Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը

Ինչպե՞ս էր ութ անգամ դասալքություն կատարած Պերմյակովը հայտնվել Գյումրիի ռազմաբազայում 08/17/2015   13:25  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Գյումրիում մի ամբողջ ընտանիքի եղեռնական սպանությանն առնչվող դասալքության, զենք հափշտակելու և ապօրինի զենք կրելու մեղադրանքով գործով ռուսական կայազորային դատարանում մեկ օրով, մեկ ամբաստանյալով դատավարությունը  չպատասխանեց սպանված ընտանիքի հարազատների շատ հարցերի: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեցին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Երեմ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը:  Դատավարությանը գործի 72 հատորներից հրապարակվեցին միայն շուրջ 35-ը, դատարանը  շատ հարցերի պատասխանները   պարզապես կանխում էր՝ հայտարարելով, որ դրանք  կարևոր չեն: Դատաքննությունը ոչ թե արագացված, այլ արագացումով տեղի ունեցավ: Ընդ որում, ի սկզբանե համաձայնեցված էր, թե քանի ժամ է տևելու, որ ընդմիջում է լինելու, որից հետո հրապարակվելու էր դատավճիռը: Հանրության առջև չհրապարակվեց  դատարանի կայացրած լրացուցիչ որոշումը՝ ըստ ամենայնի, որպեսզի չբացահայտվեն ռուսական ռազմաբազայում տիրող բարքերն ու իրավիճակը:  

Թեև մեղադրող կողմը նշեց, որ ոճրագործությամբ սեպ է խրվել հայ-ռուսական հարաբերությունների մեջ,  սակայն չբացահայտվեցին հանցագործությունը ծնող պատճառները: 

Հակառակն ամեն կերպ փորձ էր արվում ներկայացնել, որ ռազմաբազայում ծառայում են ընտրյալները, այդ պարագայում առնվազն տարօրինակ է, որ «ընտրությունների» արդյունքում ռազմաբազա ծառայության էր ուղարկվել Վալերի Պերմյակովը, ով մինչ այդ, ըստ նրա անձնական գործի տվյալների,  ութ անգամ  դասալքություն էր կատարել: Լուսինե Սահակյանի տպավորությամբ, սակայն, ռազմաբազան իրականում աքսորավայր է՝ ծառայության ընթացքում «աչքի ընկած» զինծառայողների համար: Ըստ փաստաբանների, տարօրինակ է նաև, որ ամբաստանյալների աթոռին չեն հայտնվել նաև ռազմաբազայի ինչ-ինչ պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատվություն պետք է կրեին զինծառայողի՝   զենքով փախուստի դիմելու համար:  Լ.Սահակյանը նաև կարևորեց, որպեսզի պարզվի, թե երբ է հայտնի դարձել  զինված զինծառայողի փախուստի մասին,  և  ով է պատասխանատու՝   հայկական, թե ռուսական կողմը, ոճրագործությունը չկանխելու համար:  

Փաստաբանները  խոսեցին  դատավարության ընթացքում Պերմյակովի տարօրինակ պահվածքի մասին. ամբաստանյալը չէր շրջվում դեպի դահլիճն անգամ բարձր ձայների պարագայում: Այն, որ նա ագրեսիվ չէ, առողջական խնդիրներ չունի, ևս հարցեր է հարուցում, ուրեմն, նա, ըստ Լուսինե Սահակյանի,  շատ լուրջ դրդապատճառներ պետք է ունենար այդպիսի դաժան սպանություն կատարելու համար: Իսկ եթե նա ինչ-ինչ առողջական խնդիրներ ունի, ապա ինչպե՞ս էր հայտնվել ռազմաբազայում:

Փաստաբանները միաժամանակ նշեցին, որ սեփական դատավարությանը մերթ ընդ մերթ քնող-արթնացող  Պերմյակովը դատարանի հարցերին  այո կամ ոչ կարճ պատասխաններ տալիս էր, այսինքն՝  «լրիվ անջատված վիճակում չէր»: 

