ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր առօրյայում շատ է պակասում թիմային աշխատանքը. Կարեն Ավագյան 08/17/2015 22:18 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 17-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողությունը։ Ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարարը, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան այլ հյուրեր։
Ամենամյա այս հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Երիտասարդական հավաքին ամեն տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ «Բազեն» նպաստում է ազգային արժեքների և գաղափարների տարածմանը, հայապահպանությանը և Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության ամրապնդմանը։ Վարչապետը շեշտեց, որ տարիների ընթացքում «Բազեին» հաջողվել է համախմբել բազմահազար երիտասարդների հայրենիքից և սփյուռքից՝ վերածվելով հայ երիտասարդական ինքնատիպ շարժման։ «Ցանկանում եմ ընդգծել, որ հպարտ եմ ձեզանով՝ երիտասարդ սերնդով, որն օժտված է ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով։ Համոզված եմ, որ ի դեմս ձեզ և ձեր գործունեության՝ ապագայում ունենալու ենք ուժեղ և զարգացած մայր հայրենիք»,- նշեց վարչապետը՝ շեշտելով նաև, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը բացման խոսքում նշեց, որ «Բազեի» 13 տարվա պատմությունն ապացույցն է այն բանի, որ երիտասարդության համար այն սպասված միջոցառում է։
«Մեր առօրյայում շատ է պակասում թիմային աշխատանքը, և սա բացառիկ ծրագրերից է, որտեղ երիտասարդների մեջ ամրապնդվում է թիմային ոգին։ 13 տարին խոսուն տարիք է։ Շատ կազմակերպություններ անգամ չեն դիմանում այդքան երկար, սակայն «Բազեն», որ ստեղծման առաջին իսկ օրից փորձել են պիտակավորել, արդեն պատմություն ունի։ Ես վստահ եմ, որ հավաքը շարունակվելու է, որովհետև նրա հիմքում դրված գաղափարը, որ համախմբում է երիտասարդությանը, շատ կարևոր է՝ հատկապես 21-րդ դարի բազմաթիվ մարտահրավերները հաշվի առնելով։ Մենք կարողանում ենք համախմբել երիտասարդներին, հավաքի 7 օրերը հետաքրքիր դարձնել, ունակ ուժերին ճանաչելի դարձնել և առաջ մղել։ Ամեն մի «Բազե» հավաք յուրահատուկ է, ինքնատիպ իր մրցակցությամբ, մթնոլորտով և վերջապես՝ մարդկանցով»,- նշեց Կարեն Ավագյանը։
Բացման արարողությունից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրուցեց երիտասարդների հետ։ Նա անդրադարձավ վերջին օրերին մարզեր կատարած իր այցելություններին, ճանապարհաշինությանը, համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, գյուղատնտեսությանը։ Կառավարության ղեկավարը պատասխանեց նաև հավաքի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին «Նաիրիտին», էլեկտրաէներգիայի թանկացմանը և այլ թեմաների։
Նշենք, որ «Բազե» հավաքը կազմված է եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են 9 հոգանոց 45 ջոկատների։ Ջոկատները ներկայացնում են Երևանը, մարզերը, Արցախը, սփյուռքը, ուսումնական հաստատությունները, նաև լրագրողական համայնքը։ Այս տարի հավաքին առաջին անգամ մասնակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանի, Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, Ճգնաժամային կառավարման ակադեմիայի սաները։ Երիտասարդական հիմնադրամն աշխատում է որքան հնարավոր է շատ երիտասարդական խմբերի ներգրավել հավաքի շրջանակներում։ 7 օրերի ընթացքում հավաքի մասնակիցները մրցում են ինտելեկտուալ, մշակութային և սպորտային մրցույթներում։
«Բազե» հավաքն ունի 13 տարվա պատմություն։ Նպատակն է համախմբել երիտասարդներին ազգային խորհրդանշանների ներքո, տալ ինքնադրսևորման, ուժերը չափելու հնարավորություն։
Նշենք, որ բազեականները հավաքի ընթացքում հանդիպումներ են ունենում նաև քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների հետ, մասնակցում են ազգային պարերի դասընթացներին, ձեռք բերում լրացուցիչ հմտություններ։
13 տարիների ընթացքում «Բազե» հավաքին մասնակցել է ավելի քան 8500 երիտասարդ։ Այս ընթացքում հավաքը եղել է սիրված, պահանջված ծրագիր երիտասարդների կողմից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան