ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԿ-ները պահանջում են դադարեցնել փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը եւ պատժել ՀՔԾ քննիչին 08/18/2015 18:43 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երկու տասնյակից ավելի իրավապաշտպան և այլ հասարակական կազմակերպություններ պահանջում են անհապաղ դադարեցնել փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը: ՀԿ-ներն իրենց հայտարարության մեջ պահանջում են նաև Տիգրան Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնող քննիչին (քննչական խմբին, դատախազին) ենթարկել պատասխանատվության և արդյունքների մասին հայտնել հանրությանը:
Հայտնելով իրենց խորին մտահոգությունն ու անհանգստությունը փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից հարուցված քրեական գործի առնչությամբ, ՀԿ-ները նշում են, որ Տ. Հայրապետյանն արդյունավետորեն աշխատել և համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ և «Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի հետ:
Իր պաշտպանյալ Ջուլիետա Ամարիկյանին հոգեբուժարանում ապօրինի պահելու, արժանապատվությունը նվաստացնելու և բռնության ենթարկելու փաստի վերաբերյալ փաստաբանի բողոքը և դրա քննության ընթացքում վերջինիս գործողությունները որպես գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը միջամտություն որակելը և այդ հիմքով փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը հանդիսանում է իրավապաշտպան գործունեության և շահերի պաշտպանության նկատմամբ պետական ոտնձգություն, նշում են ՀԿ-ները և հիշեցնում, որ փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, և պետության կողմից իրավապաշտպան գործունեության նկատմամբ նման վերաբերմունքն անթույալտրելի է, հակաօրինական և դատապարտելի: Ավելին` ՀՀ Հատուկ քննչական ծառայության նման վարքագիծը վերստին հաստատում է պետության կողմից ապօրինի գործողությունների միջոցով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը կոպտորեն խոչընդոտելու, նման գործունեություն իրականացնող անձի նկատմամբ ապօրինի, առանց որևէ հիմքի քրեական հետապնդման միջոցով ճնշում գործադրելու արատավոր փորձի մասին: Նման գործելակերպը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության՝ հանձինս ՀՔԾ-ի կողմից ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պարտավորությունների կատարումից հրաժարում, այլև մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում։
ՀԿ-ները հորդորում են ՀՀ իշխանություններին` մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, հավատարիմ մնալ և հետևողականություն դրսևորել իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի պահպանմանը` ապահովելով իրավապաշտպանների համար ներպետական օրենսդրությամբ և միջազգայնորեն հաստատված պարտավորությունների կատարումը:
Հայտարարությունը ստորագրել են՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն», «Կանանց իրավունքների կենտրոն», «Իրավունքի գերակայություն», «Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների», «ԷկոԼուր» , «Խաղաղության երկխոսություն», «Նոր Սերունդ», «Սպիտակի Հելսինկյան խումբ», «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն, «Ընդդեմ իրավական կամայականության», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Երաշխիք քաղաքացիական հասարակություն կենտրոն», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» , «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե», «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն», Բաց հասարակության հիմնադրամներ, Գորիսի մամուլի ակումբ, «Երևանի մամուլ ակումբ», «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ», «Կանանց աջակցման կենտրոն», «Համագործակցություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունները:
Ի դեպ, «ԳԱԼԱ»-ի հետ հարցազրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այդ քննչական մոտեցումը որակել է որպես ոչ իրավաչափ և ուղղակի զավեշտ: Ըստ նրա, փաստաբանը պետք է ընդդիմանա քննիչների գործողություններին, գործունեությանը, և ինքնին այս «ընդդիմությունն» օրինաչափ է, այսինքն փաստաբանը լիազորված է օրենքով չարգելված միջոցներով ազդել գործընթացի վրա՝ իր միջնորդություններով, իր հարցերով, իր առարկություններով, իր հայտարարություններով, և այս օրինաչափ գործողությունների համար ուղղակի չի կարելի քրեական գործ հարուցել փաստաբանների նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