Նշվեց նաև, որ  սպանության գործի նախաքննության ավարտից հետո գործն, ըստ ոճրագործության կատարման վայրի, ենթակա է քննության Շիրակի մարզի դատարանում, սակայն նիստերը կոնկրետ որտե՞ղ կանցկացվեն,  դեռ պարզ չէ՝  եթե ռազմաբազայի տարածքում, ապա դահլիճը քիչ մարդ է տեղավորում և ունի վատ լսելիություն,  այն բավարար չէ սպանության գործ քննելու համար:

 Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ  ՀՀ քննչական կոմիտեում է գտնվում իր միջնորդությունը Պերմյակովի կողմից սահմանն ապօրինի հատելու մասով քննություն կատարելու վերաբերյալ: Ռուսական դատաքննության ընթացքում որոշ հանգամանքներ հայտնվեցին սահմանն ապօրինի հատելու նպատակի, ինչպես նաև Ավետիսյանների տնից հափշտակություններ կատարելու մասին, ուստի ակնհայտ է, որ դա պետք է արտացոլվի նաև հայկական կողմի մեղադրանքում: Նախաքննական մարմնին դժվար կլինի մերժել իր միջնորդությունը, նշեց Ե.Սարգսյանը, սակայն եթե այնուամենայնիվ,  այն  մերժվի, ապա իրենք օրենքով սահմանված ընթացակարգերով կբողոքարկեն այդ որոշումը:

Երվանդ Վարոսյանն էլ նշեց, որ սպասվող դատաձգաբանական ու դատահետքաբանական համալիր փորձաքննության արդյունքներին իրենք կանդրադառնան Պերմյակովի ցուցմունքներին ծանոթանալուց  և դրանք իրար հետ համադրելուց հետո:

Նշենք, որ ռուսական կողմը հայկական կողմին փոխանցել է գործի նյութերի ինը հատորը, այդ թվում՝ փորձաքննությունների եզրակացություններ, Պերմյակովի ցուցմունքներ և այլն:

 

 


Հարակից հրապարակումներ`

12:32 15/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվետիսյանների սպանության գործով տուժող կողմը կքննարկի հոգեբանական փորձաքննություն նշանակելու հարցը
16:46 13/08/2015  |  Քրեական խրոնիկոնՌԴ քննչական կոմիտեն Պերմյակովի գործը Հայաստանին փոխանցելու մասին
09:21 13/08/2015  |  ՄամուլՎալերի Պերմյակովը կմնա Հայաստանում, բայց պատիժը կկրի ՌԴ 102-րդ ռազմաբազայի կալանավայրում. «Ժողովուրդ»
19:35 12/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎալերի Պերմյակովը դատապարտվեց 10-ը տարվա ազատազրկման
17:41 12/08/2015  |  ԼՐԱՀՈՍՏուժողների իրավահաջորդների փաստաբանները` Պերմյակովի` ռուսական դատավարության մասին
17:18 12/08/2015  |  Քրեական խրոնիկոնՊերմյակովի համար մեղադրողը պահանջեց 10 տարի՝ խիստ ռեժիմով. Azatutyun
16:55 12/08/2015  |  Քրեական խրոնիկոնՊերմյակովն ագրեսիվ վարք չունի. ռուսական կողմը դատարանում նոր փաստեր հրապարակեց. Yerkir
14:01 12/08/2015  |  Քրեական խրոնիկոնԱվետիսյանների սպանությունը տևել է 15 րոպե. Պերմյակովը դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ
11:20 12/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎալերի Պերմյակովն ընդունեց դասալքության մասով իր մեղքը. News
09:21 08/08/2015  |  ՄամուլՊերմյակովի դասալքության վերաբերյալ գործի դատավարությունը՝ օգոստոսի 12-ին. «Հայկական ժամանակ»

Արխիվ

[]