,-ընդգծել է Վախթանգ Միրումյանը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նկատել է, որ հարկային վարչարարության էլեկտրոնային համակարգի արդիականացմամբ բարելավվել է հարկային մարմինների գործունեության թափանցիկությունը. «Բավականին տպավորված եմ հարկային վարչարարության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքներով: Հուսով եմ, որ Հայաստանը կշարունակի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը՝ դրանով իսկ խթանելով տնտեսական աճն ու ներգրավելով օտարերկրյա ներդրումներ»:
ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանի դիտարկմամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն իրականացվում է հստակ ռազմավարությամբ. «Մենք շարունակելու ենք հարկ վճարողներին մատուցել բազմակողմանի ծառայություններ: Բարեփոխումների նպատակն է` աջակցել տնտեսվարողներին ցանկացած վայրից և ցանկացած պահի ավելի արագ ուղարկել հարկային հաշվետվություններ և կատարել վճարումներ»:
Այնուհետև տեղի է ունեցել շնորհանդես, որի ընթացքում ներկայացվել է նախարարությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված աշխատանքները, մասնավորապես գործող էլեկտրոնային կառավարման համակարգի հիմնական բաղկացուցիչ մասերը` հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման, «մեկ պատուհան» սկզբունքով հարկ վճարողների հաշվառման, էլեկտրոնային եղանակով հաշիվների դուրս գրման, Նոր սերնդի ՀԴՄ-ների, հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգերը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը:
Անդրադարձել են նաև կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հետ կապված աշխատանքներին, այդ թվում` աշխատակիցների անձնավորված հաշվառման համակարգի ներդրմանը: Ներկայացվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջիկա անելիքները, մասնավորապես մեկ գանձապետական հաշվի գաղափարը, հարկերի էլեկտրոնային եղանակով վճարման համակարգի ներդրումը, երրորդ անձանցից ստացված տեղեկատվության մշակման համակարգի զարգացման հեռանկարը:
Այցի շրջանակում ԱՄՆ դեսպանը շրջել է նաև Ֆինանսների նախարարության նորակառույց սերվերային կենտրոնում, որը կառուցվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ` համաձայն ժամանակակից տեխնիկական և անվտանգության պահանջների: Իսկ Հարկ վճարողների սպասարկման կենտրոնում ծանոթացել է սպասարկման առանձնահատկություններին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից