ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջիկա օրերին ՀԵՑ-ում կմեկնարկի միջազգային աուդիտի գործընթացը. ՀՀ վարչապետ 08/18/2015 11:32 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին «Բազե»-ի հերթական հավաքի առթիվ՝ վարչապետը նշել է.
«Ուրախ եմ հանդիպել «Բազե»-ի գաղափարախոսության՝ հայության եռամիասնության ներքո հավաքված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր երիտասարդներին: Այս ամենամյա հավաքի կազմակերպումը երիտասարդությանն ուղղված ծրագրերի շրջանակում կառավարության առաջնայնությունների թվում է, քանի որ այն նպաստում է ազգային արժեքների և գաղափարների տարածմանը, հայապահպանությանը և Հայրենիք-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:
Սիրելի բազեականներ,
Իր պատմության 13 տարվա ընթացքում «Բազե»-ին հաջողվել է համախմբել բազմահազար երիտասարդների Հայրենիքից և Սփյուռքից՝ վերածվելով հայ երիտասարդական ինքնատիպ շարժման, որի կարևորագույն նպատակներից է հայ երիտասարդության համախմբումը՝ հանուն հայոց պետականության ամրապնդման ու զարգացման: Ցանկանում եմ ընդգծել, որ հպարտ եմ ձեզնով՝ երիտասարդ սերնդով, որն օժտված է ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով: Համոզված եմ՝ ի դեմս ձեզ և ձեր գործունեության, ապագայում ունենալու ենք ուժեղ և զարգացած Մայր Հայրենիք:
Սիրելի երիտասարդներ,
Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և գործադիրը շարունակելու է երիտասարդության համակողմանի զարգացմանն ուղղված ազգային ծրագրերի իրականացումը:
Կրկին անգամ շնորհավորելով բոլորիդ հավաքի առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և անձնական երջանկություն»:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքի բացումից հետո հանրապետության վարչապետը զրուցել է բազեականների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը, ենթակառուցվածքների զարգացմանը և տարբեր խնդիրների վերաբերյալ կառավարության դիրքորոշումներին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ հանրապետությունում իրականացվում են ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցման, կրթօջախների, մշակութային տների և համայնքային նշանակության այլ կարևորագույն օբյեկտների հիմնանորոգման ու վերակառուցման մի շարք ծրագրեր, որոնք նաև նպաստելու են երկրում տնտեսության ակտիվության ապահովմանը:
Վարչապետի խոսքով՝ ընթացիկ տարվա ընթացքում հանրապետությունում առկա է բարձր բերքատվություն և այդ առումով մեծ նշանակություն է տրվել ոռոգման աշխատանքների բարձր մակարդակով կազմակերպմանը: Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում նաև ստացված բերքի արտահանման ուղղությամբ: Մասնավորապես, արդեն իսկ արտահանվել է 21 հազար տոննա ծիրան և 70 հազար տոննա բանջարեղեն: Արտահանման ծավալների աճին մեծապես նպաստել է նաև վրաց-ռուսական անցակետի (Դարիալի) աշխատաժամանակի ավելացումը, ինչի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ և Վրաստանի վարչապետների վերջին հանդիպման ժամանակ:
Երկրի վարչապետը նշել է, որ ներկայումս Հայաստան-Վրաստան հարաբերությունները գտնվում են ամուր հիմքերի վրա և կողմերը փորձում են երկու երկրների համար փոխշահավետ համագործակցություն ծավալել:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է տնտեսության զարգացմանն ուղղված խոշոր ծրագրերը: Շուտով կսկսվեն Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի կառուցման աշխատանքները, նման երկու էլեկտրահաղորդիչ գծեր են կառուցվելու նաև Հայաստանի և Վրաստանի միջև, ինչի արդյունքում մեր երկիրը կամրապնդի իր դիրքերը՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող պետություն:
Կառավարության ղեկավարը հավելել է, որ Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները ակտիվանում են և առաջիկայում այլ ծրագրեր ևս կիրականացվեն:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ նախատեսում է այցելել Չինաստան, որի ընթացքում իր չին գործընկերոջ հետ կքննարկի նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրում Չինաստանի ներգրավվածության հարցը: Ներդրումային ծրագրեր են իրականացվելու նաև մայրաքաղաքում, մասնավորապես 150 մլն դոլար է ներդրվելու «Հին Երևան» նախագծում և այլն:
Վարչապետը խոսել է նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին և նշել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, միջազգային խորհրդատվական ծառայության անցկացվելիք ուսումնասիրություններից հետո կառավարությունը կարտահայտի իր դիրքորոշումը: Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ՀԵՑ-ում կմեկնարկի միջազգային աուդիտի գործընթացը, իսկ հանրությունը հնարավորություն կունենա ստանալու իր հարցերի պատասխանները:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ինչպես խոստացվել է, մինչև ուսումնասիրությունների ավարտը, կառավարությունը կսուբսիդավորի էլէլեկտրաէներգիայի գնի բարձրացման գումարը (6.93 դրամ):
Ամփոփելով՝ վարչապետը հավաքի մասնակիցներին մաղթել է համերաշխություն և միասնականություն: «Մենք պետք է մեր ուժերը համատեղենք, որպեսզի մեր երկիրը զարգանա: Պետք է միասնաբար շտկենք բացթողումները և առաջ գնանք, ամեն ինչ անենք, որպեսզի մարդկանց ապահովենք աշխատատեղերով: Սա է մեր գլխավոր խնդիրը: Դրան զուգահեռ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը պետք է օգնեն կառավարությանը և նպաստեն մեր երկրի առաջխաղացմանը»,- նշել է վարչապետը:
«Բազե» ամենամյա հավաքին այս տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Հավաքը կազմված է եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից, որոնք էլ իրենց հերթին բաժանավում են 9 հոգանոց 45 ջոկատների: 7 օրերի ընթացքում հավաքի մասնակիցները մրցում են ինտելեկտուալ, մշակութային և սպորտային մրցույթներում: «Բազե»-ի նպատակն է համախմբել երիտասարդներին ազգային խորհրդանշանների ներքո, տալ ինքնադրսևորման, ուժերը չափելու հնարավորություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից