ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպե՞ս էր ութ անգամ դասալքություն կատարած Պերմյակովը հայտնվել Գյումրիի ռազմաբազայում 08/17/2015 13:25 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Գյումրիում մի ամբողջ ընտանիքի եղեռնական սպանությանն առնչվող դասալքության, զենք հափշտակելու և ապօրինի զենք կրելու մեղադրանքով գործով ռուսական կայազորային դատարանում մեկ օրով, մեկ ամբաստանյալով դատավարությունը չպատասխանեց սպանված ընտանիքի հարազատների շատ հարցերի: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեցին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Երեմ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը: Դատավարությանը գործի 72 հատորներից հրապարակվեցին միայն շուրջ 35-ը, դատարանը շատ հարցերի պատասխանները պարզապես կանխում էր՝ հայտարարելով, որ դրանք կարևոր չեն: Դատաքննությունը ոչ թե արագացված, այլ արագացումով տեղի ունեցավ: Ընդ որում, ի սկզբանե համաձայնեցված էր, թե քանի ժամ է տևելու, որ ընդմիջում է լինելու, որից հետո հրապարակվելու էր դատավճիռը: Հանրության առջև չհրապարակվեց դատարանի կայացրած լրացուցիչ որոշումը՝ ըստ ամենայնի, որպեսզի չբացահայտվեն ռուսական ռազմաբազայում տիրող բարքերն ու իրավիճակը:
Թեև մեղադրող կողմը նշեց, որ ոճրագործությամբ սեպ է խրվել հայ-ռուսական հարաբերությունների մեջ, սակայն չբացահայտվեցին հանցագործությունը ծնող պատճառները:
Հակառակն ամեն կերպ փորձ էր արվում ներկայացնել, որ ռազմաբազայում ծառայում են ընտրյալները, այդ պարագայում առնվազն տարօրինակ է, որ «ընտրությունների» արդյունքում ռազմաբազա ծառայության էր ուղարկվել Վալերի Պերմյակովը, ով մինչ այդ, ըստ նրա անձնական գործի տվյալների, ութ անգամ դասալքություն էր կատարել: Լուսինե Սահակյանի տպավորությամբ, սակայն, ռազմաբազան իրականում աքսորավայր է՝ ծառայության ընթացքում «աչքի ընկած» զինծառայողների համար: Ըստ փաստաբանների, տարօրինակ է նաև, որ ամբաստանյալների աթոռին չեն հայտնվել նաև ռազմաբազայի ինչ-ինչ պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատվություն պետք է կրեին զինծառայողի՝ զենքով փախուստի դիմելու համար: Լ.Սահակյանը նաև կարևորեց, որպեսզի պարզվի, թե երբ է հայտնի դարձել զինված զինծառայողի փախուստի մասին, և ով է պատասխանատու՝ հայկական, թե ռուսական կողմը, ոճրագործությունը չկանխելու համար:
Փաստաբանները խոսեցին դատավարության ընթացքում Պերմյակովի տարօրինակ պահվածքի մասին. ամբաստանյալը չէր շրջվում դեպի դահլիճն անգամ բարձր ձայների պարագայում: Այն, որ նա ագրեսիվ չէ, առողջական խնդիրներ չունի, ևս հարցեր է հարուցում, ուրեմն, նա, ըստ Լուսինե Սահակյանի, շատ լուրջ դրդապատճառներ պետք է ունենար այդպիսի դաժան սպանություն կատարելու համար: Իսկ եթե նա ինչ-ինչ առողջական խնդիրներ ունի, ապա ինչպե՞ս էր հայտնվել ռազմաբազայում:
Փաստաբանները միաժամանակ նշեցին, որ սեփական դատավարությանը մերթ ընդ մերթ քնող-արթնացող Պերմյակովը դատարանի հարցերին այո կամ ոչ կարճ պատասխաններ տալիս էր, այսինքն՝ «լրիվ անջատված վիճակում չէր»:
Նշվեց նաև, որ սպանության գործի նախաքննության ավարտից հետո գործն, ըստ ոճրագործության կատարման վայրի, ենթակա է քննության Շիրակի մարզի դատարանում, սակայն նիստերը կոնկրետ որտե՞ղ կանցկացվեն, դեռ պարզ չէ՝ եթե ռազմաբազայի տարածքում, ապա դահլիճը քիչ մարդ է տեղավորում և ունի վատ լսելիություն, այն բավարար չէ սպանության գործ քննելու համար:
Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ ՀՀ քննչական կոմիտեում է գտնվում իր միջնորդությունը Պերմյակովի կողմից սահմանն ապօրինի հատելու մասով քննություն կատարելու վերաբերյալ: Ռուսական դատաքննության ընթացքում որոշ հանգամանքներ հայտնվեցին սահմանն ապօրինի հատելու նպատակի, ինչպես նաև Ավետիսյանների տնից հափշտակություններ կատարելու մասին, ուստի ակնհայտ է, որ դա պետք է արտացոլվի նաև հայկական կողմի մեղադրանքում: Նախաքննական մարմնին դժվար կլինի մերժել իր միջնորդությունը, նշեց Ե.Սարգսյանը, սակայն եթե այնուամենայնիվ, այն մերժվի, ապա իրենք օրենքով սահմանված ընթացակարգերով կբողոքարկեն այդ որոշումը:
Երվանդ Վարոսյանն էլ նշեց, որ սպասվող դատաձգաբանական ու դատահետքաբանական համալիր փորձաքննության արդյունքներին իրենք կանդրադառնան Պերմյակովի ցուցմունքներին ծանոթանալուց և դրանք իրար հետ համադրելուց հետո:
Նշենք, որ ռուսական կողմը հայկական կողմին փոխանցել է գործի նյութերի ինը հատորը, այդ թվում՝ փորձաքննությունների եզրակացություններ, Պերմյակովի ցուցմունքներ և այլն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