ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետության ապագայի նկատմամբ էժանագին և կասկածելի խաղադրույք է կատարվում՝ անորոշ ելքով. Նորայր Նորիկյան 08/17/2015 17:57 | Սահմանադրական բարեփոխումներ
Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտություն չկա, հակառակը՝ Սահմանադրության փոփոխման փոխարեն անհրաժեշտ է այսօր երկրում հաստատել ու ամրապնդել գործող սահմանադրականությունը, այսինքն՝ այն պետք է գործի լիովին, որպեսզի հնարավորություն լինի գնահատել դրա արդյունավետությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Յուրաքանչյուր իշխանություն փորձում է նոր Սահմանադրություն գրել, այն հարմարարեցնելով իր սեփական հավակնություներին, նշում է փաստաբանն ու հավելում, որ նոր Սահմանադրության մշակման նախաձեռնողների կողմից չի տրվել նոր Սահմանադրության հրատապ ընդունման անհրաժեշտության վերաբերյալ իրավաքաղաքական հիմնավորում, օրակարգ է բերվել մի հարց, որը բացարձակապես հասարակությանը չի հետաքրքրում և արդիական չէ:
Ավելին, փաստաբանը ընդգծում է, որ նոր Սահմանադրությունը նախաձեռնողների կողմից չի մատնանշվել գեթ մեկ փաստ, որ գործող Սահմանադրությունն այն վատ գործիքն է, որը իրավական կամ քաղաքական ճգնաժամ է ստեղծել կամ կարող է ստեղծել այդպիսի ճգնաժամ և հետևաբար անհրաժեշտ է ձերբազատվել դրանից:
«Նոր Սահմանադրության նախաձեռնողները չեն ստանձնել քաղաքական պատասխանատվություն նոր Սահմանադրության ընդունման գործընթացի նկատմամբ, այնինչ ճիշտ և արդարացի կլիներ, որ կոնկրետ պատասխանատու կերպով ի սկզբանե հայտարարվեր, որ նոր Սահմանադրության չընդունման դեպքում, որի հավանականությունը հասարակության տոտալ անտարբերության ֆոնի վրա շատ մեծ է, այն նախաձեռնողները կներկայացնեն հրաժարական և կհեռանան քաղաքական դաշտից, ինչը հարիր է քաղաքակիրթ երկրներում»,- նշում է փաստաբանը:
Եթե իսկապես Նոր Սահմանադրության նախաձեռնողները հետապնդում են ազնիվ նպատակներ և իսկապես առաջնորդվում են պետական շահերով և հստակորեն գիտակցում են, որ 1995թ. ընդունված և 2005թ. փոփոխված սահմանադրությունը որպես գործիք չի արդարացնում իրեն, հետևաբար անհրաժեշտ է փոփոխել այն, որպեսզի հնարավոր լինի այդ նոր գործիքով լուծելու Հայաստանի Հանրապետոթյան առջև ծառացած խնդիրները:
«Սակայն մենք այդքան էլ միամիտ չենք, որ հավատանք, որ ամեն ինչ արվում է բացառապես պետության որակը բարելավելու համար, մեզ մնում է արձանագրել, որ պետության ապագայի նկատմամբ էժանագին և կասկածելի խաղադրույք է կատարվում անորոշ ելքով, իսկ պատմության նկատմամբ՝ կատարվում է հերթական քաղաքական սպեկուլացիա»,- ասաց փաստաբանը:
Ըստ Նորիկյանի՝ ներկայացվող փաստաթղթում առկա են հակասություններ, մասնավորապես նախագծի 24-րդ հոդվածում անհասկանալի կամ ամբացատրելի ձևակերպում է տեղ գտել՝ յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելության իրավունք: Ի՞նչ է նշանակում հոգեկան անձեռնմխելիություն՝ հարց է տալիս փաստաբանը և հավելում, որ հետաքրքիր կլինի հեղինակների բացատրությունը լսել այս մասին:
