Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»

Ովքե՞ր են մեղավոր հղի կանանց մահվան համար. որտե՞ղ է հանցավոր անպատասխանատվությունը 08/12/2015   18:27  |  Վերլուծություններ

 
«Մայրական մահերի հետ կապված խնդրում նախարարությունը շատ խիստ մոտեցում է ցուցաբերելու»: Սա առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հայտարարությունն է՝ արված մեկ տարի առաջ, երբ հանրապետությունում գրանցվել էր հղի կնոջ հերթական մահվան դեպքը:
 
2014թ. մայիսի 28-ին, Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 3-րդ երեխան ծննդաբերելիս մահացել էր 38-ամյա Կարինե Պապանյանը։ 
 
2014թ օգոստոսին, Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 4-րդ երեխան ծննդաբերելիս մահացավ 28-ամյա Սյուզաննա Իսրայելյանը։
 
2014թ. հոկտեմբերի 25-ին Սիսիանի բժշկական կենտրոնում մահացավ 24 շաբաթական հղի Անի Դավթյանը։ Պարզվել է, որ հոկտեմբերի 25-ի առավոտյան արձանագրվել է պտղի ներարգանդային մահ, այնուհետեւ երիտասարդ կինն ունեցել էր շնչարգելություն, սուր սրտանոթային անբավարարության երևույթներ և երեկոյան մահացել:
 
2014-ի հուլիսի 2-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր Արմավիրի բժշկական կենտրոնից տեղափոխված 20 շաբաթական հղի 28-ամյա Նարինե Շարոյանը: 
 
Սրանք 2014 թ. գրանցված մայրական մահացության 8 դեպքերից միայն 4-ն են, որոնք եղել են մամուլի ուշադրության կենտրոնում:
 
2015 թ-ին հղի կնոջ առաջին մահը գրանցվեց հունվարի 24-ին, երբ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ հղիության 8-րդ ամսում գտնվող 19-ամյա Օկսանա Բաղդասարովան։ Կինը վատ էր զգացել, հարազատները նրան տեղափոխել էին Վեդիի հիվանդանոց, որտեղ երկու օր հետազոտելուց հետո բժիշկները հավաստիացրել էին, թե որևէ լուրջ բան չկա: Սակայն տեսնելով, որ կնոջ վիճակն իրականում վատանում է՝ հարազատները նրան բերել էին Երևան, բայց արդեն չափազանց ուշ:
 
Լրատվամիջոցների ու հասարակության ուշադրությանն արժանացած այս տարվա մյուս երկու դեպքերը տեղի ունեցան գրեթե օրերի տարբերությամբ: Հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ-ում մահացավ 26-ամյա Մերի Մարգարյանը, օգոստոսի 4-ին` Գյումրիից Երևան տեղափոխված 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը:
 
Երկու դեպքով էլ հարուցվել են քրեական գործեր, պատճառները պարզվում են: Բայց մինչ այդ մամուլում արդեն իսկ որոշակի տեսակետներ են հնչում: Մասնավորապես` գյումրեցի Ջուլիետա Գասպարյանի հարազատները Gala TV-ին ասել են, թե չեն ընդունում դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որ հղի կինը մահացել է սրտի արատից, և այն պնդումները, որ Ջուլիետան սրտի արատ է ունեցել դեռ մանկուց, և իրենք այդ մասին տեղյակ են եղել: Հարազատները հայտնում են, որ աղջկա պոլիկլինիկական բժշկական փաստաթղթում այդ մասին որևէ նշում չկա:
 
«Հղիի՝ հիվանդանոց դիմելու պահին վիճակը ծայրահեղ ծանր էր և ախտորոշվել էր սրտի նեյտրալ անբավարարության չորրորդ աստիճան, ինչը նշանակում է ծանր սրտային պաթոլոգիա»,- երիտասարդ կնոջ մահից հետո մամուլին հայտնել էին «Էրեբունի» ԲԿ-ից:
 
Ի դեպ, հարազատները նաև նշել են, թե Ջուլիետան արդեն հղիության շրջանում հաճախակի է դիմել Գյումրու Կարմիր Խաչի պոլիկլինիկա, որտեղ եղել է գրանցված, քանի որ ունեցել է շնչառության կորուստ, և հարազատները նկատել են, որ նիհարում է: Բայց, բարեկամների խոսքով, սպասարկող բժիշկ-գինեկոլոգ Արմեն Ավետիսյանը պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերել:
 
Բուժող բժշկին են մեղադրում նաև Մերի Մարգարյանի հարազատները: Նրանք հայտարարում են, որ «Շենգավիթ» ԲԿ գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն անուշադրություն է մատնել նրա՝ ծանր թոքաբորբ ու բարձր ջերմություն ունենալու փաստը: «Շենգավիթ» բժշկական կենտրոնը, որի ծննդատանը հաշվառված է եղել հղի կինը, դեպքից օրեր անց տարածած հայտարարության մեջ նշել էր, թե նրա մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել: Իսկ «Էրեբունի» ԲԿ-ն հղի կնոջ մահվան պատճառ նշեց «երկկողմանի թոքաբորբը, որի հետևանքով կենսական կարևորագույն օրգաններն սկսել են չգործել»:
 
Բոլոր այս ցավալի դեպքերում ընդհանրական է մի հանգամանք. ուշադրության կենտրոնում են հայտնվում այն հիվանդանոցները, որտեղ տեղափոխվել են արդեն ծանր վիճակում գտնվող հղի կանայք: Իսկ թե ի՞նչ մակարդակի հսկողություն է անցել հղի կինը մինչ այդ (հատկապես որ վերոհիշյալ մահվան դեպքերը տեղի են ունեցել արդեն մի քանի ամսական հղիության դեպքում), դուրս է մնում հանրության ու լրատվամիջոցների ուշադրությունից:
 
Առողջապահության նախարարի հրամանով սահմանված գրաֆիկի համաձայն՝ հղի կինը հղիության առաջին 3 ամիսների ընթացքում գինեկոլոգին պետք է այցելի ամիսը մեկ անգամ, Իսկ 2-րդ եռամսյակից սկսած` երկու շաբաթը մեկ: 
 
Վերջին մեկ ամսում մահացած երկու երիտասարդ կանայք սպասում էին իրենց առաջնեկների լույս աշխարհ գալուն, ինչը նշանակում է, որ նրանց նախածննդյան հսկողությունը շատ ավելի բարձր մակարդակով պետք է իրականացվեր, հսկող բժիշկներն ուղղակի պարտավոր էին կանանց բոլոր օրգան-համակարգերի մանրամասն հետազոտություններ անցկացնել:
 
Ի դեպ, այս հետազոտությունների մեջ ներառված են նաև շնչառական և սիրտ-անոթային համակարգերը, որոնց ախտահարությունն էլ, ինչպես արդեն նշեցինք, նախնական վարկածով, եղել է երկու կանանց մահվան պատճառը: 
 
Ավելին` եթե նախածննդյան շրջանում հսկող բժիշկը հայտնաբերում է որոշակի ռիսկեր, նա պարտավոր էր հղի կնոջն ուղեգրել հիվանդանոց, մինչդեռ վերը թվարկված բոլոր դեպքերում կանանց հիվանդանոց են հասցրել հարազատները, այն էլ արդեն անհուսալի վիճակում: Որոշ դեպքերում էլ նույն անպատասխանատու ու անփույթ վերաբերմունքը շարունակվել է նաև հիվանդանոցում:
 
Երիտասարդ հղի կնոջ մահվան յուրաքանչյուր ցավալի դեպք շատ արագ հայտնվում է լրատվամիջոցներում։ Իսկ թե ո՞վ էր մեղավոր այդ մահվան համար, կամ ինչու՞ դա տեղի ունեցավ, մամուլին հետո արդեն չի հետաքրքրում։ Հարազատները միայնակ են պայքարում ճշմարտության համար, և, որպես կանոն, նրանք հակված են մեղավորներին փնտրել հիվանդանոցների բժիշկների մեջ: Իսկ թե հղիության ընթացքին հետևող բժշկի ոչ արհեստավարժությունը կամ անուշադրությունը որքանո՞վ են նպաստել հղի կնոջ մոտ բարդ խնդիրների առաջացմանն ու զարգացմանը և ի վերջո հանգեցրել անուղղելի ավարտին, այս հարցը, որպես կանոն, դուրս է մնում ոչ միայն հանրության, այլև՝ քննություն իրականացնող մարմինների ուշադրությունից: Նաև հաճախ այն պատճառով, որ հղիության ընթացքի մասին տեղեկանքներում ամեն ինչ իդիալական ներկայացված լինում, ու դժվար է լինում հասկանալ` որտեղի՞ց և ե՞րբ ծագեց չարաբաստիկ խնդիրը:
 
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 
 

Հարակից հրապարակումներ`

16:12 11/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրեցի ծննդկանի մահվան գործը կարող է վերաբացվել
13:08 09/08/2015  |  ԼՐԱՀՈՍ23-ամյա Ջուլիետայի հարազատները պնդում են, թե աղջիկը մանկուց սրտի արատ չի ունեցել, եւ որ դիմելու են դատախազություն. GALA
16:12 07/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻ՞նչն է եղել 23-ամյա ծննդկանի մահվան պատճառը
18:15 06/08/2015  |  ԱռողջությունՀանձնաժողովները կպարզեն մայրական մահացության պատճառները
09:22 06/08/2015  |  ՄամուլՄահվան դեպքը դեռ չի նշանակում բժշկի մեղք. առողջապահության նախարար Արմեն Մուրադյան. «Ժամանակ»
21:24 05/08/2015  |  ԱռողջությունԱռողջապահության նախարարությունը՝ 23-ամյա Ջուլիետա Գասպարյանի մահվան դեպքի մասին
21:15 04/08/2015  |  ԼՐԱՀՈՍՀղի կնոջ մահվան նոր դեպք է արձանագրվել. Armtimes
15:17 03/08/2015  |  Քրեական խրոնիկոնԾննդկանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
18:02 01/08/2015  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության նախարարությունը կուսումնասիրի հղի կնոջ մահվան հանգամանքները
19:09 31/07/2015  |  ԼՐԱՀՈՍ«Հղին գանգատվել է ընդհանուր թուլությունից, հևոցից, հաճախշնչությունից, հազ չի նշել, ջերմությունը եղել է 37,8». «Շենգավիթ» ԲԿ-ն՝ մահացած կնոջ մասին

Արխիվ

[]