Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Պետության ապագայի նկատմամբ էժանագին և կասկածելի խաղադրույք է կատարվում՝ անորոշ ելքով. Նորայր Նորիկյան 08/17/2015   17:57  |  Սահմանադրական բարեփոխումներ

Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտություն չկա, հակառակը՝ Սահմանադրության փոփոխման փոխարեն անհրաժեշտ է այսօր երկրում հաստատել ու ամրապնդել գործող սահմանադրականությունը, այսինքն՝  այն պետք է գործի լիովին, որպեսզի հնարավորություն լինի գնահատել դրա արդյունավետությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Յուրաքանչյուր իշխանություն փորձում է նոր Սահմանադրություն գրել, այն հարմարարեցնելով իր սեփական հավակնություներին, նշում է փաստաբանն ու հավելում, որ նոր Սահմանադրության մշակման նախաձեռնողների կողմից չի տրվել նոր Սահմանադրության հրատապ ընդունման անհրաժեշտության վերաբերյալ իրավաքաղաքական հիմնավորում, օրակարգ է բերվել մի հարց, որը բացարձակապես հասարակությանը չի հետաքրքրում և արդիական չէ:

Ավելին, փաստաբանը ընդգծում է, որ նոր Սահմանադրությունը նախաձեռնողների կողմից չի մատնանշվել գեթ մեկ փաստ, որ գործող Սահմանադրությունն այն վատ գործիքն է, որը իրավական կամ քաղաքական ճգնաժամ  է ստեղծել կամ կարող  է ստեղծել այդպիսի ճգնաժամ և հետևաբար անհրաժեշտ է ձերբազատվել դրանից:

«Նոր Սահմանադրության նախաձեռնողները չեն ստանձնել քաղաքական պատասխանատվություն նոր Սահմանադրության ընդունման գործընթացի նկատմամբ, այնինչ ճիշտ և արդարացի կլիներ, որ կոնկրետ պատասխանատու կերպով ի սկզբանե հայտարարվեր, որ նոր Սահմանադրության չընդունման դեպքում, որի հավանականությունը հասարակության տոտալ անտարբերության ֆոնի վրա շատ մեծ է, այն նախաձեռնողները կներկայացնեն հրաժարական և կհեռանան քաղաքական դաշտից, ինչը հարիր է քաղաքակիրթ երկրներում»,- նշում է փաստաբանը:

Եթե իսկապես Նոր Սահմանադրության նախաձեռնողները հետապնդում են ազնիվ նպատակներ և իսկապես առաջնորդվում են պետական շահերով և հստակորեն գիտակցում են, որ 1995թ. ընդունված և 2005թ. փոփոխված սահմանադրությունը որպես գործիք չի արդարացնում իրեն,  հետևաբար անհրաժեշտ է փոփոխել այն, որպեսզի հնարավոր լինի այդ նոր գործիքով լուծելու Հայաստանի Հանրապետոթյան առջև ծառացած խնդիրները:

«Սակայն մենք այդքան էլ միամիտ չենք, որ հավատանք, որ ամեն ինչ արվում է բացառապես պետության որակը բարելավելու համար,  մեզ մնում  է արձանագրել, որ պետության ապագայի նկատմամբ էժանագին և կասկածելի խաղադրույք է կատարվում անորոշ ելքով, իսկ պատմության նկատմամբ՝ կատարվում է հերթական քաղաքական սպեկուլացիա»,- ասաց փաստաբանը:

Ըստ Նորիկյանի՝ ներկայացվող փաստաթղթում առկա են հակասություններ, մասնավորապես նախագծի 24-րդ հոդվածում անհասկանալի կամ ամբացատրելի ձևակերպում է տեղ գտել՝ յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելության իրավունք: Ի՞նչ է նշանակում հոգեկան անձեռնմխելիություն՝  հարց է տալիս փաստաբանը և հավելում, որ  հետաքրքիր կլինի հեղինակների բացատրությունը լսել այս մասին:

Եթե նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված է, որ ՀՀ-ում բարձրագույն արժեքը մարդն է, իսկ 22-րդ հոդվածով՝  մարդու արժանապատվությունն անխախտելի է, իսկ մարդ ասելով հասկանում ենք և՛ տղամարդուն և՛ կնոջը, ապա ի՞նչ իմաստ ունի 28-րդ հոդվածն ամբողջությամբ,  որտեղ ընդգծված է, որ կանայք և տղամարդիկ իրավահավասար են: Ինչո՞ւ է ավելորդ անգամ ընդգծվում այս հարցը և ի՞նչ նպատակ է դա  հետապնդում:

Նախագծի 45-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով,  հակասահմանադրական են և ենթակա են արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ: Ըստ փաստաբանի՝ այս դրույթը մահակ է լինելու տվյալ ժամանակահատվածում գործող  իշխանության ձեռքում՝    մրցակից կուսակցությանը լիկվիդացնելու համար: Փաստաբանը նաև նշում է,  որ անհասկանալի, թե ինչ չափորիշիչով է որոշվելու, թե որ կուսակցությունը ինչպես է քարոզում սահմանադրական կարգի բռնի տապալում, կատարյալ անհեթեթություն է,  ինչպե՞ս կարող է կուսակցությունը բռնություն կիրառել:

Փաստաբանի հաջորդ դիտարկումը վերաբերում էր երկքաղաքացիությանը, եթե գործող Սահմանադրությամբ ամրագրված է, որ երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով,  ապա առաջարկվող նախագծով   որևէ հիշատակում չկա երկքաղաքացիության ինստիտուտի մասին:

Այլ է օտարերկրյա քաղաքացիների դեպքում, նոր Սահմանադրությամբ առաջարկվում է, որպեսզի օտարերկրյա քաղաքացիներն ու  քաղաքացիություն չունեցող անձինք համայնքներում ընտրելու և ընտրվելու իրավունք  ունենան՝   ներկայացնելով տվյալ համայնքում մշտապես  բնակվելու մասին տեղեկանք: Օտարերկրյա քաղաքացին կարող է ընտրվել ՀՀ ցանկացած համայքի ավագանու անդամ, քաղաքապետ և գյուղապետ:

«Չի բացառվում, որ այս դեպքում Բիբինը կարող է դառնալ Երևանի քաղաքապետ»,- ասում է փաստաբանը:

 Ն.Նորիկյանն անդրադարձավ նաև ԱԺ պատգամավորների լիազորությունները դադարեցնելու մասին դրույթին, ըստ որի եթե պատգամավորը մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսին անհարգելի պատճառով չի մասնակցել կամ որևէ պայման  է  խախտել,  ապա ԱԺ խորհուրդը եզրակացություն է ներկայացնում Սահմանադրական դատարան պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար:

Փաստաբանը հռետորական հարց է բարձրացնում, ինչո՞ւ են նման անհարկի լիազորություններ վերապահվել  Սահմանադրական դատարանին, եթե իսկապես օբյեկտիվ մոտեցում է ցուցաբերվում, ապա թող իրավունքի ուժով դադարեցվի ԱԺ պատգամավորի լիազորությունները՝  եթե նա մեկ նստաշրջանի ընթացքում կեսից ավելի քվերակություններին անհարկի չի մասնակցել և ոչ թե կոռուպցիոն միջանցք բացվի հենց նույն պատգամավորի համար, որ վերջինս մանդատից չզրկվելու համար սկսի միջնորդներ որոնել Սահմանադրական դատարանում:

Նոր Սահմանադրության նախագծով  երկրի Նախագահն ընտրվելու է ընտրիչների ժողովի կողմից, ընտրիչներ են հանդիսանում ԱԺ պատգամավորները և ՏԻՄ ներկայացուցիչները, ըստ  փաստաբանի,  նախագծով կարգավորված չէ, թե ՏԻՄ ներկայացուցիչները ինչպե՞ս են իրենց կազմից ընտրելու այդ անձանց:

Որպես անհեթեթ դրույթ առաջարկվող նախագծում փաստաբանը վկայակոչեց 140-րդ հոդվածի 1-ին կետը, որի  համաձայն Հանրապետության Նախագահը կարող է պատժվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության, ինչպես նաև Սահմանադրության կոպիտ խախտման համար:

«Ի՞նչ ասել է Սահմանադրության  կոպիտ խախտում, այն կամ խախտվում է կամ ոչ»,- եզրափակում է Նորայր Նորիկյանը:

 


Հարակից հրապարակումներ`

15:57 17/08/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԱռաջարկվող Սահմանադրությամբ դատական իշխանության անկախությունը դրվելու է կասկածի տակ. Նորայր Նորիկյան
16:19 15/08/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՔննիչը ոչ թե իրականացնում, այլ կազմակերպո՞ւմ է նախաքննությունը
12:10 15/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Սահմանադրական բարեփոխումները գրոհ են մարդու իրավունքների դեմ». Տիգրան Սարգսյան
18:09 14/08/2015  |  ԼՐԱՀՈՍ«Սահմանադրական փոփոխությունների նախագծով գլխատվում է պետությունը». Տիգրան Սարգսյան
14:44 12/08/2015  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական բարեփոխումների նախագծով ՀՀ նախագահը զրկվելու է ժողովրդի մանդատից
12:57 12/08/2015  |  ԼՐԱՀՈՍՆոր Սահմանադրությամբ՝ երկրի տեր ու տիրականը կդառնա վարչապետը
16:30 11/08/2015  |  ԼՐԱՀՈՍԵթե բարեփոխումներն ընդունվեն, երկիրը կհայտնվի քաոսի մեջ». Գառնիկ Իսագուլյանը՝ Սահմանադրության նախագծի մասին
13:14 11/08/2015  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական գործիչները` եվրոպական արժեքների և սահմանադրական փոփոխությունների մասին
14:21 10/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱնցումը հին Սահմանադրությունից նորին, Գագիկ Մինասյանի համոզմամբ, կանցնի անցնցում
11:08 10/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Պատգամավորների կոնկրետ թվաքանակ սահմանադրությամբ չնախատեսելը հետագայում քաղաքական «առևտրի» հնարավորություն է ստեղծում». Տիգրան Սարգսյան

Արխիվ

[]