Եթե նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված է, որ ՀՀ-ում բարձրագույն արժեքը մարդն է, իսկ 22-րդ հոդվածով՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է, իսկ մարդ ասելով հասկանում ենք և՛ տղամարդուն և՛ կնոջը, ապա ի՞նչ իմաստ ունի 28-րդ հոդվածն ամբողջությամբ, որտեղ ընդգծված է, որ կանայք և տղամարդիկ իրավահավասար են: Ինչո՞ւ է ավելորդ անգամ ընդգծվում այս հարցը և ի՞նչ նպատակ է դա հետապնդում:
Նախագծի 45-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են և ենթակա են արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ: Ըստ փաստաբանի՝ այս դրույթը մահակ է լինելու տվյալ ժամանակահատվածում գործող իշխանության ձեռքում՝ մրցակից կուսակցությանը լիկվիդացնելու համար: Փաստաբանը նաև նշում է, որ անհասկանալի, թե ինչ չափորիշիչով է որոշվելու, թե որ կուսակցությունը ինչպես է քարոզում սահմանադրական կարգի բռնի տապալում, կատարյալ անհեթեթություն է, ինչպե՞ս կարող է կուսակցությունը բռնություն կիրառել:
Փաստաբանի հաջորդ դիտարկումը վերաբերում էր երկքաղաքացիությանը, եթե գործող Սահմանադրությամբ ամրագրված է, որ երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, ապա առաջարկվող նախագծով որևէ հիշատակում չկա երկքաղաքացիության ինստիտուտի մասին:
Այլ է օտարերկրյա քաղաքացիների դեպքում, նոր Սահմանադրությամբ առաջարկվում է, որպեսզի օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք համայնքներում ընտրելու և ընտրվելու իրավունք ունենան՝ ներկայացնելով տվյալ համայնքում մշտապես բնակվելու մասին տեղեկանք: Օտարերկրյա քաղաքացին կարող է ընտրվել ՀՀ ցանկացած համայքի ավագանու անդամ, քաղաքապետ և գյուղապետ:
«Չի բացառվում, որ այս դեպքում Բիբինը կարող է դառնալ Երևանի քաղաքապետ»,- ասում է փաստաբանը:
Ն.Նորիկյանն անդրադարձավ նաև ԱԺ պատգամավորների լիազորությունները դադարեցնելու մասին դրույթին, ըստ որի եթե պատգամավորը մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսին անհարգելի պատճառով չի մասնակցել կամ որևէ պայման է խախտել, ապա ԱԺ խորհուրդը եզրակացություն է ներկայացնում Սահմանադրական դատարան պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար:
Փաստաբանը հռետորական հարց է բարձրացնում, ինչո՞ւ են նման անհարկի լիազորություններ վերապահվել Սահմանադրական դատարանին, եթե իսկապես օբյեկտիվ մոտեցում է ցուցաբերվում, ապա թող իրավունքի ուժով դադարեցվի ԱԺ պատգամավորի լիազորությունները՝ եթե նա մեկ նստաշրջանի ընթացքում կեսից ավելի քվերակություններին անհարկի չի մասնակցել և ոչ թե կոռուպցիոն միջանցք բացվի հենց նույն պատգամավորի համար, որ վերջինս մանդատից չզրկվելու համար սկսի միջնորդներ որոնել Սահմանադրական դատարանում:
Նոր Սահմանադրության նախագծով երկրի Նախագահն ընտրվելու է ընտրիչների ժողովի կողմից, ընտրիչներ են հանդիսանում ԱԺ պատգամավորները և ՏԻՄ ներկայացուցիչները, ըստ փաստաբանի, նախագծով կարգավորված չէ, թե ՏԻՄ ներկայացուցիչները ինչպե՞ս են իրենց կազմից ընտրելու այդ անձանց:
Որպես անհեթեթ դրույթ առաջարկվող նախագծում փաստաբանը վկայակոչեց 140-րդ հոդվածի 1-ին կետը, որի համաձայն Հանրապետության Նախագահը կարող է պատժվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության, ինչպես նաև Սահմանադրության կոպիտ խախտման համար:
«Ի՞նչ ասել է Սահմանադրության կոպիտ խախտում, այն կամ խախտվում է կամ ոչ»,- եզրափակում է Նորայր Նորիկյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան